
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
- Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ միաժամանակ երկու բառ ստեղծեց՝ «դիմություն» եւ «ընդդիմություն», եւ հակառակ լեզվաբանական բոլոր օրենքների՝ առաջինը ընկալեց որպես իշխանություն, երկրորդը՝ որպես դրան հակադարձող ուժ:

Երբ 88-ին ժողովուրդը ոտքի կանգնեց հանուն Ղարաբաղի ազատագրության, դեռ ոչ ոք չէր գիտակցում, թե ընկել է ճանապարհ, որ հանգեցնելու է անկախության: Երբ անկախությունն արդեն իրողություն էր, դժվար էր դեռեւս պատկերացնել, թե Հռչակագրում ամրագրված «ժողովրդավարությունը» պահանջում է միեւնույն պետության մեջ իրար հետ պայքարող ուժեր, որոնք կարող են ինչպես տարբեր ծրագրեր, այնպես էլ տարբեր նպատակներ հետապնդել: Հայաստան մտած ժողովրդավարությունն էլ եկավ այն ժամանակ, երբ աշխարհում ավելի ու ավելի է դժվարանում պաշտպանել ժողովրդավարական արժեքները, որովհետեւ արդեն կորել է «կամավորության» սկզբունքը եւ գործում է հարկադրանքը: Իսկ եթե պետք է հարկադրանքով ժողովրդավարություն հաստատել, միշտ էլ կգտնվի մի բիրտ ուժ, որ կցանկանա իշխանություն պահպանել՝ ֆիզիկայից հայտնի այն օրենքով, որ ազդեցության ուժը հավասար է հակազդեցության ուժին: Հայաստանյան ընդդիմության անցած ուղին կարելի է բաժանել չորս փուլի: Որպես անցած ճանապարհի բնական շարունակություն` անկախ Հայաստանի առաջին ընդդիմադիրը եղավ Պարույր Հայրիկյանը: Նույնիսկ առաջին նախագահական ընտրություններից հետո նրա կազմակերպած սեւ դրոշների շքերթը, որքան անօրինակ, բնավ արտառոց չէր: Բայց դա նաեւ Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի մայրամուտն էր, որովհետեւ մայրամուտն էր սովետական տարիներից հայտնի այլախոհության: Այնպես որ, առաջին փուլի ընդդիմադիր շարժման հուժկու ալիքը կապված է Վազգեն Մանուկյանի անվան հետ: Տարիների հեռվից այդ շարժման սկիզբը ժամանակի ընտրության հարցում ամենաանպատեհն է թվում: Այն բարձրացավ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում եւ որոշ իմաստով հանելուկային է, որովհետեւ առեղծվածային է պատերազմող երկրում 5-րդ շարասյան ներկայությունը: Շարժման բովանդակությունը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ ժողովրդավարություն, բայց՝ ազգային: Այսինքն՝ ազգայինին տրվում էր դոմինանտ դեր, ժողովրդավարությանը՝ ածանցյալ, երկրորդային նշանակություն: Ողջ շարժումը անձնավորված էր, իսկ անձը Վազգեն Մանուկյանն էր՝ իշխանություններից վիրավորված մարդը: Եւ իշխանությունն էր անձնավորված՝ Լ. Տեր-Պետրոսյան: Առաջին վարչապետի «համաշխարհային ազգ» եւ առաջին նախագահի «սովորական ազգ» բանավիճային արտահայտությունները իսկապես կարելի էր գաղափարախոսությունների պայքար համարել, եթե առաջինը բացառապես ռոմանտիկական չլիներ, երկրորդը՝ մեր քիմքին անհարիր ռեալիզմ: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջինը արդեն ազգի անցած ճանապարհի կրկնությունն էր եւ սնապարծություն սնելուց բացի` ոչինչ չէր տա, իսկ երկրորդը գոնե լավ հաշվարկելու դեպքում ազգին անկանխատեսելի հետեւանքների առջեւ չէր կանգնեցնի: Կապված առաջին փուլի հետ` անշուշտ անհնար է շրջանցել