
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
- Այսօր շատերին է թվում, թե մեր պայքարը Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան անձերի դեմ է: Գուցե եւ տարօրինակ հնչի ասածս, բայց մեր պայքարը բոլորովին էլ նրանց դեմ չէ: Ճիշտ հակառակը` մեր պայքարը հանուն նրանց է: Բացի այս, նրանք ամենեւին էլ «չար» մարդիկ չեն, ինչպես կարծում են շատերը: Հիրավի ճշմարիտ է, որ աշխարհում չար մարդիկ չկան:

Պարզապես կան մարդիկ, որ իրենց հարիր տեղում չեն, եւ պատահում է այնպես, որ նման անձի ազդեցության ոլորտը իրականում բազմիցս գերազանցում է իր աշխարհընկալման եւ հոգսերի տիրույթը, որն էլ աղետի պատճառ է հանդիսանում: Նման երեւույթների բուն պատճառը համակարգային է: Համակարգը մթնոլորտն է, էներգետիկան, որ կարող է լինել չարը, վատը, թշնամականը եւ այլն: Եւ ուրեմն սույն անձերը, ինչպես եւ մենք բոլորս, այս չար համակարգի զոհերն են: Ուստի մեր պայքարը այս ավազակապետական համակարգի դեմ է, որի հետեւանքն է Հայաստանում տիրող գաղջ, անբարո, համատարած անկում ապրեցնող մթնոլորտը: Ավելին՝ ավազակապետերը բոլորովին էլ Քոչարյանն ու Սարգսյանը չեն: Թող արտառոց չթվա, բայց ավազակապետ-անձ` որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չունի, գոյություն ունեն հազարավոր ավազակապետիկներ, որ նստած են մեզանից յուրաքանչյուրի ուղեղում: Եւ դա առաջին հերթին մեր հանցավոր հանդուրժողականությունն է: Ավազակապետիկների մատրիցան է ծնում այս գաղջ մթնոլորտը, ցանկացած դրական հոգեւոր զարգացումը բացասող այս էներգետիկան, որի պարզ դրսեւորումն է ներկա ավազակապետությունը: Ուստի մեր պայքարը մեր գլխիվայր շրջված արժեքների դեմ է, հանուն Իմ, Քո, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ազատության: Մեր պայքարը երկակի ստանդարտները բացառում է, երբ բացահայտ քննադատում ենք խաղատներում ազգի հարստությունները տանուլ տվող, զրահապատ մեքենաներով քաղաքի փողոցներն ակոսող ստրուկ-ստրկատերին, բայց սրտի խորքում ցանկանում, որ այդ ստրուկ-ստրկատերը մենք լինենք: Եւ այդ ստրուկների գործածների համար մեղավոր ենք բոլորս, քանի որ «եթե մտքով շնացանք` արդեն իսկ շնացանք»: Քրեական օրենսգրքում, երբ մեկը տեղյակ է կատարվելիք կամ կատարված հանցագործության մասին, բայց դրան չի խոչընդոտում եւ հետագայում աշխատում է կոծկել այն, համարվում է հանցակից` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նույնպես եւ մենք՝ ականատեսներս, որ արդեն իսկ հանցակից ենք լուռ ականատեսությամբ, ոչ միայն չենք կանխում մեր սեփական Մեծ տան` պետականության լլկումը, այլ նաեւ փորձում ենք կոծկել այն` ասելով «լոխ լյավ ա», պատասխանատու ենք Երկրի ու Երկնքի, անցյալ ու գալիք սերունդների առջեւ: Երբեւէ գալու է նրանց կողմից դատակոչվելու ժամանակը, եթե նույնիսկ այսօր «բարեհաջող» խաբում ենք ինքներս մեզ ու իբրեւ թե աշխարհին: Եւ այդ ամենաահեղ դատաստանի օրը մեզանից յուրաքանչյուրին ուղիղ հարց է տրվելու. «Քեզ ընծայվեց Անկախ պետականություն եւ Ազատ լինելու հնարավորություն, ի՞նչ արեցիր դու դրանց հետ»: Մեր լռությունը նման է լինելու պտուղը հենց նոր գաղտնաբար կերած Ադամի լռությանը, եղբորը հենց նոր սպանած Կայենի լռությանը: Եւ լռելու ենք նախագահ-վարչապետից մինչեւ ինքնախաբեության հորձանուտում ննջող անտարբեր քաղաքացի` որպես Հավասարներ, ինչն այդպես էլ չգիտակցվեց այն կարճ միջոցին, որ տրված էր մեր պես անփույթ նախնիների կորցրած Հայրենիքը վերականգնելու այս երջանիկ միջոցին: Այո՛, մերը Պայքար է, բայց հանուն Կյանքի, եւ ոչ երբեք ինչ-որ անձանց դեմ, որ սրընթաց արշավում են իրենց ու մեզ «խեղճ յորիկներ» դարձնելու: Ուրիշ բան, որ այդ` այսօր արդեն մեծիշխան եւ մեծահարուստ խեղճերը, չգիտակցելով իրենց վիճակի ամբողջ թշվառությունը, փորձում են խոչընդոտել ամենաստոր միջոցներով իսկ: Ուստի ես կոչ եմ անում բոլորիս` միանալ մեր Պայքարին, քանի դեռ ուշ չէ, քանզի այն ի սրտե է եւ հանուն մեր հասարակության, մեր պետության եւ մեր քաղաքացու Ազատության է:
- Տիգրան Խաչատրյան
ԵԹԵ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՂԱՐ, ՃԱՄՓԱ ԿԳՏՆԵՍ
Գայանե Բաբայան
Երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանի թատերախումբը գործում է Գեղագիտության ազգային կենտրոնի կազմում եւ շատ տարօրինակ ստատուս ունի` ոչ մշակույթի նախարարությանն է պատկանում, ոչ կրթության ու գիտության նախարարությանը ...ՊՈՒՏԻՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ԼԻԱԿԱՏԱՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ HՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրեդ Ուեյր
Նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ցնցող քաղաքական անակնկալ մատուցել բոլորին` Ռուսաստանի եւ իր սլավոն հարեւան Բելառուսի միջեւ լիամասշտաբ միություն ստեղծել: Այդ ծրագրի իրականացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել ...ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան 11
Այսօր շատերին է թվում, թե մեր պայքարը Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան անձերի դեմ է: Գուցե եւ տարօրինակ հնչի ասածս, բայց մեր պայքարը բոլորովին էլ նրանց դեմ չէ: Ճիշտ հակառակը` մեր պայքարը հանուն նրանց ...ԹԻՎ ՄԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԱՍՏՂԸ
Հեղինե Մանուկյան
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը, Բաց հասարակության ինստիտուտի եւ Երեւանի մամուլի ակումբի աջակցությամբ, հոկտեմբեր ամսից իրականացնում է 7 հեռուստաընկերությունների («Հ1», «Հ2», «Շանթ», «ԱԼՄ», «Արմենիա», ...ՏԱՆԳՈ ԵՐԵՔՈՎ
Գագիկ Աբգարյան
Նախագահական ընտրությունների շեմին «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ինքնալուծարումը ու ՀՌԱԿ-ին միանալը միանշանակ չընկալվեց հանրության կողմից: Նախօրեին ասուլիսներից մեկում, պարզաբանելով ...ՄԵՆՔ ԷԴ ԿՈՉԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆՔ
Շաբաթ օրը կայացած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միավորման կոչով դիմեց Հայաստանի խոշոր բիզնեսմեններին` առաջարկելով դուրս գալ ստրկական վիճակից եւ միանալ իրենց շարքերին: «Մինչեւ ե՞րբ ...ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԱՆՉՈՒՄ Է
Չնայած ցրտին ու իշխանությունների տոտալ հակաքարոզչությանը, Ազատության հրապարակը շաբաթ օրը լիքն էր: Մարդկանց մի մասին այստեղ էր բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին լսելու ցանկությունը, մյուսներին` իշխանափոխության ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (ՀԱՏՎԱԾԱԲԱՐ) ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» ...Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները: Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա:
Կրիմինալը ջրի երես ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

