
ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԿԱՍՊՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
- Կասպյան տարածաշրջանից Եվրոպա էներգակիրներ առաքելու երթուղիների համար մղվող պայքարը վճռորոշ փուլ է մտնում:

Ադրբեջանը, կառուցելով Բաքու-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարները, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ընտրություն կատարեց էներգակիրները համաշխարհային շուկաներ Ռուսաստանից անկախ` ինքնուրույն առաքելու օգտին: Մոտակա տարիներին Ղազախստանին (որը նավթի մեծ պաշարների է սպասում), ինչպես նաեւ Թուրքմենիային (որը բնական գազի պաշարներով աշխարհում հինգերորդ տեղում է) արդեն չի բավարարի էներգակիրները Ռուսաստանով առաքելու միակ ուղղությունը: Մոսկվային սկսել է անհանգստություն պատճառել այն փաստը, որ Ադրբեջանի օրինակին կարող են հետեւել Ղազախստանը, Թուրքմենիան եւ Ուզբեկստանը, այսինքն` իրենց էներգապաշարները կփոխադրեն Ռուսաստանին շրջանցելով: Այդ պատճառով Պուտինի մայիսյան այցելությունը Ղազախստան եւ Թուրքմենիա Ռուսաստանում դիտարկում են որպես Լեհաստանի Կրակով քաղաքում մայիսի 11-ին հինգ պետությունների՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լիտվայի եւ Լեհաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու փորձ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է միանալ Օդեսա-Բրոդի գազատարի նախագծին, ինչը թույլ կտա կասպիական նավթն Արեւմտյան Եվրոպա փոխադրել Ուկրաինայով եւ Լեհաստանով: Գագաթնաժողովն ավարտվեց Օդեսա-Բրոդի-Գդանսկ նավթատարի նախագծի վերակենդանացմամբ եւ վերջինիս կառավարման նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծմամբ: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին նշեց, որ «գագաթնաժողովն ավելի մեծ հաջողությամբ ավարտվեց, քան սպասվում էր», եւ Օդեսայից Գդանսկ ձգվող նավթատարը կարող է գործել արդեն 2012 թվականին: Կրակովյան գագաթնաժողովի մասնակիցների հաշվարկներով` ուկրաինա-լեհական խողովակաշարը կդառնա ռուսական երթուղու այլընտրանքը, որով են անցնում Թենգիզ-Նովոռոսիյսկ, Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթատարները եւ լցանավերով Սեւ ծովով իրականացվող տեղափոխումները: Եվրոպան փորձում է գոյություն ունեցող դիվերսիֆիկացիան ընդլայնել նաեւ գազ արտահանելու ոլորտում: Այսպես` Ալժիրից, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաեւ Մերձավոր Արեւելքից եւ Իրանից առաքվող գազը եւս կարող է դառնալ ռուսական առաքման այլընտրանք (խոսքն առավելապես վերաբերում է հեղուկ գազին): Գոյություն ունեն նաեւ խողովակաշարերի կառուցման պլաններ. «Նաբուկո» գազատարի` 8 մլրդ խորանարդ մետր հզորությամբ առաջին գիծը պատրաստ կլինի 2012 թվականին, որի մեջ հնարավոր կլինի գազ մղել Կասպյան տարածաշրջանի (Թուրքմենիա, Ադրբեջան, Ղազախստան) երկրներից, իսկ ավելի ուշ նաեւ Իրանից (այդ դեպքում գազի ներմղման հանրագումարային ծավալը կհասներ 31 մլրդ խորանարդ մետրի: Նշենք, որ եթե Իրանը համաձայնվեր Եվրոպա գազ մատակարարել, ապա էներգետիկ նախագծերին միանալու որոշակի հեռանկարներ կունենար նաեւ Հայաստանը, քանի որ կարող էր Եվրոպա իրանական գազի փոխադրման տարանցիկ երկիր դառնալ): Դա կկազմեր Եվրոպա ներմուծվող ամբողջ գազի 5 տոկոսը: Եթե «Նաբուկո» գազատարն անցնի Բուլղարիայի եւ Ռումինիայի տարածքներով, ապա կկարողանա երկնագույն վառելիքով ապահովել Մոլդովային եւ Ուկրաինային` փոխարինելով այդ երկրներ գազ մատակարարող Ռուսաստանին: «Նաբուկո»-ի նշանակությունը կմեծանար, եթե Թուրքմենիայի եւ Ադրբեջանի միջեւ կառուցվեր Կասպիցի հատակով անցնող գազատարը (Տրանսկասպյան գազատարը), որի շնորհիվ Թուրքմենիան հնարավորություն կստանար գազ արտահանել` Ռուսաստանի տարածքը շրջանցելով: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այստեղ պլանավորվում է կառուցել մեկ գազատար եւս, որով Սեւ ծովով կփոխադրվեր ադրբեջանական կամ թուրքմենական գազը: Եվրոպական այս նախաձեռնություններին Ռուսաստանը պատասխանեց Թուրքմենիայի եւ Ղազախստանի հետ եռակողմ համաձայնագրով: Վլադիմիր Պուտինի Թուրքմենիա կատարած մայիսյան այցի արդյունքները գերազանցեցին ամենահամարձակ սպասելիքները: Մայիսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում կայացած Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենիա եռակողմ հանդիպման ժամանակ ստեղծվեց գազային նոր միություն: Այդ երկրների նախագահները ստորագրեցին Կասպիցի արեւելյան ափի երկայնքով Մերձկասպյան գազատարի կառուցման համաձայնագիր: Նոր գազատարի կառուցման նախաձեռնությամբ դեռ 2003 թվականին հանդես էր եկել Թուրքմենիայի առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովը: Խողովակաշարը, որի շինարարության արժեքն այն ժամանակ գնահատվում էր 1 մլրդ դոլար` 30 մլրդ խորանարդ մետր թողունակության դեպքում, առաջարկվում էր անցկացնել Կասպիցի ափի երկայնքով, որից 360 կմ-ը` Թուրքմենիայի, իսկ մոտ 150 կմ-ը` Ղազախստանի տարածքով, որպեսզի ռուս-ղազախական սահմանին միանային գոյություն ունեցող Միջին Ասիա-Կենտրոն գազատարին: Նիյազովն այս նախագիծը դիտարկում էր դիվերսիֆիկացման դիրքերից` առաջարկելով մի քանի ուղիներ. Մերձկասպյան մայրուղուց բացի` նաեւ Տրանսկասպյանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանին հաջողվեց Թուրքմենիային համոզել, որ Մերձկասպյան գազատարն առավել շահավետ է, քան Տրանսկասպյանը (որը Ռուսաստանը շրջանցելով անցնելու էր Կասպիցի հատակով, Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով, եւ որի լոբբինգն էին անում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը): Տրանսկասպյան գազատարի կառուցման դեպքում հաշվի էին առնվում առկա ռիսկերը` ծովի հատակին իրականացվող աշխատանքները, որ շատ ավելի թանկ են, Թուրքիայի գործոնը, որը լեռնային ռելիեֆ ունի, եւ որտեղ անընդհատ երկրաշարժեր են տեղի ունենում, առկա էին նաեւ քաղաքական ռիսկեր, քանի որ տարածաշրջանը բավական անկայուն է: Բացի այդ, Կասպից ծովն իրականում լիճ է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը Կասպիցի հատակով խողովակաշարի կառուցմանը խոչընդոտելու իրավաբանական հնարավորություն ունեն: Գազային նոր միությունը, փաստորեն, Տրանսկասպյան խողովակաշարի կառուցման դրդապատճառների հիմքը թուլացրեց եւ դրա իրականացումը ժամանակի առումով հետաձգեց: Սակայն Կասպիցի համար մղվող պայքարը դեռ չի ավարտվել, քանի որ եթե եվրոպական եւ ամերիկյան ընկերություններն առավել գրավիչ պայմաններ առաջարկեն, ամեն ինչ դեռ կարող է փոխվել: Ռուսաստանի վերջին քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում հանգիստ հետեւել, թե ինչպես են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն այլընտրանքային ուղիներով Եվրոպա նավթ եւ գազ առաքելու նորանոր տարբերակներ ստեղծում: Կասպյան տարածաշրջանից առաքվող էներգակիրների երթուղիների համար պայքարը մտել է վճռորոշ փուլ, ինչը հաստատեց ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը, որը կայացավ մայիսի վերջին Սամարայում: Գագաթնաժողովի օրակարգը ձեւավորել էր ԵՄ-ը, ինչն ըստ էության Ռուսաստանին ներկայացվող կոշտ պահանջների ցուցակ էր: Սակայն ոչ մի հարցի շուրջ չհաջողվեց առաջընթաց գրանցել. Ռուսաստանը հստակ հայտարարեց, որ չի վավերացնի Էներգետիկ հռչակագրի համաձայնագիրը, որը ռուսական ուղղությամբ ԵՄ-ի գլխավոր հետաքրքրությունն է: Մոսկվան այդպես էլ չվերացրեց Լեհաստանից ներմուծվող մսամթերքի էմբարգոն, իսկ Վարշավան պահպանեց ԵՄ-Ռուսաստան Գործընկերության եւ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի վրա դրած վետոն: Ավելին` վերջին օրերին եվրոպական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին ԵՄ-ի Խորհրդի կողմից մի փաստաթղթի հաստատման վերաբերյալ, ըստ որի ԵՄ-ը Ռուսաստանին թույլ չի տա անդամակցել Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը, մինչեւ էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտին վերաբերող մի շարք պահանջներ չկատարի: Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ներկայիս իրողությունները վկայում են, որ այնտեղ էներգակիրների աղբյուրների վերահսկման եւ դրանց փոխադրման ուղիների շուրջ կատաղի պայքար է ընթանում` մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ցավոք, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանները համագործակցության դաշտից վերածվել են աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության հրապարակի, ինչը չի նպաստում այդ տարածաշրջանների երկրների նորմալ զարգացմանը եւ ազգային շահեր ու նախապատվություններ ունեցող լիարժեք անկախ պետությունների վերածմանը:
- Ստեփան Գրիգորյան
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ ԳՏՆՎԱԾ ԵՆ
1
Տարիներ առաջ ՀՀՇ վարչության անդամներից մեկը հումորով ու նաեւ զայրույթով պատմում էր, թե ինչպես են նախկին իշխանությունները փորձել խաբել ընտրախախտումներից գազազած մարդկանց:
1996-ի նախագահական ընտրություններից ...ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ԿՐԿԻՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ Է
Դավիթ Ջալալյան
Այսօր, Երեւանի ժամանակով ժամը 17-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ալմաթիի «Կենտրոնական» մարզադաշտում կրկին կփորձի առաջին գնդակը խփել` Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլում հանդիպելով ...ՈՒՍԱՆԵԼՈՒ`ԱՐՏԱՍԱՀՄԱՆ
Թագուհի Հակոբյան 1
Թվում է` անկախությունից մեկուկես տասնամյակ անց մեր կապերը արտերկրի բուհական, գիտահետազոտական հաստատությունների հետ պետք է լինեին առավել սերտ ու համակարգված, իսկ ուսանողների փոխանակման ծրագրերը կարողանային ...ԵՐԿՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ` ԿԱՄ ՊԱՅՔԱՐԵԼ, ԿԱՄ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ
Նարինե Ավետյան
Հայաստանի գրողները շատ զգուշավոր մարդիկ են: Հատկապես վերջին տարիներին զգուշավորությունն այն աստիճանի է հասել, որ դժվար է հասկանալ` ինչ են առհասարակ մտածում, ինչ են ուզում, ուր են գնում: Հաճախ դա նրանց ...ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԿԱՍՊՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
Ստեփան Գրիգորյան
Կասպյան տարածաշրջանից Եվրոպա էներգակիրներ առաքելու երթուղիների համար մղվող պայքարը վճռորոշ փուլ է մտնում:
Ադրբեջանը, կառուցելով Բաքու-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարները, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում ...ՄԵԿ-ՄԵԿ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ «ԱՇԽԱՏՈՒՄ ՄԻԱՍԻՆ»
Գայանե Հովսեփյան
Վանաձորցիների ներքաղաքական թեժ քննարկումների թեման շարունակում են մնալ Վիկտոր Դալլաքյան-Վահրամ Բաղդասարյան մրցակցության արդյունքները թիվ 30 ընտրատարածքում:
