
2003-Ի ՀԱՄԵՄԱՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ Է
- Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ:

- Սոցիոլոգիական տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն իշխանությունը ներկայացնող կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, իսկ ընդդիմադիր մի քանի կուսակցություններ ընդամենը մոտ են 5 տոկոսը հաղթահարելուն, որոնց մեջ «Հանրապետությունը» չկա: Ինչպե՞ս կբացատրեք նման ցուցանիշները: - Ինչպես սոցիոլոգիական հետազոտությունները, այնպես էլ հեռուստաեթերը ուղղորդվում է նախագահի նստավայրից: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ նախագահի աշխատակազմում մշակվել է մի սցենար, որը փորձում են կյանքի կոչել այդ հարցումների եւ հեռուստաեթերի միջոցով: - Այսինքն` դրանք կեղծ թվեր են: - Իհարկե կեղծ թվեր են, քանի որ իշխանությունը իր բոլոր թեւերով՝ ցեղվող, բարգավաճող, կոռուպցիայի մեջ թաղված, բայց դրա դեմ խոսող Դաշնակցությունով, բոլորը միասին, մեր խորին համոզմամբ, ունեն 15-20 տոկոս ընտրազանգված: Հիմա փորձում են հասարակական կարծիքը մանիպուլացնելու միջոցով հասարակությանը համոզել, թե «Բարգավաճ Հայաստանը» այնքան էլ իշխանություն չէ, մինչդեռ բոլորս էլ համոզված ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդհանրապես կուսակցություն չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի անձնական կանտորան է: Կամ Դաշնակցությունը փորձում է ցույց տալ, որ ինքը հասարակության հետ միասին պայքարում է կոռուպցիայի եւ մեր հասարակության մյուս չարիքների դեմ, բայց բոլորս էլ գիտենք, որ Դաշնակցությունը անցած 9 տարիների ընթացքում իշխանությունների կողմից գործված բոլոր հանցագործությունների պատասխանատուներից մեկն է: ՀՀԿ-ի մասին խոսելն համարում եմ ավելորդ, քանի որ այն կուսակցությունից վերածվել է Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող խմբակի: - Սակայն ակնհայտ է, որ ընդդիմությունն էլ առանձնապես չի վայելում հասարակության վստահությունը, որի ապացույցը ընդդիմության հավաքների եւ հանդիպումների սակավամարդությունն է, ի տարբերություն 2003 թվականի: - Իհարկե 2003 թվականի համեմատ իրավիճակը փոխվել է. այս ընթացքում հասարակությանը համակարգված ահաբեկելու քաղաքականություն է իրականացվել, որի գագաթնակետը 2004-ի ապրիլի 13-ն էր եւ 2005 թվականի նոյեմբերի 27-ը: Եվ այս ամենը բերել է հավատի դեֆիցիտի: Դրա մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ ընդդիմությունը, որովհետեւ անցած տարիներին ընդդիմության գործունեությունը եւս հասարակության մեջ ընդդիմության նկատմամբ անվստահություն է ծնել: Չնայած այսօր էլ կան հստակ հակաիշխանական տրամադրություններ, հասարակության 80-90 տոկոսը հակաիշխանական տրամադրությունների կրող է, բայց մյուս կողմից հասարակությունը թերահավատ է որակական փոփոխությունների հասնելու հնարավորության հարցում: Բայց ես կարծում եմ, որ մինչեւ ընտրարշավի ավարտը հասարակությունը իր համար կգտնի ընդդիմադիր դաշտի այն ֆավորիտին կամ ֆավորիտներին, որոնց միջոցով հնարավոր կհամարի իշխանափոխության իրականացումը: Հենց իմ ասած ֆավորիտները ի հայտ գան, հասարակությունը կակտիվանա եւ իշխանություններից դժգոհությունը կարտահայտի բողոքի մասսայական ակցիաներով: - Ընտրություններին