
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
- «Մայր» բուհը` Երեւանի պետական համալսարանը, հայտնի է որպես խիստ քաղաքականացված բուհ, որի ռեկտորը եւ ուսխորհուրդների նախագահների ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են, ավելի ճիշտ` «Սերժ Սարգսյան դավանողներ», ովքեր նախընտրական այս շրջանում կամավոր լծվել են նրա PR կամպանիայի իրականացմանը:

Ոմանք սա բացատրում են նրանով, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է: Սակայն «մայր» բուհում բոլորը չէ, որ ծառայում են «Սերժ-նախագահ» գերնպատակին, պարզվում է` կան իրական մտավորականներ, որոնք չեն վախենում կարծիք հայտնելուց, իշխանական քաղաքականությունը քննադատելուց: Օրերս նրանք հայտարարություն են տարածել, որտեղ բողոքել են երկրում տարվող լրատվական քաղաքականությունից եւ մասնավորապես` պետբյուջեից սնվող հանրային հեռուստատեսությունից: Բյուջե, որը գոյանում է մեր բոլորի վճարած հարկերից: Օրերս ԵՊՀ մի խումբ դոկտորներ, ամբիոնի վարիչներ մամուլում հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ կարեւորել են տեղեկատվության մատչելիությունը` որպես ընտրությունների ազատության եւ արդարության չափանիշ: «ԶԼՄ-ները, հեռուստատեսություններն ընդհանրապես եւ «Հ1»-ը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ` հայաստանյան հ/ը-ների ջախջախիչ մեծամասնությունը` «Հ1»-ի առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը»: Հայտարարության հեղինակները կոչ են արել բոլոր հ/ը-ներին, հատկապես` «Հ1»-ին «չմոռանալ հանրության առաջ ունեցած իրենց պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը»: Այն ստորագրել են Դավիթ Սեդրակյանը, Հակոբ Հակոբյանը, Արթուր Սահակյանը, Յուրի Հակոբյանը, Հայկ Ղազարյանը, Էդուարդ Չուբարյանը, Իշխան Խաչատրյանը, Վալերի Մարտիրոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գուրգեն Հակոբյանը: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որը եւս միացել էր կոչին, մեզ հետ զրույցում ասաց. «Ժամանակից շուտ սկսել է քաղաքականացվել հեռուստաեթերը, ամեն օր, ամեն վայրկյան, որտեղ բացում ես, նույնիսկ պաշտոնական լուրի մեջ մի էպիզոդ պիտի լինի ընտրությունների թեմայից: Անընդմեջ լսում ես միակողմանի ինֆորմացիա, փնովում են երեւույթ, ելույթ, միտք` կոնտեքստից կտրված, սակայն որեւէ ձեւով չի ներկայացվում այն նյութը, որը քննադատվում է: Մասնավորապես ՀՀ առաջին նախագահի ելույթն է ամեն երկրորդը քննադատում, եթե ոչ բոլորը, մինչդեռ հանրությունը հնարավորություն չի ունեցել հեռուստատեսությամբ լսել այդ ելույթը` լավ, ի՞նչ է, ի վերջո, ասել այդ մարդը: Հեռուստատեսության առաքելությունը ելույթը եթեր տալն է, իսկ հետեւություն անելու իրավունքը հեռուստադիտողինն է: Ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր պետության սիմվոլն է, եւ նրա խոսքն անպայման պետք է հասնի հանրությանը, նա այն ֆիգուրը չի, որ նրա խոսքը լսելու համար պարտադիր պետք է հանրահավաքի գնալ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենց վերաբերմունքն արտահայտելու այլ ձեւեր գտնեն, պրն Դումանյանը պատասխանեց. «Մենք ընդամենը հայտարարություն ենք արել եւ համարում ենք, որ պարտավոր ենք ինչ-որ կարծիք հայտնել, մենք մեզ համարում ենք ազատ մարդ եւ արտահայտում ենք մեր կարծիքը: Շատերն, իհարկե, խուսափում են կարծիք հայտնել, խուսափում են ոչ թե այն բանի համար, որ իրենց էությունն է այդպիսին, ոչ, շատ լավ էլ հայտնում են առանձնազրույցներում, բայց բարձրաձայնել խուսափում են»: Դեկանը վստահեցրեց նաեւ, որ հայտարարությունը ընդամենը քաղաքացիական դիրքորոշման դրսեւորում է եւ որեւէ կապ չունի այն ստորագրած մարդկանց քաղաքական կողմնորոշումների հետ: Մենք զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս, ֆիզմաթգիտությունների դոկտոր, նախկին պատգամավոր (1991-1995թթ.) Հակոբ Հակոբյանի հետ: «Երբեւէ մեր լրատվությունը նորմալ ու անաչառ չի եղել, այն այդպիսին չի նաեւ այսօր, մինչդեռ օբյեկտիվ լրատվությունը արդար ընտրությունների նախապայմանն է: Եթե իսկապես ուզում ենք արդար ընտրություններ, նախ պետք է հանրությանը լրատվությամբ ապահովենք, այսինքն` ընտրելու հնարավորություն տանք, թույլ տանք զատել լավը վատից, որը այսօր չի արվում, իսկ դրանից արդեն պարզ է դառնում իշխանությունների մտադրությունը` կեղծել ընտրությունները: Տեղեկատվական տեռորն ակնհայտ է հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչը վկայում է, որ ամենաշատը նա է վախ ներշնչում այս իշխանություններին: Ամբողջ «Հ1»-ն ուղղված է նրա դեմ կամպանիա ծավալելուն, ծառայում է մի խումբ մարդկանց, այն էլ հանրության փողերը գողանալու ճանապարհով: Եթե ուզում են, թող իրենց համար հեռուստատեսություն հիմնեն եւ անեն, ցուցադրեն այն, ինչ ուզում են: Դա ինչ-որ տեղ տանելի կլինի, գոնե ուրիշի գրպանը չեն մտնի, բայց բռնազավթել մի ողջ հանրային հեռուստատեսություն, դա չտեսնված բան է, աբսուրդ»` ասում է պրն Հակոբյանը: Նա մամուլում հայտարարությամբ հանդես գալը դիտում է որպես բողոքի առաջին դրսեւորում եւ չի բացառում, որ հետագայում այլ գործնական քայլերի եւս դիմեն` ներգրավելով նոր մտավորականների: Հայտարարության տակ ստորագրած մեկ այլ դասախոս, ֆիզմաթգիտությունների դոկտոր Յուրի Հակոբյանը նույնպես դժգոհ է հայաստանյան հեռուստաընկերությունների եւ հատկապես «Հ1»-ի եթերից: «Մենք, որպես քաղաքացի եւ որպես ընտրող, իրավունք ունենք, չէ՞, տեղեկացված լինել բոլոր թեկնածուների մասին: Փաստորեն, «Հ1»-ը եւ մյուս հեռուստատեսությունները արգելում են մեզ իրացնել մեր տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը` այդկերպ զրկելով նաեւ ճիշտ ընտրություն կատարելու իրավունքից», - ասում է պրն Հակոբյանը:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
Asko գրել է:
Էս «եվրոպական» կոչված երկրում մի օր երկրի նախագահը աշխատանքի չէր գնացել, էլ լուրերով, էլ թերթերով գրեցին ասեցին որ մարդը գազեր ա ունեցել, դրա համար հարգելի ա բացակայությունը։ Պատկերացնո՞ւմ եք նման ազատություն մեր հեռուստատեսությունում...
