
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
- Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ դիտել օրենքներից, ազգային շահերից եւ ժողովրդավարության մասին կրակոտ ճառեր ասող փողկապավոր այրերին, եթե մեզանում էլ գործեր այդ սովորույթը:

Թեպետ մեզ մոտ դաջվածքներն ու մարմինը զարդարելու այլ միջոցները համարվում են գռեհիկ, անվայելուչ, ընկալվում են որպես գերժամանակակից երեւույթ եւ երիտասարդական խելառության արդյունք, պետք է հիշել, որ քարանձավում բնակվող մարդն անգամ ձգտել է զարդարել իր մարմինը: Այնպես որ, դաջվածքները ամենահին մարդու խենթության արգասիքն ու նվերն են մարդկությանը` որպես տեսակի, ցեղի պատմության վկայություն: Այս առումով կարելի է ասել, որ դաջվածքը հին մշակույթ է: Հնում այն մոգական պահապանի, հմայությունների, նաեւ կրոնական, ծիսական խորհուրդ ուներ: Կարելի է ասել` դաջվածքը նաեւ յուրօրինակ փիլիսոփայություն է: Հազարամյակների ընթացքում յուրաքանչյուր ժողովրդի մոտ ձեւավորվել է դաջվածքի յուրօրինակ մշակույթ-դպրոց եւ դրա հետ կապված ավանդույթներ: Մարմնի վրա դաջվածք կրող հայերին մի շտապեք դատապարտել օտարամոլության մեջ, քանի որ հին հայերի մոտ նույնպես տարածված է եղել դակման կամ կտակման սովորույթը: Դրա մասին հիշատակվում է Գարեգին Սրվանձտյանի ուսումնասիրության մեջ, որտեղ նկարագրված են Արեւմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում «ճակատուց, երեսաց, ձեռաց, բազկաց վրա» նշաններ կրող տղամարդիկ եւ կանայք: Հին հայերի մոտ ձեւավորված այս սովորույթի մասին զրուցեցի ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի հետ: Պարզվեց, որ «դակումը» կամ «կտակումը» մտնում էր նվիրագործման ծեսի մեջ, իրագործվում էր որոշակի տարիքից հետո, երբ տղան կամ աղջիկը հասնում էին սեռական հասունացման տարիքի կամ պիտի անցում կատարեին տարիքային մի խմբից մյուսը: Տարիքի ավելացման հետ ավելանում էին նաեւ դաջվածքները` երբեմն ծածկելով ամբողջ մարմինը: Մարմնի դաջվածքներով կարող էին որոշել ցեղային պատկանելությունը, սոցիալական կարգավիճակը, ամուսնացած կամ ամուրի լինելը, երեխաների քանակը: Դաջվածքները պատմում էին այն կրողի սխրանքների մասին: Նախկինում դակումը շատ դաժան եւ ցավոտ ընթացք ուներ, սակայն դեռահասները դիմանում էին այդ կտտանքներին, քանի որ դրանով էր պայմանավորված տարիքային բարձր խումբ անցում կատարելու իրավունքը կամ որպես տղամարդ հարգանքի արժանանալը: «Կտակումն» արվում էր տարբեր եղանակներով` ամենապարզը պատկերը գծելն էր եւ դրա վրա ոսկորով եւ ոսկե ասեղներով պատված եզր ունեցող մուրճիկով հարվածներ անելով կետեր տեղադրելը: Հետո մաշկի ծակծկված հատվածի վրա թանաք էին լցնում, այդպիսով հետքը մշտապես պահպանվում էր: Երբեմն այդ արարողությունը երկու-երեք անգամ կրկնում էին, ինչի հետեւանքով մարմնի այդ հատվածը վերածվում էր կոշտ մակերեսի: Մյուս եղանակը ասեղով եւ թելով մելանը մաշկի տակ անցկացնելն էր: Ստեփանյանը պատմեց, որ իրենց հետազոտությունների ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններում