
«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԸ»
- Հանրահավաքի մասնակից «1+»-ների տրամադրությունները միտինգից առաջ շոշափելու մեր փորձը որոշ մասնակիցների կողմից արժանացավ, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունքի: Պատճառը «ժուռնալիստների 70 տոկոսը Քոչարյանին ծախված է»` միտինգավորների համոզմունքն էր: Հետո նույն այդ մարդիկ, առանց իրար հերթ տալու, սկսեցին ներկայացնել իրենց բողոքները: Մասնավորապես խոսելով 10 հազար դրամ թոշակի մասին` մի տարեց մարդ ասաց, որ «այդքան փողով Քոչարյանը եթե տռուսիկն էլ ծախի, չի կարող ապրել», ուստի պիտի Սերժի հետ թողնի մեր երկիրն ու գնա իր Ղարաբաղում ապրի, որ ժողովուրդը կարողանա ազատ շնչել»:

«Իմփիչմենթ» դաշինքի երեկվա հանրահավաքը երկօրյա նստացույցն ավարտած Նիկոլ Փաշինյանն սկսեց Գոհար Գասպարյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, ապա հանրահավաքի մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց երգչուհու` 2003 թվին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցից մի հատված` պատճառաբանելով, որ դրանում արձանագրված շեշտադրումներն ակտուալ են նաեւ այսօր`«Միակ խորհուրդս է ընդդիմադիր ակտիվիստներին`չնահանջել, սկսած հրապարակային պայքարը արդարության հաստատման նպատակով շարունակել մինչեւ վերջ, որովհետեւ նահանջելն այսօր ինքնասպանություն է: Ժողովուրդս այսօր ծնկած վիճակից ոտքի է ելել, մեջքն ուղղել է եւ դիմակայում է բոլոր նրանց, ովքեր անմակարդակ են, ովքեր ուզում են ժողովրդին հուսալքել եւ կառավարելի դարձնել»` ասել է Հայաստանի սոխակը: Ապա «ՀԺ» խմբագիրն անդրադարձավ երգչուհու ամուսնու` Տիգրան Լեւոնյանի հարցազրույցին նույնպես, որտեղ լուսահոգի երգիչը մասնավորապես ասում է. «Տգիտությունն ահռելի ուժ է, տգետը չգիտի ու չի էլ ուզում իմանալ, որ վնաս է հասցնում: Կոկորդիլոսը չգիտի, որ իր կերածը մարդ է, նրա համար մարդը շարժվող կեր է: Մեր երկիրը տվել են կոկորդիլոսների ձեռքը»: Իրեն Գ.Գասպարյանի ու Տ.Լեւոնյանի հետնորդը համարող Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց մյուս հետնորդներին եւս, որ իրենք տեսնելու են այն, ինչ չհաջողվեց տեսնել երջանկահիշատակ արվեստագետներին: Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը հյութեղ ու անսպառ էր, իսկ առաջարկներն ու գնահատականները շոյեցին մասնակիցների ոտնահարված ինքնասիրությունը: Նա չցանկացավ շնորհակալություն հայտնել «1+» ակցիայի մասնակիցներին, «որովհետեւ այդ ակցիայի շրջանակներում տարվող պայքարում մեկս մյուսին շնորհակալ լինելու անհրաժեշտություն չունենք, քանի որ թե բեմահարթակում, թե ներքեւում կանգնած մարդիկ դրա անհրաժեշտությունը չունեն: Մենք դա չենք անում որեւէ մեկի շնորհակալությանն արժանանալու համար, մենք դա անում ենք այն գիտակցումով, որ երկիրը գտնվում է օրհասական վիճակում, ու յուրաքանչյուրը պետք է անի իրենից կախված ամեն ինչ`երկիրն այս վիճակից դուրս հանելու համար»: Փաշինյանն առաջարկեց անվավեր համարել մայիսի 12-ի ընտրությունները, նշանակել վերաքվեարկություն, որին կմասնակցեն միայն այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են պայքարել օրինականության, բարոյականության եւ սկզբունքների շրջանակներում: «Կան ուժեր, որոնք այդ սկզբունքը պաշտպանում են: Նրանցից շատերը բեմահարթակում են, որոշներն էլ թեեւ ներկա չեն, բայց միանալու են ու պրոցեսն արդեն սկսված է»: Նիկոլ Փաշինյանի պերճախոս ելույթի հաջորդ կետը վերաբերում էր հավաքական կամքի դրսեւորմանը: «Որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ այս պայքարը լինելու է մեկ քայլանոց պայքար: Սա պայքար է, որը պետք է լինի հետեւողական: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, մենք մեր պայքարի մեջ լինելու ենք լուրջ, չենք սեթեւեթելու, աշխատելու ենք արտասահմանցի դիտորդների հետ եւ քայլը քայլի հետեւից կերտելու ենք մեր հաղթանակը: Մեզ պետք չեն թամաշա անողներ, մեզ պետք են մեր պայքարի ճանապարհը մեզ հետ կիսողներ»: Ի դեպ, երեկվա հանրահավաքի «Իմփիչմենթ» կարգախոսին փոխարինում էր «Հաղթանակ»-ը: Հանրահավաքին մայիսի 12-ի ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների ու զեղծարարությունների մասին իրենց ելույթներով միացան նաեւ ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ այս էլ երկրորդ անգամ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ֆելիքս Խաչատրյանն իր ելույթը սկսեց գողության ու մյուս «անպիտանության» 40-օրյա բացահայտման մասին ասացվածքով, հայտարարելով, որ այս իշխանությունների նման ժամկետը «ըսկի մի օր էլ չքաշեց ու նույնիսկ այն մարդիկ, որոնք մասնակցել էին այս այլանդակություններին, նրանց սիրտն էլ մղկտաց»: Ապա մեկիկ-մեկիկ անդրադարձավ մայիսի 12-ին արձանագրված ընտրակեղծիքների հին ու մոդեռն դրսեւորումներին` խոստանալով հաջորդ հանրահավաքին խոսել մյուս դրսեւորումների մասին եւս: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հանդես եկավ հայտարարությամբ` դատապարտելով բազմաչարչար ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակեղծիքները. լցոնումներ, ահաբեկումներ, ձայների հաշվառման ընթացքում արված խախտումներ, նպատակային ճնշումներ ՕԵԿ-ի նկատմամբ: ՕԵԿ-ը, հանձինս Հեղինե Բիշարյանի, հայտարարեց ընտրությունների արդյունքների գանգատարկման ու վերանայման պահանջի մասին. «ՕԵԿ-ը դատապարտում է սեփական հավակնություններից ելնելով ընդդիմադիր դաշտի պառակտումը, գերակա խնդիր համարելով ընդդիմության համախմբումը»: Արամ Զավենի Սարգսյանն իր ելույթում կարեւորեց բոլորիս հետեւողականությունն ու հաստատակամությունը: «Հետեւողականության հասնելու համար պետք է համոզված լինենք մեր արած գործերի խելամտության ու ճշմարտացիության մեջ, թե ինչի համար ենք հավաքվում այստեղ ու ինչ ձեռքբերումներ ենք արձանագրել»: Քաղաքական դաշտում, ըստ Սարգսյանի, «Իմփիչմենթն» արդեն ունի ձեռքբերում: «Նախորդ հանրահավաքին ներկա էին ընտրությունների արդյունքներից բողոքող չորս կուսակցություն, իսկ այսօր ավելացավ եւս մեկը, որոնց թիվը դեռ ավելանալու է: Ժողովուրդ, կգա այն օրը, երբ կկատարվի բոլորիս երազած իշխանափոխությունը, իսկ դրա համար պետք է հետեւողականորեն գալ հանրահավաքների», - վստահեցրեց Ա.Զ.Սարգսյանը: «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթների թեման եւս մայիսի 12-ի ընտրությունների զեղծարարություններն էին, պահանջը նույնպես մեկը`անվավեր ճանաչել դրանք, անցկացնել վերաքվեարկություն ու ամեն ինչ անել` այս իշխանություններից օր առաջ ազատվելու համար:
- Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԸ»
Հեղինե Մանուկյան
Հանրահավաքի մասնակից «1+»-ների տրամադրությունները միտինգից առաջ շոշափելու մեր փորձը որոշ մասնակիցների կողմից արժանացավ, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունքի: Պատճառը «ժուռնալիստների 70 տոկոսը Քոչարյանին ...«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆԸ» ՀԱՂԹԵՑ
Երեկ վերջապես ավարտվեց ««Շանթ» հեռուստաընկերությունն ընդդեմ «Ժամանակ Երեւանի»» իրավական պայքարը:
«Շանթի» տնօրեն Արթուր Եզեկյանն արդեն մի քանի ամիս է, հեռուստատեսության գործերը թողած, փորձում է բոլոր ...
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
«EMPYRAY» -Ը ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ
Հեղինե ՄանուկյանԹՇՆԱՄԻՍ ԹԱՄԱՄԻ ՁԵՌՔԸ ՉԸՆԿՆԻ
Նարինե Ավետյան
«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆԸ» ՀԱՂԹԵՑ
ԽՈՍՈՒՄ ԵՆՔ` ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒՐԱՆԱԼՈՎ
Հեղինե Մանուկյան
ԼՐԱՀՈՍ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է
«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ՁԵՌՔԸ»
Հեղինե ՄանուկյանՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՆՈՍՉԻԿՆԵՐԸ
Արմենակ Մնջոյան, 09.Մայիս.2007թՎԵՆԴԵՏԱ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Արմինե Օհանյան
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

