
ՍԵՐՎԻԶԻ ԱՆԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՈ
- ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 19-րդ տեղում է հանգրվանել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որը միաժամանակ նաեւ «Համերաշխություն» կուսակցության նախագահն է (չնայած նրա անվան դիմաց նախընտրական ցուցակում գրված է անկուսակցական):

Անդրանիկ Մանուկյանը դեռ 2000 թվականից է այս կառավարության կազմում՝ նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր, ապա` 2000-01թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարը, եւ վերջապես 2001թ. նշանակվեց ներկայիս պաշտոնին: Բացի այն, որ Մանուկյանը կառավարությունում զբաղեցնում է ամենակարեւոր եւ առանցքային նախարարական պորտֆելներից մեկը, նա նաեւ բավական լուրջ բիզնես-գործունեություն է ծավալում գործադիր մարմնից դուրս: Նկատենք նաեւ, որ եթե հայ հասարակության շրջանում սոցիոլոգիական հարցում անցկացվեր՝ թե ամենաշատը ո՞ր նախարարին չեք սիրում, ապա վստահորեն կարելի է ասել, որ առաջատարներից մեկը կլինի հենց Անդրանիկ Մանուկյանը: Դրա պատճառները շատ են: Անդրանիկ Մանուկյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է 1970-ական թթ., երբ վերջինս աշխատում էր Հրազդանի ցեմենտի գործարանում` որպես բանվոր: Մինչդեռ նրա կարիերայի համար շրջադարձային եղավ 1990 թվականը, երբ նշանակվեց «Հայավտովազ» տեխսպասարկում առեւտրաարդյունաբերական ֆիրմայի գլխավոր տնօրեն: Հավանաբար հենց այստեղից էլ ծնվեց նրա սերը ավտոմեքենաների նկատմամբ. վերջինս մինչ այսօր էլ հաջողությամբ իրականացնում է ավտոմեքենաների շահութաբեր առուվաճառք, որի համար էլ կնքվել է «Սերվիզի Անդո» մականվամբ: Ինչպես ընդունված է ասել՝ արտասահմանյան մեքենաների ներկրման մենաշնորհը տրված է հենց հայր եւ որդի Մանուկյաններին: Հիշեցնենք, որ Մանուկյանին պատկանող ավտոմեքենաների «Արարատ Լադա» ընկերությունն անընդհատ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. համաձայն մամուլի տարբեր ժամանակահատվածների հրապարակումների՝ այս ընկերությունը հաջողացրել է կեղծ փաստաթղթերի հիման վրա Հայաստան ներմուծել Տոլյատիի ավտոգործարանի թողարկած «ՎԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչի արդյունքում խոշոր գումարների վնաս է հասցրել պետության բյուջեին: Այն ժամանակ այս մասին իմացան բոլորը՝ եւ հասարակությունը, եւ իշխանությունները, եւ համապատասխան կառույցները, սակայն Անդրանիկ Մանուկյանը շարունակեց իր գործունեությունը, քանի որ այդ փաստերը այն ժամանակ պետք չեկան ոչ ոքի, եւ ամեն ինչ սովորականի պես ջրվեց: Ավտոմեքենաների առուվաճառքին զուգահեռ, Մանուկյանը որոշեց, որ կարելի է ներդրումներ անել նաեւ այլ շահութաբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ նա իր ուժերը որոշեց փորձել հյուրանոցաշինության բնագավառում. հիշեցնենք, որ հասարակությանը հայտնի «Մետրոպոլ» հյուրանոցի սեփականատերը հենց Անդրանիկ Մանուկյանն է: Սա մասնավոր բիզնեսի մասին, բայց ինչպես հայտնի է` մեր բոլոր նախարարներն, առանց բացառության, բիզնես-նախագծեր են իրականացնում՝ օգտագործելով իրենց պաշտոնն ու պետության ռեսուրսները: Մասնավորապես՝ Մանուկյանի պարագայում տեղին է հիշել «ԱրմենՏելի» գործարքը. քաղաքական-հասարակական շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ Մանուկյանը տիրապետել է գործարքի ստվերային կողմին եւ հաջողացրել է բավական լուրջ գումարներ հետ գցել այդ ընթացքում: Բացի այդ, նա մտերիմ հարաբերությունների մեջ է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ, որի օգնությամբ եւ օժանդակությամբ կարողացել է գրոշներով ձեռք բերել այնպիսի հողատարածքներ, որոնց առուվաճառքն ընդհանրապես արգելված է: Հետո Մանուկյանն այդ տարածքներն անհամեմատ թանկ գներով վերավաճառել է հիմնականում օտարերկրացիներին: Նախարարի