
ԻՆՉ ՈՐԱԿՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
- Բավական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերին կամ ստորին շրթունքը շարժվի ու որեւէ հնչյուն արտաբերվի, իշխանություններն ու նրանց մերձիշխանական շրջապատն ընկնում են հիստերիկ ջղաձգումների մեջ ու ինքնապաշտպանական բնազդը հուշում է անմիջապես հարձակման անցնել, գործի դնել հակաքարոզչական ծանր հրետանին:

Ընդ որում` մեթոդների մեջ խտրություն չի դրվում, հարձակվում է ով ինչպես կարող է, երբ կարող է: Նախորդ օրն էլ շարքային պատգամավորի իր դիրքերից Լեւոն Տեր-Պետրոսյան «թիրախի» վրա հարձակում գործեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ այն միտքն արտահայտեց, թե «...Այդ մարդը չի կարող աշխատել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ ա) փորձում է խաբել հասարակությանը, բ) չի տիրապետում իրավիճակին եւ ինֆորմացիային, գ) չի կարող գործ ունենալ փաստերի հետ եւ վերլուծականներ անել»: Քանի որ պրն Աշոտյանը, ինչպես ինքը խոստովանեց, շարքային ՀՀԿ-ական է` իր սուբյեկտիվ գնահատականներով, հետաքրքիր էր իմանալ նրա` որպես շարքայինի պատասխանը, թե այդ որ որակներն են Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռում աշխատել ՀՀ նախագահի պաշտոնում, որ, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը չունի: Պատգամավորը սկզբում դեմագոգիայի հնարքով փորձեց ժամանակ շահել Սերժ Սարգսյանի ունեցած-չունեցած պլյուսները մտովի ի մի բերելու համար, հետո սկսեց ձոնն առ Սերժ Սարգսյան. «Անկեղծ ասած, մենք միտք չունենք մեր թեկնածուի առավելություններն ընդգծել եւ քցել այլոց որակը, կոռեկտ չեմ համարում հիմա համեմատական վերլուծությունը հատկանիշ առ հատկանիշ: Հիմա, կարծում եմ, կոռեկտ չի եւ ճիշտ չի: Մեզ համար ակնհայտ է Սերժ Սարգսյանի բացարձակ վարկանիշը եւ բացարձակ առավելությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ուստի դետալացված անալիզի կարիք մենք չենք զգում: Մի քանի բան կուզեմ թվարկել, ոչ թե որ չունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ ես ասեմ այն, ինչ որ ունի Սերժ Սարգսյանը, դուք ինքներդ կհասկանաք, թե ինչ չունի Տեր-Պետրոսյանը` ուժեղ կամային հատկանիշներ, իրավիճակի լիարժեք տիրապետում, սարսափելի բարձր աստիճանի կոմպետենտություն` երկիրը ղեկավարելու համար, հստակ ծրագիր, հստակ հենարան` ի դեմս ՀՀԿ-ի եւ կարծում եմ, կարող եք որոնել այլ բեւեռում` կա՞, թե՞ չկա»: Եւ ընդհանրապես, ըստ Աշոտյանի, «Ճիշտ կլիներ յուրաքանչյուրը իր ներսում իր ուժեղ եւ թույլ կողմերի վերլուծություն աներ, այդ դեպքում շա~տ-շատերը չէին առաջադրվի, այդ թվում` նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Վերը նշված հարցերի մասին խոսեցինք նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Բոստանջյանի հետ, որը նախօրոք զգուշացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված որեւէ բան չի ասելու, «քանի որ նա իմ առաջին նախագահն է եւ վերջ` այդքանով թեման փակված է»: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ հատկանիշների պոտենցիալ կրող պետք է հանդիսանա երեք ամիս անց նախագահի աթոռին բազմող թեկնածուն: «Նա պետք է լինի ժողովրդավար, այն չափով ժողովրդավար, ինչ չափով որ ընկալելի է մեր հասարակության համար: Պետք է ամեն մի նախագահ ուզենա, որ այն երկիրը, որն ինքը կառավարում է` գնա հաջողությունների, թեկուզ դանդաղ քայլերով եւ մեծապես նպաստի այդ քայլերին: Նախագահը պետք է ապահովի հատկապես մեզանում օրենքի գերակայության ինստիտուտը, ինչպես որ բոլոր քաղաքակրթված աշխարհներում, մինչեւ անգամ այն պահին, երբ մենք սխալ օրենք ենք ընդունում, դա պետք է գոյություն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ այն փոփոխված չէ: Նախագահը պետք է իր ամբողջ 24 ժամով նվիրված լինի տվյալ երկրի հոգսերի թեթեւացմանը եւ դրանց վերացմանը: Բոլոր այն մարդիկ, որոնք այդ պոտենցիալը չեն կարող ունենալ, դա ինձ համար դառնում է ոչ ցանկալի հատկանիշներով մարդ»: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի որակներին. «Ես կուզեմ կիզակետվել հիմնականի վրա: Երբ ասում ենք զարգացած հասարակություն, մարդ, հասկանում ենք, կոպիտ ասած` սպառում: Ես համոզված եմ, որպես կարդացած եւ մտածող մարդ, որ Հայաստանում սպառման մակարդակը գտնվում է այնպիսի աստիճանի վրա, որը ավելի շատ է, քան մենք կարող ենք քրտինք թափել, այդքան արտադրել, այսինքն` մեր ֆիզիկական եւ մտավոր քրտինքը չի կարող բավարարել սպառման տվյալ պահին գոյություն ունեցող մակարդակին: Այն մարդիկ, որոնք կարողանում են նման մակարդակ ապահովել, պետք է տվյալ երկրի եւ հասարակության համար ավելի ցանկալի լինեն»` փիլիսոփայեց պրն Բոստանջյանը: Նախագահ դառնալու հավակնություններ ունեցող ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ կարծում է, որ «Մեր երկրի ապագա նախագահը պետք է պարկեշտ, ազնիվ, հայրենասեր, խելացի մարդ լինի, շրջապատված չլինի վարկաբեկված մարդկանցով եւ կարողանա կենտրոնացված ու նպատակաուղղված աշխատանք տանել, միջազգային որոշակի ճանաչում ունենա, շրջահայաց լինի եւ գիտակցի, որ ինքը բոլորի նախագահն է եւ ոչ թե` ով իրեն ընտրեց»: Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ նախագահի աթոռին հավակնողներից ոչ բոլորն են, որ ունեն իր նշած հատկանիշները, իսկ թե ովքեր հատկապես, կոռեկտ չհամարեց նշել:
- Հեղինե Մանուկյան
ԻՆՁ ԹՎՈՒՄ Է` ԻՄ ՏԵՂԸ ՈՉ ՄԵԿԸ ՉԳԻՏԻ...