եւս մի կարեւոր հանգամանք© ընդդիմությանը գաղափարապես ուղղորդում էր ՀՅԴ-ն, որը հայտնի է որպես ամենագաղափարական կուսակցություն: Սակայն այդ եւ մանավանդ հետագա տարիները ցույց տվեցին, որ այդ պատկերացումը բնավ չի համապատասխանում իրականությանը, երբ խոսքը վերաբերում է իշխանություն նվաճելուն, քանի որ կուսակցության գաղափարական եռանդը սպառվում է իշխանության մատույցներում: Ընդդիմադիր շարժման առաջին փուլն ավարտվեց 96-ին: Դրանով ավարտվեց քաղաքական-կուսակցական ընդդիմության փուլը: Հենց այդ ժամանակ էլ հստակորեն ամրապնդվեց այն գիտակցությունը, թե ժողովրդավարական ճանապարհով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ: Ընդդիմության երկրորդ փուլի առաջին ալիքը համընկավ ղարաբաղյան հակամարտության քննարկման առայժմ ամենաթեժ շրջանին, երբ արդեն մոտ էր թվում նաեւ լուծումը: Ընդդիմությունը ծնվեց բուն իշխանության ներսում: Սա արդեն մեր քաղաքական կյանքում նորություն էր: Այստեղ ազգայնությունը ընդդիմության նախորդ փուլի իներցիայով ամենաբարձր կետին հասավ՝ հանգելով պալատական հեղաշրջման: Բայց Հայաստանում կատարվածը մատուցեց մի այլ անակնկալ© երբ պայքարը տեղափոխվում է մեկ հարթություն՝ ներիշխանական դաշտ, այն կարող է պատճառ դառնալ պերմանենտ հեղաշրջումների: Այդպիսին եղավ հոկտեմբերի 27-ը: Տասնամյա համակ լռությունից հետո, 1998-ին Կարեն Դեմիրճյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական կյանքում, այն էլ՝ ընդդիմադիր ճամբարում, այն էլ՝ որպես նախագահի թեկնածու, միանգամայն նոր որակ հաղորդեց ողջ շարժմանը: Նրան ընդունելու համաժողովրդական հուժկու խանդավառությունը նշանն էր այն բանի, որ գործ ունենք ոչ թե հերթական առաջնորդի հետ, որ ուզում է իշխանափոխություն կատարել, այլ մարդու, որով հնարավոր էր հեղափոխություն իրագործել: Այդ պատճառով էլ երկրորդ փուլը, որ կապվեց Կ.©Դեմիրճյանի անվան հետ, մենք կոչում ենք ժողովրդական ընդդիմություն: Այն ժողովրդական էր նաեւ այն պատճառով, որ Դեմիրճյանը քաղաքական որեւէ կուսակցություն չէր ներկայացնում: Բայց ճակատագրի դաժան հեգնանքով Դեմիրճյանն անկախության տարիների թերեւս միակ առաջնորդն էր, որ բնավ տրամադրված չէր հեղափոխություն անելու: Ուղղակի նա այդպիսին էր նաեւ 88-ին, երբ ազգային պայքարը ուր որ է վերածվելու էր հեղափոխության: Հավանաբար անձին ներհատուկ այս հատկանիշը՝ հակահեղափոխական բնույթը, գալիս էր այն հանգամանքից, որ անհնար, եթե չասենք՝ բարոյական չէ հեղափոխություն կատարել մի երկրում, որտեղ երկար տարիներ ղեկավարել ես: Ըստ էության հեղափոխությունը չմտածելու լավագույն եղանակներից մեկն է, իսկ լռության տասը տարիներին, նա քիչ ժամանակ չէր ունեցել մտածելու այդ մասին: Ի դեմս Կարեն Դեմիրճյանի` ընդդիմությունը նոր երանգ ձեռք բերեց նաեւ այն առումով, որ ի տարբերություն առաջին փուլի առաջնորդների՝ իշխանությունների «գանգամաշկը հանելու», կախելու եւ գնդակահարելու կարգախոսներով չէր առաջնորդվում, այսինքն՝ հակառակորդ կողմին վերապրելու շանս էր թողնում: Վարքի այդպիսի ընդգծված անհիշաչարությունն ավելի շուտ գալիս էր վստահությունից, որ նա լիովին վայելում էր, եւ ինքնավստահությունից, որով պարտական էր կառավարման փորձին: Որպես նախագահի թեկնածու հանդես եկած ավագ Դեմիրճյանը ցրեց քաղաքական կյանքում լայն տարածում գտած մի այլ՝ միասնական թեկնածու լինելու առասպելը, որ ծնվեց դեռեւս 96-ին, երբ այդպիսին հռչակվեց Վազգեն Մանուկյանը: Ի դեպ, մինչեւ հիմա էլ քաղաքական վերլուծություններում տիրապետում է այն կարծիքը, թե 96-ին Մանուկյանը հաղթեց ոչ թե որպես միասնական թեկնածու, այլ ընդդեմ Լ.