
ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
- Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, մեկը` «Ժառանգություն» խմբակցությունից, մյուսը` ԲՀԿ-ից:

Բայց ըստ կոալիցիոն հուշագրի` վերը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ի «փայն» է, իսկ դա նշանակում է, որ եթե անգամ հումանիզմի մարմնացում Մայր Թերեզան աչք ունենար այդ պաշտոնի վրա, այն, միեւնույնն է, բաժին էր հասնելու Գագիկ Ծառուկյանի պատգամավորներից մեկին: Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Լարիսա Ալավերդյանն այս դեպքում առաջնորդվում է ոչ թե ըստ կանոնակարգի, այլ ժողովրդավարության սկզբունքներից ելնելով, ըստ որի կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը պետք է չեղյալ համարեն իրենց պայմանավորվածությունը եւ ժեստ անեն` վերը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծահոգաբար զիջելով ընդդիմությանը: «Ես հավակնություն ունեմ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ ոչ թե անձ եւ դիմում եմ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին Մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտոնը տրամադրել հենց ընդդիմության ներկայացուցչին, մանավանդ որ` այլ պետություններում կա այդ պրակտիկան: Բացի այդ, ասեմ իմ կարգախոսը` մարդու իրավունքների պաշտպանությունը ինձ համար եղել եւ մնում է ոչ միայն առանձին անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանություն, այլ երկրի եւ ժողովրդի արժանապատվության: Իմ խորին համոզմամբ` պաշտպանված մարդը նախեւառաջ այն նախադրյալն է, որով կարող է երկիրը պաշտպանված համարվի»` իր ելույթում ասաց Լ.Ալավերդյանը: Պաշտոնի մյուս հավակնորդ ԲՀԿ-ական Մխիթար Մնացականյանը («Կարմիր խաչի» Մխիկ), ի տարբերություն Ալավերդյանի, սակավախոս գտնվեց եւ մի քանի հերթապահ խոսք ասաց, թե պատկերացնում է պաշտոնի դերը, ծավալը, պատասխանատվությունն ու գործառույթները: «Իմ աշխատանքային փորձը մասնագիտության առումով առնչություն է ունեցել հատկապես խոցելի խմբերի հետ, եւ դա եղել է իմ աշխատանքային փորձի ուղեցույցը»` ասաց նա: «Ժառանգության» արական սեռի պատգամավորները ԱԺ ամբիոնից լոբբինգ արեցին` հօգուտ իրենց կին հավակնորդի` նշելով նրա կենսագրության եւ անցած ճանապարհի վառ դրվագները ու հատկապես այն, որ Ալավերդյանը լինելով ՀՀ առաջին օմբուդսմեն` դեմ է գնացել Ռոբերտ Քոչարյանին: Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե Ալավերդյանը այնպիսի թեկնածու է, որը «իրեն հավասարը չունի» մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եւ նրա ընտրվելու դեպքում այդ հանձնաժողովի աշխատանքները «մեծապես կշահեն»: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը փորձեց ցույց տալ, որ Մնացականյանն էլ առանձնապես «կորած» մարդ չէ. «Մնացականյանի մակարդակի մասին չեմ ուզում խոսել, քանի որ բոլորդ էլ գիտեք, որ այն բարձր է: Նա, ի տարբերություն մեզ, Հիպոկրատի երդում է տվել, որը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքներ եւ որպես դրա հետագա եկող ածանցյալ` պաշտպանություն»: Բոստանջյանը, որը Մնացականյանին գիտի, ինչպես ինքը հավաստեց 1966թ.-ից, վերջինիս համարում է «բարոյականության, կոռեկտության եւ ընտանեկան ավանդույթների բարձր պաշտպանության» կրող: «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը` ընթացիկ փուլում, միգուցե նաեւ առաջիկա ժամանակահատվածում, ՀՀ-ում դա սաստիկ դժվար գործ է լինելու եւ ամոթ է տղամարդուն, որ ուզենա այս դժվար գործը պատկերացնի հանկարծ կնոջ ուսերին», - «ջենտլմենություն» արեց Բոստանջյանը: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ հակադարձեց, որ տղամարդը միայն ֆիզիկապես է ուժեղ, մնացած բոլոր առումներով կինն ավելի դիմացկուն ու ուժեղ է: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր եզրափակիչ ելույթում մեկ անգամ եւս հիշեցրեց կոալիցիոն համաձայնագրի մասին, ըստ որի վերը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ին պետք է տրվի, եւ որպես սեռերի թեմայի շարունակություն ասաց. «Ես ուրախ եմ, որ ժողովրդավարությունը մեզ մոտ խորանում է, սակայն ոչ այն աստիճան, որ ԱԺ-ում սեռական հարցեր քննարկվեն»:Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը կկայանա այսօր: Անակնկալներ, կարծում ենք, չեն լինի:
- Հեղինե Մանուկյան
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

