
ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
- 2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության տեղի համար իսկական ճակատամարտերը դեռ առջեւում են:

Այդ հավակնորդներին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ, իսկ այսօր հերթը պատեհապաշտներինն է, ովքեր թյուրիմացաբար կարծում են, թե նորից են կարողանալու հյուսիսային աջակցությամբ քաղաքական կեղտաջրի երեսին մնալ: Սրանք երեք խմբի են լինում: Առաջին խմբի պայմանական անունն է ՁԱԽ ՄԱՆԿԱՄԻՏՆԵՐ: Սրանք համոզված են, որ ռուսական ազգային շահը մշտապես համընկնում է հայկականին, եւ դա բացառապես ձախ է: Այս խղճուկներին թվում է, թե իշխանությանը ժողովրդի տիրանալուց հետո էլ կարող են գոյություն քարշ տալ ընդդիմության լուսանցքում, ինչպես անկախության բոլոր տարիներին: Սրանց անուններն անարժան են հիշատակման: Երկրորդ խմբի պայմանական անունն է ՈՒՐԱՑՈՂՆԵՐ: Սրանք ուզուրպատորներ են, կերակրատաշտից օգտվողներ, ռասիստներ, կոռումպացված վարչարարներ: Ունենալով գավառական սահմանափակումներ` «հայտնի ուժերի» այս խումբը չի պատկերացնում, թե ինչպես է իր տեղն ապահովելու վաղվա ընդդիմության մեջ, ուստի գույն է փնտրում ու հույս փայփայում, որ նորերը կխնայեն եւ բարոյապես չեն վերջացնի իրեն: Սրանց մեջ իրական ափսոսալին քաղաքական հասունության չհասած երիտասարդներն են ու սթափ մտածողությունից զուրկ բարոյական անմեղ կանայք: Սրանց շարքայինից մեծ ջանք է պահանջվելու տարածաշրջանային զարգացումների ու վաղվա Հայաստանի քաղաքական ճանապարհն ըմբռնելու համար, որի դեպքում միայն կարող են հույս փայփայել` վերադարձնելու ոտքի տակից փախչող իշխանությունը երեք, հինգ կամ տասը տարի անց: Երրորդ խմբի պայմանական անունն է ԿՐԾՈՂՆԵՐ: Սրանք որոշակի կրթություն ստացած կոմսոմոլներ են, արտահաստիքային չեկիստներ, ճտցրած գեներալ-գործարարներ: Ժամանակին լինելով առավել ճարպիկ` կարողացան հաջողությամբ լքել կոմկուսի խորտակվող նավը եւ, օգտվելով քաղաքական ազատություններից ու նոր ղեկավարության մեծահոգությունից եւ կադրային անփորձությունից, ինչպես նաեւ օտարերկրյա հրահանգների անխափան կատարման իրենց փորձից, տեղավորվեցին իրենց ատելի անկախ պետականության խորշերում, իսկ 1998-ից հետո բազմացան կրծողներին հատուկ արագությամբ: Սրանք իրենց հոգում ունենալով կա՛մ մեռած երազանք, կա՛մ ընդհանրապես չունենալով, դարձան շահագործելի գտածո ներկա վարչարարների համար` սիրով ստանձնելով ամենակեղտոտ հանձնարարականները: Խիստ անորոշ վաղվա հանդեպ վախն այս տեսակին հանում է հավասարակշռությունից եւ մղում հուսահատ-հիստերիկ քայլերի: Սրանց մի մասը թաքուն հույս է փայփայում, որ իր ստոր ծառայություններից կարող է օգտվել նաեւ հաջորդ իշխանությունը: Մյուս մասն էլ, չունենալով այդ հույսը, շակալի կաղկանձ է բարձրացրել` տեսնելով քարավանի կամ կուռ լեգեոնի անշեղ ընթացքը: Այս երրորդ տեսակը վերջերս