
ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
- Իմ ենթադրությունն ու մտավախությունը, որ առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է բացառապես հայաստանցիների ու Հայաստանի հետ օրգանական կապ չունեցող մարդկանց միջեւ, ցավալիորեն միս ու արյուն են ստանում:

Եւ Հանրապետական կուսակցության շուստրիները (Սերժին հանած) գոնե բավական խելք ունեն հասկանալու համար, որ իրենց վերապահված է ընդամենը ընտրական ֆարսի ֆոնը ապահովելու եւ քաղաքական գրդոնչու ֆունկցիան: Ու ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանն արդեն տասը տարի կառավարում են ղարաբաղցիներն ու քաղաքականության հետ կապ չունեցող տեղական «մեծ հայրենասեր» նժդեհական ժուլիկները, որ իրենց առջեւ խնդիր են դրել եւս տասը տարի կառավարել, ինձ թվում է, որ իշխանության համար մղվող պայքարի ընթացքում (համենայնդեպս սրանք անպայման փորձելու են գնալ այդ սադրանքին) նրանք անելու են ամեն ինչ` հայաստանցիներին դարձյալ իրար դեմ հանելու, քաղաքական մթնոլորտը թունավորելու, արդյունքում` իշխանությունը հերթական անգամ զավթելու համար: Առավել եւս, որ բոլորս էլ շատ լավ հիշում ենք, թե 98թ.-ին ինչպես հաջողվեց սեպ խրել ու իրար դեմ հանել Հայաստանի քաղաքական ուժերին: Զարմանալի զուգադիպությամբ հայաստանակենտրոն ուժերի մոտ մեկը մյուսին չվստահելու ու կասկածանքի մթնոլորտը սկսեց իշխել հենց այն ժամանակ, երբ 97թ.-ին Քոչարյանը Ղարաբաղից բերվեց ու նշանակվեց Հայաստանի վարչապետ: Այդ հետո պիտի պարզվեր, որ 98թ.-ի պետական հեղաշրջման պատրվակ հանդիսացած ու քոչարյանական հայլուրական ահաբեկչական տեղեկատվական պլատֆորմը դարձած «Ղարաբաղը ծախելու» հակապետական թեզը խնամքով մշակված ձեռագիր էր` հակառակորդներից ազատվելու եւ սեփական իշխանության կորստի հանդեպ իրական վտանգի առկայության դեպքում հրապարակ նետելու համար: Այս ամենը ավելի ակնառու դարձավ, երբ նույն քարոզչական մեքենան փորձեց սպանված Վազգեն Սարգսյանի` տասը տարի առաջ արտահայտած խոսքերով «հակահարված» հասցնել առաջին նախագահին: Վազգենին «երկրորդ անգամ» սպանելու միտքը իհարկե պիտի ծնվեր առաջին նախագահի վերադարձից խուճապի մատնված մարդկանց ուղեղներում, ու որքան ես հասկանում եմ, սրանք սրանով չեն բավարարվելու, մանավանդ որ` արդեն «քաղաքական գործիչ» է դարձել Ղարաբաղի բանակի երբեմնի հրամանատար Բաբայան Սամվելը: Այն նույն Բաբայանը, որին Քոչարյանն ու Սերժը հոկտեմբերի 27-ից ընդամենը չորս ամիս անց դատեցին ու մեկուսացրին` Ղարաբաղի նախագահի նկատմամբ տեռորիստական ակտ կազմակերպելու համար: Ուշադիր կարդացեք Բաբայանի վերջին հայտարարությունները, երբ վերջինս սպառնում է տեսանելի ապագայում բացահայտել Հայաստանի առաջին իշխանության «հանցագործությունները» ղարաբաղյան պատերազմի ընթացքում եւ հրապարակել այն արգելանքները, որոնք ղարաբաղցիների առջեւ դնում էին Հայաստանի ղեկավարները` տարածքները ազատագրելու ընթացքում: Այլ հարց է, որ նույն գեներալը տառացիորեն մեկ տարի առաջ երեւանյան թերթերից մեկին խոտովանել էր, որ առանց Հայաստանի Ղարաբաղը չէր կարող հաղթել պատերազմը: Ու այս զավեշտական հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պատերազմը «մենակ հաղթած» ղարաբաղցիները Հայաստանից օգնություն էին ստանում ընդամենը Գեղամյանից ու Շմայսից... Իհարկե, հանգամանքների բերումով Լեւոն Տեր-Պետրոսյանից ու Վազգեն Սարգսյանից շարքային աբիժնիկ մնացած Բաբայանի այս մտքերն օրիգինալ կլինեին, եթե հատուկ նպատակ չհետապնդեին: Հաշվարկն ակնհայտ է` ամեն գնով վարկաբեկել Հայաստանի ու հայաստանցիների ներդրումը Արցախյան պատերազմում եւ տպավորություն ստեղծել, թե իբր տարածքներն ազատագրվել են ի հեճուկս Հայաստանի այն ժամանակվա իշխանության: Այս ամենի ամբողջ նպատակն է ցանկացած գնով կասեցնել, վիժեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած նոր շարժման սպասվող հաղթական ելքը` ձեռքի հետ էլ հաղթած պատերազմի դափնիները իրենց վերագրել: Ու մինչ հայ քաղաքական էլիտայի հակաքոչարյանասերժական հատվածը զբաղված կլինի Բաբայանի շուրթերով Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մտքի գոհարները հերքելով, ղարաբաղցի «քաղաքական գործիչները» թուրքական մամուլի քվոտայով հասցրած կլինեն հասարակության մեջ տիրաժավորել այն հակաբարոյական թեզը, թե տարածքներն «ազատագրողներին» խանգարող հայաստանցի ղեկավարները վերադառնում են իշխանության, որ Ղարաբաղը «ծախեն»: Կարեւորը այստեղ ոչ այնքան Բաբայանի սկսած վտանգավոր խաղի իմաստը հասկանալն է, որքան դրա հետեւանքները հետագայում վերացնելու հնարավորության ստեղծումը: Մեծ քաղաքականության մեջ, անշուշտ, բացառված չէ նաեւ թիկունքից հարված ու դավադիր կրակոց հայրենիքի պատմության նկատմամբ, բայց որ այս ամենը կարող է դուրս գալ մարդու երեւակայության սահմաններից, թերեւս կարող է միայն ընկալելի լինել նույն Բաբայանի ու իր նման «հաղթած» հրամանատարների համար: Եւ հիմա, երբ զգացել են իշխանությունը Հայաստանում կորցնելու իրական վտանգը, հասել են արդեն հետին թվով պատմությունը նենգափոխելու գործին: Այլ ելք չունեն: Պիտի փչացնեն ու այլասերեն ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ու հիմա հերթը հասել է Ղարաբաղի պատերազմում Հայաստանի ունեցած դերին: Եւ ձեռագիրն էլ կարծես նույնն է: Ամենավերջին ցինիզմի դրսեւորումով կրկին հրապարակ են բերել «Ղարաբաղը ծախելու» դավադիր տեսությունը: Որ սա ընդամենը պրովինցիալ շուստրիություն է` կասկած չկա: Ցավալին այն է, որ այս քարոզչական սադրանքին շարունակում են տուրք տալ քաղաքական «մեծ վաստակ» ունեցող գործիչներ ու տարբեր քաղաքական ուժեր: Եւ այս պարագայում այլ բան չի մնում ենթադրելու, քան այն, որ գործ ունենք կիրառվող քաղաքական համակարգի տոտալ այլասերման ստրատեգիայի հետ: Ու որքան էլ որ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել իր քաղաքական իմիջը եւ հանրության առջեւ հանդես է գալիս որպես «օրինապահ», կարմիր լույսի տակ կանգնող ու ընդդիմության նկատմամբ հանդուրժողաբար առաջնորդվող քաղաքական գործիչ, միեւնույն է` իր քաղաքական վարքագծով նա մնալու է նույն սովետական ԿԳԲ-ական գործելակերպով մտածող ու գործող ֆունկցիոները: Ժամանակ առ ժամանակ փոխելով պաշտոններն ու աշխատանքի բնույթը, ըստ երեւույթին նա չի