
ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՁԱՅՆԵՐԻԶ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ օրը մամուլում արած հայտարարությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը զրկվում է իր վերջին հենարանից:

Նախորդ օրը մամուլին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում թեկնածուների շանսերին, նա բառացի ասել է հետեւյալը. «Այսօր մեկը մեկին նեղացնելու, կպնելու խնդիր չկա, հիմա ով կհաղթի՝ նա կհաղթի, ով կարող է ծանրությունը բարձրացնել՝ նա էլ բարձրացնելու է»: Ճիշտ է, մինչ այդ Ծառուկյանն ասել է, որ ավելի «հզոր» է գնահատում իրենց շանսերը, քանի որ իրենք Հանրապետականի հետ կոալիցիա են ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ Ծառուկյանը ուզում է ասել, որ ինքն այնքան էլ անհանգստացած չէ այլ թեկնածուի հաղթանակով, ավելին` «ով կհաղթի` նա կհաղթի» արտահայտությունը նշանակում է, որ իր համար միեւնույնն է, թե ով կլինի հանրապետության հաջորդ նախագահը: Ընդհանրապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահվածքը առավել քան տարօրինակ է: Այս կուսակցությունը ՀՀԿ-ի հետ ստորագրած կոալիցիոն հուշագրով պարտավորվել էր ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով: ՀՀԿ-ն մեկ ամիս առաջ հրավիրված համագումարում նախագահի թեկնածու առաջադրեց վարչապետ Սերժ Սարգսյանին: Տրամաբանությունը հուշում էր, որ դրանից հետո նման մի համագումար կանի նաեւ ԲՀԿ-ն եւ կհայտարարի կոալիցիոն հուշագրին հավատարիմ մնալու մասին: Սակայն մեկ ամսվա ընթացում ոչ մի որոշում չի կայացվել, եւ դա թողնվել է ամանօրյա տոների նախօրեին: Իսկ ԲՀԿ անդամ, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի երեք փոխնախագահներից մեկն է եւ մասնակցում է շտաբի նիստերին` այն դեպքում, երբ իր կուսակցությունը որեւէ պաշտոնական որոշում չունի որեւէ թեկնածուի պաշտպանելու մասին: ԲՀԿ խմբակցությունը վերածվել է անորոշության եւ պարապության մատնված մարդկանց մի խմբի, որոնք չգիտեն վաղվա իրենց անելիքը եւ սարսափով են մտածում ապագայի մասին: Այս խմբակցության անդամներից յուրաքանչյուրը յուրովի պատկերացում ունի իր քաղաքական ապագայի նկատմամբ, եւ դրանք շատ հաճախ տրամագծորեն հակառակ են իրար: Պատահական չէ, որ երեկ տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին ԲՀԿ-ից որեւէ մեկը չէր ներկայացել: Պատճառը կարող է լինել այն, որ այդ կուսակցությունում եւ խմբակցությունում չկա ընդհանրական մոտեցում քաղաքական գործընթացների նկատմամբ, եւ չկա այնպիսի մեկը, որը ընդունակ լինի ներկայացնել ընդհանրական տեսակետներ: Դրա փոխարեն, ԲՀԿ-ն հարուստ է սկանդալային իրադարձություններով: Նախորդ օրը ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը ընտրվեց մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ: Ընտրություններից հետո նա իր աշխատասենյակում մամուլի ասուլիս է հրավիրում: Ասուլիսից դուրս գալիս «Փակագիծ» թերթի թղթակից Լիա Խոջոյանը իր ձայնագրիչը մոռանում է Մնացականյանի սեղանին: Սենյակում լինում են միայն Մնացականյանը եւ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Լրագրողը քիչ անց, հիշելով ձայնագրիչի մասին, վերադառնում է Մնացականյանի մոտ եւ խնդրում վերադարձնել ձայնագրիչը: Ձայնագրիչը վերադարձվում է, սակայն առանց ձայներիզի: Լրագրողը խնդրում է վերադարձնել նաեւ ձայներիզը, սակայն Մնացականյանը կտրականապես հրաժարվում է` ասելով, թե ինքը կապ չունի ձայներիզի անհետացման հետ: Միայն լրագրողի համառ պնդումներից հետո, որ ձայներիզը այլ տեղ չէր կարող անհետանալ, Մնացականյանը երեք ժամ անց վերադարձնում է ձայներիզը` ներողություն խնդրելով կատարվածի համար: Թե պարոն Մնացականյանի ինչին էր պետք ձայներիզը կարելի է միայն ենթադրել: Ամենահավանական վարկածը կարող է լինել այն, որ նա եւ Արեւիկ Պետրոսյանը կասկածել են, որ լրագրողը կարող էր միտումնավոր թողած լինել ձայնագրիչը իրենց խոսակցությունը գաղտնալսելու համար, եւ իրենք ցանկացել են ստուգել դա: Այս դրսեւորումներին նաեւ շպիոնոմանիա են անվանում: Բացի այդ, անկախ պատճառներից, զարմանալի է, որ նման քայլի է գնում մի մարդ, ով ի պաշտոնե պետք է զբաղվի մարդկանց իրավունքների, այդ թվում եւ գույքային պաշտպանությամբ: Երեկ մենք փորձեցինք ճշտել խորհրդարանական այլ ուժերի վերաբերմունքը այդ միջադեպի նկատմամբ: Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը կատարվածը բնորոշեց «քրեորեն հետապնդելի արարք», չնայած չէր ուզում հավատալ, թե նման բան ընդհանրապես հնարավոր է: Գրեթե նույնանման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` ասելով© «Բոլոր գողություններին, անհետացումներին իմ վերաբերմունքը վատ է»: Իսկ ահա ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի կարծիքով` երեւույթը իր մեջ առանձնապես ոչ մի վատ բան չի պարունակում: Այսինքն` Մինասյանն ուզում է ասել, որ ինքը եւս ընդունակ է ձայներիզ գողանալ, եթե իրեն շատ հետաքրքրի դրա պարունակությունը:
- Ավետիս Բաբաջանյան
ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան 1
Երեկ «Տեսակետ» ակումբում իրենց անձը առավել ակտիվաբար ցույց տալու էին եկել երկու երիտասարդ` Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը եւ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՎԱՐՇԱՎԱՅԻՆ ՇԱՀԱՎԵՏ Է ԱՄՆ-ԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԼԻՆԵԼԸ
Մաքս Բուտ
Վերջին տարիներին Վարշավան մնում է ԱՄՆ-ի ամենահուսալի դաշնակիցներից մեկը. զորքեր է տրամադրում թե Աֆղանստանի, թե Իրաքի համար: Սակայն թեպետ այն հանգամանքին, որ Լեհաստանում դեռ գերակշռում են ամերիկամետ տրամադրությունները, ...ԵՊՀ-Ն ԴԵԳՐԱԴԱՑՎՈՒՄ Է
Սասուն Սարիբեկյան 2
Երեւանի պետական համալսարանը` ՀՀ մայր բուհը լուրջ ճգնաճամ է ապրում, եւ դա այսօրվա համալսարանի «ռեկտոր» Արամ Սիմոնյանի` ԵՊՀ ռեկտորի եւ ընդհանրապես ղեկավարի համար անհրաժեշտ չափանիշները եւ սկզբունքները արհամարհելու ...ՈՐՈԳԱ՞ՅԹ, ԹԵ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գագիկ Աբգարյան
Նորից տարեվերջ է, ու նորից գազի տեսուչները տներն ընկած կենցաղային գազասպառման սարքերի ներտնային սպասարկման տարեկան վարձավճարներն են հավաքում: Նորից հազարավոր մարդիկ վճարում են` այդպես էլ չհասկանալով, ...ՀՈԴՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ
Արտյոմ Խաչատրյան 4
Արդյո՞ք յուրաքանչյուր հայ կհասկանա այս հոդվածի իմաստը եւ արդյո՞ք ամեն հայ է յուրաքանչյուր: Սա բարդ հարց է, պահանջում է մանրակրկիտ փիլիսոփայական ուսումնասիրություն, սակայն դրա ժամանակը չէ` միտքս այսօր ...ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՁԱՅՆԵՐԻԶ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ օրը մամուլում արած հայտարարությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը զրկվում է իր վերջին հենարանից: ...ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ
Արամ Ամատունի
Ռոբերտ Քոչարյանն արդեն որերորդ անգամ կրկնում է, որ Հայաստանում իշխանության հարցը արդեն լուծվել է խորհրդարանական ընտրությունների միջոցով, եւ նախագահական լիազորությունները նոր նախագահին չեն տալու իշխանության ...ՔՎՈՏԱՆԵՐ ՉՈՒՆԻ` ԿՈՂՔԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինե Խառատյան
Պարզվում է` ԼՂ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի 2000-2004թթ. ազատազրկման մեղավորը ոչ ավելի-ոչ պակաս ՀՀՇ-ի քարոզչությունն էր: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՌԱԿ-ին միաձուլված «Դաշինքի» քաղխորհրդի ...1 ՏԱՐԻ 163 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՕՐՀԱՍԸ ՄՈՏ Է
Խմբագրություն զանգահարած քաղաքացին տարակուսած էր` ինչո՞վ եք բացատրում Ռոբերտ Քոչարյանի ջղագրգիռ վիճակն ու ժամանակից շուտ բոլոր «փամփուշտներն» արձակելու փաստը: Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները: Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը առաջինում ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի ՀարությունյանՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
- 1864 Սենատի դատավճռով Մ. Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
- 1901 Ռիգայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
- 1903 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1956թ.-ին):
- 1917 Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
- 1922 Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի (հաջորդ համագումարները տեղի ունեցան 1924-ին., 1925-ին, 1927-ին, 1929-ին, 1931-ին, 1935-ին):
- 1991 Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ հունվարի 1989 թ վերջի մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990 04 03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ: Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն:
- 1998 Վախճանվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Ծնվ. 1925թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

