
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
- Նախորդ հոդվածներում խոսք եղավ Լ.Տեր-Պետրոսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Սերժ Սարգսյանի լեզվի մասին, այժմ անդրադառնանք Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի լեզվական վարքագրությանը:

Որպեսզի հասկանալի լինի արծարծվող խնդիրը, վերհիշենք նախորդ հոդվածների հիմնական գաղափարը: Լեզվաբանության մեջ հայտնի տեսություն կա, ըստ որի` ոչ թե իրականությունն է որոշում լեզուն, որով նրա մասին խոսվում է, այլ ընդհակառակը` լեզուն ամեն անգամ նորովի է լուսաբանում իրականությունը: Այլ կերպ ասած՝ իրականությունը միջնորդավորված է լեզվով, եւ մարդուն շրջապատող աշխարհն այնպիսին է, ինչպիսին լեզուն ներկայացնում է, կամ որ նույնն է՝ մարդն այն է, ինչ եւ ինչպես խոսում է: Կարելի էր զարգացնել այս գաղափարը եւ ասել, որ մարդկանց եւ դասակարգերի միջեւ եղած անջրպետը, ի վերջո, լեզվական է, ու բավական է գտնել ընդհանուր լեզու, եւ տարբերությունները կվերանան: Սակայն սա չափազանց իդեալիստական տեսակետ կլիներ, քանի որ իրականում լեզուները բազմաթիվ են: Իսկ հանուն ընդհանուր լեզվի՝ հարկ չկա ոչնչացնել բազմազանությունը, որովհետեւ անհատական մակարդակում դա ինֆորմացիոն մահ կլիներ յուրաքանչյուր մարդու համար: Վազգեն Մանուկյանը հայկական հեղափոխության, ապա նաեւ անկախության առաջին գաղափարախոսն է: Ընդհանուր տպավորությամբ նա հակասական է եւ հաճախ այդպես էլ ընկալվում է: Իրականում, սակայն, հակասականությունը ոչ թե գաղափարախոսական է, այլ լեզվական: Լեզուն ճիշտ չի արտացոլում գաղափարախոսին: Նրա լեզվական գիտակցության մեջ առկա է երեք շերտ. ա) գրական, բ) շեշտված խոսակցական հնչերանգ եւ կառուցվածք, գ) չափազանց առատ են օտարաբանությունները, որոնք գրեթե անխուսափելի են ցանկացած հայ տեխնոկրատի լեզվում: Այս ամենը նրա լեզվում «ինֆորմացիոն աղմուկ» է առաջացնում, հակառակ այն բանի, որ միտքը խստորեն համակարգված է: Պարզապես կազմակերպված միտքը կազմակերպված լեզու չունի: Դա գալիս է նաեւ նրանից, որ Վազգեն Մանուկյանի համար լեզուն ընդամենը հաղորդակցման միջոց է: Այդ պատճառով նրա միտքը ոչ թե դժվարանում, այլ չի ցանկանում լեզվական ճշգրիտ ձեւակերպում գտնել. ձեւը մշտապես աղքատ է, քան բովանդակությունը, ուստի բովանդակությունը շատ անգամ անհասկանալի է ու թերի: Որքան էլ Մանուկյանը տեխնոկրատ է, պրագմատիկ չէ, ինչպես թվում կամ ներկայանում է: Որպես իսկական պրագմատիկի` նրան խանգարում է առաջինը լինելու բարդույթը: Նա մտքի թռիչքի, միաժամանակ լեզվական անկման լավագույն օրինակ է: Նրա երեւակայությունը կիրառելի չէ: Այն ստեղծագործական է անգամ այն ժամանակ, երբ նախապես գիտի, թե ինչ է ուզում ասել. միտքը լեզվից առաջ է ընկնում: Սա նրան տալիս է ռոմանտիկի հատկանիշներ, որոնք դժվարացնում են պրագմատիկ դառնալը: Եթե անտեսենք այս ամենը եւ նրան պրագմատիկ համարենք, ապա կարելի է ասել, որ նրա պրագմատիզմը ավելի շուտ պատմական է, քան իրական: Սրա լավագույն օրինակը հայ ժողովրդին տված «համաշխարհային ազգ» բնորոշումն է, ձեւակերպում, որ նրան «ազգային» դարձրեց, ինչը, բնականաբար, խորքում պետք է հակասեր նրա՝ լիբերալիզմի եւ ժողովրդավարության մասին պատկերացումներին: Վազգեն Մանուկյանը մշտապես պահուստային տարբերակ է համարվում հայ քաղաքական դաշտի վայրիվերումների ժամանակ: Նա լավ կազմակերպիչ է սահմանային իրավիճակներում, սակայն անմիջապես խամրում է ստանդարտ պայմաններում. այդ է վկայում նրա՝ 1996-ից ի վեր քաղաքական վարքաբանությունը: Նույն կերպ նա հուսալի է ամենաանհուսալի թվացող հանգամանքներում, սակայն զգոնությունը կորցնում է, երբ ամեն ինչ խաղաղվել է: Առաջին տպավորությամբ, նրա ուժը Հայաստանի ապագային հավատալու մեջ է եւ սովորական փնթփնթան, երբ խոսքը ներկայի մասին է: Նա ներկայի գործիչ չէ, այլ անցյալի սթափ վերլուծաբան, այդ պատճառով նրա գնացքը մշտապես ուշանում է: Հայաստանյան