
ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ
- Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքը հանրապետության այն տարածքներից է, որտեղ առաջադրված թեկնածուն միակն է` մրցակից չունի. ամենայն հավանականությամբ այստեղ մայիսի 12-ին վերստին պատգամավորի մանդատ կստանա Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն:

Վերջինս տարբեր ժամանակահատվածներում հայ հասարակությանը ներկայացել է տարբեր մականուններով՝ Փնթի Սամո, Տիրի Սամո, Շաքարի Սամո: Այս օլիգարխը իր աշխատանքային գործունեությունը սկսել է տրիկոտաժի գործարանում բանվոր աշխատելուց, ասում են, որ նա Լֆիկ մականունը ստացել է հենց այդ շրջանում, երբ գործարանից հաջողացնում էր գողանալ կանացի կրծկալներ եւ դրանք դրսում «լեւի» վաճառել: Այնուհետեւ՝ տեսնելով այս երիտասարդի ճարպկությունն ու աշխատասիրությունը, տեղի թաղային հեղինակությունները Բանգլադեշի տարածքում գործող առաջին «Տիրը» վստահում են նրան, ըստ այդմ՝ նա սկսում է աշխատեցնել «Տիր»-ը, որից ստացած եկամուտը տալիս է օբյեկտի տերերին, իսկ այնտեղ վաճառվող ծխախոտի եւ սուրճի գումարը տնօրինում է իր հայեցողությամբ: Կամաց-կամաց խորանալով առեւտրի մեջ` Լֆիկ Սամոն կարողանում է գումարներ հետ գցել եւ առեւտուրն ընդլայնել: Սամվել Ալեքսանյանն այսօր այն իշխանամերձ բիզնեսմեններից է, որի տիրապետության տակ են շաքարի, ալյուրի, ցորենի, կարագի, մակարոնեղենի ու էլի մի շարք սննդատեսակների ներկրումը Հայաստան: Վերոնշյալ ոլորտները, կարելի է ասել, Լֆիկի մոնոպոլիաներն են, որտեղ որեւէ մեկը մուտք գործելու համար պետք է Լֆիկի եւ իշխանությունների դաբրոն ստանա, ինչն անհնարին է: Ոչ վաղ անցյալում հայրենի կառավարությունը ալյուրի ներկրմամբ զբաղվող իտալական ֆիրմաներից մեկի առջեւ այնպիսի պայմաններ էր դրել, որ վերջինս ակամայից դուրս մղվեց այդ ոլորտից: Նույնը կարելի է ասել ցորենի եւ շաքարավազի շուկայի մասին: Ավելացնենք, որ Լֆիկ Սամոյին է պատկանում «Երեւան սիթի», «Կայզեր», «ԼուսԱստղ» սուպերմարկետների ցանցը, որտեղ վաճառքի են դրված հիմնականում նրա ներկրած ապրանքատեսակները: Այս օլիգարխի մասին խոսելուց հարկ է նկատել, որ վերջինս տեղական իշխանիկի համարում ունի Մալաթիա-Սեբաստիայում, որտեղ գործող խանութների, վարսավիրանոցների, մինի սրճարանների, շինանյութի կետերի հիմնական մասը պատկանում է նրան: Վերջինիս սեփականությունն են համարվում նաեւ «ԼուսԱստղ» եւ «Փարվանա» ռեստորանները: Միաժամանակ ընդգծենք, որ Ալեքսանյանը զերծ չի մնացել նաեւ նոր էլիտար շենքերի բիզնես-նախագծերում ինքնադրսեւորվելու հնարավորությունից. մասնավորապես` նրան են պատկանում Երեւանի կենտրոն համայնքում կառուցվող մի շարք էլիտար շենքեր` Խանջյան փողոցում եւ Հյուսիսային պողոտայում: Սամվել Ալեքսանյանի տարբեր ավանտյուրաների եւ բիզնես-պլանների մասին կարելի է անվերջ գրել. օրինակ` թե նա ինչպես է ջուր ներարկում կարագի մեջ` քաշը ծանրացնելու նպատակով, կամ ինչպես է նույն նպատակով շաքարավազը լցնում նախապես թրջած եւ խոնավ պարկերի մեջ: Այսպիսի պատմություններ անվերջ կարելի է լսել նրա ներկրած սուրճի, սպիրտի, մակարոնեղենի, քաղցրավենիքի եւ այլնի մասին: Էլ չենք խոսում բազմաթիվ երթուղային գծերի ու տաքսի սերվիզների մասին. չնայած վերջինս հրաժարվում է սրանցից` ասելով, որ դրանք աշխատեցնում են իր զարմիկները, որոնք, ի դեպ, բազմաթիվ քրեական