
ՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
- Երեկ մենք գրություն ենք ստացել բանտում գտնվող ազգային հերոսներ Ժիրայր Սեֆիլյանից եւ Վարդան Մալխասյանից: Այն ուղղված է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուղերձը տպագրում ենք ամբողջությամբ:

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվության եւ համախմբման ներուժի շնորհիվ ընդդիմության դաշտում վերջապես ձեւավորվեց միասնական ճակատ, որը մեր ժողովրդին հույս ու վճռականություն է ներշնչել ազատվելու հակահայ, բռնատիրական ռեժիմից: Այն ռեժիմից, որն այսօր խուճապի վայնասուն է բարձրացրել: Նրա ծախու, ողորմելի կամակատարները, այլ ելք չունենալով, վերջին ճիգերն են թափում մթնոլորտը թունավորելու, ժողովրդի ինքնաբուխ շարժումն ու ընդվզումը վարկաբեկելու համար: Բայց, ի հեճուկս իրենց, միասնական ճակատի շարժումը օր առ օր նոր թափ ու շունչ է ստանում: Միասնական ճակատ ասելով` մենք ի սկզբանե գիտակցել ենք, որ դա չի նշանակում բոլոր քաղաքական ուժերի միասնությունը մեկ թեկնածուի շուրջ, քանի որ միշտ էլ գտնվել են դիմակ հագած, շինծու ընդդիմադիր գործիչներ, որոնց միակ նպատակը եղել եւ մնում է նեղ անձնական շահը: Մենք նրանց չենք էլ ուզում տեսնել այսօրվա միասնական թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Բայց նաեւ չենք կարողանում պատկերացնել արդեն իսկ ձեւավորված միասնական ճակատը առանց հայ ժողովրդի ամենաընդունելի գործիչներից մեկի` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին մեր ժողովրդի զգալի մասը իրավամբ համարում է ազգային, ընդգրկուն ու լայնախոհ քաղաքական գործիչ: Եւ այդ լայնախոհությունն ու ազգային շահի հրամայականն այսօր թելադրում ու պահանջում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվի ընդդիմադիր ճակատին եւ դրանով օրինակ ծառայի դեռեւս չվարկաբեկված կուսակցությունների այն մոլորյալ առաջնորդներին, որոնք առ այսօր չգիտեն, թե ինչ են անում: Սիրելի Րաֆֆի, այս ուղերձի մտքերը կարող էինք քեզ փոխանցել մեր առանձին հանդիպման ժամանակ, քանզի դու միշտ այցելում ես մեզ եւ քո ուշադրության կենտրոնում ես պահում քաղբանտարկյալների հարցը: Բայց քանի որ մեր այս ցանկությունը միայն մեր սրտի խոսքը չէ, այլ այստեղ հավաքված բազմահազար հայ մարդկանց եւ մեր ժողովրդի սրտի խոսքն է, ուստի հարմար գտանք այն հնչեցնել ազգային պայքարի կենտրոն դարձած հենց այս` Ազատության հրապարակից: Մենք գիտենք, որ դու այդ քայլը կանես, որը մի նոր խորտակիչ հարված կհասցնի այսօրվա հանցագործ, մեռնող վարչախմբին: Եւ դրանով վերջնական կդառնա արդեն իսկ կանխորոշված մեր հաղթանակը: Ուրեմն, Րաֆֆի ջան, հաջորդ հանրահավաքին սպասում ենք քեզ այս հարթակում` Լեւոնի կողքին»: Ժիրայր Սեֆիլյան Վարդան Մալխասյան 04.12.2007
ԲՌՆԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
Սունդուկյանի թատրոնի բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավարի որդի Սուրեն Շահվերդյանը «բավականին բարկացած էր» եւ «Հայելի» ակումբ եկել էր հակադրվելու իր սիրելի դերասան Հրանտ Թոխատյանի երկու օր առաջ արած ...«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան
Պետք է նկատել, որ մեր ակադեմիական թատրոններն իրենց խաղացանկերում ավելի շատ արտասահմանցի հեղինակների գործեր ունեն, քան հայ, իսկ Շեքսպիրի «հայացումը» շարունակվում է այնքան, որ մեր միակ ցավը Դանիայի արքայազն ...ՌԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՄՆ-Ի ՀԵՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
«Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակը Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական ընտրություններում մեծ աղմուկ առաջացրեց համաշխարհային հանրության շրջանում: Արտասահմանյան մամուլը հեղեղվեց սկանդալային նյութերով, ...ԿՈՍՈՎՈՆ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԻԿՐՈՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բրոնվեն Մեդոքս
Եթե Կոսովոն երկուշաբթի որոշի անկախություն հռչակել, դա կարող է նոր մարտական գործողություններ սադրել, ինչպես նաեւ այլ տարածաշրջաններին իրենց տարածքում միկրոպետություններ ստեղծելու հրահրել: Ամերիկացի եւ ...ԲՈՂՈՔԵԼՈՒ ՀԵՐԹԸ «ՖԻՐԴՈՒՍՆՈՑԻՆՆ» Է
Էլմիրա Մարտիրոսյան
Պետության գերակա շահի անվան տակ շուտով կիրացվի նաեւ «ֆիրդուսնոցը»` 33-րդ թաղամասը, որի բնակիչներից մեկը` Անահիտ Սաֆարյանը փորձում է պաշտպանել իր իրավունքները օրինական հարթության վրա: Մինչդեռ քաղաքապետը ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ: Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...ՀԱՑԻ ԽՆԴԻՐ, ԹԵ՞ ՍՈՍ ԵՒ ՎԱՐԴԻԹԵՐ
Մերուժան Սուքիասյան 2
Երբ Վահան Հովհաննիսյանը յասավուլ Մարգարի խրոխտ տոնով հայտարարեց, թե անկախ ընտրությունների արդյունքներից ՀՅԴ-ն շարունակելու է համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, ակնհայտ դարձավ, որ դաշնակների քաղաքական թթվածնի ...«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան 4
«Մայր» բուհը` Երեւանի պետական համալսարանը, հայտնի է որպես խիստ քաղաքականացված բուհ, որի ռեկտորը եւ ուսխորհուրդների նախագահների ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են, ավելի ճիշտ` «Սերժ Սարգսյան դավանողներ», ...ԽԱՂԱՐԿՎՈՒՄ Է ՎԵՑ ԱՄԻՍ ԱՌԱՋՎԱ ՍՑԵՆԱՐԸ
Մարինե Խառատյան
Որոշ տեղեկություններով` ՀՀԿ նախընտրական շտաբների ձեւավորմանը զուգահեռ արդեն մոտավորապես պատրաստ է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀԿ սցենարը` թե ում որքան ձայն պետք է «բաժին ընկնի» ընտրությունների ...ՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
1
Երեկ մենք գրություն ենք ստացել բանտում գտնվող ազգային հերոսներ Ժիրայր Սեֆիլյանից եւ Վարդան Մալխասյանից: Այն ուղղված է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուղերձը տպագրում ենք ամբողջությամբ: ...ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ
Խիստ խորհրդանշական է, որ երկրաշարժի 19-րդ տարելիցի հենց նախօրեին երկրի առաջին դեմքը խոսեց ոչ թե ավերիչ երկրաշարժի, նրա պատճառած անդառնալի կորուստների, ցավի ու տառապանքի, վերջապես` մարդկային կարեկցանքի ...1 ՏԱՐԻ 161 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի ՀարությունյանՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

