
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (ՀԱՏՎԱԾԱԲԱՐ) ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
- Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» ...Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները: Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա:

Կրիմինալը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ քննում ենք, թե ինչպե՛ս է իրականացել այդ սեփականաշնորհումը, որքանո՛վ է այն համապատասխանել օրենքի տառին, ի՛նչ գնով են վաճառվել ձեռնարկությունները, որքա՛ն թափանցիկ եւ օրինական են եղել աճուրդները, սեփականաշնորհումից ստացված գումարների ո՛ր մասն է մտել պետական բյուջե, սեփականաշնորհման գործընթացում ի՛նչ դեր է խաղացել հովանավորչությունը եւ այլն: Հեռուն չգնալու համար փորձեք հիշել կամ պարզել, թե ինչպիսի՛ աճուրդների միջոցով եւ ի՛նչ գնով են վաճառվել Հայաստանի ձեռնարկությունները, կամ ո՛ւմ են պատկանում, ասենք, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարանները, Հայկական ավիացիան, Արդշինինվեստբանկը, Խնայբանկը, հանրապետության էլեկտրացանցերը, «Կապույտ Սեւան» հանգստարանը, «Լեչկոմիսիա» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցները, Սեւանի «Սերֆինգ կլուբ» հյուրանոցային համալիրը, երկրի համարյա բոլոր սեփականաշնորհված վարչական շենքերը, Երեւանի ամենաարժեքավոր հողատարածքները, քաղաքային եւ միջքաղաքային երթուղային գծերը եւ այլն: Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւ Արարատի մարզի այլ բնակավայրերում: Փորձեք պարզել այս ամենը, ինչպես նաեւ բյուրավոր նման դեպքեր, եւ ձեզ համար շոշափելի կդառնա, թե իրենից ինչ է ներկայացնում քոչարյանական սեփականաշնորհումը եւ թե որքան «բարեկիրթ» է այն՝ նախկինների օրոք իրականացված «վայրենի» սեփականաշնորհման համեմատ: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նախկին իշխանությունների օրոք իրականացված սեփականաշնորհման հետ կապված համարյա ոչ մի գործարք կամ որոշում չի վերանայվել կամ չեղյալ հայտարարվել ներկա իշխանություններին ենթակա դատարանների կողմից:
Հայոց ցեղասպանության վերաիմաստավորման անհրաժեշտության մասին
...Պատասխան չգտնելով իմ նախորդ ելույթների դրույթների դեմ` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը օրերս հայտնաբերել են ինձ ոչնչացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն է՝ ինձ «թրքամետ» հռչակելու մահացու խարանը: Նրանց թվում է, թե ինձ հասցրել են թնդանոթի հարված, որից հետո ժողովուրդն ինձ պիտի հոշոտի, կամ որից ես երբեւէ ուշքի չեմ գալու: Ավելի մեծ հաճույք պատճառելու համար իմ նախկին ընկերներին, ստորեւ կփորձեմ ջուր լցնել նրանց ջրաղացին եւ բազմաթիվ նոր ապացույցներ մատակարարել իմ «թրքամետության» մասին: Մինչ այդ, սակայն, չեմ կարող չհիշեցնել, որ «թրքամետության» մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքի տեւական մի հանգրվանում ստորաքարշորեն ծառայել են թուրքերին: ... Ինձ «թրքամետ» են անվանում այն պատճառով, որ իմ նախագահության օրոք ես բազմիցս պնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ որ իբր երբեւէ չեմ բարձրացրել Ցեղասպանության ճանաչման հարցը: Փաստերից առաջինը ստույգ է, քանի որ իսկապես պնդել եմ եւ այսօր էլ կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, իսկ երկրորդը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իմ իշխանության օրոք է կառուցվել Ցեղասպանության Երեւանի թանգարանը: Առաջին անգամ Հայաստանում ե՛ս եմ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողով, որը տեղի է ունեցել 1995 թվականին, եւ որին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ: Սկսած Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ օրս ե՛ս եմ եղել մեր երկրի միակ գործող ղեկավարը, որը թեեւ սեղմ, բայց համակողմանի քաղաքական գնահատական է տվել Ցեղասպանությանը: Ճիշտ է, սակայն, որ այս ամենով հանդերձ, Ցեղասպանության ճանաչումը ես չեմ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում` դա համարելով անժամանակ ու վտանգավոր: Ի տարբերություն ինձ, Հայաստանի երկրորդ նախագահը այդ հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ: Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը: Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը: 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը: Երբ ես խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին: Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին: Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը: Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»: ...Մենք իրավունք չունենք այլեւս կրկնել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի ճակատագրական սխալը եւ հայ-թուրքական հարաբերություններում ապավինել երրորդ ուժի: Այդպիսի քաղաքականության ողբերգական հետեւանքները հայտնի են բոլորին: Դա քաղաքականություն էլ չէ, այլ խեղճի, որբի, անզորի հոգեբանություն: Երբ ուժ չունես պատժելու քո հակառակորդին, հրճվում ես, որ նրան պատժում են ուրիշները: Ոգեւորվում ես, որ տարբեր երկրներ Թուրքիային վերաբերող աննպաստ որոշումներ են կայացնում: ...Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից ու արկածախնդրությունից: Մինչդեռ ողջամտությունը երբեք նրան վնաս չի բերել: ...Թաթար-մոնղոլական խաների նման՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանը համարում են իրենց սեփական կալվածքը՝ այն բաժանելով իրենց հարազատների, մոտ ու հեռու ազգականների, խնամիների, փեսաների, քավորների ու սանիկների միջեւ: Ղարաբաղում գործից ազատված յուրաքանչյուր պաշտոնյա անմիջապես պաշտոն է ստանում Հայաստանում: Աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով, ղարաբաղցիները տեղ են զբաղեցնում նաեւ մեր երկրի բիզնեսի ոլորտում՝ դառնալով ներկա իշխանությունների հուսալի հենարանը: Իմիջիայլոց, այս, մեղմ ասած, կարճատես, բայց իրականում դավաճանական քաղաքականության պատճառով քոչարյանա-սերժական զույգը լուրջ վտանգի տակ է դնում Ղարաբաղի գոյությունը՝ խթանելով նրա դատարկումը եւ նպաստելով նրա մարդկային ռեսուրսների նվազմանը, ինչն արդեն իսկ ազդում է վիճակագրության վրա, եւ ինչը մի օր մեզ կարող է կանգնեցնել ազգային աղետի՝ կատաստրոֆայի առաջ: Դա ցույց է տալիս, որ նրանց չի հետաքրքրում Ղարաբաղի ճակատագիրն անգամ: Նրանք վաղուց իրենց ընտանիքների բոլոր անդամներին, ազգականներին, խնամիներին ու քավորսանիկներին տեղափոխել են Հայաստան: Եթե Ղարաբաղին բան պատահի, նրանք աչք անգամ չեն թարթելու: Մե՛ր եւ ձե՛ր սիրտն է ցավելու, մե՛նք ենք մղկտալու: ...Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լեւոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են: Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց սեփականությունը, թե՛ բիզնեսը: Եթե նրանցից մեկին ասվի, որ քո հեռուստաընկերությունն ու բանկը պիտի վաճառես մի ուրիշի, ապա այդպես էլ պետք է անի: Եթե օրինական սեփականատիրոջից խլված ցեմենտի մի գործարան առաջարկվի մի այլ մեծահարուստի՝ պիտի համաձայնի եւ այլն: Իսկ անհնազանդներն ու կիսվել չցանկացողները, առավել եւս՝ անկախ մտածողները, ենթակա են ոչնչացման, ինչի պերճախոս վկայությունը Խաչատուր Սուքիասյանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ վերջերս կիրառվող բիրտ գործողություններն են: ... Բարձր ամբիոններից ու հեռուստաէկրաններից հայրենասիրության, արժանապատվության, հպարտության, արդարության, առյուծից առյուծ ծնվելու մասին հոյակապ ճառեր արտասանող մեր սիրելի ու հարգարժան ձեռներեցնե՛ր եւ գործարարնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը: Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը եւ ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաեւ՝ ձեր իսկ երեխաներին: Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը: ...