
ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
- Ճիշտ են ասում, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվում: Բայց ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին, որ ինձ հնարավորություն տվեց խոսել` ասել այն, ինչը որպես դատավոր իրավունք չունեի:

Երբ 1998-ին ՀՀ առաջին նախագահն արժանապատվորեն հրաժարական տվեց` հայտնելով, որ խաղաղության եւ արժանապատիվ հաշտության ուժերը պարտություն են կրել, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի էր, բայց եւ բնական, քանի որ երկրում տիրող վիճակից «հիացած» չէր եւ քանի որ դա ժողովրդավարական պետությանը եւ ժողովրդավար նախագահին բնորոշ քայլ էր (հատկապես 1996թ. ընտրություններից հետո), քայլ, որ կանի միայն խիղճը մաքուր, ժողովրդին սիրող եւ նրա ու երկրի ճակատագրով մտահոգ մարդը: Ինչպե՞ս էր ՀՀ առաջին նախագահը պատրաստվում խաղաղությամբ լուծել Ղարաբաղի հարցը, որն անընդունելի էր քաղաքական մյուս ուժերի համար: Ի՞նչ պատերազմի եւ խաղաղության այլընտրանքի մասին էր խոսքը եւ ի՞նչ էր նշանակում արժանապատիվ հաշտություն: Անցած 10 տարիների ընթացքում որեւէ արդյունավետ քայլ չի կատարվել ոչ միայն Ղարաբաղի հարցում` Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղղությամբ, այլեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու, սահմանների բացման ուղղությամբ: Չեմ ուզում հավատալ, որ կգտնվեն մարդիկ, որոնք գտնում են, որ դրանք պետք չեն: Առավել եւս` ՀՀ նախագահը: Եւ ինձ համար անհասկանալի է եւ ցավալի, երբ Հանրապետության գործող նախագահը հեգնում է Հանրապետության առաջին նախագահին` հաշտության, հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու, շրջափակումները վերացնելու ցանկության համար` այդ ցանկությունը նույնացնելով Ղարաբաղը «հանձնելու» հետ: Նախ` ոչ ոք, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող Ղարաբաղը «հանձնել»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է` ինչպես փաստորեն (դե ֆակտո), այնպես էլ իրավաբանորեն (դե յուրե)` նախկին ԽՍՀՄ տարածքում ինքնավար մարզի վարչատարածքային սահմաններով, ԽՍՀՄ Սահմանադրությամբ սահմանված ինքնորոշման իրավունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի 1991թ. դեկտեմբերի 10-ի` միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված հանրաքվեի արդյունքներով, անկախ նրանից, որ այդ իրավաբանական փաստը չի ճանաչվել ոչ մի պետության կողմից, անգամ` Հայաստանի: Հակառակ դեպքում կստացվի, որ ինչ-որ մեկն էլ կարող է Հայաստա՞նը «հանձնել»: Իսկ իմ կարծիքով, թե Ղարաբաղը եւ թե Հայաստանը հանձնում են նրանք, ովքեր իրենց քաղաքականությամբ, դիտավորությամբ (ուղղակի, թե անուղղակի) դատարկում են ԼՂՀ-ն` ղարաբաղցի ազգաբնակչության «ընտրյալներին» «խրախուսելով» բնակվել Հայաստանում, իսկ հայաստանցիներին «հարկադրելով» հեռանալ Հայրենիքից: Այ սա է «թուրքամետությունը», սա է Հայրենիքի դավաճանությունը: Եւ մի՞թե հասկանալի չէ զարգացած ժողովրդավարական պետությունների, Թուրքիայի եւ անգամ Ադրբեջանի ոգեւորությունն ու շահագրգռությունը ՀՀ-ում ժողովրդավարական, խաղաղության ուժերի հնարավոր հաղթանակով` այն դեպքում, երբ դա տարածաշրջանում խաղաղություն ու