
ՍԱ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՊԱՅՔԱՐ Է
- Մինչ միացյալ ընդդիմության («Իմփիչմենթ» դաշինքի, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների)` Մատենադարանին կից տարածքում երեկվա հրավիրած հանրահավաքի սկսվելը ինչ-որ մարդիկ հանրահավաքի մասնակիցներին էին բաժանում ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի հայերեն թարգմանված այն հրապարակումը, որտեղ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ներկայացնում են որպես ընդդիմության առաջնորդ (թղթակից Յուրի Սիմոնյանի` նրա հետ ունեցած հարցազրույցն այդպես էլ վերնագրված է` «Երեւանում ի հայտ է եկել ընդդիմության առաջնորդ»):

Քանի որ Արամ Կարապետյանը դարձյալ իրերի բերումով հայտնվել է քաղաքական պայքարի կիզակետում, հարկ ենք համարում որոշ մեջբերումներ անել այս տարվա մայիսի 17-ին վերոնշյալ թերթում տպագրված նրա հարցազրույցից: Թղթակիցը հարցնում է. «Երեւանում կան լուրեր, որ ընդդիմության հանրահավաքային գործողությունները կրելու են մշտական բնույթ: Դուք մտադրվել եք հեղափոխությու՞ն անել»: Արամ Կարապետյանի պատասխանը հետեւյալն է. «Ոչ, դա կոչենք ժողովրդի ընտրական կորովի պահպանում: 2008-ին կկայանան նախագահական ընտրությունները: Ես որոշել եմ առաջադրվել: Գիտեմ, որ շուտով իշխանությունները կզրկեն ինձ հեռուստաեթերից, եւ հանրահավաքներն ինձ համար կրկին կդառնան բնակչության հետ շփվելու միակ միջոցը»: Հարցին, որ եթե իշխանությունները չզրկեն իրեն հեռուստաեթերից, ի՞նչ կլինի այդ դեպքում, կշարունակի՞ պարոն Կարապետյանը շրջագայել երկրում եւ կազմակերպել հանրահավաքներ, նա պատասխանել է. «Հանրահավաքներն, այսպես ասած, դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի անքակտելի մասը 1988-ից ի վեր (երբ թեժացավ ղարաբաղյան հակամարտությունը.- «Ն.Գ.»): Եվ այժմ էլ, երբ տեղի է ունենում որեւէ կարեւոր իրադարձություն, կրքերը փողոցում շարունակում են եռալ դեռ որոշ ժամանակ: Ես, անկեղծ ասած, դրանց մեծ կողմնակիցը չեմ: Բայց մյուս կողմից չի ստացվում հրաժարվել, երբ մարդիկ, ընտրությունների արդյունքներից հիասթափված, քեզ կանչում են հանրահավաքի»: Հետեւություններն, ինչպես ասում են, թողնում ենք ընթերցողներին: «Իմփիչմենթ»-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, բացելով հանրահավաքը, տեղեկացրեց, որ հունիսի 1-ին Սահմանադրական դատարանը սկսել է լսել ընդդիմադիր կուսակցությունների դիմում-բողոքները, եւ իրենց խնդիրն է կարողանալ ապացուցել, որ մայիսի 12-ին Ազգային ժողովի ընտրություններ տեղի չեն ունեցել: «Պետք չէ՛ հուսահատվել, պետք չէ՛ հիասթափվել, հիշե՛ք` աշխարհի ոչ մի բռնապետի չի հաջողվել հաղթել ժողովրդին եւ անկախ նրանից, թե այստե՛ղ, ա՛յս հրապարակում կլինենք 5000, 100 հազար, թե 500 հազար մարդ` պիտի հասկանանք, որ մեր պայքարն այլընտրանք չունի», - կոչ արեց ժողովրդին «Իմփիչմենթ»-ի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը: Այնուհետեւ նա բերեց Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարի օրինակը, որը կախվելու միջոցով ինքնասպանություն գործեց միայն այն բանի համար, որ իրեն պետական միջոցների յուրացման մեղադրանք է առաջադրվել: Նորիկյանը հիշեցրեց նաեւ, որ Համաշխարհային բանկի նախագահը հեռացվեց պաշտոնից, քանի որ համարձակվել էր բարձրացնել սիրուհու աշխատավարձը: «Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Մամուլը մի շարք փաստեր է հրապարակել բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի գործունեության մասին: Երբ նայում ես այդ տվյալներին, թվում է, թե մի ամբողջ նախարարություն գտնվում է մի ընտանիքի ձեռքում: Այսքանից հետո, սույն նախարարը հրաժարականի դիմում ներկայացնելու փոխարեն, ցինիկաբար հայտարարում է, թե Սերժի համար 50 հազար ձայն է բերել: Աղետի գոտի համարվող Գյումրին արդեն դարձել է ավտոմատով կրակողների գոտի: Քաղաքապետի որդու եւ նրա նմանների «հերոսությունների» արդյունքում կորել է 12 տարեկան մի երեխա: Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հա՛րց եմ տալիս. արդյո՞ք պաշտպանված են մեր երեխաները, որտե՞ղ է այդ 12-ամյա երեխան», - հռետորական հարց ուղղեց հավաքվածներին Նորայր Նորիկյանը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ պայքարը կրելու է շարունակական բնույթ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարեց, որ ընտրակեղծիքներին վերաբերող բազմաթիվ փաստեր կան, որոնք իրենք հրապարակելու են մամուլում: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե ընդունելության քննությունների հարցատոմսերը տպագրել են Լոնդոնում, ապա ինչու՞ չէր կարելի քվեաթերթիկները եւս տպագրել արտերկրում: Վահագն Խաչատրյանը ցույց տվեց Արտաշատի ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Գրիշա Վիրաբյանի օգտին տրված քվեաթերթիկների այն տրցակը, որը հայտնաբերել էին ինչ-որ տեղ կեղտոտ վիճակում նետված: «Իմփիչմենթ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսը եւ նշեց, որ միջնորդելու են, որպեսզի նորընտիր Ազգային ժողովը նիստ չգումարի մինչեւ ՍԴ-ի որոշումը: «, եւ այդ մեկ մարդը դու՛ ես», - բոլորին, բոլորին ուղղված այս կոչով էլ հանրահավաքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
- Թագուհի Հակոբյան
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ ԳՏՆՎԱԾ ԵՆ
1
Տարիներ առաջ ՀՀՇ վարչության անդամներից մեկը հումորով ու նաեւ զայրույթով պատմում էր, թե ինչպես են նախկին իշխանությունները փորձել խաբել ընտրախախտումներից գազազած մարդկանց:
1996-ի նախագահական ընտրություններից ...ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ԿՐԿԻՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ Է
Դավիթ Ջալալյան
Այսօր, Երեւանի ժամանակով ժամը 17-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ալմաթիի «Կենտրոնական» մարզադաշտում կրկին կփորձի առաջին գնդակը խփել` Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլում հանդիպելով ...ՈՒՍԱՆԵԼՈՒ`ԱՐՏԱՍԱՀՄԱՆ
Թագուհի Հակոբյան 1
Թվում է` անկախությունից մեկուկես տասնամյակ անց մեր կապերը արտերկրի բուհական, գիտահետազոտական հաստատությունների հետ պետք է լինեին առավել սերտ ու համակարգված, իսկ ուսանողների փոխանակման ծրագրերը կարողանային ...ԵՐԿՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ` ԿԱՄ ՊԱՅՔԱՐԵԼ, ԿԱՄ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ
Նարինե Ավետյան
Հայաստանի գրողները շատ զգուշավոր մարդիկ են: Հատկապես վերջին տարիներին զգուշավորությունն այն աստիճանի է հասել, որ դժվար է հասկանալ` ինչ են առհասարակ մտածում, ինչ են ուզում, ուր են գնում: Հաճախ դա նրանց ...ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԿԱՍՊՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
Ստեփան Գրիգորյան
Կասպյան տարածաշրջանից Եվրոպա էներգակիրներ առաքելու երթուղիների համար մղվող պայքարը վճռորոշ փուլ է մտնում:
Ադրբեջանը, կառուցելով Բաքու-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարները, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում ...ՄԵԿ-ՄԵԿ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ «ԱՇԽԱՏՈՒՄ ՄԻԱՍԻՆ»
Գայանե Հովսեփյան
Վանաձորցիների ներքաղաքական թեժ քննարկումների թեման շարունակում են մնալ Վիկտոր Դալլաքյան-Վահրամ Բաղդասարյան մրցակցության արդյունքները թիվ 30 ընտրատարածքում:
Մարդիկ զարմացել են, թե ինչպե՞ս եղավ, որ վարչապետ ...ԴԻՄՈՐԴԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Թագուհի Հակոբյան
Թե ինչպիսի «կարեւորություն» են տալիս իշխանությունները ընդունելության (այժմ արդեն`ավարտական եւ միասնական) քննություններին` երեւաց հենց թեկուզ այն բանից, թե ինչպես երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կրթության ...«ԿԱՆՉԻ» ԵՐԿՈՒ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Նարինե Ավետյան 7
Հունիսի 4-ին «Կանչը» կդառնար 82 տարեկան: Թեեւ «Կանչ» անունով թերթ հիմա էլ է տպագրվում, սակայն «Կանչ» ասելով մարդիկ հասկանում են այն «Կանչը», որ կար մինչեւ 2005 թվականի կեսերը եւ բիրտ ձեւով դուրս մղվեց ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Թագուհի Թովմասյան
Քանի որ իշխանական եւ իշխանամերձ կուսակցություններն արդեն «հորով-մորով» անելով խորհրդարանական ընտրությունները, նախապատրաստվում են ամիսներ անց կայանալիք նախագահական ընտրություններին, ընդդիմադիր դաշտը եւս ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ Սահմանադրական դատարանը սկսեց քննարկել «Իմփիչմենթ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումները: Առաջին երեք քաղաքական միավորները Սահմանադրական դատարանից ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄՆ ԱՌԵԼ ԵՆ` ԿՀԱՄԱՁԱՅՆԵՆ
Մարինե Խառատյան
ՀՅԴ ԳՄ երեկվա նիստը պետք է որոշեր նոր կառավարության կազմում ՀՅԴ մասնակցության ձեւաչափը ու պատասխան տար իրենց ներկայացված վերջին առաջարկներին:
Նիստը, սակայն, ընդհատվեց, եւ ՀՅԴ-ն երեկ այդպես էլ պատասխան ...ՍԱ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՊԱՅՔԱՐ Է
Թագուհի Հակոբյան
Մինչ միացյալ ընդդիմության («Իմփիչմենթ» դաշինքի, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների)` Մատենադարանին կից տարածքում երեկվա հրավիրած հանրահավաքի սկսվելը ինչ-որ մարդիկ հանրահավաքի մասնակիցներին ...
ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԿԱՍՊՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
Ստեփան ԳրիգորյանԳՈՐԻՍԻՑ ԵՐԵՒԱՆ ՍԵՅՄՈՒՐ ԲԱՅՋԱՆԻ ՕՐԱԳԻՐԸ

ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ

50 ՀԱԶԱՐԻՑ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՀՀԿ-ԻՆ
Թագուհի Թովմասյան
ՈՒՍԱՆԵԼՈՒ`ԱՐՏԱՍԱՀՄԱՆ
Թագուհի Հակոբյան
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 2007 ՔՈ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Նարինե Ավետյան
«ԿԱՆՉԻ» ԵՐԿՈՒ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Նարինե Ավետյան
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ ԳՏՆՎԱԾ ԵՆ

ՈՎ ԿՈՂՄ Է ՍԵՐԺԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՆ` ԿՈՂՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1724 Թուրքական զորավար Արիֆ Ահմեդ փաշան Գյումրիի վրայով շարժվում է դեպի Երևան:
- 1878 Բացվեց Բեռլինի կոնգրեսը, որի աշխատանքները շարունակվեցին մինչև հուլիսի 1-ը:
- 1880 Կ. Պոլսի Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան հայկական բարեգործական ընկերությունները միավորվեցին «Միացյալ ընկերությունը հայոց» անունով՝ Մ. Չերազի և Ա. Արփիարյանի ղեկավարությամբ:
- 1897 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության առաջին շրջանի գործիչներից Արտաշես Դևանյանը: (Ծնվ. 1868 թ.):
- 1915 Շապին-Կարահիսարի խիզախ ինքնապաշտպանությունը:
- 1956 Մոսկվայում բացվում է հայկական արվեստի և գրականության տասնօրյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

