
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ
- Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մասնակցությամբ վերջին` նոյեմբերի 16-ի հանրահավաքի DVD-ները մոտ 50 հազար օրինակով բազմացվել եւ բաժանվում են հանրապետությունով մեկ:

Դրանց տարածմանը մարզերում մասնակցում են նաեւ գյուղապետարանների որոշ աշխատակիցներ: Ասել է թե` մեր երկրում ծայր է առել «DVD-ների հեղափոխությունը»: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը այս անցուդարձի կապակցությամբ ասաց. «Այն, որ նման բան անում են` գիտեմ, բայց առիթ չի եղել, որ ինքս այդ սկավառակը դիտեմ, որովհետեւ այնտեղ ասվում է այն, ինչ ձեր թերթում տպագրվում է: Դրա համար, ուղղակի ժամանակս խնայում եմ: Ինչ մնում է ոգեւորությանը, ապա երբ քայլում եմ փողոցում, չեմ տեսնում DVD-ներից ոգեւորված մարդկանց, առավել եւս` նրանց ոգեւորված դեմքերը»: Իսկ ժամանակ առաջ նույն ՀՀԿ-ականները համոզված էին, որ տեղեկատվական բլոկադայի պայմաններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին չի հաջողվի համոզել մարդկանց հանրահավաքի գալ եւ լսել մեկին, որի հասցեին իշխանամետ ԶԼՄ-ներն ամեն Աստծո օր լուտանքներ են թափում: Սակայն հակաքարոզչությունը երբեմն նաեւ հակառակ էֆեկտ է առաջացնում. դրա վկայությունն է ամեն հերթական հանրահավաքի մասնակիցների թվի ավելացումը: Սամվել Նիկոյանը մեր այս դիտարկումը լսելով` քահ-քահ ծիծաղեց եւ ասաց. «Ձեր ասածից մնում է եզրակացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում մնում է միայն շամպայն խմել: Եթե սկսած 88 թվականներից միտինգային պրոցեսով անցած լինեիք, այդ թվական տվյալները ձեր համար այնքա~ն հասկանալի կլինեին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հանրահավաքից հանրահավաք մարդկանց մանակցության մասին թվերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, թիվ ավելացնելն ու պակասեցնելը հին հայկական ավանդույթ է, միտինգավորները իրենց միտինգի թիվը միշտ քառապատկում են, իսկ իշխանություններինը` պակասեցնում: Դրա համար կարելի է գումարել, բաժանել երկուսի եւ ստանալ ճիշտ պատկերը: Մենք արդեն տեսանք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի համախոհների պիկի գագաթնակետը, հզորությունն ամբողջությամբ տեսանք, եւ որեւէ մտահոգություն դա մեզ մոտ չի առաջացնում»: Փորձեցինք հասկանալ` ի՞նչ ասել է «պիկի գագաթնակետ» եւ ի՞նչ ուսումնասիրության հիման վրա է պրն Նիկոյանը այդ եզրակացությանը հանգել: «Ես նկատի ունեմ, որ այսուհետ հզորանալու, ավելի շատ մարդիկ իր ետեւից տանելու հնարավորությունն այլեւս սպառվել է: Ըստ էության, նա կարողացել է հասնել իր մաքսիմում հնարավորությանը: Ես գիտեմ հասարակության վերաբերմունքը եւ թեկնածուին` Տեր-Պետրոսյանին, եւ նրա քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական ուժին, ու հենց դրա հիման վրա էլ արել եմ այդ եզրակացությունը: Հասարակական տեսակետները օդի մեջ չեն, որ չիմանանք: Ես իմ խորին համոզմունքն եմ արտահայտում, որ վերջին հանրահավաքը իրենց վերջին պիկն էր»: Դեկտեմբերի 8-ի հանրահավաքին մասնակցելու ե՞ք` հարցրինք պրն Նիկոյանին: Պատասխանն այսպիսին էր` «Ոչ, քանի որ դուք ձեր թերթում կտպեք, եւ ես կծանոթանամ դրան»: Սիրով կապահովենք Սամվել Նիկոյանի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Պրն Նիկոյանը խոստովանեց նաեւ, որ մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրումը հոգու խորքում ակնածանք էր տածում ՀՀ առաջին նախագահի նկատմամբ, բայց այդ ակնածանքը հօդս ցնդեց, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: Ի դեպ, վերջին հանրահավաքի DVD-ները մեծ քանակությամբ տարածվում են նաեւ ԱԺ-ում, հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում: Վերջիններս հավանաբար թաքուն, երբ տանը մենակ են լինում, դիտում են դրանք, բայց չեն համարձակվում խոստովանել: Հ.Մ.
