
ԷԼ Ի՞ՆՉ ՆԺԴԵՀ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ, ԹԵ ԿԱ ՍԱՄՎԵԼ
- Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած անկուսակցական ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը շրջագայում է Հայաստանի ընտրատարածքներում՝ այժմ էլ հորդորելով ժողովրդին ձայն տալ Սամվել Բաբայանի կուսակցությանը: Հիշեցնենք, որ 1999-ին «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով, որպես ՀԺԿ-ական, ԱԺ պատգամավոր դարձած Հմայակ Հովհաննիսյանը, հաջորդ՝ արդեն 2003թ. ընտրություններում հանգրվանել էր Ազգային միաբանության համամասնական ցուցակում:

- Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը: - Ինչպես ռուսներն են ասում՝ «պանառաստայուշչի»: Վերելքն ակնհայտ է: - Հայտնի է, որ Դուք նախկինում «Միասնություն» դաշինքի ծրագրերն էիք քարոզում, հետո՝ Ազգային միաբանությունում էիք, հիմա էլ «Դաշինքի՞» ծրագրերն եք քարոզում: - Ես միշտ իմ ծրագրերն եմ քարոզել: Որպես գաղափարախոս, ես գաղափարախոս եմ՝ դուք գիտեք, ես միշտ իմ ծրագրերն եմ քարոզել: Քանի որ «Միասնություն» դաշինքի ծրագրի մշակման վրա ես եմ աշխատել: ՀԺԿ-ից «Միասնություն» դաշինքի ծրագրի պատասխանատուն ես էի, իսկ Հանրապետականից՝ Տիգրան Թորոսյանը: Մենք երկուսով մշակել ենք դաշինքի ծրագիրը՝ համադրելով ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի ծրագրերը: - Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության ծրագիրն է՞լ եք Դուք մշակել: - «Դաշինքի» ծրագիրը ես կիսում եմ: Կուսակցության անդամ չեմ ես, ո՞նց կարող եմ անդամ չլինելով ծրագիրը գրել, բայց ես 92-ից մտերիմ եմ Սամվել Բաբայանի հետ: Մեզ կապում է այն ընդհանուր գործը, որին մենք նվիրվել ենք՝ յուրաքանչյուրս իր մասնագիտական ունակություններն այդ գործին ի սպաս դնելով՝ Սամվել Բաբայանը՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ես` որպես հրապարակային-քաղաքական գործիչ, Սամվել Բաբայանը՝ որպես ազատամարտի հրամանատար, ես՝ որպես ազատամարտի գաղափարախոս: - Իսկ Սամվել Բաբայանը դեմ չէ՞, որ Դուք «Դաշինքի» անունից քարոզում եք Ձեր ծրագրերը: - Մեր գաղափարները նույնն են 1988-ից: Այսինքն` դա այն գաղափարներն են, որոնք գործնականում կիրառվեցին, բերեցին այն բանին, որ ստեղծվեց անվտանգության գոտի եւ դրանով իսկ հնարավոր դարձավ ՀՀ հիմնադրումը, զարգացումը եւ անվտանգությունը: Դրա համար ասեմ, որ ե՛ւ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը այս պետության հիմնադիրներն են: Կարեն Դեմիրճյանն այն առումով, որ նա ղեկավարել է խորհրդային Հայաստանը, եւ իր ղեկավարության ժամանակաշրջանում ստեղծվեցին նյութատեխնիկական նախադրյալները անկախ պետականության հաստատման համար, իսկ Սամվել Բաբայանն այն առումով, որ նա եղավ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնողը եւ ճարտարապետը, իսկ այդ անվտանգության գոտու շնորհիվ ՀՀ-ն կարողացավ ապահովել իր տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը: Այն, որ մենք 13 տարի ապրում ենք խաղաղ երկնքի տակ, եղել է ի շնորհիվ Սամվել Բաբայանի: - Պարոն Հովհաննիսյան, փաստորեն, Դուք այսօր հավասարեցնո՞ւմ եք Կարեն Դեմիրճյանին եւ Սամվել Բաբայանին: - Ես երջանկություն եմ ունեցել լինելու այն միակ հրապարակային քաղաքական գործիչը` ճանաչված, ով կանգնեց 1998թ. Կարեն Դեմիրճյանի կողքին եւ նրան հորդորեց վերադառնալ մեծ քաղաքականություն՝ իր առջեւ նպատակ դնելով ակտիվության կոչել նրա մեծ ներուժը որպես քաղաքական գործիչ: Ոչ ոք ուրիշ չկար: - Հիմա էլ որոշել եք կանգնել Սամվել Բաբայանի կողքին, որ նրա՞ն դարձնեք ակտիվ քաղաքական գործիչ: - Ես միակ գործող պատգամավորն