
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
- Նախընտրական շրջանի մեկնարկի սկզբում այնպիսի տպավորություն էր, որ իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ռեսուրսներն ուղղակի անսպառ են:

Քանի որ հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանի հիմնական կամ գուցե թե միակ մրցակիցը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանության քարոզչամեքենան նրա դեմ հանեց այնպիսի կարկառուն հակալեւոնականների, ինչպիսին Արշակ Սադոյանն է, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը: Թվում էր` Հայաստանի քաղաքական դաշտում հակալեւոնականների պակաս առանձնապես չի զգացվի, եւ ընտրություններին մոտենալուն զուգահեռ իշխանությունը ռազմաճակատի գիծ կուղարկի ռեզերվի նոր ուժեր, որոնք կլրացնեն մաշված եւ իրենց դարն անցած սադոյանաքոչարյաններին: Իսկ այդպիսին կարող էին լինել Հանրապետական կուսակցության եւ նրա հետ կոալիցիա կազմած ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունների ավելի քան հարյուր պատգամավորները: Ի վերջո` այդ մարդիկ ստացել են հասարակության մեծ մասի վստահությունը, եւ նրանց խոսքը կարող էր կողմնորոշիչ լինել հասարակության համար: Սակայն քարոզարշավի վերջին շրջանի զարգացումներից տպավորությունն այնպիսին է, որ բռնի ուժով եթեր ուղարկված ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները միտումնավոր են անհեթեթություններ դուրս տալիս, որ Սերժ Ազատիչը հրաժարվի նրանց ծառայություններից: Օրինակ` օրերս ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եթերից արտաբերեց իր նժդեհական-ցեղակրոն մտքի հերթական շեդեւրները: Հեռուստալրագրողի հարցին, թե, իր կարծիքով, Սերժ Սարգսյանը քանի՞ տոկոս ձայն կստանա նախագահական ընտրություններում, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Այնքան ձայն, ինչքան Հանրապետական կուսակցությունը ստացավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Այսինքն` ՀՀԿ անդամը վստահ է, որ իր կուսակցության նախագահի թեկնածուն փետրվարի 19-ին ստանալու է ընդամենը 32 տոկոս ձայն, որովհետեւ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում ստացել էր մոտ 450 հազար ձայն: Շարունակելով Զոհրաբյանի տրամաբանությունը` ստացվում է, որ նա չի հավատում, որ Սերժ Սարգսյանը, համենայնդեպս առաջին փուլում, հաղթելու է իր հիմնական մրցակցին: Իսկ երբ լրագրողը Ռազմիկ Զոհրաբյանին հարցրեց, թե ի՞նչ կարծիքի է ինքը նորընծա հանրապետականների մասին, վերջինս անկեղծորեն խոստովանեց, որ նրանք ՀՀԿ են մտել «իրենց ղեկավարի ետեւից»: Այսինքն` Ռազմիկ Զոհրաբյանն ու նրա բազմաթիվ կուսակիցներ շարունակում են հոգու խորքում մնալ այն կարծիքին, որ Ազատիչը ոչ թե իրենց, այլ ալրաղացի լյովիկների շեֆն է: Մտքի այս գոհարները լուրջ մտածելու տեղիք պետք է տան ընտրությունների գնացող եւ առաջին փուլում հաղթելու ծրագիր ունեցող Սերժ Սարգսյանին: Ի դեպ, մտքի շեդեւրների հարցում ՀՀԿ պատգամավորներից ետ չեն մնում նաեւ ԲՀԿ-ականները: Օրինակ` օրերս «Ուրբաթ» ակումբում, երբ լրագրողները շատ խնդրեցին ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանին, որ նա գոնե մի դրական խոսք ասի իրենց միասնական թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին, վերջինս երկար մտածեց եւ կարողացավ ասել միայն հետեւյալը. «Լավ է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ ժամը 12-ը չի քնում»: Իհարկե, Բոստանջյանը չասաց, թե չքնելու դեպքում վարչապետն ի՞նչ է անում, սակայն սույն փաստը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ կա՛մ ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում, մեղմ ասած, մտքի լուրջ դեֆիցիտ կա, կա՛մ այդ մարդիկ ուղղակի միտումնավոր են անհեթեթություններ ասում, որ նախընտրական քարոզարշավի փուլում իրենց վրա հույս չդնեն: Իսկ թե ՀՀԿ համագումարից ընդամենը երկու օր առաջ ուղիղ եթերից ինչ որակի անհեթեթություններ էին դուրս տալիս, ընդ որում՝ խիստ ահաբեկված տեսքով, ՀՀԿ խորհրդի անդամներ Գագիկ Մինասյանն ու Մկրտիչ Մինասյանը, այդ ելույթների մեկնությունը թողնում ենք քաղաքագիտություն ուսումնասիրող ապագա սերունդներին: Կարծիք կա, որ այս ամբողջ կոալիցիոն փունջն ամենեւին էլ սարսափահար չէ Լեւոն Տեր-Պետրոսյանից, եւ նրանց ընդամենը ինտելեկտուալ պաշարը չի հերիքում պաշտպանել իրենց շեֆին, քանի որ իրենք խորհրդարան են եկել կոճակ սեղմելու եւ ոչ թե ինչ-որ մեկին պաշտպանելու առաքելությամբ, որ իրենք իրենց վճռական խոսքը կասեն ընտրակեղծիքների եւ ոչ թե հեռուստաեթերի միջոցով: Սակայն սա եւս լուրջ արդարացում լինել չի կարող, քանի որ մեր հավաստի աղբյուրների համաձայն` նրանցից շատերը ուղիներ են մտածում, թե ինչպես «քսիֆ» ուղարկեն մյուս ճամբար, որ իրենք այս անգամ պատրաստ են քվեաթերթիկները «կողմնորոշել» այլ ուղղությամբ: Իհարկե, չի կարելի ասել, որ ողջ այս կոալիցիոն փնջում բոլորն են վախեցած ու լրատվամիջոցներից փախած. ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, չգիտես ինչպես, հասցնելով 24 ժամում լինել բոլոր եթերներում եւ բոլոր թերթերի էջերում, փորձում են Ազատիչի թասիբը պահել: Սակայն այստեղ եւս առաջանում է մեկ, բայց խիստ տրամաբանական հարց. թե՛ ՀՀԿ եւ թե՛ ԲՀԿ ղեկավարությունը նախընտրական փուլում ու ընտրություններից հետո հայտարարում էր իրենց խմբակցությունների ինտելեկտուալ պոտենցիալի մասին: Իհարկե, մեծ ցանկության դեպքում երկու պատգամավորով էլ կարելի է 100 հոգանոց քարոզարշավ անել, սակայն հարցը, թե, այնուամենայնիվ, ի՞նչ պատահեց ՀՀԿ-ԲՀԿ խորը ինտելեկտի հետ, եւ ինչու՞ են այդ «ինտելեկտի» կրող ՀՀԿ եւ ԲՀԿ շարքային պատգամավորները վախեցած մտել տարբեր ծակեր, որտեղից նրանց ոչ մի լրագրող չի կարողանում դուրս հանել՝ մնում է բաց:
- Ավետիս Բաբաջանյան
100 ԴՐԱՄ` Ի ՆՊԱՍՏ ՇՈՒՇԻԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնում մի քանի օր է ցուցադրվում են հայոց հնագույն եւ լեգենդար բերդաքաղաք Շուշիի մասին պատմող լուսանկարներ: Ցուցահանդեսը կոչվում է «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից»:
Ցուցադրվում ...ՏՈՆ` ԼԵՑՈՒՆ ՏԽՐՈՒԹՅԱՄԲ ԵՒ ՓՈՒՉԻԿՆԵՐՈՎ
Գայանե Բաբայան
Ազգային գրադարանի դահլիճ տանող ճանապարհը «Մշակութային հիշողության պուրակով» է անցնում, շատ լավ անվանում են, գտել, չէ՞, պուրակի համար: Այնտեղ երեկ տոնում էին «Հեռուստատեսության օրը»` որը Ազգային գրադարանը ...Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Թոմաս դը Վահալ
Հարավային Կովկաս` երեք պետություն` Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան, միշտ էլ եղել են սահմանային հողեր: Այն տեղաբաշխված է Սեւ եւ Կասպից ծովերի, Եվրոպայի եւ Ասիայի, Ռուսաստանի եւ Իրանի, քրիստոնեության եւ իսլամի ...ԹԵԿՈՒԶ ՎԱՏԸ, ԲԱՅՑ` ԴԱՇՆԱԿԻՆԸ
Գագիկ Աբգարյան
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր եւ ՀԴԿ նախագահ Արամ Գ.Սարգսյանը: Մինասյանը խոսելով ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներին պատկանող ձեռնարկություններում ...ՄԻԱՅՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԵԶՎՈՎ
Էլմիրա Մարտիրոսյան
