
ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
- 2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող է ընդհանրապես տապալվել:

Այս փակուղին համընկնում է Ղարաբաղի շուրջ հայկական եւ ադրբեջանական ուժերին բաժանող խրամատների երկար շարքի ուղղությամբ իրականացվող զինադադարի մոնիտորինգի կասեցման հետ: Հաճախակի են հնչում նաեւ նախազգուշացումներն այն մասին, որ վիճաբանությունը կարող է կրկին բաց հակամարտության հանգեցնել. ռազմական գործողություններն այստեղ կասեցվել են 1994թ.: Անցյալ շաբաթ Մադրիդում կայացած ԵԱՀԿ նիստի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը հանդիպումներ անցկացրեցին բանակցությունները վերահսկող «Մինսկի խմբի» համանախագահող երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բեռնսի հետ նրանց հանդիպումն ընկալվեց որպես վերջին հնարավորություն, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ «Հիմնարար սկզբունքներ» կոչվող երկու-երեք էջանոց փաստաթղթի շուրջ, որը հետագայում կարող են ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այդ փաստաթղթում զետեղված են այն հիմնական գաղափարները, որոնց վրա նրանք աշխատել են վերջին երեք տարիների ընթացքում: Սակայն համաձայնության նշաններ դեռեւս չկան, իսկ 2008թ. նախագահական ընտրություններ են սպասվում ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում: Ժամանակը սպառվում է` թողնելով հաջորդ տարի խաղաղ կարգավորման գործընթացի վախճանի տաղտկալի հեռանկարը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, IWPR-ի գրավոր հարցերին պատասխանել է, որ ինքը եւ իր երկու գործընկերները պատրաստվում են տարածաշրջան մեկնել հունվարի կեսերին` փորձելով հաղթահարել կողմերի միջեւ առկա վերջին տարաձայնությունները: «Համանախագահները հույս ունեն, որ երկու նախագահները բանավոր համաձայնության կգան այս փաստաթղթի շուրջ մինչեւ Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները», - ասել է Բրայզան: «Ներկայումս քննարկվող գաղափարները հանդիսանում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու միակ տրամաբանական եւ իրական ուղին»: Հույս կա, որ հակամարտության երկու կողմերն էլ պատերազմի եզրին են խաղում եւ, ի վերջո, համաձայնության կգան: Թեեւ մտահոգություն կա, որ եթե դա նրանց չհաջողվի, հաջորդ տարի դժվար կլինի բանակցություններին նոր թափ հաղորդել: «Թվում է, թե երկու կողմերն էլ հասկանում են, որ բանակցություններից նույնիսկ կարճ ժամանակահատվածով հրաժարվելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ», - ասում է Բրայզան: «Երբ նախագահներից յուրաքանչյուրն ընդունի, որ ինքը եւ իր գործընկերը զիջումների հարցը սահմանագծին են հասցրել, նրանք երկուսն էլ կկանգնեն շատ կարեւոր ընտրության առջեւ` համաձայնության գալ սեղանին դրված արդար զիջումների շուրջ կամ ամեն ինչ զրոյից սկսել եւ գուցե հետընթաց կատարել դեպի հնարավոր զինված հակամարտություններ»: Շատերը համոզված են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չափազանց զգուշավոր են այնպիսի մի փաստաթղթի ստորագրման հարցում, որը հայրենիքում կարող է որակվել որպես զիջում թշնամուն: «Շրջանակային փաստաթուղթը ստորագրելով` նախագահները անհայտ իրավիճակում կհայտնվեն», - ասում է բանակցային գործընթացին հետեւող միջազգային պաշտոնյաներից մեկը, որ ցանկացավ չներկայանալ: Միեւնույն ժամանակ երկու կողմերին բաժանող 200 կմ ձգվող հրադադարի գծի շուրջ իրավիճակը սովորականին հակառակ անկայուն է: Ինչպես հայտնի է, «շփման գծի» մոտ միջազգային խաղաղապահներ չկան, եւ այն հսկվում է միայն ԵԱՀԿ հատուկ դեսպան Անջեյ Կասպրչիկի եւ հինգ դաշտային օգնականների կողմից: Այս տարի ճակատային գծի մոտ տեղի ունեցած միջադեպերում մոտ 30 զինվոր է զոհվել: ԵԱՀԿ-ի, Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության միջեւ դիվանագիտական վիճաբանության պատճառով ներկայումս կասեցվել է հրադադարի գծի մոտ իրականացվող մոնիտորինգը: «Պրագայի գործընթաց» կոչվող բանակցությունների վերջին փուլը սկսվել է 2004թ. ապրիլին Չեխիայի մայրաքաղաքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումով: Հաջորդ տարի երկու նախագահները ավելի շատ նեգրավվեցին գործընթացներում: Քննարկվում էր փուլային տարբերակը, ըստ որի Հայաստանը պետք է դուրս բերեր իր ուժերը ներկայումս գրավված, Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող ադրբեջանական տարածքներից: Առավել ցավոտ հարցի` բուն Ղարաբաղի կարգավիճակի լուծումը հետաձգվում էր, իսկ այդ տարածքը որոշակի ժամանակավոր միջազգային կարգավիճակ էր ստանում: Որպես առաջին քայլ դիտվող շրջանակային փաստաթղթում ընդգրկված չեն ավելի բարդ խնդիրները, այդ թվում նաեւ այն, թե ինչպես է, ի վերջո, վճռվելու Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաեւ տարածքում անվտանգության ուժերի բնույթին եւ կազմին վերաբերող հարցերը: Նույնիսկ «Հիմնական սկզբունքների» շուրջ քննարկումները մարաթոնի են վերածվել. խնդրահարույց հիմնական կետը վերաբերում է Լաչինի կարգավիճակին: Դա ադրբեջանական տարածք է, որով անցնում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը: Հայերը չեն ցանկանում մի թիզ անգամ զիջել այն հողից, որն, իրենց խոսքերով, ռազմավարական միջանցք է հանդիսանում: Երկու կողմերն էլ ասում են, թե որոշակի «սահմանագիծ» կա, որն իրենք չեն ցանկանում հատել: IWPR-ին ներկայացրած գրավոր մեկնաբանություններում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է. «Ադրբեջանը հստակ կերպով սահմանել եւ ներկայացրել է իր դիրքորոշումը` իր տարբերակներով եւ սահմաններով, եւ մենք հուսով ենք, որ հայկական կողմը իրատեսորեն կգնահատի աշխարհում եւ տարածաշրջանում ներկայումս ընթացող գործընթացները եւ դուրս կբերի իր զորքերը Ադրբեջանի զավթված տարածքներից»: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդգծել է հայկական կողմի մտահոգությունները, հայտնելով IWPR-ին. «Անշուշտ, անվտանգության հարցն առաջնահերթ խնդիր է: Առաջին հերթին հենց անվտանգության նկատառումները սկիզբ դրեցին (ղարաբաղյան հայկական) ինքնորոշման շարժմանը: Անվտանգությունը կախված կլինի նրանից, թե որքանով շեշտված կլինի համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի` որպես միջանցքի կարգավիճակը»: Երկու կողմերի միջեւ երկարատեւ խոր անվստահությունը շարունակում է հիմնական խոչընդոտ մնալ: Վերջին տարվա ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ են ասում, թե իրենց «համբերությունը սպառվում է», եւ իրենք դիտարկում են խնդրի լուծման ռազմական տարբերակը. Ադրբեջանն ավելի վստահ է դառնում թե տնտեսական, թե դիվանագիտական առումներով: Հոկտեմբերի 