եմ, ով ընդգրկված է «Դաշինքի» նախընտրական ցուցակում եւ ով նույն ձեւով, ինչպես կանգնեց ժամանակին Կարեն Դեմիրճյանի կողքին՝ համարելով, որ նրա ներուժի ի սպաս դնելը ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար այլընտրանք չունի, նույն ձեւով կանգնեցի Սամվել Բաբայանի կողքին՝ հատուկ նպատակ ունենալով կյանքի կոչելու նրա մեծ ներուժը, որը պետք է այս բավականին ծանր պայմաններում ծառայի մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, այնպես, ինչպես ծառայեց այն ժամանակ, երբ 1992թ. Ադրբեջանը գրավել էր ԼՂՀ տարածքի 47 տոկոսը: - Ասել է թե` Դուք ում կողքը կանգնում եք, դառնում է ազգային գործի՞չ: - Ոչ, նրանք ազգային գործիչներ էին, Դեմիրճյանը ազգային գործիչ էր...: - Դե, ավելի հրապարակային ազգային գործիչ: - Ես կանգնում եմ նրա կողքին, ով պահանջված է ժողովրդի կողմից: Հասկանում եք, ես իմ քմահաճույքով չեմ առաջնորդվում: Ես կանգնում եմ այն ազգային գործիչների կողքին, ում ներուժի օգտագործումը պահանջված է ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման հրամայականով: - Պարոն Հովհաննիսյան, ոչ վաղ անցյալում ղարաբաղյան պատերազմի հաղթանակը կապվում էր Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ ուրիշների անվան հետ: Այսօր Դուք այն միանշանակ կապում եք Սամվել Բաբայանի՞ անվան հետ: - Ի՞նչ եք ասում, է՜: Ներեցեք, բայց դուք գիտեք, 92թ. բոլոր կադրային սպաները դուրս են եկել Ղարաբաղից: ...Վազգեն Սարգսյանը հրաժարական տվեց այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնից: Ոչ մի հույս չկար: Սամվել Բաբայանը՝ ինքն իր նախաձեռնությամբ հավաքեց բոլոր ցաքուցրիվ ջոկատները, ստեղծեց մի ուժ, կանգնեց այդ ուժի գլխին եւ հակահարված տվեց, արմատապես փոխեց իրավիճակը ռազմաճակատում եւ մտցրեց այն նույն բեկումը մեր ազգային պատերազմի մեջ, որը կարելի է նմանեցնել բեկմանը, որը մտցրեցին Հայրենական մեծ պատերազմում այն պահին, երբ ֆաշիստը հասել էր մինչեւ Մոսկվա: ...Մեր բոլոր պատմական հերոսները, եթե իրենց արժանիքները ի մի բերել եւ միացնել՝ Անդրանիկ, Դրո, Նժդեհ, մենք Սամվել Բաբայանի արածի հետ համեմատական անցկացնելու հնարավորություն չունենք: Որովհետեւ նրանք հերոսաբար պայքարել են, բայց չեն կարողացել ընդարձակել հայկական տարածքները: - Հնարավո՞ր է՝ նրան միանալով՝ ուզում եք ընդարձակել Հայաստանի տարածքը: - Ոչ, մենք ուզում ենք տեր կանգնել մեր հաղթանակին:
- Մարինե Խառատյան
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱ՞Ծ
Վերջին 5-6 օրերին զանգվածային լրատվության միջոցներում ամենաքննարկվող թեման Արթուր Բաղդասարյանի գաղտնազրույցն է բրիտանական դեսպանատան աշխատակցի հետ, որը հրապարակվել է «Գոլոս Արմենիի» թերթում, ապա փութաջանորեն ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ՄԻԼԱՆՈՒՄ
Դավիթ Ջալալյան
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» հանդիպումը ընթացիկ մրցաշրջանում լավագույններից էր: Բախվեցին դինամիկ եւ արագ ֆուտբոլ դավանող երկու թիմեր, ...ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ` 36-ամյա Հարություն Վարդանյանը, որը հանդես է գալիս Շվեյցարիայի առաջին խումբը ներկայացնող «Բիլ» թիմում, նախօրեին ձերբակալվել է:
Ըստ շվեյցարական ոստիկանության` ...ԿԱ՞, ԱՐԴՅՈՔ, ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏ
Լիլիթ Դանիելյան
«Հայկական գորգ» ասածը կիրառելի եզր չէ այսօրվա միջազգային մշակութային շուկայում: Ավելին՝ չնայած փաստերի առատությանը, միջնադարյան հայկական, արաբական եւ այլ աղբյուրների վկայություններին հայկական գորգի ...ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Աննա Գեւորգյան
