
ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
- Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր Դավիթ Հակոբյանը:

Բանավեճ` որպես այդպիսին, չստացվեց, այլ զրույց ստացվեց, որովհետեւ երկուսն էլ հիմնականում նույն գաղափարների կրողներ էին, իհարկե` գեղագիտական տարբեր հայացքներով, Հրանտը վերջում նույնիսկ ակումբավարին ասաց, որ եթե կարծիքների բախում եւ այդ կարգի բաներ էին պետք այս ասուլիսին, ապա լավ կլիներ, որ իր հետ հրավիրեին հայր կամ որդի Ղազանչյաններից մեկին: Հրանտ Թոխատյանը, թեեւ այդ միության անդամ է, բայց ԹԳՄ-ի վերջին համագումարին իրեն չէին հրավիրել, այն համագումարին, որտեղ բաց ու միաձայն-հնազանդ քվեարկությամբ իշխանությունը փոխանցվեց հորից որդուն, եւ երկու օր առաջ տեղի ունեցած հեռուստամարաթոնից հետո, որը նպատակ էր հետապնդում փող հավաքել բոլոր տվողներից, քիչ է մնում ետ տա իր անդամատոմսը, Հրանտն ասաց. «Խայտառակություն էր այն, ինչ կատարվեց երեկ հեռուստատեսությամբ, որովհետեւ եթե թատրոնների ղեկավարներն ասում են, որ իրենք լիքը հանդիսատես ունեն, թող ամեն թատրոն իր մի ներկայացման հասույթը տրամադրեր այդ շենքի վերանորոգմանը, թող դնեինք ու կառուցեինք մեր տունը, ոչ թե ձեռքներս պարզած ընկնեինք դռնեդուռ»: Ինքը` Հրանտ Թոխատյանը, բոլորս ենք տեսնում, որ Հ1-ի եթերում զանազան շոուներ վարելով, լուծում է իր «գումարային» պրոբլեմները, եւ դա թատրոնների դերասանների ու ղեկավարների աչքն է մտնում, եւ երբ Հրանտը իր թատրոնով փորձում է այդ թատրոններից մեկի բեմում ներկայացում տալ, վերցնում են այնքան փող, ինչքան երգիչ Բոկայից կվերցնեն... իսկ մի անգամ, երբ իրենք «Խաթաբալադա» ներկայացումը դրել են մրցանակաբաշխության, իրեն մրցանակ չեն տվել, ասել են` Հրանտի ինչի՞ն է պետք մրցանակը, նա փող ունի: Այն հարցին, թե ինչու՞ մեր թատրոններում նոր մտածողությունը շատ դժվարությամբ է մտնում, որտե՞ղ է նորը, Պետական երաժշտական կամերային թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանն ասաց. «Ժամանակին կամերային թատրոնն էլ մեծ տրաքոցով ծնվեց, Մալյանի թատրոնն էլ, Փոսի թատրոնն էլ... ես բախտ եմ ունեցել Մալյանի թատրոնի հիմնադիրներից մեկը լինել, եւ մեր մասին ասում էին` էդ էն թատրոնն ա՞, որ ձի ու էշ են խաղում միայն, եւ Կամերային թատրոնի մասին ասում էին` դա թատրոն չի, դա ԿՎՆ-ա, բայց Մալյանի թատրոնի «Թումանյանի հեքիաթները», ամենաշատ շրջած ներկայացումը եղավ եւ ամենաշատ մրցանակներ ստացածը` աշխարհի շատ բեմերից, բայց ո՞վ իմացավ այդ մասին...»: Դավիթ Հակոբյանը ընդհանրապես դեմ է թատրոններում գեղարվեստական ղեկավարների գոյությանը, կարծում է, որ դա խանգարում է ռեժիսորներին ազատ լինել, երբ նա այդ մասին բարձրաձայնել է, նրան ասել են` ո՞նց, բա թատրոնի ձեռագիրը... «Ինչու՞ պիտի