Հայաստանի ներկա իշխանությունները թաթար-մոնղոլներին նույնանում են նաեւ գաղափարախոսության բնագավառում դրսեւորած անլուրջ եւ ոչ հետեւողական վարքագծով: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչեւ 1990 թվականը կոմունիստ էին, այն էլ` ոչ շարքային: Հետո դարձան ՀՀՇ-ական. Քոչարյանը նույնիսկ ընտրվեց ՀՀՇ-ի վարչության կազմում, իսկ Սարգսյանն առաջադրվեց, բայց չհավաքեց դրա համար անհրաժեշտ ձայները: Այնուհետեւ Քոչարյանը, թեեւ ոչ ֆորմալ, հակվեց դեպի Դաշնակցություն եւ Հայ դատ, իսկ Սարգսյանը գլխավորեց Նժդեհա-ցեղակրոն կուսակցությունը: Եթե պետք լինի, վաղը նրանք կդառնան մուսավաթական: ...Նոյեմբերի 29-ին, թաղային տխրահռչակ ոստիկանապետերից մեկը բերման է ենթարկել մի քաղաքացու եւ «բարեկամաբար» հորդորել ետ կանգնել ինձ սատարելու մտքից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կխլի խանութը: Երբ քաղաքացին առարկել է` «ո՞նց կխլես իմ սեփականությունը», ոստիկանապետը պատասխանել է. «Էս երկիրն էլ Ռոբի ու Սերժիկի սեփականությունն է. բա դուք ո՞նց եք ուզում խլել նրանց ձեռից», ավելացնելով նաեւ, որ «տաս տարի Սերժիկն է նստելու նախագահ, դրանից հետո էլ` Ռոբի տղեն»: Կարելի է ուղղակի հիանալ այս հիրավի տաղանդավոր ոստիկանապետի խորաթափանցությամբ, որն ապշեցուցիչ ճշգրտությամբ է ընկալել Հայաստանում հիմնադրված թաթար-մոնղոլական խանության էությունը:
ԵԹԵ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՂԱՐ, ՃԱՄՓԱ ԿԳՏՆԵՍ
Գայանե Բաբայան
Երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանի թատերախումբը գործում է Գեղագիտության ազգային կենտրոնի կազմում եւ շատ տարօրինակ ստատուս ունի` ոչ մշակույթի նախարարությանն է պատկանում, ոչ կրթության ու գիտության նախարարությանը ...ՊՈՒՏԻՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ԼԻԱԿԱՏԱՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ HՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրեդ Ուեյր
Նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ցնցող քաղաքական անակնկալ մատուցել բոլորին` Ռուսաստանի եւ իր սլավոն հարեւան Բելառուսի միջեւ լիամասշտաբ միություն ստեղծել: Այդ ծրագրի իրականացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել ...ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան 11
Այսօր շատերին է թվում, թե մեր պայքարը Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան անձերի դեմ է: Գուցե եւ տարօրինակ հնչի ասածս, բայց մեր պայքարը բոլորովին էլ նրանց դեմ չէ: Ճիշտ հակառակը` մեր պայքարը հանուն նրանց ...ԹԻՎ ՄԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԱՍՏՂԸ
Հեղինե Մանուկյան
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը, Բաց հասարակության ինստիտուտի եւ Երեւանի մամուլի ակումբի աջակցությամբ, հոկտեմբեր ամսից իրականացնում է 7 հեռուստաընկերությունների («Հ1», «Հ2», «Շանթ», «ԱԼՄ», «Արմենիա», ...ՏԱՆԳՈ ԵՐԵՔՈՎ
Գագիկ Աբգարյան
Նախագահական ընտրությունների շեմին «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ինքնալուծարումը ու ՀՌԱԿ-ին միանալը միանշանակ չընկալվեց հանրության կողմից: Նախօրեին ասուլիսներից մեկում, պարզաբանելով ...ՄԵՆՔ ԷԴ ԿՈՉԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆՔ
Շաբաթ օրը կայացած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միավորման կոչով դիմեց Հայաստանի խոշոր բիզնեսմեններին` առաջարկելով դուրս գալ ստրկական վիճակից եւ միանալ իրենց շարքերին: «Մինչեւ ե՞րբ ...ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԱՆՉՈՒՄ Է
Չնայած ցրտին ու իշխանությունների տոտալ հակաքարոզչությանը, Ազատության հրապարակը շաբաթ օրը լիքն էր: Մարդկանց մի մասին այստեղ էր բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին լսելու ցանկությունը, մյուսներին` իշխանափոխության ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (ՀԱՏՎԱԾԱԲԱՐ) ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» ...Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները: Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա:
Կրիմինալը ջրի երես ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ՉԷ

«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