©Տեր-Պետրոսյանի, սակայն մեր դիտարկումներով չի արվել հաջորդ հարցադրումը՝ կհաղթե՞ր միասնական թեկնածուն, եթե նա լիներ, ասենք, Պարույր Հայրիկյանը կամ էլ Դաշնակցության թեկնածուն: Միանշանակ՝ ոչ: Որովհետեւ, որքան էլ թվացյալ խարիզմատիկ` Պարույր Հայրիկյանը շարժման ծնունդ չէր, որքան էլ շարժման ծնունդ` Հրանտ Խաչատրյանը խարիզմատիկ չէր, իսկ Դաշնակցությունը ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա չունի ոչ խարիզմատիկ առաջնորդ, ոչ էլ որեւէ բանով առնչվում էր անկախության շարժմանը: Տասնամյա հեռավորությունից գնահատելով ավագ Դեմիրճյանի քաղաքական դերակատարությունը` անկարելի է անտեսել մի այլ կարեւորագույն պարագա.© որքան էլ 96-ի ընտրությունները շանս էին ամրապնդելու Հայաստանի փխրուն ժողովրդավարությունը, 98-ը այդ իմաստով իսկապես եզակի էր, սակայն հայ քաղաքական անխտիր բոլոր ուժերը խայտառակեցին իրենց՝ Դեմիրճյանին մեն-մենակ թողնելով այդ բացառիկ առաքելությունը իրագործելու ճանապարհին, եւ 98-ից սկսվեց բոլոր կուսակցությունների տրոհումն ու գահավիժումը: Ընդդիմության երրորդ փուլը, որ ձեւավորվեց վերջնականապես 2003-ի նախագահական ընտրություններին, որակական շատ հատկանիշներով կրկնեց նախորդին: Սակայն ի տարբերություն նրա, այստեղ միավորվեցին բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընդդեմ Լ.©Տեր-Պետրոսյանի 96-ին սատարում էին Վազգեն Մանուկյանին ¥(բացառությամբ ԱԻՄ-ի եւ ՀՅԴ-ի), եւ ժողովրդական զանգվածների վիթխարիությամբ ոչնչով չէր զիջում 98-ին կատարվածին:Չմանրամասնելով առանձին դրվագներ, վերջին տարիների խոսակցությունների հիմնական թեման դարձավ՝ մեր ընդդիմությունը թու՞յլ է, թե՞ ուժեղ: Վրացական ընդդիմության հաղթանակն ավելի ամրապնդեց այն կարծիքը, թե մերը 2003-2004-ին անվճռական էր` հիմնական մեղքը բարդելով կրտսեր Դեմիրճյանի ուսերին: Սակայն պետք է ասել, որ ընդդիմության թույլ կամ ուժեղ լինելը ապրիորի որոշման խնդիր չէ: Այն փաստերի խնդիր է: Ո՞վ է կասկածում 96-ի ընդդիմության ուժեղ լինելուն կամ 98-ի Կարեն Դեմիրճյանին: Իսկ փաստերը դաժան են.© քանի դեռ հնարավոր չէ իշխանություն փոխել ընտրությունների ճանապարհով, հնարավոր չէ ունենալ ուժեղ ընդդիմություն, որ պատրաստ է պայքարել: Իսկապես կմնա հարցը՝ լավ, պայքարել, բայց մինչեւ ե՞րբ: Հակառակ դեպքում գործ կունենանք ոչ թե ընդդիմության հետ, որ ուզում է իշխանություն փոխել, այլ կստեղծվի հեղափոխական իրավիճակ՝ ընդդիմությունը վերածելով հեղափոխական ուժի: Հիմա, ի դեմս Լ. Տեր-Պետրոսյանի` քաղաքական բոլոր գործընթացները ըստ ամենայնի կանխորոշում են չորրորդ ընդդիմության ծնունդը:
- Թադեւոս Խաչատրյան
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

