
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
- Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի լամպին համարժեք հայտնագործություն լինի:

Ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամբողջ աշխարհում գյուտարարները դեռ գլուխ են ջարդում «Հավերժական շարժիչ» ստեղծելու համար, «սակայն դրանք չեն կարող գյուտ դիտարկվել: Սովորաբար, մերժում ենք այդ հայտագրերը եւ արտոնագիր չենք տալիս, քանի որ դրանք արդյունաբերորեն կիրառելի չեն. մինչեւ որեւէ ուժ չգործադրվի, ոչինչ չի կարող անվերջ շարժվել», - ասաց Մտավոր սեփականության գործակալության գյուտերի բաժնի պետ Անահիտ Խանազադյանը: Մտավոր սեփականության գործակալությունը Խորհրդային Միության տարիներին գործող Գյուտերի եւ հայտնագործությունների համամիութենական կոմիտեի իրավահաջորդն է: Հայաստանում այս գերատեսչությունն ստեղծվել է 1992 թվականին եւ առանձնացված կարգավիճակ ունի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում: Աշխարհում օրենսդրությամբ սահմանված են գյուտի 3 արտոնագրային նախապայմաններ` տեխնիկական լուծումը համաշխարհային մակարդակով պիտի նորություն լինի, գյուտարարական մակարդակ, անսպասելի լուծումներ պիտի ունենա եւ ակնհայտ չլինի տվյալ բնագավառի միջին մասնագետի համար, երրորդ` արդյունաբերորեն պիտի կիրառելի լինի: Գործակալությունը փոքրաթիվ է, բաժնում ունենալով ընդամենը ութ փորձագետ` հնարավորություն չունի բոլոր բնագավառի գյուտերը մանրակրկիտ եւ ըստ էության փորձաքննության ենթարկել: Այդ պատճառով գործակալության օրենսդրության համաձայն` նախնական փորձաքննությունից հետո տրվում է տասը տարվա արտոնագիր, որը հայտատուի պատասխանատվության տակ է: Եթե նրանք այդ արտոնագրով որեւէ մեկի շահերը խախտում են, այսինքն` առանց հեղինակի գիտության օգտագործվում է նրա մտահղացումը, ապա դատական կարգով վիճարկվում, բողոքարկվում է: «Մեզ մոտ այդպիսի դեպքեր եղել են: Այդ պատճառով մինչեւ արտոնագիր տալը մենք հրապարակում ենք հայտերը, որպեսզի ցանկացած երրորդ անձ, կարդալով գյուտի հայտի մասին տեղեկատվությունը, կարողանա բողոքարկել կամ դատական կարգով, կամ բողոքարկման խորհրդում», - բացատրեց Խանազադյանը: 2007 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 131 գյուտի հայտ: Ընդհանրապես ներկայացված հայտերից չնչին տոկոսն է մերժվում: «Տարվա մեջ ամենաշատը հինգ հայտ է մերժվել: Մերժված հայտերը հիմնականում «Հավերժական շարժիչներն» են կամ ակնհայտորեն ոչ նոր տեխնիկական լուծումները», - ասաց Խանազադյանը: Իսկ արտոնագիր ստացած գյուտերից տնտեսության մեջ կիրառության է դրվում հինգից մեկը: Հայաստանյան գյուտերի աշխարհում ամենամեծ խնդիրը արտոնագիր ստանալուց հետո արվելիք երկրորդ քայլն է, որ միս ու արյուն պիտի տա մտահղացմանը: Բայց մեր երկրում հարցը վերջանում է դրանց «ծննդյան իրավունքի»` արտոնագրի հատկացմամբ: Արդյունաբերական զարգացած երկրներում գյուտերը հիմնականում ներդրվում են փոքր եւ միջին ձեռնարկություններում, քանի որ դրանց կիրառումն արդյունաբերության մեջ, այնուամենայնիվ, ռիսկային է, իսկ այս դեպքում վնասներն ու կորուստները քիչ կլինեն: Եւ քանի որ մեր երկրում միջին եւ փոքր ձեռնարկությունների ստրուկտուրան, մեղմ ասած, զարգացած չէ, գյուտերը մնում են ընդամենը արտոնագրի արժանացած փայլուն մտահղացումներ: Իհարկե, այս հարցում փոքր դեր չի խաղում նաեւ գործող մեծ, միջին կամ փոքր ձեռնարկատերերի մտահորիզոնի նեղությունը կամ արտադրության ընթացքը արդյունավետ, դյուրին եւ որակյալ դարձնելու ցանկության պակասը: Չնայած ինչ հոգ, սոդայաջուր լինի` անունը դնեն «Ջերմուկ», սաղացնեն, հաց լինի` խելքներին փչած գնով իրացնեն, կոնֆետ, չամիչ եւ նման բաներ: Բացակայում է նաեւ գյուտարարին եւ ձեռնարկատիրոջը կապող օղակը: Անցյալ տարի Մտավոր սեփականության գործակալություն էր ներկայացվել սառցե սպասք ստանալու գյուտը, ինչը կարող էր շատ պահանջված լինել երեւանյան շոգ ամառներին: Գյուտարար Խաչատուրը տնային պայմաններում պատրաստել էր սառցե սպասքի մի քանի