
ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
- Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, որ ՀՅԴ թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է:

Նույնիսկ ընդդիմադիր գործիչների հետ փակ հանդիպումներում ՀՅԴ առաջնորդ Հրանտ Մարգարյանը միայն ԱԺ փոխնախագահ, Սերժ Սարգսյանի խնամի Վահան Հովհաննիսյանի անունն էր տալիս: Երեկ զրուցեցինք ՀՅԴ նախագահի չկայացած թեկնածու Արմեն Ռուստամյանի հետ: - Պարոն Ռուստամյան, մինչ Ձեր ինքնաբացարկ հայտնելը, անգամ մինչ վրանային ընտրությունները հայտնի էր, որ ՀՅԴ թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է: Ինչպե՞ս համաձայնեցիք մասնակցել թատերականացված ներկայացման, երբ ի սկզբանե ամեն ինչ որոշված էր: - Նախ` դա չար լեզուներն են, որ պնդում են, թե դա եղել է թատերականացված ներկայացում: Ով եղել է մեր Գերագույն ժողովում, նման միտք իր մոտ չէր կարող առաջանալ, որովհետեւ էդտեղ որեւէ թատերականացման խնդիր չկար: Ամեն ինչ կատարվել է բաց, բոլորի աչքի առաջ եւ առաջին անգամ էդպիսի գործընթաց է եղել Հայաստանում: Ամեն ինչն էլ կարելի է վերածել թատերականացման, կյանքն է ընդհանրապես թատրոն, եւ մենք բոլորս էլ դերասաններ ենք: - Այսինքն` Դուք Ձեզ վատ չե՞ք զգում: - Ես վատ չեմ զգում, որովհետեւ ես թատրոն չեմ խաղացել: - Մի քանի ամիս առաջ ՀՅԴ շրջանում Ձեր անունն էր շրջանառվում որպես Դաշնակցության հիմնական թեկնածու, սակայն ավելի ուշ ՀՅԴ-ն փոխեց իր մտադրությունը, լուրեր կան, որ ՀՅԴ նման ընտրության հարցում որոշակի ազդեցություն ունեցել է Սերժ Սարգսյանը: - Բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունեցել Սերժ Սարգսյանը, չէր էլ կարող ունենալ: Հիմնական թեկնածու հասկացություն չի եղել, եղել է երկուսի հավասարազոր առաջադրում: - Լավ, ինչու՞ Դաշնակցությունը ընտրեց մի թեկնածուի, որն այսպես, թե այնպես վերահսկելի է Սերժ Սարգսյանի կողմից: - Վերահսկելի չի կարող լինել Դաշնակցության դրած մարդը: Նա կարող է վերահսկվել միայն Դաշնակցության կողմից: Կուսակցությանը պետք է լավ ճանաչել: Դրանք նորից ենթադրություններ են: Ուզում եք անձնական, անհատական հարաբերությունները գերակա դարձնել ավելի լուրջ, պետական, քաղաքական խնդիրների նկատմամբ: - Պարոն Ռուստամյան, տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը բավական ազդվել է Գերագույն ժողովում Ձեր բոցաշունչ ելույթից եւ հնչեցրած գնահատականներից: - Ես չունեմ էդպիսի տեղեկություն, իսկ եթե ելույթի տրամաբանությունը եւ ընդհանրապես գնահատականներն են ազդել, ես շատ ուրախ եմ: Որովհետեւ ես չեմ ասել էդ ելույթը, որ հենց էնպես հնչի` ձայն բարբառո անապատի: Ես ուզում եմ, այո, որ այդ ելույթի շուրջ լինի տեսակետների բախում, քննարկում, որ լինի լուրջ բանավեճ: - Իշխանություններին քննադատելու մասով Սերժ Սարգսյանն ասաց, թե ՀՅԴ-ն ինքնաքննադատությամբ էր զբաղվում: - Դա վա՞տ է: Ինքնաքննադատությունը լավ բան է: Ես խորհուրդ կտամ, որ բոլորն էլ ինքնաքննադատությամբ զբաղվեն: - Փաստորեն համագումարի Ձեր ելույթում քննադատելով ներկա իրավիճակն ու դրա պատասխանատուներին` Դուք պարզապես մարզվու՞մ էիք ինքնաքննադատության ասպարեզում: - Եթե էդպես նայենք, մենք շատ վարժ ենք էդ ասպարեզում, որովհետեւ երեւի միակ քաղաքական ուժն ենք, որ ինքնաքննադատության մեծ օրինակներ ենք ցույց տվել: Պարզապես դա դուր չի եկել: Անգամ ինքնաքննադատաբար ասված քննադատությունը շատերի դուրը չի գալիս: Սա արդեն իրենց պրոբլեմն է: - Այսօր ՀՅԴ որդեգրած «դրական ընդդիմադիրի» կեցվա՞ծքն է պատճառը, որ Դաշնակցությունը դիմել է ընդդիմադիրներին եւ ուզում է նրանց հետ երրորդ բեւեռ ստեղծել: - Դաշնակցությունը միայն ընդդիմադիրներին չի դիմում: Իմ ելույթում ես խոսել եմ այն մասին, թե ինչպիսի նախագահ պետք է ունենա, որ Հայաստանը հզորանա: Այս գաղափարն ընդունող բոլոր քաղաքական ուժերի հետ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել, որ 2008թ.