բարեկամական հարաբերություններ կբերի` իր բոլոր հետեւանքներով: Մի՞թե «թուրքամետ» է խաղաղասեր հայ ժողովուրդը` հատկապես թուրքաբնակ, որոնց երազանքն է խաղաղությունը եւ բաց սահմանները, որոնց զավակները էլ չեն զոհվի, ազատ` առանց երրորդ երկրով անցնելու, առեւտուր եւ զբոսաշրջիկություն կլինի, ապրանքների գները կընկնեն, կավելանա պետության բյուջեն: Նոր Կտակարանում ասված է. «Երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն»: (Մատթեոս, 5, 9) Ինչպիսի՞ն պետք է լինեն ու ինչպե՞ս պետք է կարգավորվեն մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպե՞ս պետք է լուծվի Ղարաբաղի հարցը եւ ի՞նչ կտա Հայաստանին ցեղասպանության ճանաչումը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատվիրեց վրեժի փոխարեն սիրել թշնամուն: Այսինքն` չատել, հիշաչար չլինել: Միայն այդ դեպքում է հնարավոր խաղաղություն ձեռք բերել. նախ` հոգու, հետո` ազգի (երկրի): Չի կարելի ապրել անցյալով եւ չի կարելի անցյալի «ցեխերը շփել լվացվողի» երեսին. նրան ոչինչ չի լինի, իսկ ինքդ անպայման կցեխոտվես: Այս դեպքում ավելի լավ է ամնեզիայով տառապես, քան այնպիսի հոգեւոր հիվանդություններով, ինչպիսիք են փառամոլությունը, ինքնավստահությունը, ինքնագոհությունը, հիշաչարությունը, չարությունը, նախանձը, ծախվածությունը: Ցեղասպանության հարցը, ինչպես եւ սահմանների բացման հարցը, Կիպրոսի կամ քրդական հարցը աշխարհի մեծ տերությունների ձեռքին գործիք է Թուրքիային «զսպելու» կամ նրա վրա ազդելու համար: Եւ անգամ եթե աշխարհի բոլոր պետություններն էլ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը` մի բան, որ բացառվում է, միեւնույնն է` դա Հայաստանին ոչինչ չի տա, որովհետեւ միեւնույնն է՝ պաշտոնական Թուրքիան բոլոր դեպքերում չի ընդունի եւ որեւէ փոխհատուցում, էլ չեմ ասում զիջում չի անի, փոխարենը` գնալով ավելի ու ավելի կթարմանան վաղուց արդեն սպիացած վերքերը, կվատանան երկու հարեւան ժողովուրդների միջեւ հարաբերությունները, անելանելի վիճակում կհայտնվեն Թուրքիայում ապրող հազարավոր հայերը, որոնց մասին, փաստորեն, ոչ ոք չի մտածում, ու որոնք Թուրքիո Հայոց պատրիարքի միջոցով պարզապես ստիպված եղան «ԿԱՆԽԵԼ» ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Պատկերացնու՞մ եք՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ազգաբնակչությունը եւ իր հոգեւոր առաջնորդը, շարունակելով ապրել եւ Աստծուն ծառայել այդ երկրում, հասկացան, որ ցեղասպանության ճանաչումը միայն կվատացնի իրենց վիճակը: Իսկ ինչու՞ մենք չենք հասկանում, որ չի կարելի ամոքված վերքերը բորբոքել` նպաստելով ազգայնամոլական եւ հակաքրիստոնեական ծայրահեղական շարժմանը, վերջնականապես անհնարին դարձնելով երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ, առանց այն էլ սաղմնային վիճակում գտնվող, հարաբերությունները: Վառ օրինակներ են վերջերս Հրանտ Դինքի, քրիստոնյա հոգեւորականների ու միսիոներների սպանությունները: Նրանք մեծ չափով նաեւ մեր զոհերն են, որովհետեւ «սիրելու», ներելու փոխարեն, մենք ատում ենք թուրքերին` մոռանալով, որ ցեղասպանությունը Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունների ազգայնամոլական քաղաքականության հետեւանք է եւ ժողովուրդը