Մարդիկ զարմացել են, թե ինչպե՞ս եղավ, որ վարչապետ ...ԴԻՄՈՐԴԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Թագուհի Հակոբյան
Թե ինչպիսի «կարեւորություն» են տալիս իշխանությունները ընդունելության (այժմ արդեն`ավարտական եւ միասնական) քննություններին` երեւաց հենց թեկուզ այն բանից, թե ինչպես երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կրթության ...«ԿԱՆՉԻ» ԵՐԿՈՒ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Նարինե Ավետյան 7
Հունիսի 4-ին «Կանչը» կդառնար 82 տարեկան: Թեեւ «Կանչ» անունով թերթ հիմա էլ է տպագրվում, սակայն «Կանչ» ասելով մարդիկ հասկանում են այն «Կանչը», որ կար մինչեւ 2005 թվականի կեսերը եւ բիրտ ձեւով դուրս մղվեց ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Թագուհի Թովմասյան
Քանի որ իշխանական եւ իշխանամերձ կուսակցություններն արդեն «հորով-մորով» անելով խորհրդարանական ընտրությունները, նախապատրաստվում են ամիսներ անց կայանալիք նախագահական ընտրություններին, ընդդիմադիր դաշտը եւս ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ Սահմանադրական դատարանը սկսեց քննարկել «Իմփիչմենթ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումները: Առաջին երեք քաղաքական միավորները Սահմանադրական դատարանից ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄՆ ԱՌԵԼ ԵՆ` ԿՀԱՄԱՁԱՅՆԵՆ
Մարինե Խառատյան
ՀՅԴ ԳՄ երեկվա նիստը պետք է որոշեր նոր կառավարության կազմում ՀՅԴ մասնակցության ձեւաչափը ու պատասխան տար իրենց ներկայացված վերջին առաջարկներին:
Նիստը, սակայն, ընդհատվեց, եւ ՀՅԴ-ն երեկ այդպես էլ պատասխան ...ՍԱ ՄԵԿ ՀՈԳՈՒ ՊԱՅՔԱՐ Է
Թագուհի Հակոբյան
Մինչ միացյալ ընդդիմության («Իմփիչմենթ» դաշինքի, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների)` Մատենադարանին կից տարածքում երեկվա հրավիրած հանրահավաքի սկսվելը ինչ-որ մարդիկ հանրահավաքի մասնակիցներին ...
ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԿԱՍՊՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
Ստեփան ԳրիգորյանԳՈՐԻՍԻՑ ԵՐԵՒԱՆ ՍԵՅՄՈՒՐ ԲԱՅՋԱՆԻ ՕՐԱԳԻՐԸ

ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ

50 ՀԱԶԱՐԻՑ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՀՀԿ-ԻՆ
Թագուհի Թովմասյան
ՈՒՍԱՆԵԼՈՒ`ԱՐՏԱՍԱՀՄԱՆ
Թագուհի Հակոբյան
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 2007 ՔՈ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Նարինե Ավետյան
«ԿԱՆՉԻ» ԵՐԿՈՒ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Նարինե Ավետյան
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐԸ ԳՏՆՎԱԾ ԵՆ

ՈՎ ԿՈՂՄ Է ՍԵՐԺԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՆ` ԿՈՂՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1724 Թուրքական զորավար Արիֆ Ահմեդ փաշան Գյումրիի վրայով շարժվում է դեպի Երևան:
- 1878 Բացվեց Բեռլինի կոնգրեսը, որի աշխատանքները շարունակվեցին մինչև հուլիսի 1-ը:
- 1880 Կ. Պոլսի Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան հայկական բարեգործական ընկերությունները միավորվեցին «Միացյալ ընկերությունը հայոց» անունով՝ Մ. Չերազի և Ա. Արփիարյանի ղեկավարությամբ:
- 1897 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության առաջին շրջանի գործիչներից Արտաշես Դևանյանը: (Ծնվ. 1868 թ.):
- 1915 Շապին-Կարահիսարի խիզախ ինքնապաշտպանությունը:
- 1956 Մոսկվայում բացվում է հայկական արվեստի և գրականության տասնօրյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

