
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
- Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության առաջին նախագահի կողքին, գրեթե օր չի լինում, որ իշխանական «ուժերը» նոր արշավ չձեռնարկեն կոնցեռնին պատկանող ձեռնարկությունների վրա:

Քանի որ մինչ հիմա շատ թե քիչ ծանրակշիռ խախտում չի հաջողվել հայտնաբերել (ընդամենը միլիոն դրամից քիչ ավելի, ինչը իրենք էլ են հասկանում, որ չափազանց փոքր թիվ է գործ սարքելու համար), անցել են «արտակոնցեռնային» ճնշումների: Վերջերս ձերբակալել են «Սիլվիա» տպարանի տնօրեն Մարտին Սուքիասյանին, ով ազգակցական կապ ունի պատգամավորի հետ: Այս մասին նախորդ օրը «ավետել են» մի քանի հեռուստաընկերություններ: Ըստ հաղորդագրության` Մ.Սուքիասյանը անօրինական առեւտրական գործարք է կատարել «Նամ Յու» ձեռնարկության հետ: Հաղորդագրության ինտրիգն այն է, որ գործարքը կատարվել է «Հայէկոնոմբանկի» միջոցով, որն ինչպես հայտնի է պատկանում է Սուքիասյան ընտանիքին: Այս առիթով երեկ Խաչատուր Սուքիասյանը, հանդիպելով լրագրողների հետ, ասաց. «Ես միշտ ուրախ կլինեմ, որ օրական մի քանի միլիոն նմանատիպ գործարքներ իրականացվեն «Հայէկոնոմբանկի» միջոցով: Բանկին գումարներ վճարեն, գումարներ փոխանցեն, վարկեր վերցնեն: Դա բանկի իրական գործունեությունն է, որը մենք պետք է իրականացնենք: Թե երկու ֆիզիկական անձ, ինչ կարգի հարաբերություն են ունեցել, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ միայն հետաքրքրում է, որ «Հայէկոնոմբանկը» շատ շահույթներ ունենա: Սա` առաջինը: Երկրորդը` դուք շատ լավ գիտեք, որ «Հայէկոնոմբանկի» խոշոր բաժնետերերից մեկը Եվրամիության պետությունների կողմից ստեղծված «Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման» բանկն է, որը 25+1 տոկոս բաժնեմաս ունի «Հայէկոնոմբանկում»: Նա ունի մեկ ներկայացուցիչ խորհրդում, որն ամենօրյա գործունեության մեջ մասնակից է եւ ցանկացած խնդիր, ցանկացած տեղեկատվություն նա հաղորդում է Լոնդոնի գրասենյակին, որտեղ գտնվում է նրանց կենտրոնը: Բացի սա` երբ խոսք է գնում ստուգումների մասին, մենք միշտ ուրախ ենք պետական մարմնի կողմից նորմալ ստուգումների եւ արդյունքից, եւ ստուգումների փաստից, որովհետեւ ցանկացած կազմակերպություն միշտ ուզում է, որ հնարավորինս շուտ իրենց մոտ ստուգում կատարեն, որ այդ չստուգված ժամկետները ավելի քիչ լինի, որպեսզի քաղաքական պատվերի դեպքում խնդիրներ չառաջանան: Մենք ստուգումներից չենք բողոքում, բայց ուզում ենք, որ ստուգում լինի եւ ոչ թե պետական տեռոր, հարձակում, անօրինականություններ, նպատակային ստուգումներ, որոնք այլ խնդիրներ առաջացնելու նպատակ են հետապնդում: Սրանք բանկից դուրս` «Սիլ Գրուպ»-ին վերաբերող ստուգումների մասին է խոսքը: Այս ամենը քաղաքական է, որովհետեւ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եմ եւ միշտ եմ լինելու»` հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ մամուլում հայտնված մի այլ տեղեկատվությամբ, համաձայն որի իշխանությունները պատրաստվում են ստուգումներ անցկացնել «Հայէկոնոմբանկում», որի արդյունքում չի բացառվում սեփականատիրոջ փոփոխություն: Խ.Սուքիասյանը համոզված պնդեց, որ նման բան անհնար է, որովհետեւ բանկն ինքը թափանցիկ համակարգ է, որ այնտեղ առանց փաստաթղթի որեւէ գործարք չի կատարվում, ուստի անհնար է ստուգումների, ճնշումների միջոցով հասնել սեփականատիրոջ փոփոխության: Վերջում հավելենք, որ կոնցեռնի իրավաբանները փաստաթղթեր են պատրաստում «Հ1» եւ «Կենտրոն» հեռուստաընկերություններին դատական պատասխանատվության կանչելու համար` ընկերության բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարելու հիմքով:
- Գագիկ Աբգարյան
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

