
50 ՀԱԶԱՐԻՑ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՀՀԿ-ԻՆ
- Հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանի հետ:

- Պրն Այվազյան, հոգեբանորեն արդեն պատրաստվե՞լ եք լքել նախարարի աթոռը: Նման պնդումներ հաճախ են հնչում: - Հոգեբանորեն պատրաստ եմ աշխատելուս առաջին օրվանից, քանի որ այն մշտական պաշտոն չի: Բացի այդ, դեռ համոզված էլ չեմ` լքո՞ւմ եմ, թե՞ ոչ: Եթե քաղաքական այն թիմը, որի անդամ եմ ես, նպատակահարմար է գտնում, որ նախարար աշխատեմ, որեւէ խնդիր չեմ տեսնում: - Ձեզ պաշտոնից հեռացնելը միայն քաղաքակա՞ն դրդապատճառներով կարող է լինել, թե՞...: - Միանշանակ այո: Այլ ի՞նչ խնդիր կարող է լինել: - Ձեր նշանակման առաջին իսկ օրվանից խոսակցություններ էին պտտվում, որ ուր որ է կհեռացնեն Ձեզ: Այսինքն` աշխատանքի ընթացքում էլ կարծես նման խնդիր կար: - Այդ առաջին օրվանից անցել է արդեն 6 տարի: ՀՀԿ-ի խոհեմության եւ լրջության մասին ես չէ, որ պետք է ասեմ: Եւ լինել այդ կուսակցության ընտրացուցակի 15-րդ համարը` մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն: Այսինքն` մի քանիսի խելքից դուրս կամ քաղաքական ինչ-ինչ նպատակներով հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ այլ գործընթացների: Ես ՀՀԿ-ի 15-րդ համարն եմ, իսկ ՀՀԿ-ի ցուցակի 80, 81 համարներն արդեն իսկ անցողիկ են համարվում: - Սերժ Սարգսյանը կարծես մտադիր է փոխել կառավարության գրեթե բոլոր անդամներին: - Սերժ Սարգսյանը իր բոլոր գործողություններն իրականացնելիս առաջնորդվում է, բացի իր սեփական համոզմունքից, նաեւ քաղաքական խորհրդում ծավալվող բանակցություններից ելնելով: Բացի այդ, ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարեց, որ անկախ նրանից, թե ՀՀԿ-ն ինչ հնարավորություններ կունենա, ինքը համագործակցության լայն դաշտ է տեսնում: Ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելով: Այսինքն` ազգային համաձայնությամբ է իրականացնելու ծրագրերը: Գործադիր եւ օրենսդիր իշխանությունում նման քանակի ներկայությունն ավելի շատ պատասխանատվություն է, քան վարկ: Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն այս ընթացքում ավելի շատ է բարձրացրել իր վստահությունը: - Ինչի՞ հաշվին է բարձրացել ՀՀԿ-ի նկատմամբ վստահությունը: - Իր աշխատանքի: 100 հազար հոգի իրենց վստահությունը տվել են ՀՀԿ-ին: - Համոզվա՞ծ եք, որ խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: - Ոչ միայն համոզված եմ, այլեւ ես տեսել եմ այն: Անձամբ մասնակից եմ եղել ընտրություններին եւ որոշակի առումով նաեւ պատասխան եմ տվել, ընդգրկված եմ եղել վիրահայության հասարակական կազմակերպության մեջ: Ասեմ, որ իսկապես հեշտ չէ 50 հազարանոց աջակցության հանրահավաք կազմակերպել: - Ինչքա՞ն ձայն եք բերել ՀՀԿ-ին: - Ինչքա՞ն բերած կլինեմ: - Եթե 50 հազարանոց աջակցության հանրահավաք եք կազմակերպել, ենթադրվում է, որ այդքան էլ ձայն եք բերել: - Ոչ, ենթադրվում է շատ ավելի շատ: Մեր աջակիցների ցուցակում ընդգրկված են եղել մինչեւ 130-140 հազար մարդ: Մենք մտածում ենք, որ այն էլեկտորատը, որ ունի վիրահայությունը` մոտ 250-260 հազար մարդ, մենք կարողացել են 40-50 տոկոսով ապահովել ՀՀԿ-ի օգտին քվեարկություն: Բայց դժվար է հստակ ասել, թե ով ինչքան ձայն ապահովեց, քանի որ մարդը, երբ գնում է քվեարկության, իր խղճի հետ միայնակ է մնում քվեախցիկում: - Հայաստանի Ազգային ժողովում մի երկու ներկայացուցիչ ունենալով ի՞նչ է շահում վիրահայությունը: - Կարեւորը խորհրդարան մտնելու թվաքանակը չէ, եթե նման անհրաժեշտություն առաջ գար, ապա վիրահայությունը հաստատ կփորձեր ինքնուրույն միավորով հանդես գալ: - Ինչի՞ համար վիրահայությունը միավորվեց ՀՀԿ-ին, ի՞նչ շահեց: - Շահելու խնդիրը չէ: Միայն հզոր, հաստատուն Հայաստան ունենալու դեպքում վիրահայությունն իրեն լավ կզգա: Վիրահայերը Վրաստանում են ապրում, Վրաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանի քաղաքացի էլ չեն: Իսկ ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում ապացուցեց, որ պատրաստ է հետամուտ լինել խնդիրների լուծմանը: Մենք հանդիպեցինք վարչապետի հետ եւ 12 հարցադրումներից առնվազն 7-8-ը երկու ամսվա ընթացքում լուծվեցին: Բա հո մենք երախտամոռ չենք: Վիրահայությունն այն ժողովուրդն է, որը Կարս-Ախալքալաք երկաթուղու բացումից հետո գիտի, որ տնտեսապես լավ է լինելու բնակավայրի համար, բայց քանի որ հայրենիքից կտրված է լինելու, չի ուզում, որ բացվի: Նրանք մայր հայրենիքից կտրվելու դեպքում վտանգ են տեսնում: - Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորիկ Թեւանյանը ինչքա՞ն գումար է տվել վիրահայերին: - Ես չեմ կարող ասել, թե ինչքան գումար ենք ընտրարշավի վրա ծախսել, բայց մի բան հաստատ է, որ բացի կազմակերպչական ծախսերից, որեւէ մեկին մի դրամ գումար չի տրվել, որ կամ գա միտինգի, կամ գնա քվեարկի: - Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց համոզել Նորիկ Թեւանյանին ֆինանսավորել ՀՀԿ-ին` ընդդիմադիր կուսակցության փոխարեն: - Չգիտեմ այդ հերյուրանքները որտեղից են տարածվում: Մի բան հաստատ կարող եմ ասել: Նորիկ Թեւանյանը Ջավախքի լավագույն զավակներից մեկն է, եթե ոչ ամենալավը, որովհետեւ մարդը Հայաստանի տարածքից դուրս այն հեղինակությունն է ձեռք բերել, որ Հայաստանի շատ զավակների տեր է կանգնում: Ովքեր մի երկու կոպեկ են աշխատում` ընտանիքները պահելու համար, կարողանում են ազատ ուղարկել իրենց բնակարաններ: Նա շատ է օգնում հայերին: - Այսինքն` առանձնապես համոզելու կարիք չի՞ եղել: - Համոզելու կարիք չկա: Նա եղել է նախաձեռնողներից մեկը: Նա վիրահայության հ/կ-ի առաջնորդն է: Համոզել մեկին, որ սեփական տանը տիրություն անի, երբ ինքը գլխից տեր է, պետք չէ: Նա նրանցից չէ, որ միլիարդներ ունի, բայց արժանապատվություն չունի, սողում է: - Ու՞մ նկատի ունեք: - Այնքան կան: Դուք էլ շատերին գիտեք:
- Թագուհի Թովմասյան
ՏԱՍՆՄԵԿ ԱՄԻՍ...
