
ՀԱՐՑԵՐ ՌՈԲԵՐՏ ԶՈԵԼԻԿԻՆ
- Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Փոլ Վուլֆովիցի պաշտոնանկությունը մեկ խնդիր լուծելով լույս սփռեց մեկ այլ խնդրի վրա: Երբ Վուլֆովիցի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես աշխարհում զարգացման գլխավոր բանկի ղեկավարի թեկնածու, գաղափարը, թե Իրաքում Ամերիկայի ձախողման ճարտարապետն այդքան բարձր կպարգեւատրվի` թերահավատությամբ ընդունվեց: Սակայն քանի որ նախագահ Ջորջ Բուշն ի սկզբանե ձգտում էր խախտել բազմակողմանի կազմակերպություններն ու համաձայնագրերը, իշխում էր այն կարծիքը, որ Վուլֆովիցի նշանակումը այդ ջանքերի շրջանակում է:

Արժե՞, արդյոք, որ հիմա եւս ՀԲ-ի հաջորդ նախագահի նշանակումը վստահվի մի ձախողակ նախագահի` Բուշին, որին իր երկրում քչերն են աջակցում, էլ ավելի քչերն արտասահմանում: Բուշն արդեն ցուցադրել է իր ողջամտության բացակայությունը: Հետեւապես ինչու՞ նրան եւս մի նոր հնարավորություն տրվի: «Հին ընկերոջ» համակարգի դեմ, որի համաձայն ԱՄՆ-ն նշանակում է ՀԲ-ի ղեկավարին, իսկ Եվրոպան` Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ), առկա են փաստարկներ, որոնք այսօր հատկապես անհաղթահարելի են: Բանկը որքանո՞վ արդյունավետ կլինի պատշաճ կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց ապահովելու հարցում, եթե այդ հաստատության նախագահն ընտրվում է այնպիսի գործընթացում, որը ցուցադրում է հենց ղեկավարման թերությունները: Որքանո՞վ ճշմարտանման կլինի կոռուպցիայի դեմ պայքարի առաքելությունը, եթե այն իրականացնում է վարչակազմի կողմից նշանակված մի մարդ, որին ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակոռումպացվածն եւ ոչ բանիմացներից մեկն են համարում: Ուշագրավն այն է, որ, ինչպես նշել են ԱՄՆ-ի Կոնգրեսի մշտական կոմիտեների մի քանի ղեկավարներ, Ամերիկայի շահերից է բխում ՀԲ-ի ղեկավարումը համեմատաբար բանիմաց մարդուն վստահելը, որը կընտրվի բաց եւ թափանցիկ գործընթացի արդյունքում` անկախ ազգությունից, սեռից կամ ռասայական պատկանելությունից: Դրա համար պահանջվում է ՀԲ-ի նախագահի ընտրակարգի փոփոխություն: Առանցքային բարեփոխում, որի անհրաժեշտության կոչը վերջին 13 տարվա ընթացքում արվել է ՀԲ-ի հարցն օրակարգում ընդգրկած Կոնգրեսի նիստերում (այդ կոչի առաջին հեղինակը Սթիգլիցն է.- խմբ.): ԱՄՆ-ի կառավարության կազմում բարձրաստիճան պաշտոններում նախագահի նշանակումները քննարկվում են բաց նիստերում: Անկախ այն հանգամանքից` պահպանվու՞մ է «հին ընկերոջ» համակարգը, եւ հատկապես, եթե այն պահպանվում է՝ Բանկի վարչությունը ճիշտ նույն կերպ բաց նիստում պետք է քննարկի Բուշի կողմից որպես Վուլֆովիցի իրավահաջորդ առաջադրած թեկնածուի հարցը: Ստորեւ այն հարցերը` որոշ ճիշտ եւ սխալ պատասխանների ակնարկներով, որոնք այդ նիստում պիտի տրվեն Բանկի նախագահի պոստում առաջադրված ցանկացած թեկնածուի, այդ թվում նաեւ Բուշի թեկնածու Ռոբերտ Զոելիկին: Ձեր կարծիքով` ՀԲ-ի նախագահը զարգացող երկրների շահերը պիտի վե՞ր դասի մյուսներից: Կպահանջե՞ք, որպեսզի Եվրոպան եւ Ամերիկան դադարեցնեն իրենց գյուղատնտեսության սուբսիդավորումը: Կպաշտպանե՞ք զարգացման այն փուլը, երբ առավել առաջնային կհամարվեն աշխատանքի շուկայի ազատականացումը (ի տարբերություն կապիտալի շուկայի), ոչ տարիֆային պատնեշների վերացումը (որոնք թույլ չեն տալիս զարգացող երկրների