
ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
- Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:

Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների թեմայով, Սերժ Սարգսյանն անմիջապես պատասխանում է, թե ընտրական գործընթացների լավագույն ցուցիչը սոցհարցումներն են եւ հիշում է Քոմրեսին ու Գելապին` համոզված լինելով, որ հասարակությունն էլ հիշում է այդ սոցհարցումների հրապարակած տվյալները, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների անվիճելի առաջատարն է բոլոր առումներով, ընդհանուր առմամբ ունենալով մոտ 40 տոկոս վարկանիշ: Հաշվարկը պարզ է ու հասկանալի: Նախագահական ընտրություններից առաջ բոլոր խոսափողերով հայտարարվում է, որ ահա Սերժ Սարգսյանն ունի 40 տոկոս: Հետո, երբ նա սկսում է պաշտոնական քարոզարշավը, այդ 40 տոկոսը դարձնում են 50-55 տոկոս, եւ այդպիսով ապահովում են «առաջին փուլ» օպերացիայի հենքը: Ընդ որում` բավական ուշագրավ է մի հանգամանք, որը թերեւս դուրս էր մնացել Քոմրեսի սոցհարցման տվյալների ականատեսների ուշադրությունից: Բանն այն է, որ այդ հարցման մեջ նախագահի թեկնածուների թվում նշված էր նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը: Թվում է, որ որեւէ արտառոց բան չկա: Բայց մի՞թե արտառոց չէ, որ ցուցակում հայտնվում է մի գործչի անուն, որը հայտարարել է, որ սատարելու է Հանրապետականի թեկնածուին: Սակայն ինչպես քաղաքականության մեջ պատահական սոցհարցում չի լինում, այնպես էլ սոցհարցման մեջ չի լինում պատահական անուն: Գագիկ Ծառուկյանը այս դեպքում պահեստային թվերն են, որոնք գումարվելու են Սերժ Սարգսյանի 50-55 տոկոսի վրա, կամ կազմելու են դրա մաս, եթե լինեն ինչ-ինչ դժվարություններ: Այս ամենը այնքան պարզ է ու ակնհայտ, որ թվում է, թե Սերժ Սարգսյանն իրապես հավատում է իր այդ վարկանիշային տվյալներին: Այն, որ նա ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ հավատում է` անկասկած է, այլապես վարչապետը մի անգամ կասեր ու կանցներ: Բայց հենց այն, որ ասում է ու չի անցնում` ինքնին վկայում է, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ իրատես է եւ հասկանում է, որ Քոմրեսը, Գելապը կամ տեղական նշանակության թվաբանները Հայաստանում վաղուց արդեն դարձել են ոչ թե իրականության հայելի, այլ կեղտոտ մի ապակի, որը սակայն դեռ այնքան չի կեղտոտվել, որպեսզի հետեւից չերեւան իշխանության աչքերը: Մինչդեռ եթե մարդը իրապես ունի մոտ 40 տոկոս վարկանիշ եւ մյուսների վարկանիշն էլ համարում է մեկ, երկու տոկոս, բացարձակապես կարիք չպետք է ունենար պարբերաբար խոսել այդ վարկանիշների մասին, ինչպես որ մարդը, ով ցույց տալու համար, թե չի վախենում, շարունակ բարձր բղավում է, բայց որքան բղավում է, այնքան ինքն իր բղավոցից ավելի է վախենում: Եթե նա չի տեսնում այլ մրցակից, ապա նրան մնում է ոչ թե հասարակությանը համոզել, որ ինքը մրցակից չունի, այլ սպասել, որ գա փետրվարի 19-ը, որ այդ օրը հասարակությունն ընտրական տեղամասերում ման գա Սերժ Սարգսյանի մրցակիցներին, չգտնի նրանց եւ ձայնը տա ՀՀԿ թեկնածուին: Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ հասարակությանը եւ ոչ էլ առավել եւս ինքն իրեն համոզելը չէ: Նրա խնդիրը եղել է ու թերեւս մինչեւ փետրվարի 19-ը լինելու է այն, որ սեփական շրջապատին համոզի իր անմրցակից լինելը: Իսկ նրա սեփական շրջապատն ամենեւին էլ Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը կամ Գալուստ Սահակյանը չեն, որոնք ամեն Աստծո առավոտ նախ իրենք իրենց, հետո էլ առիթն ընկած դեպքում լրատվամիջոցների համար փորձում են հավաստիացնել, թե ՀՀԿ թեկնածուն այլընտրանք չունի եւ հաղթելու է առաջին իսկ փուլում: Վարչապետի իրական շրջապատն այսօր տարակուսանքի մեջ է, հատկապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ապագա նախագահը պորտֆելներ չի կարողանալու բաժանել իր «տակիններին»: Պորտֆելն այստեղ փոխաբերական հասկացություն է, բուն իմաստը բաժանելն է, կարեւոր չէ, թե ինչ` պորտֆել, քվոտա, հարկային արտոնություններ: Ո՞վ է բաժանելու այդ ամենը` Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ եթե ոչ մեկը, ոչ մյուսը: Իսկ եթե փետրվարի 19-ից հետո ընդհանրապես որեւէ բան չբաժանվի՞, սպիտակեղենից ու պաքսիմատից բացի: Սրանք հարցեր են, որոնք իշխանական վերնախավի շուրջ բրգվածների համար վաղուց արդեն պետք է ստացած լինեին իրենց պատասխանները, քանի որ Հայաստանում նախագահական ընտրություններից դեռեւս ամիսներ առաջ են այդ հարցերը հստակ ու միարժեք պատասխան ստանում, տրվում են հանձնարարականները, նախանշվում են գործողությունների հիմնական ուղղությունները, ռիսկային ընտրատարածքները, եւ բանակն անցնում էր գրոհի: Հիմա այդ բանակին փորձում են գրոհի հանել առանց պատասխանների, առանց որոշակիության, ինչից էլ «քաջերն» անկասկած ինքնասպանության հոտ են առնում: Եւ ահա սոցհարցումները որպես հակագազ հագցնում են հենց մերձիշխանների գլխին, որ նրանց հավաստիացնեն, թե իրապես որեւէ վտանգ չկա, որ Սերժ Սարգսյանն է անվիճելի առաջատարը, եւ դա ասում են ոչ թե ծախու «սուտիբեկյանները» (Կարապետիչի ականջը կանչի), այլ արտասահմանցի հեղինակավոր սոցիոլոգները: Բայց իրավիճակի ամբողջ նրբությունը, ստի ամբողջ հմայքը եւ պահի ողբերգությունն այն է, որ ախր նույն այդ շրջապատն է, որ Հայաստանում հանձն է առնում արտասահմանցի որեւէ հեղինակության պահել-փայփայելու «ազգանվեր» գործը, որ հետո Հայաստանի իրավիճակի մասին խոսեն ճիշտ այնպես, ինչպես կխոսեր Հայաստանի իշխանությունը: Այսինքն` ով-ով, բայց նրանք հո գիտեն, թե ինչ ասել է «արտասահմանցի հեղինակություն», որը եկել է Հայաստան: Նրանք գալիս են որպես հեղինակություն, բայց այստեղից այնքան հաճելի հուշեր են տանում իրենց հետ, որ իրենց հեղինակության համար այլեւս տեղ չի մնում, եւ այն ստիպված են լինում թողնել Հայաստանում:n
- Արամ Ամատունի
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