ընդամենը երկու շաբաթ է մնացել. ֆավորիտները շատ չե՞ն ուշանում: - Չէ, այսօր արդեն առանձնացել են մի քանի կուսակցություններ: - Ո՞ւմ նկատի ունեք: - «Հանրապետություն» կուսակցությունը, «Նոր ժամանակները», «Իմփիչմենթ» դաշինքը, որոնք գնալով հասարակական գիտակցության մեջ ընկալվում են որպես արմատական ընդդիմությունը ներկայացնող ուժեր: Այսինքն` սահմանազատումը ընդդիմադիր դաշտում տեղի է ունեցել եւ հասարակությունը իր համար որոշել է, թե ովքեր են իրական եւ հաստիքային ընդդիմադիրները: - Ո՞րն է իրական եւ հաստիքային ընդդիմադիրների տարբերությունը: - Իրական ընդդիմությունը ռեալ իշխանափոխության խնդիր է դնում, մանդատը համարում է միջոց, որի վրա գրված է իշխանափոխություն, իսկ հաստիքային ընդդիմության համար մանդատը նպատակ է, եւ նրանք ամեն ինչ անում են իրեց 5-6 մանդատը պոկելու համար: - Ի՞նչ կառուցվածքային փոփոխության է ենթարկվել ընդդիմությունը 2003-ի համեմատ: - 2003-ին մենք ունեինք ակտիվ հասարակություն, լղոզված հարթակ՝ կազմակերպչական եւ գաղափարական առումով, հիմա ճիշտ է հասարակությունը նոր է սկսում ակտիվանալ, բայց ունենք ավելի նպատակային ընդդիմադիր թիմ, որը եւ արժեքային համակարգի, եւ գործողությունների իմաստով շատ ավելի հստակ է, քան 2003-ին: - Բայց 2003-ին, բացի «Իմփիչմենթից», Ձեր նշած մյուս ուժերը կանգնած էին հարթակում: - 2003-ին շատ կոնկրետ քաղաքական լիդեր էր ստացել քվե, եւ քաղաքական դաշտում հիմնական դերակատարումը կատարում էր այդ լիդերը: Հիմա մենք ընտրարշավին մասնակցում ենք մեր լիդերով, եւ ես համոզված եմ, որ մեր կուսակցությունը եւ նրա լիդերը հասարակական տրամադրությունները շատ ավելի արդյունավետ մեխանիզմներով կփորձեն իրականացնել: - Հունիսի 10-ին Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով շրջանակային համաձայնագրի ստորագրում: Ըստ Ձեզ, այս անգամ ե՞ւս այդ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի, եւ կարող են հետընտրական զարգացումները հետաձգման պատճառ հանդիսանալ: - Ընտրությունները չեն կարող պատճառ հանդիսանալ խաղաղ կարգավորման գործընթացի համար: Եթե իրականանան մեր հետապնդած քաղաքական նպատակները, այդ ժամանակ իշխանությունը Հայաստանում փոխված կլինի, եւ նոր իշխանությունը կգնա արագ եւ խաղաղ կարգավորման` առաջնահերթ համարելով խաղաղության գաղափարը: Իսկ եթե իշխանափոխություն, այնուամենայնիվ, տեղի ունեցած չլինի, ապա համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը խաղաղ կարգավորման չի գնալու, փորձելու է ձգձգել խնդրի լուծումը: Ես համոզված եմ, որ առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը լինելու է ԼՂ խնդրի շուրջ քաղաքական ուժերի մոտեցումները: Հստակ սահմանազատում է մտնելու քաղաքական դաշտում. որոնք են այն ուժերը, որոնք խաղաղության գաղափարի կրողներն են եւ որոնք են այն ուժերը, որոնք սառեցման ջատագովներ են: Մենք այս ընտրարշավում էլ ենք արձանագրել, որ Քոչարյանի իշխանության ամենամեծ հանցագործություններից մեկն էլ խաղաղ գործընթացի սառեցումն է, ինչն էլ խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, Հայաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կառույցներին եւ տարածաշրջանային համագործակցությանը:
- Ավետիս Բաբաջանյան
«ՄԻԿԱՆ» ԵՒ «ԱՐԱՐԱՏԸ» ԿՓՈՐՁԵՆ...
