
ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
- Երեկ «Տեսակետ» ակումբում իրենց անձը առավել ակտիվաբար ցույց տալու էին եկել երկու երիտասարդ` Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը եւ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանը:

Ակումբավարի առաջարկությամբ` ներկաները մեկ րոպե լռությամբ գլխահակ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, եւ այդ լռության մեջ միայն չխկչխկում էր մի լուսանկարիչ-լրագրողի ապարատը` ֆիքսելու համար իրենց ակտիվությանը մի պահ ուրիշ երանգ տված երիտասարդ գաղափարակիրներին: Պետք է ասել, որ ավելի լավ «նայվում էր» Դաշնակցության ակտիվիստը, նրա աչքերում մի քիչ սկսնակ դաշնակներին հատուկ ռոմանտիկա ու հավատ կար` առ դաշնակցությունն ամբողջ աշխարհում, եւ երեւում է, որ «Ելիր դաշնակ Դրո, բազկիդ ուժը բեր» երգը նրան դեռ կլացացնի... իսկ հանրապետական տղան իր սափրած գլխով եւ գլխի վրա գտնվող այլ մանրամասնություններով («հաղթած ունեցողի» նենգ քմծիծաղ, բերանից դուրս եկող կեղծիք, աչքերում միայն դատարկ ցինիզմ) լրիվ համապատասխանում էր ներկա դաժան ժամանակներում տաք տեղ գտած անդեմ, անպայքար մարդկային տեսակին... «Ներկա քաղաքական գործընթացներում երիտասարդության դերի ու նշանակության մասին» թեմային տղաները պատրաստված էին եկել, եւ որպես ավելի իշխանության մարդ` առաջինը սկսեց Էդգար Հովհաննիսյանը, իր կոչմանն արժանի պատկառազդու տոնով. «Այն խոսքին, որ ապագան պատկանում է երիտասարդությանը, թույլ տվեք չհամաձայնել, իմ կարծիքով` ներկան էլ է պատկանում, եւ երիտասարդությունը պետք է ակտիվ լինի քաղաքական կյանքում, եւ պետք է ասել, որ մեր` Հանրապետական կուսակցությունը ավելի լուրջ վերաբերմունք է ցուցաբերում երիտասարդության նկատմամբ, եւ նախընտրական այս շրջանում, երբ առջեւում նախագահական ընտրություններն են, մենք էլ որոշակի ֆունկցիաներ ու առաջադրանքներ ունենք»: Թե ի՞նչ առաջադրանքներ` երիտհանրապետական այս երիտասարդը` «Բազեի» ավագ-արյունակից եղբայրը, չասաց: Կարելի էր նրա վճռականությունը տեսնելով մտածել, որ առաջադրանքների մեջ է մտնում, օրինակ, հանուն գաղափարի մասնակից դառնալ ընտրությունների կեղծմանը կամ 100-ամյա կույր ծերունուն ընտրատեղամաս քարշ տալը... եւ կամ կույր ու խուլ ձեւանալը այն տառապյալ ու հալածվող երիտասարդների հանդեպ, որոնք «անմտություն» են ունեցել հանրապետական չլինելու: «Նիկոլ Աղբալյանի» նախագահը իր խոսքը սկսեց երկրաշարժից, գտավ, որ երկրաշարժը մի աղետ է` բացառիկ, որի մեղավորը թուրքերը չեն եղել... այնուհետեւ խոսեց պետականությունից` «Մենք երկար ժամանակ մեր հարեւանների հետ լավ չենք եղել», եւ պարզվեց, որ իրենց միությունը փորձում է երիտասարդության շրջանում սերմանել հայոց պետականության համար պայքար` «եթե հաղթի պետությունը, կհաղթենք բոլորս, եւ թող բոլոր երիտասարդները իմանան, որ քաղաքականապես ակտիվ լինելով` նրանք ձայն են տալիս պետությանը»: - Տիգրան մեծը սպանեց իր երկու որդիներին` հանուն պետության, - ասաց հոգով-սրտով դաշնակցական գաղափարներին նվիրված երիտասարդը, բայց չասաց իհարկե, որ Սամվելն էլ սպանեց հորը, մորը, եւ ինչպես մայմուն հումորիստներն են ավելացրել` «բաջանաղին»: Տղան կոչ արեց պաշտել մեր իշխանություններին, որովհետեւ նրանք մեր հայերն են էլի, «թուրքի սուլթան ու ռուսական ցար չեն, այդ գիտակցությամբ մենք պետք է դուրս գանք մեր պետականությունը ստեղծելու, եւ այսօր մենք հստակ գիտակցված երիտասարդություն ունենք, մենք ընտրություններին մասնակցելու ենք շատ ակտիվ, ընդգրկված ենք լինելու շտաբներում...»: Շտաբների այս ակտիվ երիտասարդներին հարցրին, թե` ճի՞շտ է, որ երիտասարդները կուսակցություններ են մտնում իրենց մանր-մունր խնդիրները լուծելու ձգտումից մղված, եւ ճի՞շտ է, արդյոք, այն, որ ուսխորհուրդները ստեղծված են, որ ծառայեն Հանրապետական կուսակցությանը: Երկու տղաներն էլ նախ շատ ուժեղ հերքեցին այն կարծիքը, որ ապագա կարիերիստները չէ, որ մտնում են իշխանությունների մաս կազմող կուսակցությունների թեւի տակ, այլ` հայրենիքի ապագայով մտահոգվածները, Վահեն նույնիսկ այդ առիթով ոտանավորիկ արտասանեց. «Մի վախեցեք թշնամուց, որովհետեւ նրանք թշնամի են. Մի վախեցեք բարեկամից, որովհետեւ նրանք բարեկամ են. Վախեցեք անտարբերներից...»: Իսկ Հանրապետականի ակտիվիստը ասաց, որ չէ~, բոլոր ուսխորհուրդների նախագահները չէ, որ հանրապետական են, օրինակ` Մանկավարժական համալսարանում հնչակներն են, կարծեմ, ակտիվ: Հարց տվեցին երկուսին էլ, թե հնարավո՞ր է, որ նրանք համագործակցության եզրեր գտնեն ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի հետ: - Հնարավոր է, - ասաց «Նիկոլ Աղբալյանի» ակտիվիստը, - բայց ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւեր գոյություն չունեն, Արշակ Սադոյանը մի հոգի ունի, «Ժառանգությունը» չունի, «Օրինաց երկիրը» մի ժամանակ ուներ` Սամվել Ֆարմանյանն էր, բայց երբ թռնելու պրոցեսը եղավ, Սամվելն էլ թռավ... - Հնարավոր է, - շարունակեց ՀՀԿ տղան, բայց ոչ օրենսդրական դաշտում, այլ համազգային նշանակություն ունեցող հարցերում, Ջավախքի, Ղարաբաղի հարցում: Ինչպես նկատեցիք, ընդդիմություն ասելով` տղան որոշեց Արշակ Սադոյան հասկանալ, եւ լրագրողները որոշեցին մի ավելի պարզ հարց տալ, այն է` «Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մարիոթում ելույթից հետո բազմաթիվ երիտասարդներ բռնության ենթարկվեցին... Նարեկ Գալստյանի հանդեպ քաղաքական բռնությունը ինչպե՞ս եք գնահատում»: Հանրապետական թեւի առաջամարտիկը կարծես այս հարցին սպասելիս լիներ, դիրք գրավեց եւ սկսեց` «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը երիտասարդների շրջանում տարրական հետաքրքրությունից այն կողմ չի անցնում, միգուցե իրենք էլ ունեն երիտասարդական կազմակերպություն, հետաքրքրությունից ելնելով... իսկ ինչ վերաբերում է Նարեկ Գալստյանին, ապա միանշանակ չենք կարող ասել, որ նրա հետ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի, միգուցե անձնական խնդիրներ են եղել... դա թողնենք իրավապահներին, իսկ թե ինչքա՞ն հետաքրքրություն ունի ժողովուրդը ՀՀՇ-ի հանդեպ` ցույց կտան ընտրությունները...»: Այսպես` ընտրությունների արդյունքով նախապես պարծենում ու պոտենցիալ պարտվողների վրա քմծիծաղ էր տալիս Հանրապետականի տղան, եւ ինչպես Պարույր Սեւակի մի բանաստեղծության մեջ աղջիկն է տղային ասում` «Կու~չ գալ եմ ուզում քո թեւերի տակ», այնպես էլ այս տղան ու իր նմաններն են երեւի պատանի հասակում իշխանություններին ասել ու գնացել կուչ գալու, որ հետո ուզածի չափ լկտիանան... Էլի մի քիչ մարդկային նախադասություն Վահե Սարգսյանը կազմեց ու ասաց. «Մենք դատապարտում ենք Նարեկ Գալստյանի հանդեպ բռնությունը, բռնությունը շատ վատ բան է, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե ինքը միշտ կմնա իշխանության մեջ»:
- Գայանե Բաբայան
ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան 1
Երեկ «Տեսակետ» ակումբում իրենց անձը առավել ակտիվաբար ցույց տալու էին եկել երկու երիտասարդ` Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը եւ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՎԱՐՇԱՎԱՅԻՆ ՇԱՀԱՎԵՏ Է ԱՄՆ-ԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԼԻՆԵԼԸ
Մաքս Բուտ