-ից Հայաստանը լինի ավելի հզորացած, մեր ժողովուրդն էլ լինի հաշտ եւ միասնական: - Փաստորեն ՀՀԿ-ն Ձեր այդ պատկերացման մեջ չի՞ մտնում, որ գերադասում եք համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ ու նրանց հետ նախընտրական թիմ ստեղծել: - ՀՀԿ-ի հետ մենք բավական երկար ճանապարհ ենք անցել: Մենք ձեւակերպել ենք, թե ինչի շուրջ ենք կոչ անում համագործակցել: Երաշխիքները, որոնք կապահովեն մեր երկրի անվտանգ եւ անընդհատ զարգացումը: Դրա շուրջ համախմբվելու, այդ միջոցառումների փաթեթն ընդունելու եւ դրա հետ կապված վճռական քայլեր իրականացնելու մասին է խոսքը: Համաձայնությունը կլինի ընդդիմությունից, թե իշխանությանը մոտ կանգնած ուժերից, որքան մեծ լինի դրա շրջանակը, այնքան մենք ավելի ուրախ կլինենք, եւ այնքան կհաջողի մեր առջեւ դրած խնդիրը լուծել: - Հնարավո՞ր է այդ դեպքում Դաշնակցությունը երկրորդ փուլում սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: - Երկու պայման կա, որով մենք կարող ենք սատարել այս կամ այն թեկնածուին` եթե մենք չլինենք, իհարկե, երկրորդ փուլում: Առաջին պայմանն այն է, թե ինչպես մենք հասանք երկրորդ փուլ, կեղծիքների քանակն ինչպիսին է եղել, ազդե՞լ են դրանք ընտրությունների արդյունքի վրա, թե՞ ոչ: Եթե նման կեղծիքներ եղան, երկրորդ փուլն ընդհանրապես անիմաստ է: - Դուրս կգաք բարիկադնե՞ր, եթե ընտրությունները նորմալ չեղան: - Պարտադիր չէ միանգամից դուրս գալ բարիկադներ, բազմաթիվ այլ մեթոդներ կան: - Օրինա՞կ: - Կլինի, ցույց կտանք, միանգամից մեր ողջ զինանոցը մտադիր չենք այս պահին հրապարակել: Երկրորդը` պետք է համախմբումը լինի գաղափարների շուրջ: - Պարոն Ռուստամյան, Դաշնակցությունը միշտ սպառնում է, որ ընտրակեղծիքների դեպքում ընդդիմություն կդառնա, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո էլ կոշտ գնահատականներ ներկայացրեց, բայց չհրաժարվեց իշխանության մաս լինելուց ու այդպես էլ չդարձավ ընդդիմություն: Կա՞ երաշխիք, որ այս անգամ էլ նույնը չի կրկնվի: - Կեղծված ընտրությունները եւ կեղծիքներով անցկացված ընտրությունները տարբեր բաներ են: Մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք` կեղծիքներ չեն լինելու: Կեղծիքների ծավալի մասին է խոսքը` դրանք էապես ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ: Եթե կեղծված լինեն ընտրությունները այն աստիճանի, որ այդ ընտրությունների արդյունքում չի կարելի ձեւավորել ոչ մի ինստիտուտ` լինի խորհրդարանական, թե նախագահական, այո, Դաշնակցությունը դա չի ընդունի: Հաջորդը` հավակնում ես իշխանության մաս լինել, որ լավագույնս քո դերակատարությունն ունենաս, պահպանես, որ քո իսկ հրապարակած խնդիրներին լուծում տաս: Հայաստանում, դժբախտաբար, ընդդիմության դաշտն այնքան նեղ է, որ այդտեղ աշխատելով դու չես կարող ոչ միայն լավագույնս, այլ փոքրիշատե անգամ լուծում տաս այդ խնդիրներին: Դրա համար պիտի ունենաս ազդեցություն: - Այսինքն` ստիպվա՞ծ Դուք չեք հրաժարվում Ձեր պորտֆելներից եւ իշխանության մաս լինելուց: - Այո, որպեսզի ազդեցություն ունենանք հարցերը լուծելու համար եւ դրան մենք հասել ենք: Հենց նույն խորհրդարանական ընտրություններից հետո նախ մեր իսկ հրապարակած նախընտրական ծրագրի 80-90 տոկոսը ընդունվեց եւ դարձավ կառավարության գործունեության ծրագրի մաս: - Սակայն այսօր Սերժ Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնում է որպես իր նախընտրական ծրագիր: Փաստորեն Դուք օգնու՞մ եք Սերժ Սարգսյանին դառնալ նախագահ: - Բա մեր իշխանություններն են, կարո՞ղ է ուրիշ, օտար իշխանություններ են, մեր իշխանություններն են, բա պտի օգնենք, որովհետեւ իրենց քայլերով են, ի վերջո, պայմանավորված մեծ հաշվով երկրում կատարվող փոփոխությունները: Սա պիտի հասկանանք:
- Մարինե Խառատյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