դրան չի մասնակցել` նրանցից շատերն օգնել ու փրկել են հայերին ցեղասպանության ժամանակ, այժմ էլ միասին ապրում են: Իսկ մենք «ջուր ենք պղտորում» եւ մեզ բնորոշ միամտությամբ հիշեցնում ենք` համոզված, որ բոլորը, այդ թվում` Թուրքիան պետք է ընդունեն հանրահայտ փաստը: Իրավունքի տեսության համաձայն` հանրահայտ փաստերը կրկին ապացուցման ենթակա չեն, սակայն ցեղասպանության փաստի ընդունումը ոչ թե իրավաբանական, այլ քաղաքական հարց է: Նույնը պետք է ասել Ղարաբաղի հարցի մասին: Այո, անհրաժեշտ են դիվանագիտական հարաբերություններ թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ: Անհրաժեշտ է «սիրել»` չատել թշնամիներին եւ փոխզիջումներով փորձել ոչ միայն տարածքային հարցերը լուծել, այլեւ հաշտության պայմանագրեր կնքել` ստանձնելով պահանջներ չառաջադրելու պարտավորություններ եւ առաջադրելով սահմանները բացելու եւ այլ պարտականություններ, պայմաններ ստեղծելով ժողովուրդների միջեւ շփման, առեւտրի, զբոսաշրջիկության եւ մշակույթի զարգացման համար: Ժողովուրդը լավ խոսք ունի. «քչից չկշտացողը, շատից չի կշտանա»: Անբնակ տարածքները` լինեն դրանք պատմական Արցախի, թե Թուրքիայի, մի քանի «կալվածատերերի» հարստացնելուց բացի, ուրիշ ոչ մեկի օգուտ չեն բերի, բայց կարող են Ղարաբաղի անկախության ճանաչման, խաղաղության, սահմանների բացման եւ ժողովուրդների խաղաղ գոյակցության դիմաց որպես փոխհատուցում ծառայել: Հակառակ դեպքում համոզված եղեք` պատերազմը վերսկսվելու է, եւ չկասկածեք` շատ արագ գրավվելու են շատ տարածքներ (այդ թվում` իմ կարծիքով Մեղրին), զոհվելու են հազարավոր հայաստանցիներ, սփյուռքահայեր, ղարաբաղցիներ: Ասում եմ` վերսկսվելու է, որովհետեւ պատերազմը չի վերջանում, քանի դեռ հաշտություն կնքված չէ: Եւ նրանում հաղթողներ չեն լինում: Այն անվերջ շարունակվում է եւ մերթընդմերթ դադար առնում` այս կան այն կողմի համար նպաստավոր վիճակում: Ինչպե՞ս կարելի է անտեսել Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարությունները, մասնավորապես վերջինը` նոյեմբերի 27-ին Աստանայում կայացած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւինը. «Քանի դեռ Ադրբեջանի տարածքները նվաճված են Հայաստանի կողմից, պատերազմի հավանականությունը 100 տոկոս է»: Իրավաբանական լեզվով ասած` դա մեղքի ձեւ է եւ կոչվում է հանցավոր ինքնավստահություն, երբ անձը նախատեսում է իր գործողության (անգործության) հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի, ինքնավստահորեն հույս է ունենում, որ դրանք կկանխվեն: Հաղթանակը, տարածքների, արյան գնով, թեկուզ եւ փաստացի (դե ֆակտո) բարոյական առումով արդար նվաճումները պետք է ամրագրվեն իրավաբանորեն (դե յուրե): Իսկ դրան կարելի է հասնել միայն եւ միայն դիվանագիտական ճանապարհով, փոխզիջումներով` մի կողմ դնելով հաղթողի ինքնավստահությունը կամ տուժողի տրտունջները: Մենք պետք է հասկանանք, որ ընտրություն ենք կատարելու ոչ թե կամ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածուների, այլ պատերազմի եւ խաղաղության միջեւ: Ընդդիմության «երկրորդ» կամ «երրորդ բեւեռը» եւ հատկապես սեփական թեկնածությամբ առանձին հանդես գալը բնորոշ է քաղաքական ցածր մշակույթ եւ ինքնահավան` դիմացինի առավելությունը