
ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
- Խորհրդարանական ընտրությունների նախօրեին շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը` Պուտինի թիվ մեկ թշնամին, բացատրում է, թե ինչպես է կամենում նրան տապալել: - Համարու՞մ եք Ձեզ բոլոր ժամանակների հզորագույն շախմատիստ:

- Ես չեմ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ... Ակնհայտ է, որ ոչ ոք այդքան երկար չի գերակայել շախմատի աշխարհում: Սակայն ես շարունակում եմ աշխատել այդ խաղի պատմության վրա եւ կկամենայի ընդգծել իմ բոլոր նախորդների եւ գործընկերների նշանակությունը: Դեռ վաղ է իմ մեծությունը համեմատել նրանց ներդրումների հետ: Ես երջանիկ կլինեի` շախմատի աշխարհում ամենահզոր դիտորդը համարվելու դեպքում: - Եթե ոչ դուք, ապա ո՞վ... - Ես աշխատում եմ չեզոքություն պահպանել, երբ գնահատում են մյուս չեմպիոնների կարեւորությունը եւ նշանակությունը: Յուրաքանչյուր աշխարհի չեմպիոն իր ժամանակին գերակայել է եւ խաղում իր յուրօրինակ ներդրումն է արել: Երբ գիտության պատմությունն են գրում, չեն ջանում սահմանել, թե ով է Նյուտոնը կամ Էյնշտեյնը, կամ ով է ավելի հզորը: - Սակայն կարելի է համակրել մեկին, կամ մյուսին: - 10 տարի առաջ ես հավանաբար մեծ պատրաստակամությամբ կպատասխանեի այդ հարցին: Այսօր ուսումնասիրելով իմ բոլոր հզոր նախորդների կյանքը եւ բառեր ընտրելով նրանց հզորությունը նկարագրելու համար` ես ավելի եմ դժվարանում: Կան այնպիսիք, որոնց նկատմամբ ես համակրանք եմ տածում, օրինակ` Միխայիլ Տալլը, մյուսները երախտագիտություն եւ հարգանք են առաջացնում, ինչպես օրինակ` Միխայիլ Բոտվիննիկը, ես հրաշալի հարաբերություններ ունեի Բորիս Սպասկու հետ եւ միանգամայն այլ հարաբերություններ` Անատոլի Կարպովի հետ: Սակայն այն պահից, երբ ես սկսեցի շփվել իմ ժամանակակիցների, չեմպիոնների հետ, որոնց ես անձամբ եմ ճանաչում, իմ սուբյեկտիվությունը կարող է խանգարել իմ դատողություններին: - Ձեր գրքում դուք գրում եք, որ Ուինսթոն Չերչիլը Ձեզ վրա ազդեցություն է ունեցել: - Այս գրքում ես ջանում եմ պատմել այն բոլոր անձանց մասին, որոնք ազդել են իմ որոշում կայացնելու կարողության վրա: Դա է պատճառը, որ ես լավ եմ վերաբերվում Կարպովին. նա ինձ շատ բան է սովորեցրել: Սակայն ես չեմ սահմանափակվում շախմատիստներով: Այս գիրքը ուսանելի պատմությունների մասին է: Այն ամենաանկեղծ հաշվետվությունն է` ինչ-ինչ հասունության իմ ձեռքբերումների մասին: Չերչիլը ինձ համար մեծ դեր է խաղացել: Ես նրանով հիանում եմ, նա ինձ ներշնչել է, որ ես ավելի ակտիվ դերի ձգտեմ աշխարհում, ուր քաղաքական գործիչները, ըստ երեւույթին, ի վիճակի չեն հակադրվել հասարակական կարծիքին: Ես ընթերցողներին չեմ քարոզում գնալ իմ հետքերով, որպեսզի ինքս հասնեմ հաջողության: Ես պարզապես նրանց առաջարկում եմ խրատական պատմություն. նրանք պետք է իրենք գտնեն հաջողության իրենց սեփական ուղին: - Շախմատիստի ձեր որակները ինչպե՞ս են օգնում ձեզ պայքարել Պուտինի դեմ: - Ես շատ դինամիկ եմ, նույնիսկ ագրեսիվ, ոմանք ասում են` «անձնապաստան» խաղացող: Ես գերազանց ներզգայություն ունեմ, ինչն ինձ թույլ է տալիս կանխազգալու հակառակորդի քայլերը: Ես նաեւ սովորել եմ ըմբռնել սեփական շրջանակները: Ես գիտեմ, որ չի կարելի հարձակվել, երբ իմ դիրքերը թույլ են, եւ դա ինձ օգնել է քաղաքական իմ պայքարի հենց սկզբից, քանի որ հակառակորդը միշտ էլ ունեցել է ճնշող գերազանցություն: Հետեւաբար ես պետք է գտնեի Պուտինի դեմ համապատասխան ռազմավարություն եւ առաջին հերթին