1
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ԵՐԿՈՒՍԸ` ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ
1
Ետընտրական Հայաստանն ապրում է երկակի կյանքով. հասարակությունն` իր, քաղաքական վերնախավն` իր: Այն, ինչ հուզում է շարքային քաղաքացուն, բացարձակապես չի հետաքրքրում «էլիտային» եւ հակառակը:
Շարքային քաղաքացին, ...ՄԵՐՈՆՔ ԶԻՋԵՑԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ
Դավիթ Ջալալյան 6
Շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 1.5-2.5 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին:
Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Նելի Աղինյանը ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 2007 ՔՈ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
5
«Ասում են` Արիստոտելը էրոտիկ վայելքներից ստացած հաճույքն անվանել է դրախտային սարսուռներ: Դուք կունենաք նույն սարսուռները, եթե վայելեք մեր քյավառա սրսուռ կորտոլը: «Քյավառա սրսուռ կորտոլ, դրախտային սարսուռներ»»:
...ՄԻ ՇՆԱՆԱՐ
Գագիկ Աբգարյան 2
` պատվիրեց Նա, չնայած որ շունն անիծված չէր: Անիծված չէր ու այդ հարցում մյուս կենդանիներից հաստատ ոչ ավել էր, ոչ պակաս:
Բայց, այնուամենայնիվ, երեւույթը կոչվեց նրա անունով, իսկ դա հավասարազոր էր անեծքի: ...ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ
2
Քաղաքական գործընթացները` մասնավորապես խորհրդարանական ընտրությունները լուրջ ազդեցություն են գործել նաեւ մեր արվեստագետների վրա, որոնք կատարվածին ստեղծագործական մոտեցում են դրսեւորում:
«Ուրբաթ» ակումբում ...ԳՈՐԻՍԻՑ ԵՐԵՒԱՆ ՍԵՅՄՈՒՐ ԲԱՅՋԱՆԻ ՕՐԱԳԻՐԸ
1
Ճանապարհին վարորդն անվերջ հետաքրքիր զրուցում է:
Սկիզբը նախորդ համարում
- Նախկինում իմաստուն էին անվանում ձեռքը ժամանակի երակի վրա պահող մարդկանց: Հիմա այն մարդիկ են համարվում իմաստուն, ովքեր օգտվում ...Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՒՈՎ
Ստեփան Գրիգորյան 1
2003 թվականին Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն առաջացրին հայ հանրության եւ ի դեմս ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության` միջազգային դիտորդների լուրջ դժգոհությունը:
...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
2
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ընտրությունների շրջանում ամենից աչալուրջ մոնիտորինգ իրականացնող կազմակերպություններից էր:
Նրանց կազմած զեկույցը, բնականաբար, տարբերվում է միջազգային ...ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Նարինե Ավետյան 3
Երեկ, ի պաշտպանություն մայիսի 7-ին կալանավորված ՀՀ նախկին արտգործնախարար, «Անհնազանդություն» հասարակական նախաձեռնության անդամ Ալեքսանդր Արզումանյանի` հայտարարություն է տարածել Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական ...ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ՛ ԵՍ
Թագուհի Հակոբյան 1
Անկախ այն բանից, թե երբ եւ ինչ ձեւով Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, ակնհայտ է, որ ժողովուրդը իրեն հրապարակ հրավիրող կուսակցական առաջնորդներից անկեղծ, ինքնաբուխ խոսք եւ վճռական գործողություններ ...ՈՉ ԹԵ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ, ԱՅԼ ՄԱՐԻՈՆԵՏՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ
Ավետիս Բաբաջանյան
Իշխանությունները ակնհայտորեն չեն կարողանում պայմանավորվել, թե ՀՀԿ եւ ԲՀԿ համամասնական ցուցակներում ընդգրկված պատգամավորներից, ով պետք է դառնա պատգամավոր, ով տեղավորվի գործադիր իշխանությունում, իսկ ով, ...ԼԻՆԵԼՈՎ ՀԱՊԿ-ՈՒՄ, ՆԱՏՕ-Ն ԿՍԻՐԵՆՔ
Ավետիս Բաբաջանյան 4
Եթե մեր հարեւան Վրաստանում ոչ ոք այլեւս չի էլ քննարկում Հյուսիսատլանտյան դաշինքին (NATO) միանալու նպատակահարմարության հարցը, եւ այնտեղ թե պետական եւ թե հասարակական ընկալման մեջ այս գաղափարը այլընտրանք ...50 ՀԱԶԱՐԻՑ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՀՀԿ-ԻՆ
Թագուհի Թովմասյան 10
Հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանի հետ:
- Պրն Այվազյան, հոգեբանորեն արդեն պատրաստվե՞լ եք լքել նախարարի աթոռը: Նման պնդումներ հաճախ են հնչում:
- Հոգեբանորեն պատրաստ ...
ԳՈՐԻՍԻՑ ԵՐԵՒԱՆ ՍԵՅՄՈՒՐ ԲԱՅՋԱՆԻ ՕՐԱԳԻՐԸ

ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍԻ ԲԱՆՏՈՒՄ
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԶՈՀՎԵՑ ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ
Արամ Զաքարյան
50 ՀԱԶԱՐԻՑ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՀՀԿ-ԻՆ
Թագուհի Թովմասյան
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 2007 ՔՈ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆԸ» ՀԱՂԹԵՑ
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Նարինե Ավետյան
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՀԱՃՈՒՅՔՈՎ 5 ՕՐ ԱՊՐԵՄ, ՔԱՆ` ՏՀԱՃՈՒԹՅԱՄԲ ՀԻՆԳ ՏԱՐԻ
Մարինա Բաղդագյուլյան«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԸ»
Հեղինե Մանուկյան
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