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան 3
Նախորդ հոդվածներում խոսք եղավ Լ.Տեր-Պետրոսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Սերժ Սարգսյանի լեզվի մասին, այժմ անդրադառնանք Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի լեզվական վարքագրությանը:
Որպեսզի հասկանալի ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՔՈՆԴԻԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաոլո Վալենտինո
Նա սկսեց որպես ռոք աստղ: Ջորջ Բուշի կողմից կապիտուլյացիայի ենթարկված Պետքարտուղարությունում Քոնդոլիզա Ռայսն անմիջապես ջանաց դնել սեփական դրոշմը ամերիկյան արտաքին քաղաքականության վրա` տեսականորեն հիմնավորելով ...ՎՈԼՖՍՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՁԵՒԸ ԴԱՏԱՊԱՐՏԵ՞ԼՆ Է
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ ՀՀ փաստաբանների պալատում ասուլիս էր հրավիրել փաստաբան Կարեն Մեջլումյանը, որը պաշտպանում է Սիլվա Ասատրյանին: Վերջինս մեղադրվում է ԱԺ պատգամավոր, կենտրոնի արտոնյալ կառուցապատողներից մեկի` Մելիք Գասպարյանի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ
2
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մասնակցությամբ վերջին` նոյեմբերի 16-ի հանրահավաքի DVD-ները մոտ 50 հազար օրինակով բազմացվել եւ բաժանվում են հանրապետությունով մեկ:
Դրանց տարածմանը մարզերում մասնակցում ...ԴԱՎԱՃԱՆ Է ՆԱ, ՈՎ ԼՌՈՒՄ Է
1
Արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը հասարակությունն առաջին հերթին կապեց 2007-ի ԱԺ ընտրությունների հետ, ու թեեւ ընտրություններն անցան, նրանք մինչ օրս էլ ...ԲՅՈՒՋԵ 2008՝ ՌԻՍԿԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ԳՐՈՀԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու (երկրորդ ընթերցում), ինչպես նաեւ 2008-ի պետբյուջեի նախագծի չտեսնված, չլսված ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ «ՓԱՅ» Է ՈՒԶՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ Ազգային ժողովում 2008 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը միակն էր, որի անդամներից որեւէ մեկը ելույթ չունեցավ եւ որեւէ վերաբերմունք չարտահայտեց ...ՉՈՐՐՈՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՆՉԵԼ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին ԱԺԴ առաջնորդ Արշակ Սադոյանը եւ ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը: Ասուլիսին ոչ մի հեռուստատեսություն չէր ներկայացել, եւ դրա պատճառը ոչ թե Արշակ Սադոյանի հայտարարելիքն էր, ...ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է
Ազգային միաբանության նախագահության երեկվա նիստին հաջորդած միջոցառումը թատերական բեմականացում էր հիշեցնում, ավելի ճիշտ` կռապաշտական ծես, որի մասնակիցները քրտնաջան, հնարավոր ու անհնար բոլոր հնարքներով գովաբանում ...1 ՏԱՐԻ 153 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
ՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԻՆՉ ՈՐԱԿՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հեղինե ՄանուկյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ

ՈՐՍԱԳՈՂԵՐԸ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ
Արփի ՀարությունյանԻ՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Թոմաս դը Վահալ1 ՏԱՐԻ 149 ՕՐ...

- 1918 Մահացավ գավառական գրականության ներկայացուցիչներից, հեղափոխական գործիչ և Օսմանյան խորհրդարանի Մշո պատգամավոր Գեղամ Տեր Կարապետյանը:
- 1967 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
- 1974 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
- 1989 Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