Դավիթ Ջալալյան
Այսօր կկայանան ֆուտբոլի Հայաստանի անկախության գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները՝ «Փյունիկը» սեփական հարկի տակ կմրցի «Արարատի», իսկ «Միկան»՝ «Բանանցի» հետ: Հիշեցնենք, որ առաջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԻՆՉ ԳՆԻ, ԻՆՉ ԿԱՐԴԱ
Մարինա Բաղդագյուլյան
Չկա այնպիսի նյութական խավար, որ կարողանա այնպես խավարեցնել մարմինը, ինչպես տգիտությունը` միտքը, եւ չկա լույս, որ այնպես լուսավորի աչքերը, ինչպես գիտությունը` հոգին: Սարգիս Շնորհալի
1700 տարի գրի ...ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ
Նինա Խրուշչովա
Բորիս Ելցինը եզակի մարդ էր: Նա դեմոկրատական ճանապարհով ընտրված Ռուսաստանի առաջին ղեկավարն էր, նաեւ առաջին ղեկավարը, որը կամավոր հրաժարվեց իշխանությունից եւ սահմանադրական ճանապարհով հանձնեց իր հետնորդին: ...ԵԹԵ ՀՀԿ-Ի ՕԳՏԻՆ ՉՔՎԵԱՐԿԵՔ` ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՔ ՍՏԱՆԱ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (նախագահ Արթուր Սաքունց) նախընտրական քարոզչության միջանկյալ զեկույց է ներկայացրել, որտեղ անդրադարձել է Լոռու մարզի թիվ 29, 30, 31, 32 ընտրատարածքներում ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱ՞Բ, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՈՐՋ
Ավետիս Բաբաջանյան
Հայաստանի տարբեր իշխանավորներ տարբեր առիթներով հայտարարում են, որ իրենք են ընտրությունների ազատ եւ արդար անցկացման երաշխավորը: Սակայն ազատ եւ արդար ընտրության համար անհրաժեշտ է, որ ընտրություն լինի ...ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
Հայրենակիցներ, Մայիսի 12-ի «ընտրությունների» արդյունքներն արդեն կանխորոշված են: Ինքնակոչ իշխանությունների իրականացրած քաղաքական եւ ընտրական համակարգերի հետեւողական ոչնչացումը նպատակ ուներ Հայաստանում ...ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ «ԷՇԻ ԲԱՆԻ ԾԵՐԻՆ» ՀԷԿ ՉԻ ՍԱՐՔԻ
Նարինե Ավետյան
Վայոց ձորի մարզի Արտաբույնք եւ Շատին գյուղերի բնակիչներն անցյալ տարի ահազանգել էին, թե ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը գյուղում հիդրոէլեկտրակայան է կառուցում` վտանգի տակ դնելով գյուղերի ...ՀԱՐՑ ՈՒՂՂՎԱԾ ՈՒԺԵՂ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Հայաստանի մի թույլ քաղաքացուց Մի ամլիկ գառ իրեն համար ջուր էր խմում առվակից, Մեկ էլ դեմի ծորակից...
Ա) Իմ հարցը ձեր հետեւյալ կարգախոսի մասին է` «Ուժեղները արդար, իսկ թույլերը` պաշտպանված»:
Ովքե՞ր ...ՏՎԵՔ ՁԵՐ ՁԱՅՆԸ ԵՒ ՊԱՀԱՆՋԵՔ`ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Թագուհի Թովմասյան
Անցած շաբաթ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շրջում էր Հայաստանի ամենամեծ մարզերից մեկում` Գեղարքունիքում: Բոլոր այն քաղաքներում, որտեղ պետք է լիներ վարչապետը, մեկ ժամ առաջ համերգ էր սկսվում:
Սերժ Սարգսյանի ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ
Գ. Շ.
Ապրիլի 28-ին, ժամը 23.15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտաս պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել ...2003-Ի ՀԱՄԵՄԱՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ Է
Ավետիս Բաբաջանյան
Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ:
- Սոցիոլոգիական տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն ...
ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ
Գոհար ՎեզիրյանՍԵՐՎԻԶԻ ԱՆԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՈ
Գոհար ՎեզիրյանՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱ՞Ծ
ՕԼԻԳԱՐԽԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ
Վարդան ՀարությունյանՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ԵՍ ԵՄ
ԷԼ Ի՞ՆՉ ՆԺԴԵՀ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ, ԹԵ ԿԱ ՍԱՄՎԵԼ
Մարինե ԽառատյանՀԱՐՑ ՈՒՂՂՎԱԾ ՈՒԺԵՂ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԱԶԱՏՎԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԴՈԴԻԿՆԵՐԻՑ ՈՒ ՍԵՐԺԱՆՏԻԿՆԵՐԻՑ
Թագուհի ՀակոբյանԿԱ՞, ԱՐԴՅՈՔ, ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏ
Լիլիթ ԴանիելյանԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԻՆՉ ԳՆԻ, ԻՆՉ ԿԱՐԴԱ
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