Վերջին տարիներին Վարշավան մնում է ԱՄՆ-ի ամենահուսալի դաշնակիցներից մեկը. զորքեր է տրամադրում թե Աֆղանստանի, թե Իրաքի համար: Սակայն թեպետ այն հանգամանքին, որ Լեհաստանում դեռ գերակշռում են ամերիկամետ տրամադրությունները, ...ԵՊՀ-Ն ԴԵԳՐԱԴԱՑՎՈՒՄ Է
Սասուն Սարիբեկյան 2
Երեւանի պետական համալսարանը` ՀՀ մայր բուհը լուրջ ճգնաճամ է ապրում, եւ դա այսօրվա համալսարանի «ռեկտոր» Արամ Սիմոնյանի` ԵՊՀ ռեկտորի եւ ընդհանրապես ղեկավարի համար անհրաժեշտ չափանիշները եւ սկզբունքները արհամարհելու ...ՈՐՈԳԱ՞ՅԹ, ԹԵ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գագիկ Աբգարյան
Նորից տարեվերջ է, ու նորից գազի տեսուչները տներն ընկած կենցաղային գազասպառման սարքերի ներտնային սպասարկման տարեկան վարձավճարներն են հավաքում: Նորից հազարավոր մարդիկ վճարում են` այդպես էլ չհասկանալով, ...ՀՈԴՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ
Արտյոմ Խաչատրյան 4
Արդյո՞ք յուրաքանչյուր հայ կհասկանա այս հոդվածի իմաստը եւ արդյո՞ք ամեն հայ է յուրաքանչյուր: Սա բարդ հարց է, պահանջում է մանրակրկիտ փիլիսոփայական ուսումնասիրություն, սակայն դրա ժամանակը չէ` միտքս այսօր ...ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՁԱՅՆԵՐԻԶ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախորդ օրը մամուլում արած հայտարարությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՀՀԿ թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը զրկվում է իր վերջին հենարանից: ...ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ
Արամ Ամատունի
Ռոբերտ Քոչարյանն արդեն որերորդ անգամ կրկնում է, որ Հայաստանում իշխանության հարցը արդեն լուծվել է խորհրդարանական ընտրությունների միջոցով, եւ նախագահական լիազորությունները նոր նախագահին չեն տալու իշխանության ...ՔՎՈՏԱՆԵՐ ՉՈՒՆԻ` ԿՈՂՔԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինե Խառատյան
Պարզվում է` ԼՂ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի 2000-2004թթ. ազատազրկման մեղավորը ոչ ավելի-ոչ պակաս ՀՀՇ-ի քարոզչությունն էր: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՌԱԿ-ին միաձուլված «Դաշինքի» քաղխորհրդի ...1 ՏԱՐԻ 163 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՕՐՀԱՍԸ ՄՈՏ Է
Խմբագրություն զանգահարած քաղաքացին տարակուսած էր` ինչո՞վ եք բացատրում Ռոբերտ Քոչարյանի ջղագրգիռ վիճակն ու ժամանակից շուտ բոլոր «փամփուշտներն» արձակելու փաստը: Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները: Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը առաջինում ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի ՀարությունյանՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
- 1864 Սենատի դատավճռով Մ. Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
- 1901 Ռիգայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
- 1903 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1956թ.-ին):
- 1917 Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
- 1922 Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի (հաջորդ համագումարները տեղի ունեցան 1924-ին., 1925-ին, 1927-ին, 1929-ին, 1931-ին, 1935-ին):
- 1991 Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ հունվարի 1989 թ վերջի մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990 04 03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ: Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն:
- 1998 Վախճանվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Ծնվ. 1925թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

