
ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
- Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի մասին, որի հրավիրման ժամկետն ավարտվել է դեռ 2006թ. փետրվարի 16-ին: Մինչդեռ, դրա փոխարեն ինձ ազատելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու ապօրինի որոշում են կայացրել:

Հարցն այն չէ, թե ում են պաշտպանել` իմ արձագանքը նույնն էր լինելու ցանկացած դեպքում` ես դժգոհել եմ անօրինականության փաստից: Եւ հիմա Տեր-Պետրոսյանով իրենց ապօրինությունն արդարացնելը թե՛ ցավալի է, թե՛ զվարճալի: Դա ինձ հիշեցրեց այն ժամանակները, երբ «ջեբգիրներն» իրենց կրծքին Ստալինի դիմանկարն էին դաջում, եւ երբ գողության մեջ բռնվում էին, բացում էին կուրծքն ու հարվածողներին ասում. «Ընկեր Ստալինին ե՞ք խփում»: Հայտնի է, որ հեռատեսները մոտիկը վատ են տեսնում, իսկ անվիճելի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռատես գործիչ է, ուստի ես հարկ համարեցի նրան հրապարակայնորեն տեղեկացնել, թե իր շրջապատ ով է սողոսկել: Ասեմ, որ խոր հիասթափություն ապրեցի, երբ հասկացա, որ այն, ինչի համար, որ կարեւորում էի առաջին նախագահի վերադարձը` հօդս ցնդեց, քանզի համոզվեցի, որ նա կուսակցությունը բռնազավթած Հովհաննես Հովհաննիսյանի ընկերակցությունը բարձր դասեց ամենաբարձր ու վեհ նպատակներից անգամ: Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անընդհատ կրկնում են, որ ընդդիմադիր բոլոր լիդերները փորձել են իրենց հնարավորությունները եւ ոչինչ չի ստացվել, ուստի եթե չհամախմբվեն առաջին նախագահի շուրջ, ուրեմն դավաճան են ու ծախված: Նախ, այս 10 տարիների ընթացքում պայքարի ելած ընդդիմադիր գործիչները Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին` իրենց չմիանալու համար դավաճան չեն համարել: Հետո, առաջին նախագահի շրջապատը ոչ միայն չէր օգնում պայքարի ելածներին, այլ անընդհատ պախարակում էր նրանց: Եւ այն մարդիկ, ովքեր այս տարիներին պայքարել են երկու ֆրոնտով` իշխանությունների ու թիկունքից հարվածող նախկինների, իրավունք ունեն ասելու. հիմա էլ դուք պայքարեք, մենք քննադատենք, որ ձեր գործած չարիքի ազդեցությունը մաշկներիդ վրա զգաք: 2004թ.-ի ապրիլի 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում մեր ուղղությամբ նետված պայթուցիկը, բարեբախտաբար, իմ գլխին չընկավ, բայց, դժբախտաբար, վիրավորեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի տղային: Եւ ոչ միայն ես, այլեւ ողջ հասարակությունն իրավունք ունի Տեր-Պետրոսյանին հարցնելու, թե ինչու՞ նա հրապարակայնորեն չդատապարտեց կատարվածը, իր զորակցությունը չհայտնեց մեզ ու անձնապես նաեւ Ռաֆայել Ղազարյանին: Մինչդեռ, վերջերս մահամերձ ընկերոջն այցելելն ու Վազգեն Մանուկյանին ուղղված` Տեր-Պետրոսյանին միանալու հորդոր կորզելը լայնորեն լուսաբանվեց: Վստահաբար կարելի է փաստել, որ ապրիլի 12-ի դեպքերից անմիջապես հետո Քոչարյանի «Առագաստ» սրճարանում ջազ լսելն ու Տեր-Պետրոսյանի քար լռություն պահպանելը բարոյական նույն հարթության վրա են գտնվում: Տեր-Պետրոսյանն ու իր թիմը նախընտրական ողջ գործունեությունը նպատակաուղղել են հասարակությանը ներշնչելու այն միտքը, որ եթե նա առաջադրվել է, ուրեմն միանշանակ հաղթելու է: Հասկանում եմ, որ նրան օդի ու ջրի պես հարկավոր են մեծ թվով աջակիցներ, եւ միայն 100%-ոց երաշխիքի պայմաններում վերջիններս հերթ կկանգնեն նրա դռան առաջ: Սակայն հայտարարելով պատեհապաշտների «տոտալ մոբիլիզացիա», դրանով առաջին