չընդունող քաղաքական գործիչներ ունեցող երկրներին եւ մեղմ ասած` քաղաքական իդիոտիզմ է կամ որ ավելի վատ է եւ ցավոք` իրական, քաղաքական կոռուպցիա, երբ համոզված, որ չես հաղթելու, փորձում ես հնարավորինս թանկ ծախվել, բռնաբարվողի այն հոգեբանությամբ, որը փաստի անխուսափելիությունը հասկանալով` փորձում է առավել հաճույք ստանալ դրանից: Բանն այնտեղ է հասել, որ իշխանություններին «դեմ»` ՀՀ նախագահի թեկնածուն ցինիկաբար, մարմնավաճառի պարծենկոտությամբ հայտարարում է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ ՀՀ նախագահի թեկնածու` ՀՀ վարչապետի հետ` «կայացնելով որոշում, որ ամենը պետք է անել, որ հանկարծ երկրում վիճակը չապակայունանա, եւ որ դրանից չօգտվեն մեր դարավոր թշնամիները` մեր հարեւանները»: Մի՞թե իսկական ընդդիմադիր գործիչը այդչափ անամոթաբար` հիմարի տեղ դնելով բոլորին (բացի երկուսից) եւ բացահայտ թքած ունենալով ժողովրդի ու նրա ձայների վրա` կարդարանար` դրանով ապացուցելով, որ թեկնածությունը դնելու է ընդդիմադիր թեկնածուի ձայները նվազեցնելու եւ իբր ստացած, իրականում չստացած, ձայներով իշխանության թեկնածուի ձայներն ավելացնելու համար: Եւ ինչու՞ հանկարծ երկրում վիճակի կայունությամբ անհանգստացած` ՀՀ նախագահն ու վարչապետը որոշում «կայացրեցին» հենց այդ գործչի հետ «դաշինք» կնքել: Կամ ինչպե՞ս կարող է լուրջ քաղաքական գործիչն իրեն թույլ տալ հարեւաններին դարավոր թշնամիներ անվանել` այն դեպքում, երբ երկու ժողովուրդները դարերով բարեկամություն են արել եւ ապրել իրար հետ` թե Թուրքիայում (որտեղ այժմ էլ ապրում են) եւ թե Խորհրդային Միությունում, իսկ իրենք` որպես կուսակցական ղեկավարներ, բարեկամական հարաբերություններ են ունեցել այլազգի իրենց գործընկերների հետ, նրանցից ավագների անուններով փողոցներ եւ հրապարակներ անվանել: Քաղաքական ԻԴԻՈՏԻԶՄՆ էլ այն աստիճան է, որ իրենցից լուրջ քաղաքական ուժ չներկայացնող կուսակցությունների` ժողովրդի կողմից հարգարժան (դեռ) ղեկավարներն իրենց թեկնածությունները դնում են ոչ թե երբեմնի ստացած ձայների կարոտախտով` սեփական ամբիցիաները բավարարելու մղումով (դա կլիներ չարյաց փոքրագույնը), ոչ թե իշխանական թեկնածուի, այլ ՀՀ առաջին նախագահի դեմ` քաջ հասկանալով, որ առանձին չեն հաղթելու եւ անուղղակիորեն սատարելու են իշխանության թեկնածուին` ընտրությունների արդյունքների կեղծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով: Պետք է հասկանալ, որ ժողովուրդը չի կարող ընտրություն կատարել 3 եւ ավելի թեկնածուների միջեւ եւ աններելի է ժողովրդին այդպես պառակտելը, հանուն խաղաղության, հանուն երկրի ապագայի համախմբելու փոխարեն: Երբ Հրանտ Դինքին սպանեցին, հազարավոր հայեր եւ թուրքեր ցույցի ելան` վանկարկելով «Մենք Դինքն ենք, մենք հայ ենք»: Այ թե ինչ է մեզ պետք: Պետք է, որ հեռուստաընկերություններն իրենց «Ա1+» եւ «ԳԱԼԱ» հռչակեն, գործարարները` Գագիկ Հակոբյան եւ Խաչատուր Սուքիասյան, երիտասարդները` Նարեկ Գալստյան, որովհետեւ նույն վտանգը «դամոկլյան սրի» նման կախված է յուրաքանչյուրի գլխին, եւ անտարբերությունն ու հանդուրժելը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի. ընդամենը, այս անգամ արդեն 21-րդ դարում կկրկնվի պատմությունը...