ara գրել է:
Ազգ թերթը ,մոտ օրերս ներկայացնելու է բոլոր թեկնածուներին:Վերոհիշեալ դասախոսները բարի գտնվեն օգտվել թերթից կամ էլ Ազգ ինտերնետային կայքից: Մենք գտնվելով երկրագնդի տակ, հեռավոր մի մայր ցամաքում այդ մասին տեղեակ ենք:
Mephistopheles գրել է:- ara
Ազգ թերթը ,մոտ օրերս ներկայացնելու է բոլոր թեկնածուներին:Վերոհիշեալ դասախոսները բարի գտնվեն օգտվել թերթից կամ էլ Ազգ ինտերնետային կայքից: Մենք գտնվելով երկրագնդի տակ, հեռավոր մի մայր ցամաքում այդ մասին տեղեակ ենք:
Ես տեսել եմ, դատարկություն է...A1+ինը ավելի հարուստ է և հետևվում է ամբողջ անցուդարձին...րոպեն րոպեին- ara
ara գրել է:- Mephistopheles
Ես տեսել եմ, դատարկություն է...A1+ինը ավելի հարուստ է և հետևվում է ամբողջ անցուդարձին...րոպեն րոպեին
Շնորհակալություն:- Mephistopheles
ԲՌՆԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Մարինա Բաղդագյուլյան
Սունդուկյանի թատրոնի բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավարի որդի Սուրեն Շահվերդյանը «բավականին բարկացած էր» եւ «Հայելի» ակումբ եկել էր հակադրվելու իր սիրելի դերասան Հրանտ Թոխատյանի երկու օր առաջ արած ...«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան
Պետք է նկատել, որ մեր ակադեմիական թատրոններն իրենց խաղացանկերում ավելի շատ արտասահմանցի հեղինակների գործեր ունեն, քան հայ, իսկ Շեքսպիրի «հայացումը» շարունակվում է այնքան, որ մեր միակ ցավը Դանիայի արքայազն ...ՌԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՄՆ-Ի ՀԵՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
«Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակը Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական ընտրություններում մեծ աղմուկ առաջացրեց համաշխարհային հանրության շրջանում: Արտասահմանյան մամուլը հեղեղվեց սկանդալային նյութերով, ...ԿՈՍՈՎՈՆ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԻԿՐՈՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բրոնվեն Մեդոքս
Եթե Կոսովոն երկուշաբթի որոշի անկախություն հռչակել, դա կարող է նոր մարտական գործողություններ սադրել, ինչպես նաեւ այլ տարածաշրջաններին իրենց տարածքում միկրոպետություններ ստեղծելու հրահրել: Ամերիկացի եւ ...ԲՈՂՈՔԵԼՈՒ ՀԵՐԹԸ «ՖԻՐԴՈՒՍՆՈՑԻՆՆ» Է
Էլմիրա Մարտիրոսյան
Պետության գերակա շահի անվան տակ շուտով կիրացվի նաեւ «ֆիրդուսնոցը»` 33-րդ թաղամասը, որի բնակիչներից մեկը` Անահիտ Սաֆարյանը փորձում է պաշտպանել իր իրավունքները օրինական հարթության վրա: Մինչդեռ քաղաքապետը ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ: Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...ՀԱՑԻ ԽՆԴԻՐ, ԹԵ՞ ՍՈՍ ԵՒ ՎԱՐԴԻԹԵՐ
Մերուժան Սուքիասյան 2
Երբ Վահան Հովհաննիսյանը յասավուլ Մարգարի խրոխտ տոնով հայտարարեց, թե անկախ ընտրությունների արդյունքներից ՀՅԴ-ն շարունակելու է համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, ակնհայտ դարձավ, որ դաշնակների քաղաքական թթվածնի ...«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան 4
«Մայր» բուհը` Երեւանի պետական համալսարանը, հայտնի է որպես խիստ քաղաքականացված բուհ, որի ռեկտորը եւ ուսխորհուրդների նախագահների ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են, ավելի ճիշտ` «Սերժ Սարգսյան դավանողներ», ...ԽԱՂԱՐԿՎՈՒՄ Է ՎԵՑ ԱՄԻՍ ԱՌԱՋՎԱ ՍՑԵՆԱՐԸ
Մարինե Խառատյան
Որոշ տեղեկություններով` ՀՀԿ նախընտրական շտաբների ձեւավորմանը զուգահեռ արդեն մոտավորապես պատրաստ է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀԿ սցենարը` թե ում որքան ձայն պետք է «բաժին ընկնի» ընտրությունների ...ՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
1
Երեկ մենք գրություն ենք ստացել բանտում գտնվող ազգային հերոսներ Ժիրայր Սեֆիլյանից եւ Վարդան Մալխասյանից: Այն ուղղված է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուղերձը տպագրում ենք ամբողջությամբ: ...ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ
Խիստ խորհրդանշական է, որ երկրաշարժի 19-րդ տարելիցի հենց նախօրեին երկրի առաջին դեմքը խոսեց ոչ թե ավերիչ երկրաշարժի, նրա պատճառած անդառնալի կորուստների, ցավի ու տառապանքի, վերջապես` մարդկային կարեկցանքի ...1 ՏԱՐԻ 161 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
ՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