Սուրճ ներկրող, վերամշակող եւ արտահանող «Ռոյալ-Արմենիա» ընկերության գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը երեկ անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը: Նիստից առաջ զրուցեցինք ամբաստանյալների փաստաբան ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼԵԶՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Թադեւոս Խաչատրյան
«Գաղտնիքը ոչ թե ընդհանրապես իրեն լավ կամ վատ պահելու մեջ է, այլ բոլորի հետ միեւնույն ձեւով պահելու մեջ»: Բեռնարդ Շոու
Lեզուն իրականության եթե ոչ միակ, գոնե հարաբերականորեն համազոր այլակեցությունն է, ...ՆԱԽԱԳԱՀ, ՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻ ԼԵՔՍԻԿՈՆԻՑ Է ՕԳՏՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«Ընդհանուր առմամբ փորձել են իրենց փողը պակասեցնել, ցույց տալ բյուջեում աճ: Շատ տարօրինակ կերպով խոսում են 2. 5 մլրդ դոլար բյուջեի մասին, չնայած (դոլարի) կուրսը հստակ չեն նշել:
Անշուշտ ընտրություններից ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան 2
Նախընտրական շրջանի մեկնարկի սկզբում այնպիսի տպավորություն էր, որ իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ռեսուրսներն ուղղակի անսպառ են:
Քանի որ հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանի հիմնական կամ գուցե ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՆԵՒՐՈՒ՞Մ Է
Մարինե Խառատյան
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` Հռոմից վերադառնալուց հետո երեկ կուսակցությունը պաշտոնապես դիմել է Ռոբերտ Քոչարյանին` կոչ անելով «ընտրողներին ազատ կամքի արտահայտման լիարժեք հնարավորություն ...ՀՈՐԴՈՐԵՔ ԿԱՄ ՊԱՐՏԱԴՐԵՔ
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր աջակից մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ երեկ դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենին եւ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների ...1 ՏԱՐԻ 148 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵԶ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ

ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
Սուրեն Խաչատրյան
ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՏՐՈՒԲԱԴՈՒՐԸ
Մարինա ԲաղդագյուլյանՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
Գայանե Բաբայան
ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՇՈՏՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՀԱԿԱՌԱԿ ԹՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Միքայէլ Հայրապետեան
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ
Սուրեն Խաչատրյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՑՆՑՈՏԻՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
ԱՍԱ` ՈՎՔԵՐ ԵՆ ՔՈ ԹԻՄՈՒՄ, ԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ
Վարդան Հարությունյան
- 1965 Մահացավ երգիծաբան Լեո Կամսարը: (Ծնվ. 1889 թ.):
- 1980 Սահմանվեց Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի, Մ. Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու մասին:
- 1988 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ.-ի ցեղասպանության դատապարտման մասին»:
- 1988 Օքսֆորդում (Անգլիա) հրավիրվեց «Հիշել հանուն ապագայի» թեմայով միջազգային գիտական նստաշրջան, որտեղ բազմիցս հիշատակվեց հայոց ցեղասպանությունը:
- 1993 Դրամաշրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամային միավոր՝ «դրամ»-ը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