քաղաքական դաշտի ներկա վիճակում, երբ լիովին ցաքուցրիվ եղած ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերով սկսում է քաղաքական դեմք ու բեւեռ ձեւավորել, Վազգեն Մանուկյանի պահվածքը դարձել եւ շարունակելու է մնալ համախմբման ամենամեծ խոչընդոտը: Այսինքն՝ նա կորցրել է նաեւ ժամանակին իսկական տակտիկ լինելու իրեն բնորոշ առավելությունը, քանի որ քաղաքական գործիչ լինելու պարագան զոհաբերում է մարդկային, անձնական թուլությանը: Այնպես որ, որոշ վերլուծաբանների այն տեսակետը, թե նա որպես կոմպրոմիսային տարբերակ ընդդիմության պայքարի ներկա հանգրվանում՝ նախագահական ընտրություններում, կարող էր դառնալ ընդդիմությանը համախմբող առաջնորդ, իրական չէ: Ինչ-որ իմաստով Վազգեն Մանուկյանը Լ©Տեր-Պետրոսյանի քաղաքական երկվորյակն է: Նա ուժ էր ստանում առաջին նախագահի ներկայությունից եւ աստիճանաբար կորցրեց իր նշանակալիությունը քաղաքական դաշտում վերջինիս բացակայությամբ, որովհետեւ կորցրեց իր իսկական ընդդիմախոսին, իսկ Մանուկյանի համոզմունքով՝ նաեւ միակ արժանի ընդդիմախոսին: Սա Վազգեն Մանուկյանի համար անչափ կարեւոր է, որովհետեւ նրա բոլոր գաղափարները ծնվում են վեճի մեջ եւ ոչ թե ներքին պահանջով: Սակայն հանգամանքները հիմա բավականաչափ փոխվել են եւ այժմ ապավինել Լ.Տեր-Պետրոսյանին ընդդիմախոսելու նախկին դիրքորոշմանը, նույնն է թե՝ ապավինել անցյալի հուշերի վերակենդանացմանը: Վանո Սիրադեղյանը հայաստանյան քաղաքական խաղատախտակի ամենաինքնատիպ ֆիգուրն է: Նրա բացակայությունը շատ ավելի զգալի է, քան ներկաներից շատ-շատերի ներկայությունը: Ավելի ճիշտ՝ նրա բացակայությամբ հայ քաղաքական դաշտը միագույն է, եթե չասենք՝ գորշ-միագույն: Նրա ներկայությունը անհանգստացնող էր, բացակայությունը՝ նույնպես: Վանո Սիրադեղյանը ճշգրիտ բանաձեւումների վարպետ է: Լեզուն եւ քերականությունը ստանդարտ-դասագրքային չեն, ինչպես ինքը: Հանրային գիտակցության մեջ նրա ընդունվածությունը եւ չընդունվելը համարժեք չեն, ուստի տրված գնահատականները անհամատեղելի են. եւ ընդունելն է սուբյեկտիվ, եւ չընդունելը: Առհասարակ, ընդհանուր չափանիշներին անհամապատասխանությունը ցանկացած մշակույթում դժվարընդունելի է, էլ չենք խոսում հայ իրականության մասին: Նա եղել եւ շարունակում է մնալ իր ինքնատիպության պատանդը ե՛ւ անհատական, ե՛ւ հասարակական ընկալումներում: Սիրադեղյանի ինտելեկտը հասնում է ճշմարիտ խորության, սակայն տառացիորեն զուրկ է խորամանկությունից: Այդ պատճառով նա եղավ իսկական պետական գործիչ, բայց երբ փորձեց քաղաքական-կուսակցական գործիչ լինել՝ տապալվեց, բավարար եւ անհրաժեշտ խորամանկություն չունենալու հետեւանքով: Սա, թերեւս, նրա՝ որպես անհատի, ամենամեծ ողբերգությունն է: Ողբերգություն է նաեւ այն, որ մարդախույս եւ մարդամոտ լինելով միաժամանակ, իր միայնակ գայլի բոլոր ընդգծված հատկանիշներով, նա ո՛չ նվիրված ընկեր ունեցավ, ո՛չ արժանի հակառակորդ, չնայած հաջողությունը կիսեց մերձավորների, իսկ ձախորդությունները տարավ միայնակ: Վանոյի լեզուն մշտապես ստեղծագործական ելք փնտրող ինտուիցիայի լեզուն է, որ ցանկանում է ռացիոնալացվել եւ շատ դեպքերում հաջողվում է, սակայն դա նրա վարքը ռացիոնալ չի դարձնում, ուստի մշտապես ջղային մարդու տպավորություն է թողնում: Նույնը նկատելի է նաեւ նրա արձակում՝ դյուրագրգիռ ու բաց ջղերի մի որակ, որ բացառիկ խորության է հասնում, սակայն մնում է հատվածական ու անավարտ: Նրան նույնպես վերապահությամբ կարելի է պրագմատիկ համարել, բայց, ի տարբերություն Վազգեն Մանուկյանի, միանգամայն այլ պատճառաբանությամբ: Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին նրա պատկերացումները իրատեսական են. նա իրական Հայրենիքը նախընտրում է պատմականից: Պատմության հանդեպ նա պատրանքներ չունի: Սա կարող էր պրագմատիզմի բավարար հիմք լինել, սակայն ինքնատիպ հոգեկերտվածքը խանգարում է: Նրա լեզուն ճշգրիտ դիտարկումների եւ ցայժմ եղած լավագույն ընդդիմախոսի լեզու է, որ բոլոր առումներով պակասում է գործող ընդդիմությանը:
- Թադեւոս Խաչատրյան
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան 3
Նախորդ հոդվածներում խոսք եղավ Լ.Տեր-Պետրոսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Սերժ Սարգսյանի լեզվի մասին, այժմ անդրադառնանք Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի լեզվական վարքագրությանը:
Որպեսզի հասկանալի ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՔՈՆԴԻԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաոլո Վալենտինո
Նա սկսեց որպես ռոք աստղ: Ջորջ Բուշի կողմից կապիտուլյացիայի ենթարկված Պետքարտուղարությունում Քոնդոլիզա Ռայսն անմիջապես ջանաց դնել սեփական դրոշմը ամերիկյան արտաքին քաղաքականության վրա` տեսականորեն հիմնավորելով ...ՎՈԼՖՍՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՁԵՒԸ ԴԱՏԱՊԱՐՏԵ՞ԼՆ Է
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ ՀՀ փաստաբանների պալատում ասուլիս էր հրավիրել փաստաբան Կարեն Մեջլումյանը, որը պաշտպանում է Սիլվա Ասատրյանին: Վերջինս մեղադրվում է ԱԺ պատգամավոր, կենտրոնի արտոնյալ կառուցապատողներից մեկի` Մելիք Գասպարյանի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ
2
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության մասնակցությամբ վերջին` նոյեմբերի 16-ի հանրահավաքի DVD-ները մոտ 50 հազար օրինակով բազմացվել եւ բաժանվում են հանրապետությունով մեկ:
Դրանց տարածմանը մարզերում մասնակցում ...ԴԱՎԱՃԱՆ Է ՆԱ, ՈՎ ԼՌՈՒՄ Է
1
Արցախյան ազատամարտի նվիրյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը հասարակությունն առաջին հերթին կապեց 2007-ի ԱԺ ընտրությունների հետ, ու թեեւ ընտրություններն անցան, նրանք մինչ օրս էլ ...ԲՅՈՒՋԵ 2008՝ ՌԻՍԿԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ԳՐՈՀԱՅԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու (երկրորդ ընթերցում), ինչպես նաեւ 2008-ի պետբյուջեի նախագծի չտեսնված, չլսված ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ «ՓԱՅ» Է ՈՒԶՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ Ազգային ժողովում 2008 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը միակն էր, որի անդամներից որեւէ մեկը ելույթ չունեցավ եւ որեւէ վերաբերմունք չարտահայտեց ...ՉՈՐՐՈՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՆՉԵԼ
Գայանե Բաբայան
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին ԱԺԴ առաջնորդ Արշակ Սադոյանը եւ ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը: Ասուլիսին ոչ մի հեռուստատեսություն չէր ներկայացել, եւ դրա պատճառը ոչ թե Արշակ Սադոյանի հայտարարելիքն էր, ...ԱԿԱՆ ՉԷ, ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է
Ազգային միաբանության նախագահության երեկվա նիստին հաջորդած միջոցառումը թատերական բեմականացում էր հիշեցնում, ավելի ճիշտ` կռապաշտական ծես, որի մասնակիցները քրտնաջան, հնարավոր ու անհնար բոլոր հնարքներով գովաբանում ...1 ՏԱՐԻ 153 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
ՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԻՆՉ ՈՐԱԿՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հեղինե ՄանուկյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԻԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԷՐ

ՈՐՍԱԳՈՂԵՐԸ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ
Արփի ՀարությունյանԻ՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Թոմաս դը Վահալ1 ՏԱՐԻ 149 ՕՐ...

- 1918 Մահացավ գավառական գրականության ներկայացուցիչներից, հեղափոխական գործիչ և Օսմանյան խորհրդարանի Մշո պատգամավոր Գեղամ Տեր Կարապետյանը:
- 1967 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
- 1974 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
- 1989 Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

