
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը էգ փղիկի որոնումների մեջ էր:
Բանը նրանումն է, որ Գրանդ փղիկն արդեն սեռական հասունացման տարիքում էր, բայց հարսնացուի հարցը ոչ մի կերպ չէր լուծվում: Մոտիկը թողած, հեռուն էին գնացել` Հնդկաստան, Շրի Լանկա, Անգլիա, Գերմանիա, բայց մեր փղիկի բախտը չէր բացվում ու չէր բացվում` էլ մահվան դեպք, էլ դատավարություններ... Հնդկաստանի կառավարությունն արդեն հատկացրել էր փղիկին, սակայն ինչ-ինչ պատճառներով փղիկը սատկեց: Շրի Լանկայի կառավարությունը նույնպես որոշել էր փիղ տրամադրել Հայաստանի կենդանաբանական այգուն, սակայն բրիտանական բնապահպանական հասարակական կազմակերպությունները դատական հայց են ներկայացրել Շրի Լանկայի կառավարության դեմ, իսկ Շրի Լանկայի լրատվամիջոցներից մեկն էլ գրել էր, թե փիղը հատուկ բերվում է Հայաստան, որ անվանակոչեն Քենդի ու մտահոգված էին, թե անվանափոխությունը կենդանու մոտ սթրեսի պատճառ կդառնա, եւ նա կսատկի: Բայց ինչպես ասում են` ուշ լինի, նուշ լինի: Հարսնացուն գտնված է` Մոսկվայից Մաշա փիղը, որը Երեւան ժամանեց դեկտեմբերի 1-ին Դուրովի կրկեսի գլխավոր անասնաբույժ Վլադիմիր Խրոմովի ուղեկցությամբ: Մաշան հայտնի վարժեցնող Նատալյա Դուրովայի ամենասիրելի փիղն էր: Լուսահոգի Դուրովան, որ մի քանի օր առաջ է մահացել, իմանալով Հայաստանից եկած խնամախոսների մասին, հետաքրքրվել է` ով են, ինչացու են: Ու երբ իմացել է, որ Մաշայի ձեռքը խնդրողները ծխախոտային բիզնեսով էլ են զբաղվում, տվել է իր համաձայնությունը, քանի որ ինքը, ծխող լինելով, ենթադրել է, որ ծխախոտի գործով զբաղվող մարդուն կարելի է վստահել իրենց սիրելի Մաշային: Մինչ օրս աղջիկ փղի երես չտեսած 15-ամյա Գրանդին, որ «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի խոսքերով` «Եթե մի քիչ էլ այդպես շարունակվեր, ֆիզիոլոգիական լուրջ խնդիրների առաջ կկանգներ», իրեն արժանի հարսնացու է բաժին ընկել: ճիշտ է, Մաշան մեծ է իր փեսացուից, 22 տարեկան է, բայց մերոնք աչք են փակել դրա վրա, թե` սերը տարիք չի ճանաչում, համ էլ փղերի մոտ մայրիշխանություն է: Կարեւորը, որ հարսնացուն կույս է: Դրանում խնամախոսները հարյուր տոկոսով համոզված են, քանի որ կրկեսում կարող են ելույթ ունենալ միայն էգ փղերը, մինչեւ 15-20 տարեկան հասակը, ուստի մեր հարսնացուն չէր կարող գայթակղված լինել: Դեկտեմբերի 16-ին կենդանաբանական այգում տեղի կունենա փղերի ամուսնության հանդիսավոր արարողությունը: Բայց մինչ այդ խնդրվում է կենդանաբանական այգի այցելողներին չխանգարել փղերին, հանգիստ թողնել նրանց, «որ վայելեն մեղրամիսը...»` եզրակացրին լրագրողները: «Ոչ, փղերը մոտ երեք ամիս պիտի ծանոթանան, որ նոր կարողանան իրար հետ...», - երեւույթի համարժեք բառը չգտնելով` ասաց «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հ.Վարդանյանը, որ էգ փղի երկար փնտրտուքների արդյունքում դարձել է իսկական փղագետ: Ամեն ինչ արվելու է հայկական ավանդական հարսանիքի պահանջներին համապատասխան: Մաշայի համար մտադիր են անգամ «կարմիր խնձոր» ուղարկել, եւ «Եթե փղերի մոտ ամեն ինչ լավ ստացվի, 2-3 տարուց փղերը ձագ կունենան, կծնվեն փոքրիկ Գրանդներ եւ Քենդիներ», - հույս հայտնեց Հ.