Գայանե Բաբայան
Սկիզբը նախորդ համարներում Ես գնացի նորից էդ գյուղը, իմ աշխատած սովխոզը: Նիկալաեւիչի տեղը մի հատ վրացի էին բերել ժամանակավոր, ես գնացի նրա մոտ, ասի` Նիկալաեւիչը պիտի ինձ օգներ, որ ես իմ հարցերը լուծեմ, ...ԳԱՌԶՈՒԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ
Մարինա Բաղդագյուլյան
Ամեն մի հայ որեւէ ֆրանսիացու հետ խոսելիս առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ինքը Գառզուի, Ազնավուրի հայրենակիցն է: Իսկ մշակութային գործիչները սալոններում, ցուցադրությունների կամ միջոցառումների ժամանակ ...ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏԱԽՏԱԿ
Լոտար Ռյուլ
Եվրոպական անվտանգության քաղաքական շահերը ընկած են Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա: Աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությունը եւ Եվրոպային հարեւանող երկրներում ճգնաժամային իրավիճակները հետին պլան են մղել ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
Ավետիս Բաբաջանյան 2
Մենք` հայերս, համոզված ենք, որ աշխարհի ամենաբազմաչարչար, ամենատառապած եւ օտարների կողմից բռնությունների ենթարկված ազգն ենք, որին սակայն, ինչպես միշտ, հաջողվել է փյունիկի պես հառնել մոխիրներից:
Սակայն ...ԻՄ ԹԻՄՆ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ Է, ԲԱ՞ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԹԻՄԵՐՆ ՈՎՔԵՐ ԵՆ
Մարինե Խառատյան
Քաղաքական վերջին իրադարձությունների մասին իր տեսակետներն ու գնահատականները ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ հայտնեց «Փակագիծ» ակումբում: Չնայած լրագրողների մի մասը դժգոհ էր, որ դժվարությամբ է գտել ասուլիսի ...ՈՐ «ՉՈՐԵՔԹԱԹ» ՏՈՒՆ ՉԳՆԱՔ
Էլմիրա Մարտիրոսյան
Ինչ լինի` հայի գլխին պետք է լինի: Եթե փողոցները քանդել են վերակառուցման նպատակով եւ ճանապարհային խցանումներ են, ուրեմն դա Երեւանն է, եթե շտապօգնության մեքենան հիվանդ տեղափոխելիս ժամուկես մնում է խցանման ...ԻՆՉ ՈՐԱԿՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հեղինե Մանուկյան
Բավական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերին կամ ստորին շրթունքը շարժվի ու որեւէ հնչյուն արտաբերվի, իշխանություններն ու նրանց մերձիշխանական շրջապատն ընկնում են հիստերիկ ջղաձգումների մեջ ու ինքնապաշտպանական ...1 ՏԱՐԻ 147 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-2007
Երկու օր առաջ նորից զինված «ռազբորկա» է տեղի ունեցել, այս անգամ Երեւանամերձ Փարաքար գյուղում, դեպի Մերձավան տանող ճանապարհին: Արյունոտ դրաման խաղարկվել է «Ռուբինա» ռեստորանի հարեւանությամբ (նկարում):
...
ՄԵԶ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ

ԲԱՑՎԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ
Սուրեն Խաչատրյան
ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՏՐՈՒԲԱԴՈՒՐԸ
Մարինա ԲաղդագյուլյանՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ
Գայանե Բաբայան
ԱՅՍՈՒՀԵՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՇՈՏՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՀԱԿԱՌԱԿ ԹՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Միքայէլ Հայրապետեան
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ
Սուրեն Խաչատրյան
ԱՍԱ` ՈՎՔԵՐ ԵՆ ՔՈ ԹԻՄՈՒՄ, ԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ
Վարդան Հարությունյան
ԻՆՉ ՈՐԱԿՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հեղինե Մանուկյան
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