հանդիպել են կանանց, որոնց մարմնի, դեմքի տարբեր հատվածներում, հատկապես ճակատին, կզակին այդպիսի նշաններ կային: Այդ նշանները շատ հին են, կրողներն էլ մոռացել են դրանց նշանակությունը: Երբեմն դա ավանդույթով էր արվում, տվյալ ռեգիոնին բնորոշ ընտանեկան սովորույթով: Քանի որ դաջվածքները կնոջ ինտիմ մասերում էին, նրանք խուսափում էին ցույց տալ: Ձեռքի վրայի նշաններ ավելի շատ հանդիպել ենք տղամարդկանց մոտ` բազկին, նախաբազկին, եւ պիտի ենթադրել, որ դրանք ուժի պահպանիչ նշանակություն ունեին», - պատմում է Ստեփանյանը: Փաստորեն, ազգագրության մեջ հայկական դաջվածքների նյութը ուսումնասիրության կարոտ է, եւ բոլոր այդ նշանների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, բացառությամբ նրանց, որոնք իրենց կրկնությունն ունեն նաեւ տարազում եւ կարող են միայն մոտավոր ընդհանրություններ ունենալ դաջվածքի գաղափարագրերի հետ: Իսկ ովքե՞ր են մեր իրականությունում դաջվածք անողները, ի՞նչ զարդանախշեր են նախընտրում, ինչու՞ են որոշում նախշազարդել մարմինը` ինքնահաստատման միջո՞ց է, թե՞ գիտակցված, ապրված մի փիլիսոփայության «ամրագրում» մարմնի վրա: Հովսեփը, որ մոսկվաներում սովորած, դաջվածքների փառատոներում մրցանակների արժանացած մասնագետ է, պատմեց, որ հայկական զարդանախշերով դաջվածք են ուզում «դրսի հայերը»: «Հունաստանից եկած մի հայ ուզեց, որ մեջքին Արինբերդի նկարը դաջեմ»: Հովսեփը խոստովանեց, որ հայկական զարդանախշերի դաջումը շատ ավելի բարդ է եւ դժվար: Իսկ ամենագեղեցիկը, նրա կարծիքով, ճապոնական զարդանախշերն են, որ արդեն մոդայիկ չեն: Երիտասարդները նախընտրում են ավանգարդ ոճի դաջվածքներ, որոնք ներառում են տարբեր ազգությունների զարդանախշերից հատվածներ եւ դառնում մի ընդհանուր գաղափարի արտահայտիչ: Հովսեփի մոտ մարմինը դաջելու են գալիս տարբեր տարիքի մարդիկ` եւ երիտասարդներ, եւ մեծահասակներ: «Եթե մարդու մոտ այդ ցանկությունը եղել է, բայց ինչ-ինչ պատճառներով խեղդել է իր մեջ, միեւնույնն է, նա մի օր անելու է իր ուզածը` անկախ տարիքից», - ասաց Հովսեփը եւ պատմեց, որ մի անգամ վաթսուն տարեկան մի կին էր եկել եւ կրունկին երեքնուկի տերեւ դաջել: Թե ինչու երեքնուկի տերեւ, Հովսեփն ասաց, որ դա իր եւ այդ կնոջ գաղտնիքն է: «Եւ ընդհանրապես, շատ լավ է, երբ կարողանում են բացատրել, թե ինչու են հատկապես այդ նախշն ուզում», - ասաց Հովսեփն ու բացատրեց, որ դաջվածքը աուրա ունի եւ դրա չգիտակցված կրելը մարմնի վրա կարող է շատ վնասակար ազդեցություն թողնել: «Այսինքն` պետք է անել ոչ թե ծավալով շատ, այլ` երկար մտածված: Գուցե հետագայում հասկացած ճշմարտությունների հետ ծավալը մեծանա, դա` ուրիշ»: Պարզվեց, որ կան կոնկրետացված նշանակությամբ զուտ հանցավոր աշխարհի դաջվածքներ, որոնց հետ իրենք` սովորական մահկանացուները, գործ չունեն: Եւ եթե անկոչ, պատահական մեկը` ձեռքին «վորովսկոյ» զարդանախշ, գա եւ խնդրի դաջել այն, ինքն իրեն թույլ չի տա անել, քանի որ «կստացվի, որ ես նրան «գող» եմ կնքում, որտե՞ղ` ինչ-որ մի սալոնում...», - ասաց