
ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ նախագահ-2008» հասարակական շարժման սկիզբը, որին անդամակցում են Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները:

Ինչպես նշեց ՍԴՀԿ ատենապետը. «Շարժմանը կարող են միանալ նաեւ այն ուժերը, որոնք ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին են, եւ ոչ էլ ներկա իշխանության», անշուշտ նաեւ շարժման գաղափարը կիսող անհատ քաղաքացիներ: «Լեգիտիմ նախագահը մեզ անհրաժեշտ է նաեւառաջ նրա համար, որպեսզի մեր երկրի շահերն իրոք պաշտպանվեն, մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան պաշտպանել իրենց հպարտ կեցվածքը եւ ոչ մի երկրի համար խամաճիկ չդառնան: Այսօրվա մեր իշխանությունների ֆորպոստային կարգավիճակը եւս պայմանավորված է նրանց ոչ լեգիտիմությամբ: Հետեւաբար կոչ պիտի անենք ՀՀ քաղաքական կուսակցություններին եւ քաղաքացուն` գիտակցաբար մոտենալ այդ հարցին, չտարվել մանր-մունր գայթակղություններով, գիտակցել, որ եթե այսօր նա ընդամենը հինգ-տաս հազարով վաճառվում է, ապա նա վաճառում է իրեն եւ իր երեխայի ապագան: Ուստի եւ ընտրություններին պետք է գնալ սեփական դիրքորոշմամբ»: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն արձանագրեց, որ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման սկիզբը դրվել է դեռ 2003-ին, երբ ձեւավորվում էին քաղաքական «առողջ շարժումներ», հասարակական կազմակերպություններ, որոնց պայքարի գլխավոր թիրախը ոչ լեգիտիմ կոչված իշխանությունն էր: «Մենք դեռ անցած տարի մայիսին ասում էինք, որ մեր երկրում պատրաստվում է կրիմինալ հեղաշրջում, իսկ 2008-ի նախագահական ընտրությունները կլինեն կրիմինալ հեղաշրջման երրորդ փուլը, եթե Հայաստանի բնակչությունը թույլ տա այդ գործընթացը: Առաջին փուլը տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երկրորդը` ԱԺ ընտրությունների, երբ ԱԺ թափանցեցին կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները, երրորդ փուլն էլ կավարտվի 2008թ.-ի նախագահի ընտրությամբ եւ դրանով իսկ կիրականացվի այդ հեղաշրջման ավարտը: Պետությունը կդառնա խամաճիկ, կշարունակի ծառայել աշխարհի հզորներին, էլեմենտար պարտքի դիմաց կհանձնի ստրատեգիական նշանակության ունեցվածքի մնացորդները, որ դեռ չի հասցրել հանձնել եւ սրանով իսկ կդառնա գաղութ»: Մարգարյանը, որը դեռ նախորդ տարի նախաձեռնել էր հակակրիմինալ շարժում, մեր երկիրը վերը նկարագրված մղձավանջային հեռանկարից փրկելու համար կոչ արեց հասարակության բոլոր «առողջ ուժերին, նվիրյալներին» համախմբվել եւ երկիրը դուրս բերել գաղութացման վտանգից` նկատելով. «Երեւան քաղաքի բարձրահարկերով կամ տասնյակ հարյուրավոր համերներով չենք լուծել սահմանամերձ գյուղական շրջանների պրոբլեմները, բնակչության արտագաղթը, սոցիալական խնդիրները: Այսպիսի բեւեռացում, որը ֆիքսվում է Հայաստանում, աշխարհի ոչ մի երկրում չկա»: ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն էլ այն կարծիքին է, որ երկիրն այս ամենից ազատելու ունակ միակ մարդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, թեեւ խոստովանեց, որ ոչ ինքը, ոչ էլ Գառնիկ Մարգարյանը ժամանակին չեն եղել Տեր-Պետրոսյանի համախոհը: Գ.Եղիազարյանն անդրադարձավ նաեւ առաջին նախագահի դեմ իրականացվող իշխանական հակաքարոզչության այն հնարքին, ըստ որի Թուրքիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լ.Տեր-Պետրոսյանին` որպես ապացույց վկայակոչելով վերջին օրերին դոլարի կուրսի շեշտակի անկումը, որն էլ իշխանություններն իրենց «կարճ ուղեղով» բացատրում են իբրեւ թե Թուրքիայից Հայաստան մտած խոշոր չափի գումարներով: Եղիազարյանն այս առնչությամբ հետեւյալ բացատրությունը տվեց. «Իշխանությունը գտել է թուրքական մի թերթ, որը կգրի, թե պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարել, ինչն էլ Հայաստանում ներկայացնում են որպես Տեր-Պետրոսյանին թրքական աջակցության վկայություն: Հիմա եթե ենթադրենք, որ իրոք թուրքերը պաշտպանում են Տեր-Պետրոսյանին, մի հարց տամ` նրանք այդ մասին կգրե՞ն, իմանալով, որ Հայաստանի 99, 9 տոկոսը թուրք լսելուց սիրտը խառնում է, նրանք դրա մասին կասե՞ն»: Գուրգեն Եղիազարյանը, դատելով իշխանությունների այս պահվածքից, եզրակացրել է, որ թուրքերն իրականում օգնում են ներկա իշխանությանը:
- Հեղինե Մանուկյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

