
ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելը, այն դեպքում, երբ Կարապետյանը 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին եւ փաստորեն այն ժամանակ բավարարել է ՀՀ Սահմանադրության այդ պահանջին, վկայում է այս իշխանությունների զավեշտի հասնող տգիտության մասին:

Զավեշտն այն է, որ անձնագրերի եւ վիզաների վարչության պետը` Ալվինա Զաքարյանը, չի փոխվել. նա է 2003-ին Ա.Կարապետյանին տվել այդ տեղեկանքը եւ նա է 2007-ին մերժել նրան: Բացի այդ` Ա.Զաքարյանը չի վիճարկում Արամ Կարապետյանի քաղաքացիության հարցը եւ չի նշում, թե ինչն է պատճառը, որ այլ երկրի քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրում նշված փաստաթուղթը: 2005թ.-ին Արամ Կարապետյանը նոր անձնագիր է ստացել, որտեղ առկա է համապատասխան կնիք, ըստ որի` նա 1992թ.-ից գրանցված է եւ բնակվում է Դավիթաշենի 26 շենքի 64 բնակարանում: Հենց այդ նույն հիմքով էլ այս տարվա մայիսին Կարապետյանին տրվել է համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա էլ վերջինս իրավունք է ստացել մասնակցել ԱԺ ընտրություններին: «Դուրս է գալիս շատ հետաքրքիր մի բան` ըստ Սերժ Սարգսյանի, Գորիկ Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի` երբ պետք է` փաստաթուղթ գոյություն ունի, երբ պետք է` փաստաթուղթ գոյություն չունի: Շախիշախի (նկատի ունի շահնշահի) երկիրն է դառել` տղեք, աջ կանգնեք, տղեք, ձախ կանգնեք, օրենք ընդհանրապես չի գործում, բեսպրեդել, ես ուրիշ խոսք չեմ կարող ասել»: Մենք փորձեցինք պարզել, թե ինչի հիման վրա, ինչ կերպ է հաշվարկվում մշտական բնակություն ունենալու ցենզը: Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ասաց, որ այն հաշվարկվում է ըստ մշտական հաշվառման վերաբերյալ կարգի, այսինքն` սկսած այն օրվանից, երբ տվյալ քաղաքացին հաշվառվել է տվյալ հասցեում: Պրն Պողոսյանն ասաց նաեւ, որ «իրավակիրառական պրակտիկայում չկա համապատասխան չափման միավոր, ըստ որի հաշվառվի քաղաքացու բնակության ցենզը, թե տվյալ մարդը քանի օր, քանի վայրկյան է ապրել այդ հասցեում եւ այլն: Բավարար է միայն հաշվառված լինելը»: Իսկ ինչ վերաբերում է Արամ Կարապետյանին վերը նշված փաստաթուղթը չտրամադրելուն, դա, ըստ Պողոսյանի, միանշանակ քաղաքական պատվեր է եւ զուրկ իրավական բացատրությունից: Մնում է ենթադրել, որ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանից իշխանություններն իրոք զգուշանում են, եւ վերջինիս ընտրական պայքարի ամենասկզբում լիկվիդացնելով, զերծ են մնում ինչ-ինչ վտանգներից: Չէ՞ որ Կարապետյանն իր ասուլիսներից մեկում խոստացել էր, որ գալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությամբ ներկայացնելու է պետական բարձրաստիճան չինովնիկների մասին զարհուրելի կոմպրոմատներ: Երեկ էլ ՆԺԿ ղեկավարը հայտարարեց, որ քանի որ որպես նախագահի թեկնածու չի կարող օգտվել հեռուստաեթերից, իր մոտ եղած «հաստափոր» դոսյեներն, այնուամենայնիվ, ներկայացնելու է հանրությանը: «Ես խնդրելու եմ, որ գրանցված թեկնածուներից ոմանք իրենց օրական եթերի մի բաժինը իմ փողով տրամադրեն ինձ: Յուրաքանչյուր ոք հեռուստատեսությամբ կարող է ելույթ ունենալ որեւէ թեկնածուի օգտին: Եթե իսկապես ընդդիմադիր են, եթե իսկապես մտածում են համակարգը փոխելու մասին, ուրեմն եթեր կտրամադրեն», - վստահեցրեց Կարապետյանը:
- Հեղինե Մանուկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան 8
47-ամյա բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբքյոխվյանը (չնայած նա հանրությանը ծանոթ է Հակոբկոխյան ազգանունով, բայց պնդում է, որ դա սխալի հետեւանք է) թեեւ քյոխվի ծոռ է, բայց այժմ, երբ որ ինքը ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԸ` ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Էլմիրա Մարտիրոսյան
«Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը, ծանոթանալով հայ զինծառայողների ինքնասպանությունների, սպանությունների, «դժբախտ պատահարների» մասին դատախազության ներկայացրած ...ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 1
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելը, այն դեպքում, երբ Կարապետյանը 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին եւ փաստորեն ...ԴԵՒԻԴ ՔԱՄԵՐՈՆ. «ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԶՍՊԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ»
Ջեյմս Քիրքալ, Ալեքս Սփիլիուս
Հարկ է, որ Բալկաններ ուղարկվեն արեւմտյան ուժեր, որոնց կազմում պետք է ներառվեն նաեւ բրիտանական զորքեր, որպեսզի խանգարեն Ռուսաստանին` նոր եվրոպական պատերազմ սանձազերծելու: Այդ մասին հայտարարել է Դեւիդ Քամերոնը` ...ՀՅԴ-Ն ԸՆՏՐԵԼ Է ՈՒՐՈՒՅՆ ՈՒՂԻ
Ավետիս Բաբաջանյան
ՀՅԴ անդամ Լիբանանի եւ, Արգենտինայի քաղաքացի Խաչիկ Տեր- Ղուկասյանը քաղաքագետ է, միջազգային հարաբերություններ է դասավանդում Արգենտինայի Սան Անդրես եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում: Երեկ նա մասնակցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԱԼՈՒ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հեղինե Մանուկյան 1
2008-ի ՀՀ նախագահացուների ցանկը նոսրացավ եւս մեկով` «մերժվածների» ցուցակի երկրորդ «պատվավոր» տեղը Րաֆֆի Հովհաննիսյանից հետո կզբաղեցնի հայ ընտրողին դեռեւս 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ Փարաքարը ...ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Դաշնակցության նախընտրական թիմի շուրջ ձեւավորվող ֆորմատի մասնակիցները որքան էլ ջանասիրաբար հերքում են նման բանակցությունների առկայությունը, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին կրկին հանդիպելու են` քննարկելու ...«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՂԹԱՆԱԿԵՑ
Երեկ քրեական վերաքննիչ դատարանը` Սուրիկ Ղազարյանի նախագահությամբ հրապարակեց «Ռոյալ-Արմենիա» ընկերության ղեկավարների` Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի դատավճիռը:
Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն ...1 ՏԱՐԻ 155 ՕՐ...
1
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան ԺովերՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