գոյության մարտավարություն: Յուրաքանչյուր հաղթանակած օր մեզ օգնում է ավելի շատ մարդկանց մեր շուրջը համախմբելու եւ ավելի ուժեղ խանգարելու Կրեմլին: Դա հիշեցնում է պարտիզանական պայքարը, եւ դա միակ խաղն է, որ կարող ենք մեզ թույլ տալ: Ես միշտ ջանում եմ նախազգուշացնել իմ որոշ ընկերներին, նրանց համբերության կոչել: Նրանք կամենում են ավելի ակտիվ գործել, սակայն դրա համար միջոցներ են անհրաժեշտ: Իսկ միջոցներ մենք շատ չունենք: Հեռուստատեսությունը մեզ համար փակ է: Որպեսզի մեզ լսեն, մեզ մնում են միայն ազատ ռադիոն` «Էխո Մոսկվին», ինտերնետը, անմիջական շփումները: Ես չեմ կարծում, որ վերջին 2 տարիների ընթացքում ես ժամանակ եմ կորցրել: Կրեմլյան քարոզը ի սկզբանե ինձ ներկայացրել է որպես մեծ շախմատիստ, սակայն վատ քաղաքական գործիչ: Երկու տարի անց ես արդեն դարձա վարչակարգի թիվ մեկ հակառակորդը: Եւ դա մեր ողորմելի միջոցներ ունենալու դեպքում: Ես Ռուսաստանում ներդրեցի ոչ բռնի դիմակայության մշակույթը: Կրեմլը հասկացավ, որ գործ ունի նոր երեւույթի հետ. եթե նա թույլ տա ցույցեր անցկացնել, ապա մենք կհաղթենք հոգեբանական պատերազմը, եթե նա կոշտ ճնշի, ապա կներկայացնի իր իսկական բնույթը: - Վտանգավո՞ր չէ ազգայնականների հետ միություն կազմելը: - Ոչ: Ազգայնականները առաջինն են, ինչպես ծայրահեղ ձախերը, որոնք ստիպված էին ժողովրդավարական արժեքները ճանաչելու: Սակայն երկար տարիների ընթացքում մենք ջանում էինք հասկանալ, թե Ռուսաստանին հարմա՞ր է ազատական ժողովրդավարությունը: Այսօր մեր շնորհիվ ոչ ոք արդեն չի կասկածում այդ կաղապարի պիտանիությանը: Բոլորը` կոմունիստներից սկսած մինչեւ ազգայնականները, հանդես են գալիս խորհրդարանական վարչակարգի օգտին: Մեր նպատակը ազգայնականներին խաղակցելը չէ, այլ ժողովրդավարությունը պաշտպանելը: Եթե ազգայնականներն են այն պաշտպանում, ապա ո՞րն է խնդիրը: Քաղաքական ուժերի այդ միությունը հակաբռնապետական ճակատում ահռելի առաջընթաց է: Ինչպես մեզ պատմությունն է սովորեցնում, ֆաշիստական կամ կոմունիստական բռնապետության դեմ պայքարում կարելի է հաղթել միայն բոլորին համախմբելով: - Ի՞նչ է իրենից ներկայացնում Պուտինի համակարգը: - Դա հիբրիդ վարչակարգ է` կիսաբռնապետական, կիսամենաշնորհային: Ֆեոդալական համակարգի տարրերի յուրօրինակ խառնուրդով, ինչպես նաեւ Մուսոլինիի պետության եւ լատինաամերիկյան ռազմական դիկտատուրայի փոխառություններով: Բացի այդ, դա մաֆիոզ համակարգ է, լոյալությունը ցանկացած նշանակման չափանիշ է: Մյուս հայեցակարգը. ղեկավարությունը թալանում է երկիրը, ապա լվանում է փողերը ազատ աշխարհում. հարյուր միլիարդավոր դոլարներ ներդրվում են Արեւմտյան Եվրոպայում: Սակայն այս անգամ պուտինյան համակարգը բախվել է անթույլատրելի երկընտրանքի հետ. դիկտատուրան այսօր չի կարող ունենալ ստալինյան տոտալիտարիզմի դեմքը: Պուտինի խնդիրն այն է, որ նա կամենում է կառավարել Ստալինի պես, ապրել միլիարդատեր Աբրամովիչի պես: Նա նստում է 2 աթոռների վրա: Պուտինը կամենում է մնալ իշխանությունում եւ չզրկվել ամերիկացիների եւ եվրոպացիների աջակցությունից: Ես բարկանում են, երբ Արեւմուտքի քաղաքական գործիչներն ասում են, որ իրենք նրա վրա ճնշման միջոցներ չունեն: Դա ճիշտ չէ, որովհետեւ ռուսական ղեկավարության գումարները ներդրված են Արեւմուտքում:
Le Temps
- Ֆրանսուա Արմանե Վինսան Ժովեր
ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է
1
