
ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
- Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն պարզվեց, որ դահլիճում ներկա գտնվողների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չի, թե ինչ միջոցառման են իրեն բերել:

Երբ Ալբերտ Բազեյանը ելույթ ունեցավ եւ համառորեն պահանջում էր, որ իրեն հարցեր տան, կողքիս նստած մեծահասակ մարդը քմծիծաղ տալով ասաց© «Բայց ի՞նչ գիտենք, որ ինչ հարցնենք»: Համագումարի էին բերվել նաեւ ջազ քոլեջի ուսանողները, եւ երբ լրագրողներից մեկը Բազեյանից հարցրեց, թե ինչ կապ ունեն այդ մարդիկ կուսակցության հետ, Բազեյանը առանց աչք թարթելու հայտարարեց, թե նրանք կուսակցության երիտասարդական կառույցի անդամներն են, չնայած նրանք առաջին անգամ էին լսում Բազեյանի մասին, իսկ կուսակցության անունը չէին էլ լսել: Սակայն դա չխանգարեց, որ Բազեյանը իրականացնի իր սիրելի զբաղմունքը՝ հրաժարական տալը: Եթե նախկինում նա հրաժարական էր տալիս ԱԺ փոխնախագահի, Երեւանի քաղաքապետի պաշտոններից, հրաժարվում էր պատգամավորի մանդատից, ապա այսօր ստիպված է հրաժարվել կուսակցությունից, որը ճիշտ է առավելագույնը 40 անդամ ունի, բայց հարաժարականի համար լիովին բավարար է: Ինչպես իր բոլոր նախկին հրաժարականները, այս մեկը եւս կազմակերպվել էր նույնքան ապաշնորհ եւ նույնքան անիմաստ: Բազեյանը երեկ հայտարարեց, որ լուծարում է կուսակցությունը, եւ այն միանալու է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը: Սակայն «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի մի քանի անդամներ, որոնց Բազեյանը հեռացրել է կուսակցությունից, այդ թվում եւ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել են, որ համաձայն չեն Բազեյանի հետ եւ շարունակելու են իրենց կուսակցական գործունեությունը: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի կլինի արձանագրել, որ ոչ թե «Ազգային վերածնունդ» կուսակցությունը միացավ ՀՌԱԿ-ին, այլ Ալբերտ Բազեյանը հերթական անգամ մի կուսակցությունից անցավ մյուսը, գումարած իր մի քանի համախոհներին, ընթացքում հաճոյանալով իշխանություններին, հայտարարելով, որ ընտրական ինստիտուտների կազմաքանդման գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականների սկզբից: Բազեյանի գրավոր ելույթի տեքստում «կազմաքանդում» բառը հատուկ ընդգծված էր, որ վերջինս հանկարծ դա չմոռանա: Սակայն ավելի զվարճալի էին այն պարզաբանումները, որոնք Բազեյանը ներկայացրեց բացատրելու համար, թե ինչու է ինքը որոշել լուծարել կուսակցությունը, եւ ինչու է միանում ՀՌԱԿ-ին: Բազեյանը անկեղծորեն խոստովանում է, որ «հիմնադրելով ԱՎԿ-ն, ըստ իս, մենք գերագնահատել էինք մեր հնարավորությունները: Հանրությունն առանձնապես չոգեւորվեց մեզանով եւ մարդկանց հոսքը դեպի կուսակցություն ինտենսիվ բնույթ չկրեց»: Իհարկե, պետք չէ մոռանալ ջազի քոլեջի ուսանողներին, որոնք մասսայաբար «համալրել էին» կուսակցության երիտասարդական կառույցը: Բազեյանը կարծում է, որ իրենց անհաջողության պատճառն այն է, որ իրենց չի հաջողվել ֆինանսական միջոցներ գտնել, կուսակցության պահպանման ծախսերը հոգալու համար: Հիմա Բազեյանը, միանալով ՀՌԱԿ-ին, լուծում է այդ կարեւոր հարցը` միջոցներ հայթայթելը: Բազեյանը երեւի լսել է, որ ՀՌԱԿ-ը կառույցներ ունի դրսում, եւ նրանք կհոգան այդ խնդիրները, դե ինքն էլ կվայելի դրանք: Թե չէ մյուս կուսակցականներն անընդհատ մերժել են միավորման իր առաջարկները© «Չէ, մենք մենք ենք, որ կանք: Մենք պետք է ակտիվանանք, պետք է հզորանանք, պետք է շատանանք, բարձրանանք սարեր, գլորենք քարեր»: Բողոքելով իր կուսակիցներից` Բազեյանը ավելացրեց© «Այ քեզ բան, կոսմոս էլ չթռչե՞նք: Սա արդեն համբերության բաժակի վերջին կաթիլն էր»: Բազեյանը սովոր է, որ ինքն է պահանջում, իսկ մյուսները կատարում են իր քմահաճույքները© ժամանակին դա անում էր Վազգեն Սարգսյանը, հետո նրա եղբայր Արամ Սարգսյանը, իսկ հիմա ինչ-որ մարդկանց մտքով անցել է Բազեյանից պահանջել, որ այցելեն մարզեր, հանդիպեն մարդկանց հետ, հիմնեն գրասենյակներ: Խեղճ մարդն ավելի լավ է կոսմոս թռչի, քան նման անհեթեթ պահանջներ լսի: Մենք կարող ենք շնորհավորել Ալբերտ Բազեյանին, որ նա այլեւս նման անհեթեթ պահանջներ չի լսի եւ ստիպված չի լինի բարձրանալ սարեր եւ գլորել քարեր: Նրա փոխարեն դա կանի ՀՌԱԿ ապագա ատենապետ Սամվել Բաբայանը:
- Ավետիս Բաբաջանյան
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

