
ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
- Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ է անդրադառնում դրանց «ազատ, բայց պատասխանատու» հեռուստատեսությունների եթերով, որ շատերի համար արդեն անհնար է դարձել լսել նրա անվերջ հնչող ձայնը հեռուստատեսությամբ:

Անգամ նրա հետ հանդիպելիս լրագրողներն արդեն չգիտեն` ինչ հարց տան, ինչ ասեն, որի մասին դեռ չի խոսել պարոն Սարգսյանը: Պատասխաններից էլ երեւում է, որ այս մարդն արդեն էական ասելիք չունի: Այնպես որ, բացառված չէ, որ արդեն իսկ մինչ բուն քարոզարշավի մեկնարկը Սերժ Սարգսյանը համալրի մաշված քաղաքական գործիչների շարքը, օրինակ` դառնա ՀՀԿ-ի Արշակ Սադոյանը: Երեկ ԱԺ-ում էլ պարոն վարչապետը հիմնականում աշխատում էր անձամբ պատասխանել պատգամավորների, հատկապես ընդդիմադիրների հարցերին` աղետի գոտուց, փախստականների բնակարանային խնդիրներից մինչեւ Հայաստանի դեմոգրաֆիական հարցերի մասին` փորձելով համոզել, որ իրենք այդ բոլոր պրոբլեմների լուծման համար ջանքեր են գործադրում: Մի փոքր ավելի հետաքրքիր էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետի հարցուպատասխանը լրագրողների հետ: Պարզվեց` Սերժ Սարգսյանը հպարտ է, որ Հայաստանի եզդիները հայտարարում են, թե իրենց թեկնածուն հենց ինքն է: Վերջինս շատ ուրախ կլիներ, որ նման հայտարարությամբ հանդես գային նաեւ մյուս փոքրամասնությունները` քրդերը, ռուսները, հրեաները: «Որովհետեւ Հայաստանի նախագահը անշուշտ պետք է լինի բոլորի նախագահը», - բացատրեց իրեն ՀՀ նախագահ պատկերացնող Սերժ Սարգսյանը` չմոռանալով չարություն որակել իր հասցեին այդ առթիվ հնչած գնահատականները: ՀՀԿ թեկնածուն, սակայն, այս օրերին ոչ միայն եզդիներին է ձեռք մեկնում, այլեւ երկրում ստեղծված իրավիճակն է քննարկում Արտաշես Գեղամյանի հետ, որին ոչ վաղ անցյալում անվանել էր «դատարկ դհոլ»: Երեկ նրան հարց տրվեց, թե արդյոք ուժի մեջ են իր գնահատականները Գեղամյանի մասին: «Հանրապետությունում ի հայտ են եկել քաղաքական գործիչներ, որոնք իրենց դատարկությամբ գերազանցում են շատ-շատերին», - ի պատիվ Գեղամյանի` հայտարարեց ՀՀԿ թեկնածուն: Այս ամենից բացի, պարոն Սարգսյանին մտահոգում է դոլարի արժեզրկումը: «Պարզ է, որ կառավարությանը դա մտահոգում է, պարզ է, որ մենք լուրջ քայլեր ենք անում, նամանավանդ որ` դոլարի արժեզրկումը չի նպաստում արտահանման խթանմանը: Իսկ մենք խնդիր ունենք մեծացնելու եւ անընդհատ մեծացնելու մեր համախառն ներքին արդյունքը», - պատասխանելով դոլարի արժեզրկման վերաբերյալ հարցին` ասաց վարչապետը` հավելելով. «Գիտեք, մեր տնտեսությունը բաց է ու փոքր, ուստի խոցելի է: Որպեսզի պատկերավոր լինի, բերեմ հետեւյալ օրինակը, որ փոթորիկը օվկիանոսում առաջին հերթին վտանգ է ներկայացնում փոքր նավակների ու նավերի համար: Մեծ նավերի համար այդ փոթորիկն այդքան էլ վտանգավոր չէ: Նույնը եւ մեր պարագայում: Համաշխարհային շուկաներում տեղի ունեցող այս մրրիկը շատ վտանգավոր է մեզ համար: Սա մի հանգամանք, երկրորդ հանգամանքն այն է, որ այս բոլոր խնդիրներին գումարվում է մի առանձնահատկություն: Մեր քաղաքացիները, մեծ, ահռելի մեծ գումարներ են ստանում իրենց բարեկամներից, որ բնակվում են առաջին հերթին Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում: Այսինքն` այդ օգնությունները ստանում են դոլարով: Մի կողմից այս մարդկանց վիճակն է վատթարանում, որովհետեւ գները չեն իջնում, իսկ ենթադրենք պայմանական հարյուր դոլարն ավելի քիչ դրամ է դառնում, եւ երկրորդ` լրացուցիչ հանգամանք են դառնում դրամի արժեւորման, որովհետեւ մեծ դոլարային զանգված է գալիս»: Խոսելով իրենց ձեռնարկած քայլերի մասին` վարչապետը նաեւ խորհուրդ չտվեց սպասել արագ արդյունքների: «Այդ քայլերը շատ դրական արդյունքներ կտան երկարաժամկետ հատվածում: Իսկ ամենից մտահոգողը հենց դա է, որ մի օրում տատանում եղավ քսան դրամի: Խնդրով զբաղվում ենք, եւ սա է, որ կախված չէ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող պրոցեսներից, այլ պետք է տեսնենք, թե որն է եղել ամենահիմնական պատճառը: Արդյո՞ք կատարվել է ինչ-որ մի քայլ, որպեսզի վնասի մեր տնտեսությանը: Արդյո՞ք զուտ սպեկուլյացիա է եղել փող աշխատելու համար, թե ուրիշ ինչ-որ այլ պրոցեսներ են եղել», - նկատեց Սերժ Սարգսյանը: Իսկ եկող տարվա բյուջեի կատարման առթիվ հայտարարեց. «Ես ասում եմ, դա քրտնաջան աշխատելու բյուջե է, ինչպես ուզում եք հասկացեք»:
- Մարինե Խառատյան
Քննարկում
hask գրել է:
Aj du kazinoji xoramank mard,. Miajn pox xaxal es sirum.
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան
ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան ԺովերՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

