
ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
- Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:

Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© առաջինում մարզպետը ՀՅԴ անդամ է, երկրորդում, մեր տեղեկություններով, որոշվել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ նշանակել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին` նկատի ունենալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խիստ օդիոզ կերպար լինելը: Համայնքներում շտաբները ղեկավարելու են համայնքապետերը, որոնք հիմնականում ՀՀԿ-ական են, իսկ հանրապետական եւ բարգավաճական պատգամավորները պետք է զբաղվեն ընտրություններով այն տարածքներում, որտեղից պատգամավոր են ընտրվել: Սակայն ի՞նչ կարող են անել նշանակովի մարզպետները, կեղծիքով ընտրված համայնքապետերն ու պատգամավորները իշխանական թեկնածուի համար, կամ ինչպիսի՞ ազդեցություն ունեն նրանք իրենց ղեկավարած մարզերում: Միայն Հովիկ Աբրահամյանի օրինակը ցույց է տալիս, որ այդ մարդկանց ներկայությունը իշխանական թեկնածուի կողքին ոչ միայն չի ավելացնում նրա հեղինակությունը, այլ կոնկրետ Արարատի մարզում 100 տոկոսանոց պարտության երաշխիք է: Կամ ի՞նչ կարող են անել Աջափնյակում Սերժ Սարգսյանի համար Գալուստ Սահակյանը եւ Աշոտ Աղաբաբյանը, երբ այդ թաղամասում բոլորը թշնամանքով են խոսում թաղն օկուպացրած այդ մարդկանց մասին: Իսկ ի՞նչ սկզբունքներ են գործելու: Մեխանիզմը շատ պարզ է. մարզպետը կանչում է գյուղապետերին եւ նրանց հանձնարարում համապատասխան քանակի ձայներ ապահովել: Իսկ ինչպե՞ս պետք է իրականացնեն այդ խնդիրը նրանք եւ հանուն ինչի: Նախորդ` 2003 թ. նախագահական ընտրությունների սկզբում իշխանությունները գյուղապետերին որոշակի գումար էին տվել ընտրությունները կազմակերպելու համար, իսկ առավել բարձր արդյունք ապահոված գյուղապետերը նվեր ստացան ավտոմեքենաներ: Բայց ձայները ապահովեցին ընտրակեղծիքների, քվեատուփերը լցոնելու միջոցով: Հայտնի է, որ համայնքի ղեկավարներն ընտրվում են մեծ, բայց ոչ միշտ արդար մրցակցության պայմաններում: Մեծ համայնքներում եւ քաղաքներում հաղթանակը տանում է իշխանության նշանակած անձը, այսինքն` ոչ թե նա, ով ավելի մեծ հեղինակություն ունի, այլ նա, ով ավելի լավ է պատրաստ ծառայել իշխանությանը: Ստացվում է, որ ցանկացած համայնքում կա ընտրողների հսկայական քանակ, որը բացասաբար է տրամադրված տվյալ համայնքապետի եւ այն թեկնածուի նկատմամբ, որին պաշտպանում է համայնքապետը: Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների օրինակը ցույց տվեց, որ ՀՀԿ անդամ համայնքապետերը ընտրվելիս իրենց ապահովում են ավելի մեծ թվով ձայներ, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ բերում են հարազատ կուսակցությանը: Դրա մասին ՀՀԿ վերջին համագումարում խոսեց Տիգրան Թորոսյանը, եւ նման օրինակ է Արմավիրի քաղաքապետի ընտրությունը, երբ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը համայնքապետի ընտրության ժամանակ ստացավ անհամեմատ ավելի շատ ձայն, քան այդ համայնքում ՀՀԿ համամասնական ցուցակը: Զարմանալի է նաեւ, թե ինչու ՀՀԿ թեկնածուի մարզային շտաբները չեն ղեկավարում այդ մարզում ՀՀԿ մարզային կառույցների ղեկավարները: Օրինակ` Արմավիրի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը ԱԺ պատգամավոր, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Քաղաքական ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց նա պետք է ղեկավարեր ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբը, թե չէ ի՞նչ իմաստ ունի կուսակցության մարզային կառույցի գոյությունը: Ո՞րն է պատճառը, որ նրա փոխարեն ընտրվել է Արմավիրի մարզպետը, որի պաշտպանած թեկնածուները նույնիսկ գյուղապետ չեն կարողանում ընտրվել, էլ ուր մնաց թե հանրապետության նախագահ: Գուցե պատճառը անվստահությու՞նն է Հրանտ Գրիգորյանի նկատմամբ: Իհարկե, ԱԺ պատգամավորների վրա եւս որոշակի ֆունկցիաներ են դրված, սակայն հիմնական դերակատարումը մարզպետներինն է: Չի բացառվում, որ նման դժգոհությունները եւս նպաստեն, որ այսօրվա իշխանության կողքին կանգնած շատ հեղինակություններ աշխատեն այլ թեկնածուների օգտին` ցույց տալու համար իրենց հակառակորդի ընտրություն կազմակերպելու անընդունակությունը եւ նրա հեղինակության իրական չափը: Շատերը այս վիճակը նմանեցնում են 1996-ի նախագահական ընտրությունների իրավիճակի հետ, երբ իշխանության մեջ առկա տարբեր ուժեր միմյանց դեմ պայքարի արդյունքում օժանդակում էին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Իհարկե, իշխանությունները կփորձեն ինչ-որ կերպ մեղմել տարաձայնությունները, հաշտության եզրեր գտնել ձեւականորեն միեւնույն ճամբարում գտնվող, սակայն իրար նկատմամբ թշնամանքով լցված կողմերի միջեւ, սակայն դժվար թե դա որեւէ արդյունք տա:
- Ավետիս Բաբաջանյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