հաջողեց, որ իր մասին խոսեմ մեկ պարբերությունից ավելի: Օրինակ` «Ազգային միաբանության» Գեղամյանի ու իր արբանյակների բանականության ու հիշողության համաժամանակյա մթագնումը հասել է գագաթնակետին: Ուստի ես, որպես Տեր-Պետրոսյանի թիմակից եւ պահպանողական, հաշիվ եմ պահանջում սրանց ամեն խոսքի համար: Տեր-Պետրոսյանին սատարող Պահպանողական կուսակցությունը ո՛չ ժառանգություն է ստացվել, ո՛չ ստեղծվել է Կոմկուսին ու լուսահոգի Կարեն Դեմիրճյանին վրա-վրա դավաճանելու ճանապարհով, ո՛չ էլ հրապարակ է իջել կոմունիստական սանդղակում իրենից ցածր գտնված որեւէ մարզկոմականի ցուցումով ու միջոցներով: Այո՛, սրանք կարող են ատել անկախությունը, քանի որ եթե շարունակվեր ԽՍՀՄ-ը, այսօր ընկեր Գեղամյանը կարող էր հրահանգներ տալ «Ընկեր Սերժ Սարգսյան & քոմփանիին». ողբերգության այդ տեսակը կարող է հասկացվել, բայց ոչ ընդունվել: Սա իրոք լուրջ պատճառ է հոգեկան լուրջ շեղումների: Ի տարբերություն սրանց` պահպանողականներս չենք զբաղվել մեծ աղմուկ հանած եւ չհերքված «ադամանդի ներքնաշորային արտահանումով», որեւէ մեկի «օջախում» Հուդայի խորհրդավոր ընթրիք չենք ունեցել, եւ այսօր ոչ թե ՀՀՇ-ին կամ մեկ այլ կուսակցության, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարում ենք մեր ամենայն մաքրությամբ: Եթե սպասարկուների նախագահության նիստում բան է ասվում Հիմնադիր-նախագահին սատարողների մասին, ապա մենք` անբիծներս, հաշիվ ենք պահանջում: Գեղամյանից հենց հիմա պահանջում եմ իմ կամ կուսակիցներիս կատարած որեւէ հանցանքի մասին տվյալներ հանձնել դատախազություն, եթե ոչ` անմիջապես ներողություն խնդրել: Խոսելով առնետավազքի մասին` նա թերեւս նայելիս է եղել հայելու մեջ: Քանի որ մենք երբեւէ չենք եղել գործող իշխանությունների հետ՝ ո՛չ ՀՀՇ-ի, ո՛չ ուրացող տարոնադաշքեսանյանների օրոք, ուստի եւ նույնիսկ տեսականորեն չէինք կարող դավաճանել նրանց: Այդ ամենաիսկական նախկինները նման մեղադրանք են ուղղում մի ուժի, որի շարքերում չկա իրենց պես որեւէ բազմակուսակցական անցյալով անձ: Մենք չենք ուրանում, որ նա իրոք թույլատրելիության սահմաններում քննադատել է ներկա իշխանությանը: Քաղաքական տեխնոլոգիաներում դա կոչվում է գոլորշի բաց թողնել: Դա նույնիսկ կենսաբանորեն է հիմնավորված. մարդու մարմինն անգամ այդպիսի մաս ունի, որն այլասերվածներն օգտագործում են: Ես սպասում եմ միաբանությունականների ապաշխարանքին: Ու ոչ թե վաղը, այլ հենց այս պահին: Կետ առ կետ հիմնավորեք Ձեր մեղադրանքները կամ ներողություն խնդրեք մասնավորն ընդհանրացնող Ձեր անպատասխանատու բառերի համար եւ հետագա խոսքերն այլեւս ուղղեք կոնկրետ հասցեատերերի: Այլապես մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Ձեր մազերի սպիտակը հետայսու կընկալենք ոչ որպես պատկառելի տարիքի նշան, այլ պարզապես որպես գույն:
- Զավեն Վարդանյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