2007թ. ապրիլի 20, 23, 25-ին Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը եւ «Լարք» երաժշտական ընկերությունը կազմակերպել էին «Մանսուրյանական եռապատկեր» խորագրով համերգային փառատոն` նվիրված 1915 թվականի ...«ԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»
Իեն Գոբեյն, Մեթյու Թեյլոր, Լյուկ Հարդինգ
Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիայում մշակում է նախագահ Պուտինի բռնի տապալման մտահղացումը: Նա պնդում է, որ արդեն սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի ...ԱԶԱՏՎԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԴՈԴԻԿՆԵՐԻՑ ՈՒ ՍԵՐԺԱՆՏԻԿՆԵՐԻՑ
Թագուհի Հակոբյան
Նախընտրական քարոզարշավի նրբերանգներից մեկն էլ գյուղական բնակչության խնդիրներին ու հոգսերին ծանոթանալն է, նրանց քաղաքական կյանքի անցուդարձին իրազեկելը: Հատկապես` եթե նկատի ունենանք, որ գյուղական բնակչությունը ...ՀԺԿ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ավետիս Բաբաջանյան
Արտաշատցի ծանոթներիցս մեկը երեկ պատմում էր, որ իրենց քաղաք այցելած ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման գնացել էին մեկ տասնյակից էլ քիչ արտաշատցիներ: Պարոն Դեմիրճյանը տեսնելով ներկաների քանակը` ...ՍԻՄ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՐԵԼ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ
Նարինե Ավետյան
«Իսկական Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հայկ Բաբուխանյանի տիկինը` Հյուսիսային համալսարանի ռուսաց լեզվի դասախոս Իրինա Բաբուխանյանը, աշխատում ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավետիս Բաբաջանյան
Սերգեյ Բագրատյանը այն միամիտ մարդկանցից է, ում թվացել է, թե Հայաստանում ստեղծվել է երկիշխանություն, եւ ինքը, դառնալով իշխանության թեւերից մեկի ներկայացուցիչը եւ ունենալով այդ ուժի աջակցությունը, կարող ...ՄԻԱՎՈՐՈՂԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ
Թագուհի Հակոբյան
Եթե առայժմ հայ-թուրքական հարաբերությունները քաղաքական մակարդակում շարունակում են մնալ լարված` չգտնելով հանգուցալուծում, ապա դա ամենեւին էլ չի խանգարում, որպեսզի, օրինակ, մարդու իրավունքների, արդարադատության ...ԷԼ Ի՞ՆՉ ՆԺԴԵՀ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ, ԹԵ ԿԱ ՍԱՄՎԵԼ
Մարինե Խառատյան
Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած անկուսակցական ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը շրջագայում է Հայաստանի ընտրատարածքներում՝ այժմ էլ հորդորելով ...
«ԱՍՏՂԵՐԸ» ՉԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՈՒ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԻՆ
Սոֆյա ՄանուկյանՍԵՐՎԻԶԻ ԱՆԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՈ
Գոհար ՎեզիրյանՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱ՞Ծ
ԱՊԵՐՆ ՈՒ ԻՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Թագուհի ԹովմասյանՆՐԱ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԱՍՈՒՄ ԵՆ` 7 ՄՈՐ ԿԱԹ Է ԿԵՐԵԼ
Գոհար ՎեզիրյանՕԼԻԳԱՐԽԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ
Վարդան ՀարությունյանԷԼ Ի՞ՆՉ ՆԺԴԵՀ ՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ, ԹԵ ԿԱ ՍԱՄՎԵԼ
Մարինե ԽառատյանԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԸ
Աիդա ՊետրոսյանԱԶԱՏՎԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԴՈԴԻԿՆԵՐԻՑ ՈՒ ՍԵՐԺԱՆՏԻԿՆԵՐԻՑ
Թագուհի ՀակոբյանՈՒ՞Ր ԱՆՀԵՏԱՑԱՆ ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
Մարինե Գալստյան
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