փոխվել` մնալով նույն «մենթալիտետի» կրողը: Եւ պարադոքսն այն է, որ սա է գործող վարչապետի քաղաքական կարիերայի «հաջողության» առանձնահատկությունը: Մոսկովյան «աքսորից» Հայաստան բերվելուց եւ կառավարության անդամ դառնալուց հետո նա ոչ միայն չի ունեցել քաղաքական կորուստներ, այլ հակառակը` իր պաշտոնեական «առաքելությունը» նրան այսօր հնարավորություն է տվել հավակնելու Հայաստանի նախագահի պաշտոնին: Այլ հարց է, որ այդ ճանապարհը եղել է սեփական յուրայինների ու գործընկերների վրայով, «հայտնի ուժերի» կարգավիճակով, ուրացողության մեխանիզմի կիրառմամբ, քաղաքական մտքի տոտալ փչացման արդյունքով, երկրում տեղեկատվական ահաբեկչության տիրապետության հաստատմամբ եւ վերջապես` հասարակության զոմբիացման միջոցով: Ունենալով գորշ կարդինալի համբավ` գործող վարչապետին ժամանակի ընթացքում հաջողվել է կուտակել ահռելի տեղեկատվություն ու կոմպրոմատային բազա` քաղաքական ախոյանների դեմ հարկ եղած պահին օգտագործելու եւ վերջիններիս «կզզացնելու» համար: Եւ եթե քաղաքականության մեջ անսպասելիության սինդրոմը անհրաժեշտ հանգամանք է հաջողության համար, ապա դա բավականին վտանգավոր ազդակ է կուլիսային խաղերի վարպետների քաղաքական ճակատագրի համար: Հայաստանի պես պետությունների համար մեծ շռայլություն է, երբ օրվա իշխանությունը փորձում է իրեն իդենտիֆիկացնել պետության հետ: Սա նաեւ անձնական ողբերգություն է, երբ իր իշխանության նկատմամբ ցանկացած իրական այլընտրանքի ստեղծումը նույն այդ իշխանավորը դիտում է որպես «սպառնալիք» պետության հետագա գոյությանը: Նման իշխանություն ունեցող պետությունները ոչ միայն կայացած չեն, այլ ավելին` ամբողջովին կասկածի տակ է դրված նրանց հետագա օրինաչափ զարգացումը: Եւ այժմ, գտնվելով խորհրդարանական ընտրություններում տարած «շռնդալից» հաղթանակի ազդեցության տակ` Քոչարյանն ու Սարգսյանը երբեք չէին պատկերացնի, որ ընդամենը հինգ ամիս անց ոչ միայն կասկածի տակ կդրվի իրենց կառավարած համակարգի հետագա գոյությունը, այլ ավելին` լուրջ սպառնալիքի տակ կհայտնվի վերջիններիս` որպես քաղաքական գործչի հետագա կարիերան ընդհանրապես: ...Շարքային ուրացողի կենսագրության անփառունակ ավարտն էլ սա պետք է լինի: Ու եթե մարշալ Նեյի դավադիր սպանությամբ գնդակահարվեց ժամանակի Ֆրանսիայի փառքը, ապա Ֆուշեի քաղաքական ասպարեզից հեռացմամբ վերականգնվեց նրա ստորացված հեղինակությունը... Հ.Գ. Հոդվածում օգտագործված «ղարաբաղցի» բառակապակցությունը ոչ մի կապ չունի Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների հետ: Մեծագույն հարգանք տածելով Արցախում ապրող իրապես հաղթած ու իր արժանապատիվ կեցվածքով իր հողի վրա ապրող բնակչության նկատմամբ` համոզված եմ, որ նրանք նույնքան արհամարհված են Հայաստանը կառավարող ղարաբաղցի ժուլիկների կողմից, որքան Հայաստանի հասարակությունը:
- Նորայր Նորիկյան
ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է
1
