
ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
- Երեկ Երեւանը հրաժեշտ տվեց 87-ամյա նկարչուհի Արմինե Կալենցին, մի կնոջ, որը մի քանի սերունդ էր իր մեջ կրում եւ երկու կյանք: Մի կյանքում նա եղել է հայ դասական նկարիչ Հարություն Կալենցի կինը, պաշտպանը եւ իր անձը նրան ու իր երեխաներին նվիրողը, մյուսում` ազատ արվեստագետ, որը չի թողնում, որ որեւէ բան խանգարի ու ետ մղի իրեն իր արվեստից, անգամ ընտանիքը:

Արմինե Կալենցը մի քանի տարի առաջ կորցրեց տեսողությունը եւ մինչեւ այն պահը, երբ կարողանում էր դույզն-ինչ տեսնել, նկարում էր կավճամատիտներով, օգտագործելով այն գույները, որը տեսնում էր: Մինչեւ վերջ, եւ Հարություն Կալենցի մահից հետո էլ, Արմինեն` սիրահարված իր ամուսնուն ու նրա ստեղծած կտավներին հատկապես, այնուամենայնիվ հայտնի էր երիտասարդ նկարչուհիներին ուղղված իր խորհուրդներով` «Մի ամուսնացեք նկարիչների հետ, որովհետեւ ուժեղը միշտ ճնշում է, եւ կին նկարիչը կկորցնի իր անհատականությունը»: Արմինե Կալենցը, բացի նկարելուց, իր կյանքում գրեց երկու գիրք` «» եւ «Մտորումներ»: Այդ գրքերը մինչ այժմ մեզանում չեղած բաներ էին. նախ, որ գրված էին բացառիկ անկեղծությամբ եւ ազատությամբ, մանավանդ որ` Արմինեն կարող էր զանազան ճշմարտություններ ասել ու գրել մարդկանց մասին, որոնք ողջ էին եւ «անբիծ» անուններ ունեին մեր մշակույթի աշխարհում: «»-ը ցուցադրում էր ոչ միայն հզոր նկարիչ Հարություն Կալենցին` իր խենթությունների մեջ, ընտանիքում, սովետական կեղծ միջավայր ընկած ազատ մարդու պահվածքի մեջ, այլեւայլ բավական ինտիմ բաներ..., այլեւ պատմությունն էր մի քանի սերնդի` սփյուռքում ու հայրենիքում ապրող: Ինչպես նաեւ` հարաբերությունը մի ընտանիքի, որտեղ այր ու կին նկարիչ են... օրինակ` հետաքրքիր է, որ այդքան ազատ, մաքուր, հավերժական պատանի Հարություն Կալենցը չի թողել իր կին Արմինեին տղամարդ բնորդ ունենալ` զգեստավորված անգամ, որովհետեւ «նա գիտեր, որ նկարչի ու բնորդի կապը սիրահարվածությունից էլ վեր մի բան է»: Եղեռնի որբ Հարությունի ու եղեռնից 5 տարի հետո ծնված Արմինեի հարսանիքը 1943 թվի մայիսի 2-ին էր, «Զատկի հաջորդ շաբաթ օրը», Բեյրութի Սբ.Նշան եկեղեցում, այն խորանի առաջ, որտեղ Կալենցի «Մադոննան» էր, որի բնորդը Արմինեն էր: Հարությունը արդեն Բեյրութում հայտնի նկարիչ էր, իսկ Արմինեն` նրան սիրահարված նկարչուհի աղջիկ, որը եկել էր Հարությունի մոտ նկարչության դասեր առնելու, բայց կյանքը կապեց նրա հետ: Կալենցները Հայաստան եկան փոքրիկ տղային գրկած, 1946թ. հունիսի սկզբին` հայրենադարձների երկրորդ քարավանով: Հայաստան ոտք դնելու առաջին հուզաշատ օրը նրանցից իրեր գողացան. դա այն թվերն էր, որ գողությունը քաջություն էր համարվում Սովետական Հայաստանում, մանավանդ` հայրենադարձներից: Կալենց ամուսինները աղքատ ապրեցին, բազմաթիվ տներ փոխեցին, մինչեւ թույլտվություն ստացան Բլուր թաղամասում տուն կառուցել, մի տուն, որի ավարտը Հարություն Կալենցը չտեսավ, իսկ Արմինեն կյանքի նպատակ դարձրեց ավարտել ու մի հարկը դարձնել Հարությունի տուն-թանգարան: Այժմ իհարկե` երկուսի տուն-թանգարանը կլինի: Մի քանի տարի առաջ Բլուրի այդ փողոցը անվանվեց Կալենցի փողոց, Արմինեն մի քանի տարի ապրեց իր ամուսնու անունը կրող փողոցում, թե դա ինչ է նշանակում` ապրել ամուսնու անունը կրող փողոցում` երեւի աշխարհում քիչ կանայք կան, որ գիտեն... «» գրքում Արմինեն նկարագրում է իրենց տուն տեղափոխվելու պատմությունը. «1948 թվականի հունվարի 6-ին մենք փոխադրվեցինք մեր նոր տունը: Ձմեռ էր ու շատ ցուրտ: Կալենցը աշնանը շրջիկ արվեստանոցի հետ գնացել էր Մխչյան գյուղ եւ մալարիայով վարակված վերադարձել: Եւ ահա այդ հիվանդությունն սկսեց ի հայտ գալ, դողը, մրսուքը, ջերմությունը