ապրանքների ներմուծում զարգացած ինդուստրիալ երկրներ), այսպես կոչված` «աճող տարիֆների» վերացումը, որոնք խոչընդոտում են զարգացմանը: Կպաշտպանե՞ք, արդյոք, ուսումնասիրությունների անցկացումը, եթե նույնիսկ նման ուսումնասիրությունները հաստատեն, որ ինդուստրիալ երկրների քաղաքականությունը, համենայնդեպս որոշ հանգամանքների դեպքում, կարող է չբխել զարգացող երկրների շահերից: Երբ Բանկի նախագահը Ջեյմս Վուլֆենսոնն էր, կատարվեց փիլիսոփայության փոփոխություն: Մենք խրախուսում էինք ուսումնասիրություններ կատարելու քաղաքականությունը, նույնիսկ եթե դրանք քննադատում էին առանձին ինդուստրիալ զարգացած երկրների եւ Բանկի որոշ պաշտոնյաների վարած քաղաքականությունը: Երբ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշակի քաղաքականությունը (օրինակ` գյուղատնտեսական սուբսիդիաները) վնաս են պատճառում զարգացող երկրներին, ստացած տվյալներն անմիջապես հրապարակեցինք` դրանով իսկ օգնելով փոխել բանավեճի ուղղությունը: Կպաշտպանե՞ք ինտելեկտուալ սեփականությանը վերաբերող զարգացող երկրների նախաձեռնությունը, որը կունենա զարգացման ուղղություն: Զարգացող եւ զարգացած երկրներին բաժանում է ոչ միայն ռեսուրսների, այլեւ գիտելիքների ոլորտում եղած մեծ տարբերությունը: Հարկ է ՀԲ-ն մասամբ դիտարկել նաեւ որպես Գիտելիքների բանկ, որը պիտի այնպիսի բարեփոխումների կողմնակից լինի, որոնք զարգացող երկրների համար կբարձրացնեն գիտելիքների մատչելիությունը: Չարտոնագրված դեղամիջոցների ձեռքբերման մատչելիությունը շատ կարեւոր է, եթե սահմանափակ բյուջե ունեցող զարգացող երկրները կամենում են նպաստել աղքատ մարդկանց առողջացմանը: Ինտելեկտուալ սեփականության իրավունքների (TRIPs) համաձայնագրերում վաճառքին վերաբերող ասպեկտները, ինտելեկտուալ սեփականության Ուրուգվայի փուլի որոշումները հատուկ մշակվեցին, որպեսզի նվազեցվի չարտոնագրված դեղամիջոցների մատչելիությունը, եւ դա նրանց հաջողվեց: Բայց որքան էլ վատը համարվեն TRIPs-ները, Բուշի առաջադրած երկկողմանի առեւտրի համաձայնագրերն ավելի վատն են: Ցանկացած թեկնածու, որը պնդում է, թե ներկայացնում է զարգացող երկրների շահերը, պիտի հեռու մնա այս քաղաքականությունից: Կփորձե՞ք վերանայել այն չափանիշները, որոնց համապատասխան երկրները դրամական միջոցներ են ստանում: Ներկայումս ֆինանսավորվում են այն երկրները, որոնք կամ դրա կարիքն առանձնապես չունեն, կամ չեն կարող ավելի արդյունավետ օգտագործել: Համընդհանուր ընդունելի մեթոդներին համապատասխան գործողությունները, օրինակ` սեփականաշնորհման եւ ազատականացման հարցերի ոլորտում, հաղթական միավորներ կավելացնեն պատշաճ կառավարմանը, ինչով, կմեծացնեն օգնության բաշխումը, նույնիսկ եթե դրանք նվազեցնում են օգնության իրական արդյունավետությունը: Ի՞նչ կարծիքի եք կոռումպացված երկրների ֆինանսավորումը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Եթե դրական, ապա կարո՞ղ եք դա անել սկզբունքներին հավատարիմ մնալով: Եթե բացասական, ապա ինչպիսի՞ն պիտի լինի Բանկի արձագանքը: Կպաշտպանե՞ք կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի ծրագիրը, այդ թվում նաեւ բանկային գաղտնի հաշիվների փակումը: Կոռուպցիայի դեմ պայքարի Վուլֆովիցի ծրագրի հիմնական թերություններից մեկն այն էր, որ ընդլայնվում եւ շարունակվում էր այն երկրներին տրամադրվող օգնությունը, որոնց