
ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
- ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ընտրություններում հանդես գալու նպատակին:

Երբեմնի ինտրիգային այդ պրոցեսի մասին հիմա արդեն կարելի է անցյալ ժամանակով խոսել. «Մենք ընդամենը զանգում, իրար բարեւում եւ իրար ողջություն ենք հարցնում, քաղաքական հարցեր էլ չենք քննարկում», - այսպես ներկայացրեց «ԺՈՒԿ+» ֆորմատի ներկա փուլը Մանուկ Գասպարյանը: Իսկ ի՞նչն էր, ի վերջո, այդ ֆորմատի ձախողման պատճառը: «Մնացին ընդամենը 5 կուսակցություն, իսկ էդ հինգի միջից մեկին առաջադրելը ուղղակի ծիծաղելի կլիներ, ո՞նց կարող էինք հայտարարել, որ նա միասնական թեկնածու է, այն դեպքում, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը չնայած ընդդիմության միասնական թեկնածուն չի, մոտ 15 կուսակցություն է սատարում: Ու մի բան էլ. Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող մի 15-20 մարդիկ կան, որոնք իրենց քթից էն կողմ մարդ չեն ճանաչում: Ովքեր որ դրել են իրենց թեկնածությունը, բացի մի 3 հոգուց, անուններ չեմ տա, բացարձակապես ոչ մի շանս չունեն անգամ 1 տոկոս հավաքել ընտրություններում: Ես զարմանում եմ` իմանալով, որ չնչին ձայներ են հավաքելու, ինչի՞ համար են գումար ծախսում, կամ այդ ի՞նչ գումարներից է առաջացել այն ընտրագրավը, որը պատրաստվում են ընտրություններում տանուլ տալ: Ջու՞րն ա բերել 30 հազար դոլարը: Ուղղակի ամեն մարդ, չգիտես ինչու, հանրապետության առաջին դեմքի աթոռը հենց իր տակն է պատկերացնում, իսկ ազգային հարցերով զբաղվելու, ազգին էս վիճակից հանելու մտահոգությունները էդ տեսակ մարդկանց մոտ մղվում են երկրորդական, երրորդական, գուցեեւ տասներորդական պլան: Միակ քաղաքական ուժի ներկայացուցիչը ես էի, որ դեռ մեկ տարի առաջ հայտարարել եմ, որ չեմ առաջադրվելու եկող նախագահական ընտրություններում, որովհետեւ ես ինձ նախագահի աթոռին պատկերացնել չեմ կարող: Սահմանադրության այն նորմերը, որոնք վերապահված են նախագահին, ինձ ձեռ չեն տալիս: Ինձ միշտ էլ հոգեհարազատ է եղել վարչապետի պաշտոնը, բայց դրա համար պետք է ԱԺ-ում մեծամասնություն կազմեինք: Եթե ժողովուրդը տա ինձ հնարավորություն` ես կաշխատեմ, եթե ոչ` ես կարող եմ բացարձակապես ոչ մի պաշտոն չզբաղեցնել ու հանուն ժողովրդավարության պայքարել մինչեւ վերջին պահը»: ԺՈՒԿ-ը, ինչպես հայտնի է, որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, չնայած Մանուկ Գասպարյանը մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարությունը, գրեթե բացառում էր, որ նա իր «ծանր տեղը կթեթեւացնի ու նորից նույն գետը կմտնի»: Մանուկ Գասպարյանն այսպես հիմնավորեց ԺՈՒԿ-ի որոշումը. «Այսօր մեր գերնպատակը օլիգարխիկ կրիմինալից ազատվելն է, իշխանափոխությունը, իսկ միակ մարդը, որը կարող է դա անել, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: Իսկ հարցին, թե իրեն որ պաշտոնում է պատկերացնում Մանուկ Գասպարյանը իշխանափոխությունից հետո, վերջինս պատասխանեց. «Բացարձակ ոչ մի: Ես հանդիպել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ու ասել եմ` ես չեմ ակնկալում ոչ մի պաշտոն, ես ակնկալում եմ, որ էս երկրի ժողովրդավարությունը, որը 1990-92 թվերին ավելի բարձր մակարդակ ուներ, խոսքի ազատություն կար, էդ ամբողջը վերականգնվի, եւ էն սխալները, որոնք ինքը թույլ է տվել այն ժամանակ, այս անգամ թույլ չտա»: Մանուկ Գասպարյանը ասաց նաեւ, որ իրենց կուսակցություն են դիմում «նախագահական ընտրությունների պահով չկողմնորոշված մարդիկ» եւ ասում են, որ եթե «էս մարդը` ես, որը միշտ ժողովրդի կողմն եմ եղել, հիմա սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ուրեմն մի բան կա: Ես գիտեմ ԵՊՀ-ի մի շարք դասախոսների, որոնք այն բանից հետո, երբ ես հայտարարեցի, թե մենք պաշտպանում ենք Տեր-Պետրոսյանին, իրենք էլ որոշեցին հակվել նրա կողմը»: ԺՈՒԿ նախագահը խոստացավ, որ անպայման մասնակցելու է հաջորդ հանրահավաքին, եթե այդ օրը նախորդ հանրահավաքի նման հիվանդ չլինի:
- Հեղինե Մանուկյան
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