թատրոնում, որտեղ 5-6 ռեժիսոր է աշխատում, ներկայացումները իրար նման լինեն, նույն ձեռագիրը լինի, նշանակում է` այնտեղ մի մարդ է միայն աշխատում...»: Դավիթ Հակոբյանը կողմ է նորարարությանը, ազատությանը բեմում, միայն թե դա էսթետիկային չվնասի. «Սիրելիներս, ամեն ինչ կարելի է, մնացածը ձեւի եւ տաղանդի խնդիր է. ես իմ ուսանողներին ասում էի` բեմում թքել չի կարելի, Խորեն Աբրահամյանը եկավ բեմ, թքեց` ես ծափահարեցի: Ես ասում էի` բեմում հայհոյել չի կարելի, Կարաչենցեւը բեմում մայր հայհոյեց` ես ծափահարեցի»:Ազատ բեմի մասին զրույցները, որ միշտ անում են թատրոնների ղեկավարները, ասուլիսում պարզվեց, որ զուտ պահի տակ ասվող կեղծիք է եղել` ինչպես ասաց Հրանտ Թոխատյանը: Բանն այն է, որ Հրանտը Հ1-յան շոուներով դեռ այնքան չի հարստացել, որ սեփական թատրոնի շենք առնի քաղաքի կենտրոնում, իսկ շենք ու կարգավիճակ ունեցող թատրոններն ու դերասանները չեն ներում նրան այն, որ նա փողի աղբյուր ունի... Երբ ասուլիսում Հրանտ Թոխատյանին մեղադրեցին «Երկու աստղում» բավական կոշտ դեր ունենալու մեջ. Հրանտին մեղադրում էին նաեւ բաների մեջ, որոնց հետ նա կապ չուներ, օրինակ` հայ աստղերի կրթական մակարդակը, գեղեցկուհի-ժյուրիի տիկնիկությունը եւ այլն... Հրանտը, սակայն, խնդրեց, որ միայն իրեն վերաբերող մեղքերն իրեն ասեն եւ նկատեց, որ Հ1-ն ուղղակի պատրաստ չի ուղիղ եթերների, եւ դրա վառ ապացույցներից մեկը վերջերս Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխությունն էր: Եթե «Հայելիի» մի հյուր Հրանտ Թոխատյանը կարծում է եւ վստահ է, որ շոուները երբեք իրեն չեն վնասի որպես դերասան, եւ այդ աշխատած փողերով ինքը մի լավ ներկայացում կանի իր ընկերների հետ, ապա Դավիթ Հակոբյանը չի համաձայնվի նույնիսկ գովազդում նկարահանվել, նա կարծում է, որ այսքան տարիների իր վաստակն ու անունը ինքը կկորցնի իրեն ոչ հարիր այդպիսի գործերում: Դավիթը, իր ասելով, իր թատրոնի բեմը միշտ բաց է պահել իր այն կոլեգաների առաջ, ովքեր ազատ դերասաններ են` բեմ չունեն, միշտ հրավիրում է, այժմ էլ հրավիրեց` ես չեմ խառնվի ձեր էսթետիկային, եկեք խաղացեք, համեցեք, Հրանտ, մեր թատրոնի դռները միշտ բաց են նոր մտահղացումների առաջ: Հրանտ Թոխատյանը իրեն համարում է Կամերային թատրոնի այն մեծացած զավակը, որը հեռացել է իր տնից, որովհետեւ մեծացել է, բայց այն, ինչ արել եւ անում է` բերել է իր հայրական տուն Կամերային թատրոնից: Հրանտին հարցրին, թե նա ինչպե՞ս է վերաբերվում իշխանության կպցրած այն պաստառին, որտեղ իր դեմքն է եւ դեմքի տակ մակագրություն` «Իմ զենքն իմ ժպիտն է»: Հրանտ Թոխատյանը շատ լուրջ ասաց` դրանք հայոց բանակի պաստառներն են, ի՞նչ կապ ունի հայոց բանակը իշխանության հետ...
- Գայանե Բաբայան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