գործերի մեջ դերակատարում են ունեցել: Ինչ վերաբերում է Լֆիկի խորհրդարանական գործունեությանը, ապա վերջինս եւս կոճակ սեղմողների բանակից է: Նրա` խորհրդարանի միջանցքներում հայտնվելու օրերին անպայման ինչ-որ աղմկահարույց օրենքի նախագիծ է քվեարկվել եւ Լֆիկն անպայման իր լուման ներդրել է այդ հակահասարակական նախագծի ընդունման գործընթացում: Այս պատգամավորը ելույթներ չի ունեցել ոչ միայն նիստերի ժամանակ, այլ նաեւ այն ժամանակ, երբ լրագրողները փորձել են նրան հարցեր տալ: Այդ հարցուպատասխանը, որպես կանոն, ավարտվել է հետեւյալ կարճ նախադասությամբ` «Դու իմ քուրն ես, մի հատ լավ բան ուզի` անեմ»: Հայ հասարակությանը հայտնի այս մականունավորի անունը հիշատակվել է բազմաթիվ ռազբորկաների մեջ: Բայց, ի տարբերություն մյուսների, Լֆիկը երբեք չի նյարդայնացրել այս իշխանություններին. վերջինս վայելում է եւ ղարաբաղյան, եւ ապարանյան կլանի, եւ ՀՀԿ-ի, եւ ԲՀԿ-ի բարեհաճությունը: Սա նաեւ այն պատճառով, որ նա մշտապես ֆինանսավորել է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակին ու մեծ համբերությամբ տարել բոլորի նազուտուզերն ու փակվել կազինոների կրված գումարները: Նա նաեւ վարպետ ընտրակեղծարար է: Ահա թե որն է Լֆիկի հաջողության գրավականը:
- Գոհար Վեզիրյան
ՏԱՍԸ ԱՄԻՍ 2 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ԵՍ ԵՄ
Տարին մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանն այցելում է Երեւանի պետական համալսարան` ուսանողների հետ հանդիպման: Այդ հանդիպման ժամանակ, որպես կանոն, հնչում են մի շարք «դարակազմիկ» մտքեր, որոնք հետագայում ուղենիշային ...«ՓԱՐԻԶԻ ՏՂԱՔ»
Զարեհ Որբունի
ն (Էոքսյուզյան) մեկն էր -ից, ում համար սփյուռքը ապրելն ու վերապրելը հնարավոր ու կարելի էր միայն գրելով: Այն իմաստով, որ Որբունու համար ահավոր այդ իրականության, ներքին սփռումի, դիմադարձումի միակ կերպը ...ՍԻՄ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Երեկ «Իսկական իրավունք» թերթի խմբագրությունից ստացվել է հետեւյալ հայտարարությունը:
«Սահմանադրական իրավունք միություն կուսակցության անունից այսօր հերթական անգամ հայտարարություն է տարածել դրա լիազորությունը ...«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, քննվում էր «Հանրապետություն» կուսակցության դիմումն ընդդեմ ԿԸՀ-ի, Հանրային, Հ2, «Երկիր Մեդիա», ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՌԱԶՄԵՐԹԸ
Քոն Կոհլին
Նոր «սառը պատերազմը» նման չի լինի նախորդին, երբ Գերմանիայի հարթավայրերում տեղակայված տանկային դիվիզիաները բերված էին մարտական պատրաստականության` անհրաժեշտության դեպքում կասեցնելու համար խորհրդային ...ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ
Թագուհի Հակոբյան
«Իմփիչմենթ» դաշինքի երեկվա հանրահավաքից առաջ դաշինքի ներկայացուցիչները Ազատության հրապարակ մտան եռագույն դրոշներով եւ «ի՛մ-փի՛չ-մե՛նթ» բառը անընդմեջ վանկարկելով, ինչը ոգեւորություն առաջացրեց մասնակիցների ...«ԷՆՔԱ՜Ն ԲԱՆ ԿԱ ՓԱԼԱՍԻ ՏԱԿ»
Մարինե Խառատյան
Առկա քաղաքական իրողությունները ԵՊՀ ուսանողներին բացատրելու եւ վերջիններիս քաղաքական հայացքները նախընտրական հնարավոր «շեղումներից» ապահովագրելու համար երեկ ԵՊՀ է այցելել Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ...«ՍՏՎԵՐԻ» ԴԵՄ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Ն.Ա.