- Պարգեվ Օհանյան
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ՉԷ
3
ՄԻԱԿ համագումարին ներկա էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Հավանաբար վճռորոշ դեր էր խաղացել այն, որ նշված նորաթուխ կուսակցությունը ղեկավարում է վարչապետի օգնականը: Զգացվում էր, որ մարզպետը հատուկ պատրաստվել ...ԳՏՆՎԵԼ Է ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ՏՈՒՆԸ
Աշխեն Քեշիշյան
Իտալացի գիտնական Ջուզեպե Պալանտին վստահ է, որ Ֆլորենցիայում գտել է այն տունը, որտեղ ծնվել Լիզա Գարարդինան` հանճարեղ Լեոնարդոյի հայտնի «Մոնա Լիզա» նկարի ենթադրվող բնորդուհին:
Գիտնականը երկար ժամանակ ...ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե Բաբայան
Շատ հայ տղամարդիկ, նայելով «Նոր ալիքի» «Կատվի դրախտ» հաղորդումը, ոչ մի տարբերություն չեն տեսնում Թուրքիայում մարմնավաճառությամբ փող աշխատող աղջիկների ու հաղորդման հեղինակ եւ վարող Աննայի միջեւ, եւ երբ ...ՉՄՈՌԱՆԱՔ ՄԻԱՑՆԵԼ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸ
Մարինա Բաղդագյուլյան
Շեքսպիրյան թեմաները համամարդկային են եւ թվում է, թե Շեքսպիրն ազգություն չունի, սակայն հատկապես մեզ համար դրանք առանձնապես սրտամոտ են, քանի որ աշխարհի բոլոր ազգերից ոչ մեկի առաջ այդքան հաճախ եւ այդքան ...ՊՈՒՏԻՆ ԵՐՐՈՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ
Ֆրանսուազա Կրուինիո
«Պլեբիսցիտ» օպերացիան հաջողվեց: Ժողովուրդը ակտիվորեն մասնակցեց ընտրություններին` ողջ աշխարհին հռչակելով, թե որքան ընդունելի է Վլադիմիր Պուտինը, ով մտադիր է պահպանել իշխանությունը մարտի 2-ին կայանալիք ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Գագիկ Աբգարյան
Երեկ ՕԵԿ արտահերթ համագումարը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին առաջադրեց ՀՀ նախագահի թեկնածու:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՅԴ ԱԺ պատգամավորական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, ...ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան 16
Ճիշտ են ասում, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվում: Բայց ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին, որ ինձ հնարավորություն տվեց խոսել` ասել այն, ինչը որպես դատավոր իրավունք ...ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Մարինե Խառատյան
Առաջին հայացքից մի փոքր տարօրինակ է, որ ՀՀ նախագահ դառնալ են ուզում միանգամից այդքան շատ թեկնածուներ, այն պարագայում, երբ միանգամայն հստակ է, որ մրցապայքարը տեղի է ունենալու 2-3 թեկնածուի միջեւ: Քաղաքական ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ավետիս Բաբաջանյան 5
Այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի առաջին նիստը, որը ղեկավարել է շտաբի պետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը հայտնի է նաեւ ընտրակեղծիքներ կազմակերպելու ...ՄԻԱԿ-Ի ՄԻԱԿ ՍԵՐԸ
Հեղինե Մանուկյան 1
Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին սեր խոստովանողների ցանկը Հայաստանի հույն եւ եզդի համայնքների ղեկավարներից հետո լրացրեց ՄԻԱԿ-ը` Միացյալ ազգային ազատական կուսակցությունը: Այս տարվա ...ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Մարինե Խառատյան 1
Առաջին հայացքից մի փոքր տարօրինակ է, որ ՀՀ նախագահ դառնալ են ուզում միանգամից այդքան շատ թեկնածուներ, այն պարագայում, երբ միանգամայն հստակ է, որ մրցապայքարը տեղի է ունենալու 2-3 թեկնածուի միջեւ: Քաղաքական ...1 ՏԱՐԻ 158 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏՈՒՄ ԼԻՆԵՆ
Գայանե ԲաբայանԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
«ԸՆԴՎԶՈՂ ՄԱՐԴԸ»
Ալբեր ՔամյուՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պարգեվ Օհանյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 40-Ի
Էլմիրա ՄարտիրոսյանՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ
Ռոման ՕլեարչիկՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

