
ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
- Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները: Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը առաջինում մարզպետը ՀՅԴ անդամ է, երկրորդում, մեր տեղեկություններով, որոշվել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ նշանակել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին` նկատի ունենալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խիստ օդիոզ կերպար լինելը:

Համայնքներում շտաբները ղեկավարելու են համայնքապետերը, որոնք հիմնականում ՀՀԿ-ական են, իսկ հանրապետական եւ բարգավաճական պատգամավորները պետք է զբաղվեն ընտրություններով այն տարածքներում, որտեղից պատգամավոր են ընտրվել: Սակայն ի՞նչ կարող են անել նշանակովի մարզպետները, կեղծիքով ընտրված համայնքապետերն ու պատգամավորները իշխանական թեկնածուի համար, կամ ինչպիսի՞ ազդեցություն ունեն նրանք իրենց ղեկավարած մարզերում: Միայն Հովիկ Աբրահամյանի օրինակը ցույց է տալիս, որ այդ մարդկանց ներկայությունը իշխանական թեկնածուի կողքին ոչ միայն չի ավելացնում նրա հեղինակությունը, այլ կոնկրետ Արարատի մարզում 100 տոկոսանոց պարտության երաշխիք է: Կամ ի՞նչ կարող են անել Աջափնյակում Սերժ Սարգսյանի համար Գալուստ Սահակյանը եւ Աշոտ Աղաբաբյանը, երբ այդ թաղամասում բոլորը թշնամանքով են խոսում թաղն օկուպացրած այդ մարդկանց մասին: Իսկ ի՞նչ սկզբունքներ են գործելու: Մեխանիզմը շատ պարզ է. մարզպետը կանչում է գյուղապետերին եւ նրանց հանձնարարում համապատասխան քանակի ձայներ ապահովել: Իսկ ինչպե՞ս պետք է իրականացնեն այդ խնդիրը նրանք եւ հանուն ինչի: Նախորդ` 2003 թ. նախագահական ընտրությունների սկզբում իշխանությունները գյուղապետերին որոշակի գումար էին տվել ընտրությունները կազմակերպելու համար, իսկ առավել բարձր արդյունք ապահոված գյուղապետերը նվեր ստացան ավտոմեքենաներ: Բայց ձայները ապահովեցին ընտրակեղծիքների, քվեատուփերը լցոնելու միջոցով: Հայտնի է, որ համայնքի ղեկավարներն ընտրվում են մեծ, բայց ոչ միշտ արդար մրցակցության պայմաններում: Մեծ համայնքներում եւ քաղաքներում հաղթանակը տանում է իշխանության նշանակած անձը, այսինքն` ոչ թե նա, ով ավելի մեծ հեղինակություն ունի, այլ նա, ով ավելի լավ է պատրաստ ծառայել իշխանությանը: Ստացվում է, որ ցանկացած համայնքում կա ընտրողների հսկայական քանակ, որը բացասաբար է տրամադրված տվյալ համայնքապետի եւ այն թեկնածուի նկատմամբ, որին պաշտպանում է համայնքապետը: Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների օրինակը ցույց տվեց, որ ՀՀԿ անդամ համայնքապետերը ընտրվելիս իրենց ապահովում են ավելի մեծ թվով ձայներ, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ բերում են հարազատ կուսակցությանը: Դրա մասին ՀՀԿ վերջին համագումարում խոսեց Տիգրան Թորոսյանը, եւ նման օրինակ է Արմավիրի քաղաքապետի ընտրությունը, երբ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը համայնքապետի ընտրության ժամանակ ստացավ անհամեմատ ավելի շատ ձայն, քան այդ համայնքում ՀՀԿ համամասնական ցուցակը: Զարմանալի է նաեւ, թե ինչու ՀՀԿ թեկնածուի մարզային շտաբները չեն ղեկավարում այդ մարզում ՀՀԿ մարզային կառույցների ղեկավարները: Օրինակ` Արմավիրի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը ԱԺ պատգամավոր, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Քաղաքական ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց նա պետք է ղեկավարեր ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբը, թե չէ ի՞նչ իմաստ ունի կուսակցության մարզային կառույցի գոյությունը: Ո՞րն է պատճառը, որ նրա փոխարեն ընտրվել է Արմավիրի մարզպետը, որի պաշտպանած թեկնածուները նույնիսկ գյուղապետ չեն կարողանում ընտրվել, էլ ուր մնաց թե հանրապետության նախագահ: Գուցե պատճառը անվստահությու՞նն է Հրանտ Գրիգորյանի նկատմամբ: Իհարկե, ԱԺ պատգամավորների վրա եւս որոշակի ֆունկցիաներ են դրված, սակայն հիմնական դերակատարումը մարզպետներինն է: Չի բացառվում, որ նման դժգոհությունները եւս նպաստեն, որ այսօրվա իշխանության կողքին կանգնած շատ հեղինակություններ աշխատեն այլ թեկնածուների օգտին` ցույց տալու համար իրենց հակառակորդի ընտրություն կազմակերպելու անընդունակությունը եւ նրա հեղինակության իրական չափը: Շատերը այս վիճակը նմանեցնում են 1996-ի նախագահական ընտրությունների իրավիճակի հետ, երբ իշխանության մեջ առկա տարբեր ուժեր միմյանց դեմ պայքարի արդյունքում օժանդակում էին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Իհարկե, իշխանությունները կփորձեն ինչ-որ կերպ մեղմել տարաձայնությունները, հաշտության եզրեր գտնել ձեւականորեն միեւնույն ճամբարում գտնվող, սակայն իրար նկատմամբ թշնամանքով լցված կողմերի միջեւ, սակայն դժվար թե դա որեւէ արդյունք տա:
- Ավետիս Բաբաջանյան
ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան 1
Երեկ «Տեսակետ» ակումբում իրենց անձը առավել ակտիվաբար ցույց տալու էին եկել երկու երիտասարդ` Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը եւ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՎԱՐՇԱՎԱՅԻՆ ՇԱՀԱՎԵՏ Է ԱՄՆ-ԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԼԻՆԵԼԸ
Մաքս Բուտ
Վերջին տարիներին Վարշավան մնում է ԱՄՆ-ի ամենահուսալի դաշնակիցներից մեկը. զորքեր է տրամադրում թե Աֆղանստանի, թե Իրաքի համար: Սակայն թեպետ այն հանգամանքին, որ Լեհաստանում դեռ գերակշռում են ամերիկամետ տրամադրությունները, ...ԵՊՀ-Ն ԴԵԳՐԱԴԱՑՎՈՒՄ Է
Սասուն Սարիբեկյան 2
Երեւանի պետական համալսարանը` ՀՀ մայր բուհը լուրջ ճգնաճամ է ապրում, եւ դա այսօրվա համալսարանի «ռեկտոր» Արամ Սիմոնյանի` ԵՊՀ ռեկտորի եւ ընդհանրապես ղեկավարի համար անհրաժեշտ չափանիշները եւ սկզբունքները արհամարհելու ...ՈՐՈԳԱ՞ՅԹ, ԹԵ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գագիկ Աբգարյան
Նորից տարեվերջ է, ու նորից գազի տեսուչները տներն ընկած կենցաղային գազասպառման սարքերի ներտնային սպասարկման տարեկան վարձավճարներն են հավաքում: Նորից հազարավոր մարդիկ վճարում են` այդպես էլ չհասկանալով, ...ՀՈԴՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ
Արտյոմ Խաչատրյան 4
Արդյո՞ք յուրաքանչյուր հայ կհասկանա այս հոդվածի իմաստը եւ արդյո՞ք ամեն հայ է յուրաքանչյուր: Սա բարդ հարց է, պահանջում է մանրակրկիտ փիլիսոփայական ուսումնասիրություն, սակայն դրա ժամանակը չէ` միտքս այսօր ...ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՁԱՅՆԵՐԻԶ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ օրը մամուլում արած հայտարարությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը զրկվում է իր վերջին հենարանից: ...ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ
Արամ Ամատունի
Ռոբերտ Քոչարյանն արդեն որերորդ անգամ կրկնում է, որ Հայաստանում իշխանության հարցը արդեն լուծվել է խորհրդարանական ընտրությունների միջոցով, եւ նախագահական լիազորությունները նոր նախագահին չեն տալու իշխանության ...ՔՎՈՏԱՆԵՐ ՉՈՒՆԻ` ԿՈՂՔԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինե Խառատյան
Պարզվում է` ԼՂ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի 2000-2004թթ. ազատազրկման մեղավորը ոչ ավելի-ոչ պակաս ՀՀՇ-ի քարոզչությունն էր: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՌԱԿ-ին միաձուլված «Դաշինքի» քաղխորհրդի ...1 ՏԱՐԻ 163 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՕՐՀԱՍԸ ՄՈՏ Է
Խմբագրություն զանգահարած քաղաքացին տարակուսած էր` ինչո՞վ եք բացատրում Ռոբերտ Քոչարյանի ջղագրգիռ վիճակն ու ժամանակից շուտ բոլոր «փամփուշտներն» արձակելու փաստը: Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները: Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը առաջինում ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի ՀարությունյանԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
- 1864 Սենատի դատավճռով Մ. Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
- 1901 Ռիգայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
- 1903 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1956թ.-ին):
- 1917 Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
- 1922 Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի (հաջորդ համագումարները տեղի ունեցան 1924-ին., 1925-ին, 1927-ին, 1929-ին, 1931-ին, 1935-ին):
- 1991 Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ հունվարի 1989 թ վերջի մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990 04 03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ: Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն:
- 1998 Վախճանվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Ծնվ. 1925թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