Ազգային միաբանության նախագահության երեկվա նիստին հաջորդած միջոցառումը թատերական բեմականացում էր հիշեցնում, ավելի ճիշտ` կռապաշտական ծես, որի մասնակիցները քրտնաջան, հնարավոր ու անհնար բոլոր հնարքներով գովաբանում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան Սարսելով դահլիճն ու ֆոյեն- Ավետեց ամբողջ աշխարհքին Եղիշե Չարենց Եթե փորձենք այլաբանորեն ու համառոտ պատմել հայ քաղաքական գործիչների կենսագրությունը եւ ներկայացնենք նախագահական ընտրություններում ...ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան Ժովեր
Խորհրդարանական ընտրությունների նախօրեին շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը` Պուտինի թիվ մեկ թշնամին, բացատրում է, թե ինչպես է կամենում նրան տապալել: - Համարու՞մ եք Ձեզ բոլոր ժամանակների հզորագույն շախմատիստ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ ՄԱՅԻՍԻՆ
Մարինե Խառատյան
ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ ներկա էր ԱԺՄ համագումարում: Օգտվելով առիթից` մեր հարցերն ուղղեցինք նրան:
- Նախորդ ընտրությունների ժամանակ, փաստորեն, Դուք բավական գումար ծախսեցիք, բայց ...ԳՏԱՎ ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏԵՂԸ
Գայանե Բաբայան
Երեկ «Փաստարկ» ակումբում ելույթ էր ունենում Հայաստանի երիտասարդական միության նախագահի պաշտոնակատար Վահան Բաբայանը: Վահանը երեկ է միայն լրացրել իր 27 տարին, բայց քաղաքականությունից հասկանում է 127 տարեկանի ...ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան 9
Իմ ենթադրությունն ու մտավախությունը, որ առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է բացառապես հայաստանցիների ու Հայաստանի հետ օրգանական կապ չունեցող մարդկանց միջեւ, ցավալիորեն միս ու արյուն ...ԳՈՐԾԱՐՔԻ ՉԵՄ ԳՆԱՑԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում սկսված քաղաքական թեժ իրադարձությունների նախընտրական ներկա շրջափուլում առավել օրհասական եւ առաջնային են դառնում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ ազատ խոսքի պաշտպանության հիմնահարցերը: ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՎԵՐԺ ԹԵԿՆԱԾՈՒ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կայացած ԱԺՄ 17-րդ արտահերթ համագումարում ոչ մի արտառոց իրադարձություն տեղի չունեցավ. համագումարի պատվիրակները միաձայն որոշում կայացրին կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին առաջադրել նախագահի ...ՀՅԴ-Ն ՀԻՄԻԿՎԱՆԻՑ ԱՌԵՒՏՐԻ ՉԻ ԳՆԱ
Հեղինե Մանուկյան
Խորհրդարանական ընտրություններից հետո իրեն «դրական ընդդիմություն» հռչակած ՀՅԴ-ն փորձում է քաղաքական պայքարի օրիգինալ տակտիկա բանեցնել: Այս օրերին, ՀՅԴ-ն թատերականացված բեմադրություն է կազմակերպել` քաղաքի ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ
2
Սամվել Բաբայանը ակնհայտորեն կորցրել է հիշողությունը եւ չի հիշում այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում: Այսինքն` նա այդ իրադարձությունները հիշում է բոլորովին այլ կերպ: Խոսքը ...1 ՏԱՐԻ 154 ՕՐ...
7
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան ԺովերՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
ՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ

- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

