
ՈՎ ԿՈՂՄ Է ՍԵՐԺԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՆ` ԿՈՂՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- Ընտրական թոհուբոհի ու աճպարարությունների այս շրջանին դիտորդի կարգավիճակում հետեւած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը երջանիկ է, որ պատգամավոր չի դարձել, երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր վերլուծություններն ու կանխատեսումները ձեւավորվելիք կառավարության եւ շուտով բոլորիս դուռը թակող նախագահական ընտրությունների մասին:

Փաստորեն Վ. Մանուկյանի`«Տականք է եւ իդիոտ նա, ով կպնդի, թե ընտրությունները լինելու են արդար» կանխատեսումն իրականացավ մայիսի 12-ին: «Չնայած իրենք հաղթանակի հասան, բայց իրենց ուզածը չեղավ: Մինչեւ ընտրությունները Սերժ Սարգսյանն ու իր թիմը համոզված էին, թե մեր ժողովուրդը գտնվում է այն վիճակում, որին կարելի է միայն վախեցնելով ու կաշառելով հասնել այն բանին, որ ընտրություններից հետո դրանց արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չլինի: Բայց մեր ժողովուրդը, պարզվում է, այն չէ, ինչ էր նախորդ ընտրությունների ժամանակ, հասարակությունն այս տարիների ընթացքում զարգացում է ապրել, մարդկանց մեծ մասը դեմ է քվեարկել այս իշխանություններին: Ուստի կիրառվեց ընտրակեղծիքի նոր տարբերակ`կրկնակի քվեարկության տեխնոլոգիան եւ 2 մլն 200 հազարից 200 հազար ձայն վերցնելով` ՀՀԿ-ն դարձավ մոնոպոլ, Հայաստանի համար սարսափելի իշխանություն: Ընդ որում, երբ ես ասում եմ, թե ՀՀԿ-ն 200 հազար ձայն ունի, շատերը նեղանում են` ասելով, որ նույնիսկ այդքանն էլ չունի», - համոզված է ԱԺՄ նախագահը: Իսկ ի՞նչ դասավորություն ունենք ԱԺ-ում ընտրություններից հետո. մոտ 50 տոկոսը ՀՀԿ-ին է բաժին ընկել, որը, դասական քաղաքականության սկզբունքից ելնելով, կարող էր ինքնուրույն ձեւավորել կառավարություն: Նույն սկզբունքի համաձայն, ըստ Մանուկյանի, Աժ մտած մնացած կուսակցությունները պետք է իրենց համարեին ընդդիմություն, չվերցնեին պորտֆելներ, ստեղծեին կոալիցիա: Միայն այդ դեպքում ԱԺ-ում կլիներ հզոր ընդդիմադիր կոալիցիա` ընդդեմ ՀՀԿ-ի: «Սակայն Սերժ Սարգսյանը բոլորին պորտֆելներ է բաժանում, իսկ ձեւավորվելիք կառավարությունը լինելու է ժամանակավոր, որը, բանախոսի համոզմամբ, նախագահական ընտրություններից հետո հրաժարական է տալու: Սարգսյանն իր այդ տրյուկով, փաստորեն, ուզում է հող նախապատրաստել նախագահական ընտրությունների համար եւ ամեն ինչ անելու է այդ ընտրություններում մեկ փուլով հաղթելու համար, որովհետեւ երկրորդ փուլը, ըստ Մանուկյանի, խիստ վտանգավոր է լինելու: Հենց այստեղ է, որ Մանուկյանը գաղտնազերծեց Սերժ Սարգսյանի`«ինչպես մեկ փուլով դառնալ ՀՀ նախագահ» օպերացիան, որը ծրագրված է իրականացնել հետեւյալ կերպ` ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հավաքած տոկոսներին ավելացնել «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի, ՄԱԿ-ի ու մի քանի այլ կուսակցությունների տոկոսները, որի արդյունքում կստացվի մոտավորապես 60 տոկոս ձայն, եւ դառնալով տոկոսների տերը` օրինական ճանապարհով դառնալ նախագահ ու ասել` ինչ կեղծիք, ինչ բան: Իսկ երբ իրականանա այդ օպերացիան, ու Սերժը դառնա նախագահ, ապա` «մեզանում կհաստատվի մոնոպոլ իշխանություն, որի նմանը Հայաստանը դեռ չի տեսել», - արձանագրեց Վ.Մանուկյանը: Հայաստանը կդառնա անհեթեթ մի պետություն, որի երեկոյան բանասիրականն ավարտած նախագահը` Ս.Սարգսյանը պիտի բանակցություններ վարի Անդրկովկասի մյուս ազդեցիկ ղեկավարների «ՄԳԻՄՕ» ավարտած, թագավորական ընտանիքում ծնված Ի.Ալիեւի եւ միջազգային կրթություն ստացած ու միջազգային լավ կապեր ունեցող Սահակաշվիլու հետ: «Հասկանալի է Սերժի խորամանկությունը, բայց հասկանալի չէ այն կուսակցությունների չակերտավոր նաիվությունը, որոնք ներգրավվում են այդ խաղի մեջ: Բոլոր նրանք, ովքեր քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին` քվեարկելու են պատերազմի համար», - համոզված է ԱԺՄ ղեկավարը: Այդ տեսակետից վերջինս կարեւոր է համարում նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալը: Իսկ «ո՞վ է այդ թեկնածուն» հարցին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Հիմիկվա իրավիճակի համար հարմարը ես կլինեի», բայց ամեն միասնական թեկնածու չի, որը կարող է հաղթել եւ որի շուրջ համախմբվելը ստորացուցիչ չի լինի մյուսների համար: «Միասնական թեկնածու առաջադրելու համար ոչ թե ընդդիմությունը պետք է հավաքվի ու որոշի, թե` ով է ավելի բոյով, ավելի ճարպիկ կամ ճարտար, այլ ժողովուրդը պետք է որոշի թեկնածու, որն, առանց ջարդուփշուր անելու երկիրը, այն կտեղափոխի այլ ռելսերի վրա»: Բոլոր դեպքերում ԱԺՄ նախագահն առայժմ դաշտում չի տեսնում այն թեկնածուին, հանուն որի ինքը չէր առաջադրի իր թեկնածությունը: Բայց վստահեցրեց, որ ցանկացած անսպասելի քայլի կդիմի` միայն թե 2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը փոխվի:
- Հեղինե Մանուկյան
ՆՈՐ «ՍՏՈՒԴԻԱ» ՄԻԱՅՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արսինե Հարությունյան 1
Այն, որ ողջ հեռուստառադիոեթերը ողողված է, մեղմ ասած, ցածրաճաշակ երաժշտությամբ, եւ որի անունը դրել ենք` ժամանակակից երաժշտություն, վաղուց մտահոգում է լուրջ երաժշտությամբ զբաղվողներին:
Բայց շատ երգիչներ, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂ Է ՁՈՒԼՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Տիկնիկային թատրոնում գործող անձինք տիկնիկներն են, որոնց խաղացնում են դերասան-տիկնիկավարները: Թատրոնի այս տեսակը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, ...ՄԱՍՆԱՏՎՈՂ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ
Թոմ ՄաքՔեյբ
1707 թվականին շոտլանդական առաջին խորհրդարանը կամավոր քվեարկեց իր վերացման օգտին: Այդ իրադարձությունից 300 տարի անց Շոտլանդական ազգային կուսակցությունը (ՇԱԿ) շոտլանդական ինքնավար խորհրդարանում ստացավ ձայների ...ՍԴ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 2 ԿԻԼՈԳՐԱՄԱՆՈՑ ԴԻՄՈՒՄՆԵՐ
Թագուհի Թովմասյան
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ բազմաթիվ ընտրախախտումներ մատնանշեցին, որոնք Սահմանադրական դատարանն ...ՈՎ ԿՈՂՄ Է ՍԵՐԺԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՆ` ԿՈՂՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Ընտրական թոհուբոհի ու աճպարարությունների այս շրջանին դիտորդի կարգավիճակում հետեւած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը երջանիկ է, որ պատգամավոր չի դարձել, երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ...ՌԱԶՄԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Թագուհի Հակոբյան
Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի հետ
- Մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրություններին նախորդող եւ հաջորդող գործընթացները ցույց տվեցին, որ մեր երկրում չկա «իրավական ...ԳՐԻՇԱ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է «ԽՈՒԺԱՆԸ»
Լիլիթ Ավետիսյան
Հարցազրույց թիվ 17 ընտրատարածքում Հենրիկ Աբրահամյանին (Հովիկ Աբրահամյանի եղբորը) պարտված պատգամավորության թեկնածու Գրիշա Վիրաբյանի հետ:
- Պարոն Վիրաբյան, Դուք այն փոքրաթիվ պատգամավորության թեկնածուներից ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼՈՒ Է
Թագուհի Թովմասյան
«Ազգային միաբանություն» կուսակցությունն ամառվա ամիսներին գերադասում է հանգստանալ, քանի որ ամառը լավագույն ժամանակը չէ ներկուսակցական հարցերը քննարկելու համար: Կուսակցության համար իրադարձային է լինելու ...ՄԱՐԶԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Ավետիս Բաբաջանյան
Հայաստանը վերածվել է իսկական որբի գլխի՝ ով երբ ուզի խուզի:
Օրինակ` Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում անցկացվում են շատ ինտենսիվ ծնողական ժողովներ, որի ժամանակ ծնողներին հայտնում են, որ նոր ուսումնական ...ՄԻՇՏ ԴԵՊԻ ՎԵՐ, ՄԻՇՏ ԴԵՊԻ ՎԵՐ
Նարինե Ավետյան
Մայիսի 26-ին Հանրապետության օրվա կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանն ի թիվս այլոց պարգեւատրել է նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ալեքսան Անդրեասյանին` շնորհելով նրան արդարադատության երրորդ ...ԽՆԴԻՐԸ ԻՆՏԵԼԵԿՏԸ ՉԷ, ԱՅԼ ՄԱՐԴՈՒ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ, ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Այս շաբաթվա մեջ, հնարավոր է առաջիկա ուրբաթ օրը ՀՀԿ-ն խորհրդի նիստ կգումարի ու վերջնականապես կորոշի կառավարության կազմը: Տեղեկություն կա նաեւ, որ արդեն իսկ համաձայնեցված է նոր կառավարության անդամների ցանկը: ...
ԳՈՐԻՍԻՑ ԵՐԵՒԱՆ ՍԵՅՄՈՒՐ ԲԱՅՋԱՆԻ ՕՐԱԳԻՐԸ

ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԶՈՀՎԵՑ ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ
Արամ Զաքարյան
50 ՀԱԶԱՐԻՑ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՀՀԿ-ԻՆ
Թագուհի Թովմասյան
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 2007 ՔՈ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Նարինե Ավետյան
ՈՎ ԿՈՂՄ Է ՍԵՐԺԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒՆ` ԿՈՂՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հեղինե Մանուկյան
ՄԻ ՇՆԱՆԱՐ
Գագիկ Աբգարյան
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼՈՒ Է
Թագուհի ԹովմասյանՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՕՊԵՐԱՆ
Հեղինե Մանուկյան
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