նախագահը իրենից հեռացրեց հասարակության արժանապատիվ հատվածին` նրանց, ովքեր իրենց թույլ չեն տա հաղթանակը կանխորոշված խաղին մասնակցելով` տերպետրոսյանական շոուի դեկորացիա ծառայել, քանի որ յուրաքանչյուր իրեն հարգող մարդ մտածում է. եթե առանց իմ օգնության արդեն հաղթել է, էլ ի՞նչ կարիք կա միանալ նրան կամ էլ ձայն տալ: Նա իր քարոզարշավը սկսել է ամենակոշտ գնահատականներ տալով իշխանություններին, ու բնական է, որ իրեն սատարողները պետք է պահեն այդ նշաձողը: Բայց որպեսզի իր շրջապատում կորուստներ ու տատանվողներ չունենա, նրանց հավաստիացրել է, որ իր հաղթանակը կասկած չի հարուցում: Միաժամանակ նա հայտարարեց, որ ոչ մեկի հետ չի բանակցելու ու իր կողմ թեքելու պայմանավորվածություններ ձեռք չի բերելու, այլ ովքեր այս ընթացքում կաջակցեն շարժմանը, նրանք էլ հետագայում կզբաղեցնեն պաշտոններ. էլ ի՞նչ գաղափարախոսություն, պրոֆեսիոնալիզմ, անցած ճանապարհ ու արժանապատիվ կեցվածք: Իսկ թե աջակիցներից ով ինչ չափով է ակտիվ եղել` Տեր-Պետրոսյանը կասի ընտրություններից հետո: Սրան զուգահեռ` նախկինների ականջին շշնջալ, որ եթե իրենց ղեկավարն է գալիս, բնական է, նրանք պրոբլեմ չունեն, իսկ ներկա գործընկերներին ասել` եթե իրենց հետ է թիմ ձեւավորել, բնական է, սրանք պրոբլեմ չունեն, եւ հրապարակային էլ հայտարարել, որ դառնալով նախագահ` խորհրդարանը չի լուծարի եւ կառավարությունը կձեւավորվի ներկայիս խորհրդարանական մեծամասնության կողմից` ընդամենը վերապահում անելով, որ վարչապետը չլինի Սերժ Սարգսյանը: Իսկ իշխանության կուլիսներում շրջանառվող հավանական թեկնածուներից` Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի նկատմամբ Տեր-Պետրոսյանն առարկություն չունի: Մինչդեռ, եթե մնալու է ներկայիս պառլամենտն ու նրա ձեւավորած կառավարությունը, ուրեմն կյանքի է կոչվելու այս մեծամասնության 5-ամյա ծրագիրը` ներառյալ նաեւ «Հանրապետականի» ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ կնքված կոալիցիոն հուշագիրը: Այդ դեպքում Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս է երկրում իրականացնելու արմատական բարեփոխումներ: Վերջերս Տեր-Պետրոսյանի աջակից Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն իրենց տնտեսական ծրագիրը: Վստահ եմ, որ այն գրված կլինի բավական գրագետ, բայց, ցավոք, այն գործողությունների ծրագիր դառնալ չի կարող անգամ Տեր-Պետրոսյանի ընտրվելու պարագայում` առավելագույնը կլինի «Բագրատյանի երազահան», եւ եթե այնտեղ կարդում ես, որ երազում տեսել ես լավ ծրագիր, ուրեմն բաց ես քնել ու մրսել: Ուստի, Տեր-Պետրոսյանը պետք է վերցնի նոր Սահմանադրությունը, այնտեղ նայի նախագահի լիազորությունները եւ հատ-հատ ասի, թե այդ լիազորությունների շրջանակներում, «ավազակապետական» պառլամենտի ու կառավարության պայմաններում ինչպե՞ս է վերացնելու այն թերությունները, որոնց մասին այդպես բոցաշունչ ելույթներ է ունենում: Մինչդեռ, երբ ժամանակին ընդդիմադիրները այստեղ-այնտեղ գնալով «ոչ» էին ասում այս Սահմանադրությանը, լավ կլիներ, որ առաջին նախագահը այն ժամանակ միանար շարժմանը, որ այժմ ստիպված չլինենք փաստել, որ այս Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները (հակադիր բեւեռի պառլամենտի ու կառավարության պայմաններում) խիստ սահմանափակ են, եւ ինքը գործնականում ոչ մի լուրջ բան անել չի կարող: Երբ Տեր-Պետրոսյանը միտինգներում հնչեցնում էր անգամ միջին տրամաչափի չինովնիկների անուններ, պետք է պատրաստ լիներ, որ կարող են իրեն հակադարձել, եւ ոչ թե անցյալի մասին խոսեն, որ մեկն այն բնութագրի «մութ ու ցուրտ» տարիներ, մյուսն էլ` «հաղթանակի», այլ հենց` թարմ դեպքերի հետ առնչվող անուններ հնչեցնեն: Մինչեւ վերջերս առաջին նախագահին պատկառանքով էին վերաբերվում անգամ նրա ընդդիմախոսները: Բայց արի ու տես, որ դա էլ դարձրեցին էժանագին PR հնարք, թե տեսեք Տեր-Պետրոսյանի ասածներին վախենում են հակադարձել, երբ նա իշխանություններին հանցագործ է անվանում, իսկ ընդդիմության իրեն չմիացողներին` ծախված: Իսկ երբ դրանից վիրավորված սկսեցին համարժեք արձագանքել, լացուկոծները դրեցին, թե բա կարելի՞ է հիմնադիր նախագահին այդպիսի բաներ ասել: Հիմա էլ տակից դուրս գալու համար արդարացում են գտել, որ եթե բոլորը խոսում են առաջին նախագահի մասին, ուրեմն նրան են կարեւորում: Այդ դեպքում, այս հոդվածով մի քիչ էլ ես կարեւորեմ կարեւորվածին: Մասնավորապես ես 7 ամիս է հրապարակային պայքար եմ մղում ՀԱԱԿ նախագահի դեմ, մեղադրում նրան` «Կուսակցությունների մասին» օրենքը խախտելու միջոցով կուսակցությունը բռնազավթելու մեջ: Իսկ Տեր-Պետրոսյանը չհրաժարվեց Հովհաննիսյանի աջակցությունից` դրանով իսկ մեխանիկորեն իր պայքարը դարձնելով «ավազակախմբի» պայքար «ավազակապետության» դեմ: Այսինքն` անօգուտ մի գործ, քանզի իշխանության հնարավորություններն այդ պարագայում անհամեմատ մեծ են: Սա պայքար չէ հանուն ժողովրդավարության, ուստի ակնկալել հասարակության աջակցությունն այս հարցում` անիմաստ է: Վերջերս Տեր-Պետրոսյանի թիմակից Ալեքսանդր Արզումանյանը Ժիրայր Սեֆիլյանին գրած բաց նամակում մասնավորապես նշել էր, որ իրենց պայքարը կեղծ ժողովրդավարների դեմ է: Տեսնես ու՞մ նկատի ուներ: Եթե իշխանություններին, ապա ո՞վ է նրանց ժողովրդավար համարում, որ մի հատ էլ որոշենք կեղծ են, թե իրական: Գուցե ի նկատի ուներ իր թիմակիցների՞ն: Մինչդեռ «Դեմոկրատիայի Աստվածաշունչն» ասում է` «»` եթե չես դատապարտում կողքինիդ հանցագործությունը, դատապարտված ես լռելու նաեւ ընդդիմախոսներիդ կատարածների դեպքում կամ էլ դատապարտվելու նրանց կողմից: Իսկ հոդվածի տակ կգրեմ իմ կյանքի ընթացքում ստացած ամենաբարձր պաշտոնս, որը ես հետագայում էլ կկրեմ մեծագույն հպարտությամբ, եւ որից դուք` պրն նախագահի թեկնածու, ինձ զրկել չեք կարող:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի`
Էդվարդ Անտինյան
Հ.Գ. Որպես Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքների մասնակից` անեմ մի դիտարկում: Կարիք չկա հավաքվածներին դիմել, թե պատրաստվեք մի լավ ծափ տալու եւ հնչեցնելու Վանո Սիրադեղյանի անունը, կամ նախապես ասել, թե երբ այսինչ բանը ասեմ` իրոնիայով չեմ ասելու` չգոռաք, մյուս դեպքում, թե կատակ չեմ անում` չծիծաղեք: Հարգելի՛ս, դու նախագահի թեկնածու ես, ոչ թե միտինգի թամադա: Ներկայացրու անելիքդ, իսկ հավաքվածները կորոշեն քեզ վստահու՞մ են, թե՞ ոչ, ծիծաղե՞ն, թե՞ գոռան: Ժողովուրդը հոգնել է մշտապես պարտվելուց, եւ Տեր-Պետրոսյանի անպարտելիության բլեֆը ոգեւորված ժողովրդին կարող է հերթական անգամ հուսախաբ անել: Այս մարդաշատ միտինգներին գալիս են նրանք, ովքեր պարզապես չեն հաշտվում իրենց պարտության հետ: Եւ բավական է համոզվեն, որ նրա հաղթանակն այնքան էլ 100 տոկոսանոց չէ, հետագա միտինգներին Ազատության հրապարակում հավանաբար կմասնակցեն միայն «Հովհաննես Թումանյանը», «Ալեքսանդր Սպենդիարյանը» եւ հեռվից հեռու` «Առնո Բաբաջանյանը»:
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