հանդեպ Բուշի վարչակազմը բարեհաճ էր, օրինակ` Իրաքի կամ Պակիստանի, եւ դա իրականացվում էր գործադրվող ճնշման ներքո` անկախ այն հանգամանքից, թե որքանով էին այդ երկրները կոռումպացված, մինչդեռ մյուս երկրների նկատմամբ առավել պակաս հանդուրժողականություն էր դրսեւորվում: Ուզբեկստանի խնդիրներն ուշադրության չէին արժանանում, քանի դեռ ԱՄՆ-ն չէր թշնամացել այդ երկրի հետ: Ճիշտ նույն կերպ Բուշի վարչակազմը հանդես եկավ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության նախաձեռնության դեմ, որն առաջարկում էր սահմանափակել բանկային գաղտնիությունը, մինչեւ որ հասկացավ, որ բանկային գաղտնի հաշիվները օգնում են ահաբեկիչների ֆինանսավորմանը: Այդ պահից ի վեր Բուշը ցուցադրում է, որ կարող է փակել բանկային գաղտնի հաշիվները, բայց դա անում է միայն ահաբեկիչների նկատմամբ: Ձեր կարծիքով` ՀԲ-ն չպե՞տք է ավելին անի, որպեսզի երկրներն ընդունեն աշխատանքի հիմնական նորմատիվները: Բավական չէ, որ Բանկը չի զբաղվել միջազգայնորեն համաձայնեցված այդ ստանդարտների ակտիվ առաջընթացով, առկա է նաեւ մտավախություն, որ երբ Բանկը խոսում է «ճկուն աշխատաշուկայի» եւ այն պայմանների մասին, որոնք նպաստում են մասնավոր ներդրումներին, խոչընդոտում է բանվորների աշխատանքի պաշտպանությանը եւ պայմաններին վերաբերող գործարարների եւ արհմիությունների բանակցություններին: Համաշխարհային բանկի ղեկավարին ընտրելու «հին ընկերոջ» համակարգը պիտի անցյալի գիրկն անցնի: Այն արդեն բավական վնաս պատճառել է: Բայց եթե զարգացած ինդուստրիալ երկրները, որոնք կառավարում են Բանկը, հրաժարվում են իրենց սկզբունքներին հետեւելուց, ապա գոնե պիտի հավանություն տան թափանցիկության առավելագույն ապահովմանը: Աշխարհը պիտի տեղյակ լինի, թե ինչ է ստանալու: Բաց նիստեր անցկացնելը կլիներ ճիշտ ուղղությամբ կատարված քայլ: Project Syndicate
- Ջոզեֆ Սթիգլից
ՏԱՍՆՄԵԿ ԱՄԻՍ 24 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՐԱՖՖՈՒ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ
1
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ձիու քայլ է արել` առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում` որպես պատգամավորության թեկնածու:
Երեկ մենք փորձեցինք հասկանալ, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է
Դավիթ Ջալալյան
Երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ադրբեջան երկու հանդիպումներին:
Մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ...ԳԻՐՔԸ ԴՈՒՐՍ Է ՄՂՎԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ
Թագուհի Հակոբյան
Գրքի վաճառքը շահույթ չի հետապնդում, այդ իսկ պատճառով էլ փակվում են գրախանութները: Ի՞նչ անել, որպեսզի գիրքը վերադառնա ընթերցողին:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը` գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը ...ԹԱՏՐՈՆԻ ԵՒ ԿԻՆՈՅԻ ՍԻՆԹԵԶ ՆՓԱԿ-ՈՒՄ
Արսինե Հարությունյան
Նորարար փորձառական արվեստի կենտրոնը՝ ՆՓԱԿ-ը, սովորաբար ներկայանում է վիճահարույց ներկայացումներով, ցուցահանդեսներով: Այս օրերին ՆՓԱԿ-ում ցուցադրվում է Սամուել Բեքեթի «Խաղը» աշխատության հիման վրա Գագիկ ...ՀԱՐՑԵՐ ՌՈԲԵՐՏ ԶՈԵԼԻԿԻՆ
Ջոզեֆ Սթիգլից
Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Փոլ Վուլֆովիցի պաշտոնանկությունը մեկ խնդիր լուծելով լույս սփռեց մեկ այլ խնդրի վրա: Երբ Վուլֆովիցի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես աշխարհում զարգացման գլխավոր բանկի ...Ո՞Վ Է ՍԻՄ-Ի ՏԵՐԸ
Թ.Հ. 1
Մինչ Հրանտ Խաչատրյանն ու նրա համախոհները շարունակում են լույս ընծայել «Իրավունք» թերթը եւ, վկայակոչելով դատարանի վճիռը, իրենց համարում են «Սահմանադրական իրավունք» միության փաստացի տերը, Չարենցավանի գրասենյակում ...ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆԱՅԵՆՔ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան 1
«Ջավախահայությունը հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում» թեմայի շրջանակներում «Հայացք» ակումբում երեկ թեժ բանավիճում էին «պարզապես քաղաքացի» Աշոտ Բլեյանը (վերջինս ցանկացավ այդպես ներկայանալ) եւ ...ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Գայանե Հովսեփյան
Ամենայն հավանականությամբ թիվ 30 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պատգամավորներից առաջինն էր, որ ընտրություններից դեռեւս մեկ ամիս չանցած` քաղաքացիների ընդունելություն կազմակերպեց: ...ՀԱՆՁՆԵՔ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆ ՉԻ ՀԱՆԵԼՈՒ
Նորայր Նորիկյան
Երբ հաղթած պետության բանակի գեներալները զբաղված են ընդամենը փող դիզելով ու վերածվում են կամուֆլյաժ հագած օլիգարխների, երբ հաղթած պետության էլիտար մտավորականությունը զբաղված է ընդամենը «պապլավոկում» ջազ ...ԹԻՎ 15-ՈՒՄ ԿՈՐՈՇՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին նոր ընտրություններ են նշանակվել: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն այս ընտրատարածքում հաղթող էր ճանաչել ԱԺ պատգամավոր, ...ԻՍԿ ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԼԻՆԵԼ ՎԵՐՋԻՆԸ
Հեղինե Մանուկյան 1
«Իմփիչմենթ» դաշինքի ղեկավար, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նախորդ հանրահավաքի ժամանակ ուղերձ հղեց առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող ...«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՈՑ Է»
Մարինե Խառատյան
Հուլիս ամսին ՀՀԿ-ն արտահերթ համագումար կհրավիրի ու կորոշի հետագա ծրագրերը: Որոշ տեղեկություններով` այս համագումարի ընթացքում ՀՀԿ-ն չի հստակեցնելու նախագահական ընտրություններում իր ռազմավարությունը, այդ ...ՇՈՒՄԱԽԵՐԸ ՂԱԼԱԹ Է ԱՐԵԼ
Գագիկ Շամշյան 2
Մեր տեղեկություններով` վերջին օրերին հանրապետությունում նկատվում է ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ աճ: Պատճառն, այսպես ասած` «լիխաչությունն» է, որ իրեն թույլ է տալիս արտոնյալ վարորդների խավը:
...
ԻՍԿ ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԼԻՆԵԼ ՎԵՐՋԻՆԸ
Հեղինե Մանուկյան
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԾՆԵՑԻՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Գագիկ ԱբգարյանՐԱՖՖՈՒ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է
Դավիթ ՋալալյանՇՈՒՄԱԽԵՐԸ ՂԱԼԱԹ Է ԱՐԵԼ
Գագիկ Շամշյան
ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՕՊԵՐԱՆ ՔԱՆԴԵՆՔ, ՏԵՂԸ ԽՐՃԻԹ ԿԱՌՈՒՑԵՆՔ
Արսինե Հարությունյան
ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՏԱՍՆՄԵԿ ԱՄԻՍ 18 ՕՐ...
ՎԱՆԱՁՈՐԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՐԴԻ Է ԽԱՂՈՒՄ
Գայանե ՀովսեփյանՆՐԱՆՔ ԸՆՏՐԵՑԻՆ ՊԱՇՏՈՆԸ
- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

