
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
- Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության կապակցությամբ, որ սկսել է վարել հարկային տեսչությունը:

«Մենք համաձայն ենք վճարել մեր հաստատագրված գումարը, բայց ոչ դրանից ավելի: Հիմա մեզանից պահանջում են, որ մենք հաշվապահ պահենք, ելքումուտքի մատյան ունենանք, ինչ-որ տոկոսային գումարներ մուծենք` այն դեպքում, երբ մենք այդքան եկամուտ չենք ստանում: Շուկայում առեւտուր անողների 70 տոկոսը երկրորդ ձեռք է: Այսինքն` այստեղից, այնտեղից ապրանքը վերցնում, ծախում են, մի հազար դրամ փող են աշխատում: Նրանք ելքումուտքի ի՞նչ մատյան ունենան»` բողոքում է վաճառողներից Գոլոյան Անժելան: Խնդիրն այն է, որ մոտ մեկ տարի առաջ տոնավաճառների առեւտրականները մտան հարկային դաշտ: Մինչ այդ նրանք աշխատում էին առանց հարկային տեսչության հետ որեւէ առնչություն ունենալու: Զբաղեցրած տարածքի համար որոշակի գումար մուծում էին տնօրինությանը, իսկ տնօրինությունը` հարկայինին: 2006-ին հարկայինը պահանջեց, որ նրանք մտնեն հարկային դաշտ: Չնայած որոշակի դժգոհություններին, այնուամենայնիվ նրանք դարձան հարկատուներ եւ տեղի համար վճարին ավելացան նաեւ հաստատագրված հարկը եւ կենսաթոշակային հիմնադրամի գումարները: Բայց մեխանիզմը չփոխվեց` վճարումները կատարվում էին տնօրինության միջոցով: Վերջերս վաճառողներից մոտ քսան հոգի վիճվարչությունից գրություն են ստացել, ըստ որի նրանք պարտավոր են ներկայացնել ելքումուտքի գրառումների մատյանը, հակառակ դեպքում կտուգանվեն 18 հազար դրամի չափով: Սա դարձել է բողոքի պատճառը: «Մարդ կա օրվա ընթացքում մի բլուզկա է ծախում, նա ու՞մ հաշվին հաշվապահ պահի, կամ առեւտուր անի՞, թե՞ ամբողջ օրը վազի հարկայինից պետռեգիստր, ռեգիստրից հարկային»` զարմացած հարցնում է Վարդան Գեւորգյանը: Նրանց ասելով` չնայած մաքսատունը բարձրացրել է մաքսատուրքը «կիլոգրամը մեկ դոլար վաթսուն ցենտից չորս դոլար», բայց իրենք ապրանքների գինը չեն թանկացրել, եւ դա էլի իրենց եկամուտների հաշվից է գնում: Ցուցարարները պնդում էին, որ «այս ամենը Սուքիասյանների հանդեպ քաղաքական հետապնդում է, որը տարածվում է նրա աշխատողների վրա»: Քոսոյան Կարապետը երրորդ կարգի հաշմանդամ է, բայց մի կերպ աշխատում ու տուն է պահում, հետն էլ երկու ուսանող երեխա. «Ինձ պետությունը 4800 դրամ թոշակ է տալիս, իսկ իմ դեղն արժե 12 հազար: Եթե ինձ համար աշխատանքային անտանելի պայմաններ են ստեղծում, ես դեղ առնե՞մ, թե՞ երեխա պահեմ»` ասում է նա: Ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին ընդունեց տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Նա ցուցարարներին հայտարարեց. «Մենք ձեր ներկայացուցիչների հետ հանգամանորեն քննարկեցինք ձեզ հուզող բոլոր հարցերը: Այն բանից հետո, որ կարգը մշակվել ու հաստատվել է` 2006թ.-ի օգոստոս-սեպտեմբերից, դուք վճարում եք հաստատագրված հարկը: Ինչ վերաբերում է ձեր մյուս մտահոգությանը` հաշվապահ պահելուն, թղթարարությանը, այդ հարցը դեռ քննարկման փուլում է: Հիմա չի կիրառվի: Մենք դրան կանդրադառնանք առժամանակ հետո»: Օրվա ընթացքում ցուցարարներին ընդունել է նաեւ հարկային տեսչության պետ Վահրամ Բարսեղյանը եւ խոստացել է, որ նրանց ոչ ոք չի անհանգստացնի, վաճառողները իրենց վճարները կմուծեն տնօրինությանը, ու ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է, իսկ վիճվարչության հետ իրենք կպայմանավորվեն: Խնդրի վերաբերյալ վիճվարչությունը այսպիսի պատասխան տվեց. «Մինչ ս/թ սեպտեմբերի 9-ը տոնավաճառային առեւտրի շրջանառության վերաբերյալ հաշվետվությունները ներկայացրել են տոնավաճառների տնօրինությունները: Սկսած այն ժամանակահատվածից, երբ տոնավաճառներում առեւտրով զբաղվող քաղաքացիները դարձան անհատ ձեռնարկատերեր, այսինքն` ձեռնարկատիրական իրավունքի կրողներ, դրանով իսկ ստանձնեցին սկզբնական տեղեկատվություն ներկայացնողների պարտականությունները: Սակայն այսօր նման գործունեությամբ զբաղվող որոշ անհատ ձեռնարկատերեր բողոքեցին, թե հաշվետվություններ լրացնելը լրացուցիչ եւ բարդ աշխատանք է, ինչով պայմանավորված եւ որոշվեց նորից վերադառնալ տոնավաճառների տնօրինությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների համակարգին` այն զուգորդելով մշտապես կիրառվող ընտրանքային հետազոտությունների հետ»:
Կարծում ենք` սա ժամանակավոր նահանջ է, եւ խնդրին կվերադառնան ընտրություններից հետո:
- Գագիկ Աբգարյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