Ազգային միաբանության նախագահության երեկվա նիստին հաջորդած միջոցառումը թատերական բեմականացում էր հիշեցնում, ավելի ճիշտ` կռապաշտական ծես, որի մասնակիցները քրտնաջան, հնարավոր ու անհնար բոլոր հնարքներով գովաբանում ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան Սարսելով դահլիճն ու ֆոյեն- Ավետեց ամբողջ աշխարհքին Եղիշե Չարենց Եթե փորձենք այլաբանորեն ու համառոտ պատմել հայ քաղաքական գործիչների կենսագրությունը եւ ներկայացնենք նախագահական ընտրություններում ...ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան Ժովեր
Խորհրդարանական ընտրությունների նախօրեին շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը` Պուտինի թիվ մեկ թշնամին, բացատրում է, թե ինչպես է կամենում նրան տապալել: - Համարու՞մ եք Ձեզ բոլոր ժամանակների հզորագույն շախմատիստ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ ՄԱՅԻՍԻՆ
Մարինե Խառատյան
ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ ներկա էր ԱԺՄ համագումարում: Օգտվելով առիթից` մեր հարցերն ուղղեցինք նրան:
- Նախորդ ընտրությունների ժամանակ, փաստորեն, Դուք բավական գումար ծախսեցիք, բայց ...ԳՏԱՎ ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏԵՂԸ
Գայանե Բաբայան
Երեկ «Փաստարկ» ակումբում ելույթ էր ունենում Հայաստանի երիտասարդական միության նախագահի պաշտոնակատար Վահան Բաբայանը: Վահանը երեկ է միայն լրացրել իր 27 տարին, բայց քաղաքականությունից հասկանում է 127 տարեկանի ...ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան 9
Իմ ենթադրությունն ու մտավախությունը, որ առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է բացառապես հայաստանցիների ու Հայաստանի հետ օրգանական կապ չունեցող մարդկանց միջեւ, ցավալիորեն միս ու արյուն ...ԳՈՐԾԱՐՔԻ ՉԵՄ ԳՆԱՑԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում սկսված քաղաքական թեժ իրադարձությունների նախընտրական ներկա շրջափուլում առավել օրհասական եւ առաջնային են դառնում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ ազատ խոսքի պաշտպանության հիմնահարցերը: ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՎԵՐԺ ԹԵԿՆԱԾՈՒ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կայացած ԱԺՄ 17-րդ արտահերթ համագումարում ոչ մի արտառոց իրադարձություն տեղի չունեցավ. համագումարի պատվիրակները միաձայն որոշում կայացրին կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին առաջադրել նախագահի ...ՀՅԴ-Ն ՀԻՄԻԿՎԱՆԻՑ ԱՌԵՒՏՐԻ ՉԻ ԳՆԱ
Հեղինե Մանուկյան
Խորհրդարանական ընտրություններից հետո իրեն «դրական ընդդիմություն» հռչակած ՀՅԴ-ն փորձում է քաղաքական պայքարի օրիգինալ տակտիկա բանեցնել: Այս օրերին, ՀՅԴ-ն թատերականացված բեմադրություն է կազմակերպել` քաղաքի ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ
2
Սամվել Բաբայանը ակնհայտորեն կորցրել է հիշողությունը եւ չի հիշում այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում: Այսինքն` նա այդ իրադարձությունները հիշում է բոլորովին այլ կերպ: Խոսքը ...1 ՏԱՐԻ 154 ՕՐ...
7
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԴԱՎԱԴԻՐ ԿՐԱԿՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Նորայր Նորիկյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ՊՆ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ԿԱՍՊԱՐՈՎ. ԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ֆրանսուա Արմանե Վինսան ԺովերՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
ՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ

- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