Հովսեփը` բացատրելով, որ նախ, այդ զարդանախշը կրելուն արժանանալ է պետք, հետո էլ այդ «աշխարհն» ունի իր անձնական դաջողը, դաջումն էլ հատուկ արարողակարգ է, որ անում են հույժ գաղտնի պայմաններում: Հովսեփի կարծիքով` տատուն արվեստ է, եւ դրա ընկալումը մեզ մոտ կարծես քիչ-քիչ հաստատվում է, որովհետեւ նախկինում, երբ ինքը եթերներով խոսում էր «բոդի-արտ»-ի մասին, կատաղի հեռախոսազանգեր էին լինում, բողոքներ` Եհովայի վկաների եւ այլոց կողմից:
- Մարինա Բաղդագյուլյան
ՎԵՐԱԿԱՆԳՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի թեմային, որն այս տարվա մարտին համալսարանից հեռացվել էր:
ԵՊՀ ղեկավարությունը դատապարտելով տնտեսագիտության ...60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Աբորիգեն ցեղերի մոտ գողություն արած մարդկանց ճակատին ամբողջ երկայնքով կարմիր գիծ դաջելու սովորույթ կար: Պատկերացնու՞մ եք` կարմրաճակատների ինչ վիթխարի բանակ կստեղծվեր մեր երկրում, ինչ զավեշտալի կլիներ ...ՉՆԱՅԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ
Բրոնվեն Մեդոքս
Դա բացառապես եւ խորապես ռուսական ներկայացում էր: 11 ժամային գոտիների բաժանված երկիրը` միասնական պոռթկումով եւ առանց ակնհայտ տարաձայնությունների, ճնշող մեծամասնությամբ փաստեց վստահությունը իր ղեկավարի` ...ԿԻՆ, ՈՐԸ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին, որի նախկին «տիրուհին» ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանն էր, երկու հոգի են հավակնում, ...ԴԱՏԱՊԱՐՏԻ՛Ր, ՈՐ ՉԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ
Օրերս «Առավոտ»-ից իմացա, որ ՀԱԱԿ քաղխորհրդի որոշմամբ ինձ ազատել են քաղխորհրդի քարտուղարի պաշտոնից: Եթե վերջապես հաջողվել է հավաքել քաղխորհրդի 4 անդամներին, ապա միայն պետք էր որոշում կայացնել առաջիկա համագումարի ...ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան 5
Այն օրվանից, ինչ ԱԺ պատգամավոր «Սիլ Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ բարձրաձայն արտահայտել իր քաղաքական համակրանքների մասին ու կանգնեց հանրապետության ...ԲԱԶԵՅԱՆԸ ՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճը լիքն էր մարդկանցով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, թե կուսակցության պատվիրակներից կուսակցության համագումարին ներկա են 350-ը: Սակայն ...ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ
Մարինե Խառատյան 1
Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնպիսի ջանասիրությամբ է մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող մեծ ու փոքր միջոցառումներին, այնպիսի մանրամասնությամբ ...ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Արամ Ամատունի
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նախագահական ընտրությունների գործընթացի մասին խոսելիս սկսել է բավական հաճախ հիշատակել սոցիոլոգիական հարցումների մասին:
Երբ նրան որեւէ հարց են ուղղում ընտրությունների ...1 ՏԱՐԻ 160 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