օրինակներ եւ հանձնել սրճարաններից մեկին: Առաջարկը դուր էր եկել եւ սրճարանատիրոջը, եւ այցելուներին, որոնք արեւի տակ չհալչող սառցե բաժակով երկար կարող էին վայելել սառը գարեջուր կամ հյութ: Սակայն գյուտարարին այդպես էլ չհաջողվեց գտնել մեկին, ով արտադրության մեջ կդներ այս սպառվելու մեծ հավանականություն ունեցող եւ քիչ ծախսատար գյուտը: Գյուտի մասին իմացել էին Իսրայելում եւ առաջարկել էին վաճառել մտահղացումը: Սակայն Խաչատուրը կանգնել էր փաստի առաջ, քանի որ ստանալով ՀՀ արտոնագիր, ձեռք է բերում միայն տարածքային իրավունքներ: Գործակալությունը նրան առաջարկել է գյուտի արտադրության ոչ արտոնագրային թույլտվություն տալ, ինչը գյուտի հեղինակին կբերեր չնչին գումարներ: Լինում են նաեւ հաջողակ գյուտարարներ: Վերջերս կիրառության մեջ է դրվել «Հագենաս» ԲԲԸ-ում արտադրվող հայկական ծիրանից պատրաստված «Ապրիկոտաբս» սննդի բնական հավելուկը, որը ստացվում է առանց քիմիական եւ ջերմային մշակման, ինչի արդյունքում պահպանվում են ծիրանի մեջ առկա բոլոր արժեքավոր նյութերը: «Ապրիկոտաբսի» մեկ հաբը իր բաղադրությամբ հավասարազոր է 8 թարմ ծիրանի: Ի դեպ, սննդի այս բնական հավելուկը մեծ հետաքրքրություն է առաջացրել վերջերս Կանադայում կայացած «Էքսպո-2007» ցուցահանդեսում: Ըստ «Հագենաս» ԲԲԸ-ի տնօրեն Խաչիկ Գեւորգյանի` Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտ է ներկայացրել վրաց մարզիկների համար «Ապրիկոտաբսի» մեծ խմբաքանակ ձեռք բերելու համար: Գյուտարարը Ալեքսանդր Փանոսյանն է, որը հիմա Շվեդիայում է աշխատում: Հանքագործության հետ կապված մի քանի գյուտեր կիրառվել են Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանի արտադրությունում: Խանազադյանը պատմեց, որ գյուտերն էլ առաջադրվում են շուկայի պահանջարկի տրամաբանությամբ: «1992-ին, երբ թարմ էին երկրաշարժի հետեւանքները, գյուտերի մեծ մասը վերաբերում էր երկրաշարժերի կանխորոշմանը, կամ գերակշռում էին էլեկտրաէներգիայի այլընտրանքային` արեւի, քամու, ջրի աղբյուրներին վերաբերող գյուտերը: Հիմա շատ են շինարարության հետ կապված գյուտերը` ապակիներ, բետոնե ծածկեր»: Ի դեպ, Հանրապետության հրապարակի մետրոյի շրջակայքում մի փոքր հատված սալապատված է կարմիր սալիկներով, որոնք գյուտի արտոնագիր էին ստացել: Թեեւ աշխարհում կան նմանատիպ սալիկներ, բայց գյուտարարին հաջողվել է այն ստանալ տեղական հումքերի օգտագործմամբ: Խանազադյանի ներկայացմամբ` մերոնք այնպիսի գյուտեր չեն առաջարկում, որոնք արտասահմանում ձեռքից ձեռք խլեն, որովհետեւ փոքր երկիր ենք, փոքր տնտեսություն, փոքր խնդիրներ, բայց բարոյական տեսակետից հուզիչ դեպքեր շատ են լինում: Մարզերից գալիս են թշվառ կեցության մասին պատմող խղճուկ հագուկապով մարդիկ, որոնց աչքերը փայլում են մարդկության, աշխարհի համար կարեւոր գործ արածի գիտակցությունից: «Ամեն տարի Շնող գյուղից գալիս է Կոլյա դյադյան (Կոլյա Շահնազարյան), ներքին այրման շարժիչներին վերաբերող հայտագրեր է բերում: Արդեն տասից ավելի արտոնագրեր է ստացել, - պատմում է Խանազադյանը, - Մի անգամ աշխատակիցներից մեկն ասում է. «Կոլյա դյադյա, ավելի լավ չէ՞ էդ 5000 դրամ տուրքի փողով մի կուշտ փոր հաց ուտեք, քան ամեն տարի մի արտոնագիր վերցրած տուն գնաք: Ախր բան դուրս չի գալիս, առաջարկածդ բարդ գործ է, էս երկրում որտե՞ղ պիտի արտադրության մեջ դնեն»: Այնպես վիրավորվեց, ջղայնացավ, խոցված հեռացավ, բայց դարձյալ ամեն տարի մի գյուտ առաջարկում է»: Ինձ հետաքրքրեց, թե բյուջեից քանի՞ տոկոսն է ուղղվում գյուտերի բաժնին: Պարզվեց, որ դեռ մի բան էլ բաժինն է բյուջեին փող տալիս, քանի որ բաժինը հայտատուներից տուրքեր է գանձում: Գյուտի հայտ ներկայացնելու համար սահմանված է 5000 դրամ պետական տուրք: Երեւի կառավարությունը համոզված է, որ ինչպես իր երկրի քաղաքացիներից ամեն երրորդը պոտենցիալ նախագահ է, այնպես էլ ամեն երկրորդը` գյուտարար, որոնց միջոցով շատ հանգիստ կարելի է լցնել պետական բյուջեն:
- Մարինա Բաղդագյուլյան
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