ՀՅԴ անդամ Արա Նռանյանին արդեն զայրացնում են լրագրողների այն հարցադրումները, թե ինչո՞ւ դաշնակցությունը, որ ժամանակին ուներ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական, չի պայքարում կոռուպցիայի ...ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆ
Նարինե Ավետյան
Ժողովրդավարությունը պահանջում է, որպեսզի կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ ունենան: Դե, քանի որ մենք էլ, ինչպես ընդունված է ասել, ժողովրդավարական պետություն ենք, կամաց-կամաց սկսում ենք հարգել ...ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ
Գոհար Վեզիրյան
Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքը հանրապետության այն տարածքներից է, որտեղ առաջադրված թեկնածուն միակն է` մրցակից չունի. ամենայն հավանականությամբ այստեղ մայիսի 12-ին վերստին պատգամավորի ...ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՕՐԵՆՍԴԻՐ ՉԻ
Նարինե Ավետյան
Երեկ Հայելի ակումբը բանավեճի էր հրավիրել կուսակցությունների լիդերներին: 12 հրավիրյալներից բանավեճի էին ներկայացել միայն մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում եւ մի ներկայացուցիչ ...ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ԳՆԱԼՈՒ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՊԱՆԴՈՒԽՏՆԵՐԸ
Խմբագրությունը շարունակում է քաղաքացիներից ահազանգեր ստանալ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ:
Թիվ 10/33 ընտրատեղամասի բնակիչների անունից երեկ խմբագրություն էր զանգահարել Էմմա ...ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑԻՆՔ ՀԺԿ-ԻՆ
Թագուհի Թովմասյան
Ասում է Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը
- Պարոն Բազեյան, Ձեր կարծիքով ինչի՞ հետեւանք են վերջին շրջանում հաճախացած մահափորձերը, պայթյուններն ու սպանությունները:
- Նոր բան ...
ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ
Գոհար ՎեզիրյանՍԵՐՎԻԶԻ ԱՆԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՈ
Գոհար ՎեզիրյանՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱ՞Ծ
ԱՊԵՐՆ ՈՒ ԻՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Թագուհի ԹովմասյանՕԼԻԳԱՐԽԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ
Վարդան ՀարությունյանՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ԵՍ ԵՄ
ԷԼ Ի՞ՆՉ ՆԺԴԵՀ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ, ԹԵ ԿԱ ՍԱՄՎԵԼ
Մարինե ԽառատյանԱԶԱՏՎԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԴՈԴԻԿՆԵՐԻՑ ՈՒ ՍԵՐԺԱՆՏԻԿՆԵՐԻՑ
Թագուհի ՀակոբյանԿԱ՞, ԱՐԴՅՈՔ, ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏ
Լիլիթ ԴանիելյանԵՐԵՔ ՄԵՏՐ ՀԵՌՎԻՑ
Մարինե Խառատյան
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

