
ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
- Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` նախագահ Պուտինի հանդեպ:

Այդ միաբանության պատճառը դառնում է ակնհայտ, եթե դիտարկենք քվեարկության նախօրեի հաղորդագրությունները. ընտրողներին եւ թեկնածուներին մշտապես ահաբեկել են, իսկ որոշ տարածաշրջաններ կասկածելիորեն բարձր մասնակցություն են ապահովել ընտրատեղամասերում (Չեչնիայում, ինչպես տեղեկացրել է այս հանրապետության նախագահը, մասնակցությունը կազմել է 99 տոկոս, իսկ Ինգուշիայում, պետական տեղեկատվական գործակալությունների տեղեկացմամբ, այն հավասարվել է 98 տոկոսի): Անհարկի է ժողովրդավարության հասցեին գովաբանությունը. ոմն մեկը, որ բացարձակ շահագրգիռ չէ ժողովրդավարության պահպանմամբ, արել է ամենը, որպեսզի պահպանի ձեւը: Այժմ այնպիսի տպավորություն է, որ իբրեւ թե Պուտինը ստացել է իրեն անհրաժեշտ վստահության մանդատը: Իսկ ի՞նչ կերպ կվարվի այդ մանդատի հետ: Առաջին պատասխանը պարզ է` պահպանել իշխանությունը նաեւ նախագահական ժամկետի ավարտից հետո, չնայած նա պետք է ժամանակավորապես պաշտոնաթող լիներ` համաձայն Սահմանադրության պահանջների: Այժմ նա զորախաղի 3 հնարավորություն ունի, եւ միայն մեկն է Պուտինին որոշակիության հնարավորություն տալիս, որին նա ձգտում է` նշանակել իրեն վարչապետ, իսկ այնուհետեւ նախագահական աթոռին դնել իր դրածոյին` առանց հատուկ հավակնությունների: Մյուս այլընտրանքները` նշանակել ուժեղ նախագահ կամ գնալ սահմանադրական խախտումների` մնալով երրորդ ժամկետ, հղի են վտանգավոր հետեւանքներով: Սակայն երբ նա լուծի այդ հիմնախնդիրը, ապա Արեւմուտքը եւ հատկապես Ռուսաստանի մերձավոր հարեւանները ստիպված կլինեն պատրաստվելու հետագա սրացումների եւ հարաբերությունների բարդացման, որոնք կկառուցվեն առաջին հերթին վիրավորանքների հիմքով, որոնք այդքան հիվանդագին բնույթ են կրում, իսկ արդեն երկրորդ հերթին` աչալուրջ հաշվարկի հիմքով: Պուտինի հակվածությունը ջղագրգռության եւ արտառոց արձագանքը ի հայտ եկան, երբ Ռուսաստանը ուրբաթ օրը դուրս եկավ Եվրոպայում սովորական զինուժի համաձայնագրից, իսկ արդեն երեկ հասկացրեց, որ կվերադառնա այդ շրջանակներ, եթե արեւմտյան երկրները կատարեն իր պահանջները: Լավագույնը, որ կարելի է ասել այսօր` հետեւյալն է. Ռուսաստանը հանդես է գալիս շարունակական բախումներով` իր շահերից ելնելով հակառակորդին ընտրելով իր հայեցողությամբ: Նա խնդիրներ չի ստեղծում` հանուն նրանց եւ չի միավորում իր վիրավորանքները եւ դժգոհությունը հակազդեցության իր միասնական ճակատում: Ռուսաստանը արդեն 8 տարի է` դժգոհ է այդ համաձայնագրից, որը գրվել է 1990 թվականին եւ նպատակաուղղված էր հավասարակշիռ եւ զինուժում թափանցիկ իրավիճակ ստեղծելուն` Ատլանտիկայից մինչեւ Ուրալ: Ռուսաստանը ծիծաղեց այդ համաձայնագրում 1999 թվականի ուղղման վրա, որը գրվեց հաշվի առնելով Խորհրդային Միության փլուզումը: Ուղղումը պահանջում էր բացառություններ, որպեսզի պահպանի ռուսական զորքերը Մոլդովայում եւ Վրաստանում: Իսկ վերջերս Պուտինը հանդես եկավ նոր առարկումներով` այս անգամ ընդդեմ Կենտրոնական Եւ Արեւելյան Ասիայում Ամերիկայի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման: Երբ Պուտինը ուրբաթ ստորագրեց Եվրոպայում սովորական զինուժի համաձայնագրից դուրս գալու դաշնային օրենքը, հատկապես հակահրթիռային համակարգը դարձավ այդօրինակ գործողության պատճառ: Այժմ Ռուսաստանը կարող է վերադառնալ: Երեկ Պուտինը ակնարկել է, որ այդուհանդերձ հնարավոր է համաձայնության գալ. «Եթե մեր գործընկերները ամեն դեպքում վավերացնում են այդ համաձայնագիրը, ապա մենք չենք բացառում ամբողջական ծավալով դրան վերադառնալը»: Այս խոսքը նախագահը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությանը: Լավագույնը, որ կարելի է սպասել Ռուսաստանից` հետեւյալն է. նրա կարծիքով` բոլոր վիրավորանքները եւ դժգոհությունները կարելի է կարգավորել սակարկությամբ. Իրան, Կոսովո, գազի մատակարարում` բոլորի շուրջ կարելի է համաձայնության գալ: Սա է հարաբերությունների դեղատոմսը, որը բնութագրվում է ահռելի անհարմարություններով` պարբերաբար կրկնվող հակադարձությամբ եւ ջղագրգռությամբ: Սակայն այստեղ չարիքները կայուն չեն, եւ դա է պատճառը, որ այդ հարաբերությունները տվյալ պահին աշխատունակ են:
The Times
- Բրոնվեն Մեդոքս
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