հաջորդում էին իրար: Ի վերա ամենայնի` փող էլ չունեինք, մայրիկս իմ զգեստները տանում էր սեւ շուկա եւ վերադառնում մի շիշ ձեթով ու մի քիչ շաքարավազով: Կալենցի վիճակը շատ ծանր էր, նա լաց եղավ մի օր. «Մեռնելու եմ հեռու իմ եղբայրներից, առանց նրանց տեսնելու»: Ես օգտվում էի նրա ջերմությունից` ոտքերի տակ դնելով երեխաներիս, որ գոնե մի քիչ տաքանան...»: Սովետական ԿԳԲ-ն, իհարկե, իր ողջ հնարներով հետապնդում էր սփյուռքից եկած նկարիչներին, քաղաքականությունից չհասկացող նկարիչներին մեղադրում էր զանազան իզմ-երի մեջ, տանում-բերում էր իր հայտնի սենյակները, եւ շատ շուտով հայրենադարձ-նկարիչները, հատկապես Փարիզից եկածները մեկը մյուսի ետեւից կործանվեցին, այդպես էլ գլխի չընկնելով իրենց մեղքը: Մի պատմություն կա, որ պատմել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը. Հարություն Կալենցին մի օր կանչում են ԿԳԲ, ասում են. «Մենք իմացել ենք, որ դու երեկ մի ընկերոջ հետ խմել ու երգել ես «Մեր հայրենիք» երգը»... Կալենցն էլ իրեն չի կորցնում, ասում է` «Էս տասը տարի կա` ձեր հայրենիքն եմ երգում, մի օր էլ թողեք «Մեր հայրենիքը» երգեմ...»: Արմինե Կալենցը կրակ ու բոց դարձած` ամեն ինչ անում է, որ ամուսնուն մի վնաս չտան, թեեւ միգուցե այդ ամենն էլ` չհասկացվածության հետ միասին պատճառ դարձան, որ Հարություն Կալենցը վաղ հեռանա կյանքից... Ստալինի մահվան հաջորդ տարին նկարիչների միությունում համագումար էր, վախի ու կեղծ ելույթների մթնոլորտում հանկարծ ելույթ է ունենում Արմինե Կալենցը, բարձրանում է ամբիոն ու ասում` «շատ վատ են վարվում մեր` հայրենադարձներիս հետ...», թվարկում է սփյուռքից եկած տաղանդավոր այն նկարիչների անունները, որոնք արդեն մահացած, ինքնամեկուսացած, հոգեբուժարան են ընկած, ասում է. «Դուք վարվում եք մեզ հետ այնպես, ինչպես Ամերիկայում նեգրերի հետ են վարվում»: Սարսափելի շփոթ, իրարանցում, համագումարի այդ երեք օրը զբաղվում են միայն Արմինեին քննադատելով... «Այն պահին, երբ ես խոսում էի, իմ աչքերը հանդիպեցին իմ ընկերներին, հասկացա, որ նրանք ինձ չեն պաշտպանելու, եթե հարկ լիներ, ու հետագա 15 օրերին իմ տեղացի ընկերները լրիվ օտարացած էին ինձանից, նրանք սպասում էին, թե ինչ կլինի ինձ հետ, ոչ բարեւում էին, ոչ ճանաչում: Անցավ 15 օրը, ինձ ոչինչ չեղավ, մոտեցան ինձ, գովաբանեցին եւ ասացին, որ ոչ միայն հայրենադարձների անունից պիտի խոսեի, այլ նաեւ իրենց»: Արմինե Կալենցը ամուսնուց հետո ապրեց ուղիղ 40 տարի, մնաց մենակ իր արվեստի հետ, տառապեց, պայքարեց ու դուրս եկավ իր «Կյանք» նկարաշարն ստեղծած, որը նայելիս մարդ այն տպավորությունն է ստանում, որ նկարները արել է մի աղջիկ, որը նոր-նոր ծանոթանում է աշխարհի երեւույթներին, նա նկարեց բաներ, որոնք ստիպեցին հայ արվեստագետներին նրան նայել ոչ իբրեւ Կալենցի կնոջ, այլ մի վառ անհատականության ու տաղանդավոր մարդու. «Պետք է խոստովանել, որ Կալենցի կորստից հետո մինչեւ երեխաներս ամուսնացան, եղան իմ ամենաանհանգիստ եւ լրջորեն արվեստին տիրապետելու տարիները: Որոշելով այլեւս լրիվ նվիրվել նկարչությանը` ես հրաժարվեցի ամեն ինչից եւ իսկապես ամենայն լրջությամբ մտա արվեստի տաճար` վերջնականապես կյանքի հանդեպ հետաքրքրությունս կորցնելով»: Արմինե Կալենցը` մարմնով փոքր, բայց ուժեղ մի կին, ամբողջ կյանքում պայքարեց իր ազատության համար, մի ազատություն, որ իրեն պետք էր ստեղծագործելու համար:n
- Գայանե Բաբայան
ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան 1
Երեկ Երեւանը հրաժեշտ տվեց 87-ամյա նկարչուհի Արմինե Կալենցին, մի կնոջ, որը մի քանի սերունդ էր իր մեջ կրում եւ երկու կյանք: Մի կյանքում նա եղել է հայ դասական նկարիչ Հարություն Կալենցի կինը, պաշտպանը եւ ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխեն Քեշիշյան
