
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
- 47-ամյա բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբքյոխվյանը (չնայած նա հանրությանը ծանոթ է Հակոբկոխյան ազգանունով, բայց պնդում է, որ դա սխալի հետեւանք է) թեեւ քյոխվի ծոռ է, բայց այժմ, երբ որ ինքը նախագահական աթոռի համար ռինգ է մտել, համոթ մեր պետությանը, չունի մի պստլիկ գումար՝ ընտրագրավի 8 միլիոնը, որպեսզի մուծի ու հայտնվի Սերժ Սարգսյանի ու մյուսների հետ նույն ռինգում, ու էդ ռինգը եթե ճիշտ սպորտային լիներ, ինքը մնացած թեկնածուներին կտար քիթները բաքսյորի քիթ կսարքեր, բայց ահա թեկնածությունը փողով է, ու ինքն էլ ահա «գումարի պահով» նեղն է:

«Ստրեչի» բարաքներից մեկում մանկություն անցկացրած, այժմ Տպագրիչների փողոցում ապրող նախկին չեմպիոնը երեկ «Ազդակ» ակումբում եկել էր մի հայտարարություն անելու, բայց քանի որ իր համար երեւի ծանր էր այդ հայտարարությունը անելը (որը ավելի շուտ խնդրանք էր), ապա Իսրայելը, ինչպես ախոյանի հետ հանդիպելուց առաջ, լրագրողների հետ մի քիչ մարզեց իր... լեզուն` խնդրելով ու պահանջելով լրագրողներից, որ նրանք գրեն այն, ինչ ինքն է ասում՝ մինչեւ վերջին ստորակետը: «Ես համաձայն եմ, որ անմիջական զրույց ունենանք, միայն ուզում եմ, միայն մի խնդրանք ունեմ, որ գրելու եք էսպես, խնդրում եմ, եկեք ճիշտը արտացոլեք, եկեք ճշմարտությունը բացահայտենք, մանավանդ որ` նորմալ մարդու համար խոսքով գործը ցույց տալը ավելի դժվար ա, քան գործով ցույց տալը, խի՞ օրինակ ինձ մոտ հարցազրույց տալը լավ չի ստացվում, մի բան կա է~, ՍՊԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՆԵՐԵԼ դրա ստորակետը փոխում եք՝ միտքը ծուռ ա գալիս, խնդրում եմ, որ դուք ստորակետը չփոխեք: Ես այն եմ, ինչ որ կամ: Ուղղակի ես կուզեի, որ ինձ ուղիղ եթեր տային, ու էս ազգը որոշի՝ ինձ ընդունի՞, թե՞ չէ» : Մի քանի անհամբեր լրագրողներ, թատրոն չսիրողներից, անհանգստություն ցուցաբերեցին, Իսրայելին ասում էին՝ անցեք բուն նյութին, բայց Իսրայելը ժպտաց՝ «Սպասե~ք, հլա տաքանում ենք, հետո կխոսեմ, թողեք մի քիչ կենտրոնանամ»: Պարզվեց, որ մի քանի ապիկար հեռուստատեսություններ հրաժարվում են իրենց հիշողության չեմպիոնին ուղիղ եթեր տրամադրել, բայց ոչի~նչ, Իսոն համոզված է, որ «գալու ա ժամանակ, որ իրանք իրանց ռեյտինգը բարձրացնելու համար ինձ խնդրելու են, որ հարցազրույց տամ, հիմի ոնց որ ես եմ ընկած իրանց ետեւից, ու իրանք ինձանից փող են ուզում»: Եւ այստեղ արտասանեց` ...Ամեն շահից վեր է անշուշտ, Երբ լավ անուն ես ձեռք բերում: Հարգելի ընթերցողներ, շատ ցավալի մի իրադրություն կա` աշխարհի չեմպիոն դարձած, հայ ազգի անունը բարձր պահած Իսրայել Հակոբքյոխվյանը չի կարողանում ճարել այդ 8 մլն դրամ ընտրագրավը, եւ ստիպված է աճուրդի հանել իր մեդալները կամ պարզապես վաճառել, եւ նույնիսկ մի քանի առեւտրականներ՝ հոգեւոր դաշտի բացարձակ բացակայությամբ, արդեն առաջարկել են, որ հայ ազգի պարծանք այդ մեդալները «լոմի» տեղ գնեն: Այդ մեդալները հետեւյալն են՝ 6 հատ Սովետական Միության չեմպիոնի մեդալ, 3 հատ Եվրոպայի չեմպիոնի մեդալ, Աշխարհի երիտասարդական չեմպիոնատի մեդալ, Աշխարհի մեծահասակների չեմպիոնի մեդալ, Աշխարհի գավաթի մեդալ, մեկ հատ էլ ստից՝ երկրորդ տեղի մեդալ: Իսրայելը դառնացած է, բայց ցույց չի տալիս, մտածում է, որ դեռ լավ կլինի, ի վերջո դեռ իր խնդրանքը չի մերժվել: Հետո, երեւում էր, որ առանձնապես թիմ էլ չունի, իր թիմը ոնց որ «Ազդակ» եկած մի քանի լրագրողներն էին: Ասաց` «մի ժամանակ հայրենիքը շատ մեծ բան էր, հիմա մի հայ ազգ ա մնացել, հիմա միայն հետաքրքրվում են, թե ինչ քաշի ա մեդալը, բայց ես ասում եմ, որ էդ մեդալի համար ոչ միայն քրտինք եմ թափել, այլ արյուն»: Հարց տվեցին մեր չեմպիոնին, այդ ջիգյարով տղային` արժե՞, որ դուք ձեր արյուն-քրտինքով վաստակած մեդալները վաճառեք ու քաղաքական պայքարի մեջ մտնեք, մանավանդ որ` ձեր հետ ռինգում քաշային տարբեր խմբեր կան, մի կողմից` Սերժ Սարգսյան, մյուս կողմից` Լեւոն Տեր-Պետրոսյան, իսկ դուք նոր մարդ լինելով քաղաքականության մեջ... Այդ «նոր մարդի» վրա Իսրայելը կտրեց լրագրողի խոսքն ու ասաց. «Ես խնդրում եմ, ո՞վ կարա ինձ բացատրի, թե ի՞նչ ա էդ քաղաքականությունը, որ ես տեսնեմ նո՞ր մարդ եմ նրա մեջ, թե՞ հին, ամեն տեղ հարցրել եմ, ամեն մեկը մի պատասխան ա տվել, հիմի դուք ասեք, քաղաքականությունը արհե՞ստ ա, արվե՞ստ ա, ուտելի՞ք ա... ի՞նչ ա... որ ես իմանամ, նո՞ր եմ, թե՞ հին եմ ընդեղ...»: «Մենք էլ չգիտենք», - ասացին լրագրողները ու հարցրին. բա արժե՞, որ դուք ձեր արյուն-քրտինքով վաստակած մեդալները տաք ու թեկնածու դառնաք: Ասաց. «Ես կարծում եմ, որ արժե, որովհետեւ բոլորս ապրում ենք հանուն մեր երեխաների, ես պտի էդ տամ ու իմ երեխաներիս համար ապագա ստեղծեմ, եթե իմ երեխեքի համար հայ լինելը պտի լինի ամոթ ու եվրոպացի լինելը պատվաբեր, ուրեմն ես պտի պայքարեմ»: Իսրայելը վերջերս տված իր մի հարցազրույցում ասել էր, որ երեւի ինքը Պուտինին վաճառի իր մեդալները, որովհետեւ այստեղ չեն գնահատում, «որովհետեւ մարդիկ կան, որ ինձ ասում են դու CCCP-ի բռնցքամարտիկ ես, ու Ռուսաստանն էլ ասել ա, որ ինքը տեր ա CCCP-ի լավին ու վատին, ուրեմն կարելի ա դիմել Պուտինին: Ինձ մեկ-մեկ ասում են, որ ես սովետի զավակ եմ, ես անկախ Հայաստանի զավակ չեմ, ու իմ հայրենիքը Սավետսկի Սայուզն ա»: Լրագրողները իմացան, որ Իսրայելը որոշել է իր թեկնածությունը դնել, որովհետեւ ամեն ինչ չէ, որ դուր է գալիս նրան, այսինքն` համարյա ոչ մի բան էլ դուր չի գալիս. «Էսօրվա իրականությունը ինձ չբավարարելով, ես որոշեցի դնել: Որ ասում են երկրում աճ կա, ես աճ մենակ տեսնում եմ մարմնավաճառության եւ հոգեվաճառության մեջ: Մարմնավաճառ աղջիկը համ լավ սնվում ա, համ լավ ապրում ա, աճը էդ ա մենակ: Դոլարը քցելով աճ են ուզում ստանան, էսօր ասում են աշխատատեղեր են բացում, դրանք աշխատատեղեր չեն, դրանք