Վարդանյանը: Միայն թե, Աստված մի արասցե, Մաշան հուսախաբ չանի իր բարոյական ազնիվ նկարագրի վրա վստահ հայերին, թե չէ նրա երեսը կմրոտեն, թարս կնստեցնեն էշի վրա, կքշեն ուղիղ Մոսկվա` հայրական տուն եւ այլեւս կխզեն բոլոր տեսակի կապերը բարոյազուրկ Ռուսաստանի հետ: Մանավանդ որ` Մաշան առաջինն է, բայց վերջինը չի լինելու: Շրի Լանկայում մարտ ամսին կայանալիք դատական գործի հաջող ավարտից հետո այդ փիղն էլ է բերվելու Հայաստան: Ի դեպ, Շրի Լանկայի 9-ամյա «արքայադստեր» ձեռքբերման համար «Գրանդ Հոլդինգն» արդեն 70 հազար դոլար է ծախսել: Իսկ Մաշայի համար` 150 հազար դոլար, որից 62 հազարը կենդանու անմիջական գինն է, 70 հազարը վճարվել է ինքնաթիռի վարձակալության համար, 15 հազարը` կազմակերպչական ծախսեր: Փղերի ապահով կեցության համար ստեղծված են բոլոր պայմանները` տաք, հարմարավետ փղարան, իսկ Մաշան, որ սովոր է Մոսկվայի ցրտաշունչ ձմեռներին, ՌԴ վաստակավոր անասնաբույժ Վլադիմիր Միխայլովիչի համոզմամբ հեշտությամբ կհարմարվի Երեւանի բնակլիմայական պայմաններին: Բայց քանի որ Գրանդի համար պատրաստվում են բերել նոր հարսնացուներ` հաշվի առնելով այն, որ փղերը հոտերով են ապրում, Կենդանաբանական այգում նոր փղարան է կառուցվում, որտեղ 3-4 փիղ կարող են շատ լավ զգալ իրենց:
- Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 3
«Գրանդ Քենդի» ընկերության խորհրդանիշը եւ հայ մանուկների սիրելի Գրանդ փղիկն այլեւս միայնակ չի ապրելու փղարանում: Արդեն երեք տարի է, ինչ «Գրանդ Հոլդինգի» աշխատակազմը եւ կենդանաբանական այգու տնօրինությունը ...ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան-շոումեն, թատերական գործիչների միության անդամ, վաստակավոր արտիստի կոչում ստացած Հրանտ Թոխատյանը եւ ոչ մի կոչումատեր եւ ոչ մի միության անդամ, դերասան ու ռեժիսոր ...«ԹՈՒՐՔԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԿԻՆԵՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՕՐՈՔ
Էմմա Գաբրիելյան 2
«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էին կազմակերպել «Այրարատ» տոնավաճառի աշխատակիցները: Թվով մոտ յոթ հարյուր հոգով նրանք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու հարկային այն նոր քաղաքականության ...ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆ
Զավեն Վարդանյան 1
2007թ. սեպտեմբերի 21-ից հետո քաղաքական ուժերի մի մասը մտել է արժանի հակառակորդ լինելու մրցավազքի մեջ: Երկրորդը լինելու իրական հույս ոչ մեկը չի փայփայում, սակայն կառուցողական կամ արմատական ընդդիմության ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Ավետիս Բաբաջանյան
Հենց նույն սկզբունքով էլ ձեւավորվել են մարզային նախընտրական շտաբները: Դրանք հիմնականում ղեկավարելու են տվյալ մարզերի մարզպետները:
Բացառություն կկազմեն, թերեւս, միայն Արագածոտնի եւ Սյունիքի մարզերը© ...ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Հեղինե Մանուկյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երեկ ազդարարեցին նոր` «Լեգիտիմ ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԲԱ ՊԻՏԻ ՕԳՆԵՆՔ
Մարինե Խառատյան 3
Չնայած ՀՅԴ-ն երկար-բարակ միջոցառումներ արեց` վրանային քվեարկությունից մինչեւ Գերագույն ժողով ու «փակ, գաղտնի» քվեարկությամբ նախագահի թեկնածու ընտրեց Վահան Հովհաննիսյանին, դրանից շատ ավելի վաղ էր հայտնի, ...ՀՈՒՅՍԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ԵՆ
Հանրապետական կուսակցության վերնախավն արդեն որոշել է, թե ովքեր են տեղերում ղեկավարելու նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները:
Այդ մարդկանց ընտրությունը արդեն ...1 ՏԱՐԻ 159 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ
Արփի Հարությունյան
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