Շաբաթ օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի կինոդարանում տեղի ունեցավ կինոռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «` պատերազմի եւ խաղաղության ժամանակ» ֆիլմի ցուցադրությունը:
Նշենք, որ ֆիլմը Մեքսիկայում օրերս մասնակցել ...ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Դատարանները Վլադիմիր Պուտինի այդքան էլ գաղտնի զենքը չեն: Կրեմլի ուժեղ հսկողությունը դատական համակարգի վրա Ռուսաստանը պահում է ոչ ազատական պետության վիճակում եւ չափազանց հարմար միջոց է Պուտինի թշնամիների ...ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴԻՐԸ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎ «ՋՐՎԵՑ»
Գագիկ Աբգարյան
Երբ մամուլում հաղորդագրություն հայտնվեց, որ ԱԺ-ում լսումներ են լինելու Թեղուտի թեմայով, հատկապես հանքավայրի շահագործումը սկսելու մասին կառավարության որոշումից հետո, տպավորություն ստեղծվեց, թե հայրենի ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ, ԹՎԵՐ
Միքայէլ Հայրապետեան
Լիներ այսօր Շեքսպիրը, բացառված չէ` իր «բառեր, բառեր, բառերի» հանգույն ասեր «թվեր, թվեր, թվեր»: Քավ լիցի, ոչինչ չունենք հանգուցյալ Հեյդար Ալիեւի նկարած թվերի մասին ժամանակին պատմվող անեկդոտների դեմ, նաեւ ...ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԴԵՄ ՉԵՆ
Մարինե Խառատյան
Կիրակի ցերեկը, Սիլիկյան թաղամասի «Թերջյան» հյուրանոցային համալիրում կայացել է ընդդիմադիրների մասնակցությամբ Դաշնակցության նախաձեռնած նախընտրական բլոկի, կամ ինչպես դրա մասնակիցներն են ձեւակերպում` երրորդ ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՌԱՄԿԱՎԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի եւ նրա ղեկավարած «Դաշինք» կուսակցության այդքան սպասված ռամկավարացումը: Կուսակցության երկրորդ եւ վերջին համագումարի օրակարգում ընդամենը մեկ հարց էր «Վերակազմավորման ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԸ 5500 ՏՈՆՆԱ ՑՈՐԵՆ ԱՐԺԵ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ՞Մ
Հեղինե Մանուկյան
Արհեստակցական միություններն աշխարհում աշխատավորների արժանապատիվ կյանքի կազմակերպման եւ նրանց շահերի պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներ են, որոնք ցանկացած պահի կարող են պարալիզել պետության ...ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԳՈՒՄԱՐ ՀԱՎԱՔՎԵՑ
Ավարտվեց հերթական համահայկական դրամահավաքը: Անշուշտ վատ չէ, որ աշխարհասփյուռ հայությունը հոգ է տանում իր հայրենիքի մասին եւ պատրաստ է իր դրամական աջակցությունը բերել հայկական գյուղերի շենացման գործին:
...1 ՏԱՐԻ 152 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում փորձում է ձեւավորել նախընտրական նոր ֆորմատ: ՀՅԴ-ն լավ է հասկանում, որ իր թեկնածուն` առանձին վերցրած ոչ միայն հաղթելու շանս չունի, այլեւ կարող ...
ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՇՈՏՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ՀԱԿԱՌԱԿ ԹՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Միքայէլ Հայրապետեան
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ
Սուրեն Խաչատրյան
ՀՅԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԵՏ «ՓԱՅ» Է ՄՏՆՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԻՆՉ ՈՐԱԿՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հեղինե ՄանուկյանՈՐՍԱԳՈՂԵՐԸ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ
Արփի ՀարությունյանԻ՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Թոմաս դը Վահալ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