30-ին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է. «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ռազմական ճանապարհով ազատագրել գրավված տարածքները»: Ալիեւն ասել է, որ նավթով հարուստ իր երկրի արագ աճող ռազմական բյուջեն, որը հիմա ավելի քան 1 միլիարդ դոլար է կազմում, պետք է այնքան աճի, մինչեւ գերազանցի Հայաստանի ամբողջ տարեկան բյուջեն: Նոյեմբերի 27-ին հետխորհրդային երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանն իր ելույթում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ասել է. «Քանի դեռ Ադրբեջանի տարածքը զբաղեցված է Հայաստանի կողմից, պատերազմի հավանականությունը մոտ է 100 տոկոսին»: Նման խոսակցություններին հայերը վրդովմունքով են արձագանքել: «Հայերին համաձայնագիրը չէ, որ մտահոգում է, դրանում համաձայնության կետերն ավելի շատ են, քան տարաձայնությունները», - ասել է արտգործնախարար Օսկանյանը: «Հայերի մտահոգությունները վերաբերում են զուգահեռ գործընթացներին` Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, Ադրբեջանի ներսում ատելության քարոզչության մակարդակի աճին եւ բանակցությունները խափանելու ագրեսիվ փորձերին»: Երբ Մամեդյարովին խնդրեցին մեկնաբանել սա, նա ասաց. «Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, եւ մենք ցանկացած հնարավորություն կօգտագործենք բռնության չդիմելու համար: Սակայն Ադրբեջանի հանրության համբերությունը հատնում է, եւ մեր տնտեսական դրական ցուցանիշների պայմաններում ավելի հաճախ են հնչում Ադրբեջանի կառավարությանն ուղղված կոչերը` երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին»: Անկախ փորձագետներից շատերն ասում են, որ պատերազմն անմիջականորեն անխուսափելի չէ, սակայն դրա ռիսկը մեծանում է, քանի որ կողմերը շարունակում են անզիջում մնալ, իսկ Ադրբեջանի նավթային եկամուտներն ահռելի թիվ են կազմում: «Մոտակա տարիներին առկա է հակամարտության իրական եւ աճող վտանգը», - ասում է Մագդալենա Ֆրիչովան` «Միջազգային ճգնաժամային խմբի» ներկայացուցիչը, որը վերջերս «Պատերազմի ռիսկը» վերնագրով զեկույց է հրապարակել: «Ակնկալվում է, որ մոտավորապես 2012թ. հետո Ադրբեջանի նավթային եկամուտները կնվազեն, այդ ժամանակ ռազմական նախաձեռնությունը Բաքվի համար լավ տարբերակ կլինի` քաղաքացիներին տնտեսական հիասթափությունից եւ կառավարության ձախողումներից շեղելու համար»: Երեւանում Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով` որեւէ կտրուկ առաջընթաց չի ակնկալվում, քանի որ երկու երկրում էլ բացակայում է բավարար քաղաքական կամքը` համաձայնության գալու համար: «Ստեղծման օրվանից «Պրագայի գործընթացի» վախճանն անխուսափելի էր», - ասում է Իսկանդարյանը: «Նրա ստեղծմամբ փորձ էր արվում նորից կյանքի կոչել Մինսկի գործընթացը, որը մեռած էր մոտավորապես 2001թ. կամ նույնիսկ ավելի վաղ: Ինձ համար դրա վախճանի պատճառն ակնհայտ է. այս հասարակությունների ներսում լուծման ջանքերի դեմ ուղղված դիմադրությունն ավելի հզոր է, քան արտաքին ճնշումը»: «Չեմ կարծում, թե «Պրագայի գործընթացը» իրավաբանական ավարտ կունենա, քանի որ այն ոչ մեկին առանձնապես չի խանգարում, բայց դա հակամարտությունը չի լուծի: Հակամարտությունը կլուծվի այն ժամանակ, երբ դա ցանկանան հակամարտող կողմերը, այլ ոչ թե միջնորդները: Ներկայումս կողմերը նման ցանկություն չունեն»:
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