ճորտատեղեր են, այ որ դուք մենակ լինեք, մտածեք, կտեսնեք, որ ձեր ղեկավարը ինչ ձեզ ասի` դուք ընենց էլ կանեք»: Այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում իր ընտանիքը, յուրայինները իր որոշմանը, պատասխանեց. «Օ, յուրայինները շատ են շփոթված, բայց ես իմ տան թագավորն եմ, ու իմ խոսքը օրենք ա մեր տանը»: Իսկ ծրագրերի մասին տեղեկացրեց (ծրագիր շատ ունի). «Իմ ամենամեծ ծրագիրը էն ա լինելու, որ հայ ազգը պիտի ունենա մեկ հայրենիք: Ոչ թե Ղարաբաղի պետություն, Հայաստանի պետություն, այլ` որ Ղարաբաղը լինի Հայաստանի մեկ մարզը: Հետո՝ ուսումն ու բժշկությունն անվճար ա լինելու»: Այսքան երկար նախաբանից մի հեռուստալրագրող ձանձրացավ ու գնաց, բայց Իսրայել Հակոբքյոխվյանը չտխրեց, ասաց` ավելի~ լավ որ գնում եք, ես իմ հայտարարությունս ուզում եմ անեմ հոգով ուժեղներին: Մի հարց էլ տվեցին նախկին չեմպիոնին ու ջիգյարով տղային` նախկին իշխանության, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի եւ գործող նախագահի մասին: Ասաց. «Ես ընկածներին չեմ խփում, իսկ ներկաներին որ հավանեի, չէի դնի իմ թեկնածությունը... շատ խելքով ա մեր այսօրվա վարչապետը, բայց ինձ չի բավարարում, շատ մեծ ուղեղի տեր տղայա, մարդկանց հետ շփվելու ձեւ գիտի»: Ի վերջո` Իսրայել Հակոբքյոխվյանը արեց այն, ինչին սրտատրոփ սպասում էին լրագրողները, դա մի բաց նամակ էր, որը ղշի թեւով լրագրողները պիտի հասցնեին ՀՀ նախագահին: Նա կանգնած արեց հայտարարությունը` ձգվելով ու կոստյումը պատշաճ տեսքի բերելով. «Կարա՞ք, ոնց ասած` ստորակետ էլ չշփոթեք... կգրեք, որ կանգնած ասաց խնդրանքը, որովհետեւ ես մեր նախագահին համարում եմ հայ ազգի դրոշակակիր ու գլխավոր հրամանատար... Նամակ Հայոց թագավորին Մեծարգո, հարգարժան ամենայն Հայոց թագավոր Ռոբերտ Քոչարյան, խնդրում եմ ձեզ ինձ աջակցել իմ արյուն-քրտինքով վաստակած մեդալներս դնեմ գրավ կենտրոնական բանկում, կամ որեւէ բանկում, Ձեր օգնությունը կլինի այն, որ պայմանները լինեն այնպիսին, որ 0001 տոկոսով եւ մեկ տարի ժամանակով: Գրավի դիմաց ես կարող եմ դնել ոչ թե մի մեդալ, այլ իմ վաստակած բոլոր մեդալները, չընտրվելու դեպքում խոստանում եմ 1 տարվա ընթացքում վերադարձնել 8 մլն դրամը: Վերջ: Ինքը մարզաշխարհի մարդ ա, կհասկանա»:Մեզ` լրագրողներին ու Իսրայելին, մնում է` ՍՊԱՍԵԼ եւ ՀՈՒՍԱԼ, ինչպես հայտնի վեպում է ասվում: Մանավանդ որ` մեր նախագահի սիրո ժանրի մեջ են մտնում սպորտի մարդիկ, բայց չգիտենք` անցյալի՞ չեմպիոններին էլ է սիրում, թե՞ միայն ներկայի: Հ.Գ. Իսրայել Հակոբքյոխվյանը տուն էլ ունի, բայց ասում է, որ դա չի կարող գրավ դնել, դա արդեն ընտանիքինն է, իր քմահաճույքների համար ինքը կարող է միայն իր անձնական բաները դնել: Քմահաճույք բառը Իսրայելն ասաց:
- Գայանե Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան 8
