
«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
- «Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների եւ ժամկետների վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Օգտվում եմ առիթից, որպեսզի նշեմ այն կարեւորությունը, որը մենք հատկացնում ենք կովկասյան ժողովուրդների բարեկեցությանն ու բարգավաճմանը եւ հիշեցնեմ Թուրքիայի ավանդական մոտեցումը մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում: Դա մեր անկեղծ ցանկությունն է` տեսնել հարեւան տարածաշրջանը որպես համերաշխության, կայունության, բարգավաճման եւ համագործակցության մի կղզի: Կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ Թուրքիան կշարունակի իր կառուցողական գործունեությունը այս ասպարեզում», (22.09.1992թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ): Սա հատված էր ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ու ծանր մարտերի օրերին, Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի` 1992թ. սեպտեմբերի 21-ի նամակից, որը ստացվել էր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի` Հայաստանին հացահատիկ տրամադրելու նամակին ի պատասխան: Երբ Ռոբերտ Քոչարյանը նախկին իշխանություններին մեղադրում է «թուրքամետ» քաղաքականություն վարելու մեջ եւ ջղաձիգ «ահաբեկում» հանրությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի դեպքում «Հայաստանը կհայտնվի Թուրքիայի գրկում», պետք է հասկանալ, որ ցանկացած կանխամտածված կեղծիք եւ էժանագին քարոզչություն միշտ չէ, որ ցանկալի արդյունքներ է տալիս: Իրավամբ, «նախկինները» բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, առկա խնդիրները կարգավորելու կողմնակից են եւ այդպիսին էլ եղել են: ԼՂ-ի պատերազմում, երբ հակամարտող կողմերը անդառնալի կորուստներ ու տառապանքներ էին կրում, եւ թիվ մեկ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն ու զինադադարի կնքումն էր, 1993թ. ապրիլին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը մասնակցելու առիթով Անկարա էր մեկնել ՀՀ պատվիրակությունը` ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որտեղ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի եւ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ: Իրականում այս այցը կրել էր ոչ միայն քաղաքավարական-դիվանագիտական, այլեւ հստակ քաղաքական նպատակ. պաշտոնական Երեւանը հերթական փորձն էր արել հակամարտության գոտում կրած ռազմական հաջողությունները զուգորդել դիվանագիտական ձեռքբերումներով եւ ամրագրել դրանք: Սույն այցի ընթացքում Ս.Դեմիրելը շեշտել էր, որ անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը, ընդգծելով Ա.Էլչիբեյի եւ Ս.Դեմիրելի հետ հանդիպումների կարեւորությունը, մատնանշել էր շահագրգռությունը` զինադադար հաստատելու եւ ԼՂ-ի խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Նախ նկատենք, որ Անկարայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առաջին անգամ հանդիպել էին առանց միջնորդների: Այցի ավարտին ՀՀ նախագահի մամլո խոսնակը պարզաբանել էր, որ կողմերը համաձայնել են աջակցել ԵԱՀԿ-ի ջանքերին եւ բանակցություններ վարել (անշուշտ` Ադրբեջանը մինչեւ 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարը պարբերաբար խախտել է ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ), Ադրբեջանը հավաստիացրել է, որ այլեւս չի հրաժարվում ԵԱՀԿ-ի միջնորդությունից: Կարելի՞ է «թուրքամետություն» համարել` ճիշտ պահին ռազմաճակատում ինտենսիվ մարտերը դադարեցնելու եւ հայկական կողմի ռազմական հաջողությունների առկայության պայմաններում բանակցություններ սկսելու ուղղությամբ ՀՀ ղեկավարության ճշգրիտ հաշվարկները... Քոչարյանի համար հավանաբար սա «թուրքամետություն» է: Ստամբուլի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորում է Թուրքիայի նախագահը: Ս.Դեմիրելը նախաձեռնում է Լ.Տեր-Պետրոսյան-Հ.Ալիեւ հանդիպում, իսկ մինչ հանդիպման մեկնարկը Դեմիրելը հայտարարում է. «Խաղաղությունը խանգարելը հեշտ է, բայց վերահաստատելը դժվար»: Թուրքիայի նախագահը հավաստիացնում է, որ կարեւորում է հայ-ադրբեջանական հաշտությունը, որ հարկավոր է խնդրի առնչությամբ ժամ առաջ լուծում գտնել, ապա ընդգծում է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Կովկասում հաշտության վերահաստատման, տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ: Այս այցից երկու շաբաթ անց` 1997թ. մայիսին «Ռադիկալ»-ում` «Թուրքիան մոլորվել է եղբայր Ադրբեջանի եւ դրացի Հայաստանի միջեւ» վերնագրով հոդված է տպագրվում, որտեղ փաստում են, որ Թուրքիան մնացել է «դրացի» եւ «եղբոր» միջեւ նախապատվություն տալու երկընտրանքի առջեւ եւ դժվարանում է ընտրություն անել: Թերթը, հիշեցնելով, որ Կիպրոսի հարցը չի պարտադրել Թուրքիային իր հարաբերությունները խզել Հունաստանի հետ, ընդգծում է, որ Թուրքիան կարող է եղբայրական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ միաժամանակ բնականոն հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: «Ռադիկալը» նաեւ անդրադառնում է ԼՂ-ի խնդրին. «ԼՂ-ի հարցը պետք է բանակցության նյութ դառնա Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ: Թուրքիան եւ Հայաստանը, որքան էլ այս խնդրում կողմնակալ լինեն, հարցի առաջնահերթ տերերը չեն: Այս պատճառով սխալ է ԼՂ-ի հարցը նախապայման դնել Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»` բխեցնում է թերթը, հավելելով, որ լավագույն տարբերակը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ինչը չի նշանակում` «ծախել Ադրբեջանը»: Այժմ տեսնենք, թե ինչպիսին են «հայրենասեր» Քոչարյանի իշխանավարման տարիներին թուրք-ադրբեջանական դիրքորոշումները ԼՂ խնդրի վերաբերյալ: Արդյո՞ք դրանք ավելի են մեղմացել, թե՞ ընդհակառակը: Արդյո՞ք դրանց հիմքը երկխոսության, բանակցությունների անշրջելիությունն է, թե՞ ընդհակառակը: Բաքվում վերջերս կայացած թրքալեզու երկրների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության 11-րդ համագումարում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթը էապես տարբերվում էր «նախկինների» օրոք թուրք պաշտոնյայի ելույթի շեշտադրումներից. «Թեեւ այդ խնդիրը (ԼՂ-ի) մեզ շատ է անհանգստացնում, սակայն տեսնում ենք, որ համաշխարհային հանրությունը աչք է փակում այս ամենի առջեւ: Խնդիրը չի լուծվում, ինչ-որ խաղ է գնում: Ստեղծվել է կառույց` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ: Բայց արդյոք կա՞ արդար որոշում: Իհարկե` ոչ: Որովհետեւ ԼՂ-ի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի գլխավորությամբ, ոչ ճիշտ քաղաքականություն է վարում», նշեց Էրդողանը: Դե իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ առիթը բաց չթողեց հավաստիացնելու, որ` «Ադրբեջանն ազատագրելու է իր տարածքները», «այդ օրը մոտենում է» եւ որ «Ադրբեջանը ստիպված է լինելու այլ միջոցներ ձեռնարկել` գրավյալ տարածքներն ազատագրելու համար»:
- Էմմա Գաբրիելյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