47-ամյա բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբքյոխվյանը (չնայած նա հանրությանը ծանոթ է Հակոբկոխյան ազգանունով, բայց պնդում է, որ դա սխալի հետեւանք է) թեեւ քյոխվի ծոռ է, բայց այժմ, երբ որ ինքը ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԸ` ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Էլմիրա Մարտիրոսյան
«Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը, ծանոթանալով հայ զինծառայողների ինքնասպանությունների, սպանությունների, «դժբախտ պատահարների» մասին դատախազության ներկայացրած ...ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան 1
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելը, այն դեպքում, երբ Կարապետյանը 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին եւ փաստորեն ...ԴԵՒԻԴ ՔԱՄԵՐՈՆ. «ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԶՍՊԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ»
Ջեյմս Քիրքալ, Ալեքս Սփիլիուս
Հարկ է, որ Բալկաններ ուղարկվեն արեւմտյան ուժեր, որոնց կազմում պետք է ներառվեն նաեւ բրիտանական զորքեր, որպեսզի խանգարեն Ռուսաստանին` նոր եվրոպական պատերազմ սանձազերծելու: Այդ մասին հայտարարել է Դեւիդ Քամերոնը` ...ՀՅԴ-Ն ԸՆՏՐԵԼ Է ՈՒՐՈՒՅՆ ՈՒՂԻ
Ավետիս Բաբաջանյան
ՀՅԴ անդամ Լիբանանի եւ, Արգենտինայի քաղաքացի Խաչիկ Տեր- Ղուկասյանը քաղաքագետ է, միջազգային հարաբերություններ է դասավանդում Արգենտինայի Սան Անդրես եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում: Երեկ նա մասնակցում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԱԼՈՒ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հեղինե Մանուկյան 1
2008-ի ՀՀ նախագահացուների ցանկը նոսրացավ եւս մեկով` «մերժվածների» ցուցակի երկրորդ «պատվավոր» տեղը Րաֆֆի Հովհաննիսյանից հետո կզբաղեցնի հայ ընտրողին դեռեւս 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ Փարաքարը ...ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ
Մարինե Խառատյան
Դաշնակցության նախընտրական թիմի շուրջ ձեւավորվող ֆորմատի մասնակիցները որքան էլ ջանասիրաբար հերքում են նման բանակցությունների առկայությունը, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին կրկին հանդիպելու են` քննարկելու ...«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՂԹԱՆԱԿԵՑ
Երեկ քրեական վերաքննիչ դատարանը` Սուրիկ Ղազարյանի նախագահությամբ հրապարակեց «Ռոյալ-Արմենիա» ընկերության ղեկավարների` Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի դատավճիռը:
Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն ...1 ՏԱՐԻ 155 ՕՐ...
1
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵ՞ՍՏ Ա, ԱՐՎԵ՞ՍՏ Ա, ՈՒՏԵԼԻ՞Ք Ա
Գայանե Բաբայան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան ԺովերՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԶԱՎԵՇՏԻ ՀԱՍՆՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Մանուկյան
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