բիզնես-ծրագրերի մեջ է մտնում շենքերի առուվաճառքը՝ դարձյալ էժանով առնելու, թանկ վերավաճառելու դալալության սկզբունքով: Եվ այս ամենից հետո, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրած Մանուկյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշված է, որ վերջինս ունի մեկ բնակելի տարածք՝ 58.5 քմ, մեկ ավտոմեքենա` 2004թ. արտադրության «Մերսեդես Բենց» եւ վերջինիս եկամուտները չեն գերազանցում ամսական 3000 ԱՄՆ դոլարը (այս փաստաթղթերը ընդգրկում են 2005թ. հունվարի 1-ից մինչեւ 2006թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածը): Ավելացնենք, որ հասարակությանը այսպիսի եկամուտներով ներկայացող Անդրանիկ Մանուկյանը բոլորովին վերջերս մտել էր Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Սիգար» խանութը, որտեղից գնել էր 3 մլն դրամ արժողությամբ ծխամորճ: Ավելին` թերթերը բազմիցս անդրադարձել են նաեւ նրա` Մոնտե Կառլոյի արկածներին: Ինչ վերաբերում է Սերվիզի Անդոյի քաղաքական գործունեությանը, ապա ընդգծենք, որ Մանուկյանը հոկտեմբերի 27-ի տուժողներից եւ առանցքային վկաներից է. ահաբեկչությանը հետեւած օրերի Անդրանիկ Մանուկյանից այսօր շատ քիչ բան է մնացել: Վերջինս այն ժամանակ բարձրաձայնում էր, թե տալու է սպանդի կազմակերպիչների անունները` ակնարկելով, որ դրանց թվում է Ռոբերտ Քոչարյանը, սակայն այդպես էլ չհանդգնեց անուններ նշել, մանավանդ որ` կարճ ժամանակ անց պաշտոն ստացավ եւ վերջնականապես լռեց: Մարդկային այս տեսակը, որն օժտված է իշխանություններին քծնելու եւ իր տեսակետները մշտապես երկրի առաջին դեմքերի հետ համաձայնեցնելու սովորույթով, ՀՀԿ-ից բացի այլ համամասնական ցուցակում չէր էլ կարող հայտնվել: Այս տարիների ընթացքում նրա ղեկավարած գերատեսչությունը ոչ մի անգամ չի ներկայացրել հասարակության շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններ եւ ոչ մի անգամ հարկ չի համարել հստակ պատասխանել օրենսդիրների տված հարցերին: Սրա փոխարեն, նա անվերապահորեն ծառայել է գործող ռեժիմին` դրա դիմաց ստանալով թալանելու եւ պետական փողերը խաղատներում մսխելու իրավունք:
- Գոհար Վեզիրյան
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԴԵՐԱՍԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հրավերով Երեւանում էր ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր, ձիասպորտի մեծ սիրահար Թիեր Լերմիթին:
...ԿՈՐՑՎԱԾ ԱՃՅՈՒՆ. ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ՞ ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Վահան Իշխանյան
«Մինաս Չերազի աճյունը Երեւանո՞ւմ է» հարցական վերնագրով տեքստը եւ այնտեղ Չերազի գերեզմանի մասին անճշտությունը, որ հրապարակված էր «Ազգ» թերթում, ստիպեցին մորս զանգել խմբագրություն: Չէ՞ որ ինքը, երբ ...ՈՒՐԻՇ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Լեոն Արոն
Ռուսաստանը ժողովրդավարական ապագայի հնարավորություն անշուշտ ունի, չէ՞ որ ժողովրդավարական անցյալ ունեցել է: Այո՛, այն եղել է կարճատեւ ու անկատար, բայց եղել է: 1990-ականների եւ պուտինյան վերափոխումների ...ԱՐԴՅՈՒՆՔԸ ԼԻՆԵԼՈՒ ԷՐ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐՏԱԲԵՐՈՒՄԸ
Մելքոն Մշեցյան
Այսօր ապրիլի 24-ն է: Հայոց պատմության տարեգրության մեջ մեկընդմիշտ ամրագրված «Հայոց Մեծ Եղեռնի» սգո հիշատակի օր: Աշխարհասփյուռ հայությունն այսօր հարգանքի իր տուրքն է մատուցում 1915թ.-ի կոտորածներին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԻ ԲԱՆԱԼԻ ՈՒՆԻ` ԻՄՓԻՉՄԵՆԹ
Թագուհի Հակոբյան
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ողջ խճանկարը` պատգամավորության թեկնածուների նկարներով, մարդաբոյ պաստառներով ու խոստումներով, արտացոլված է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ` ...ՕԼԻԳԱՐԽԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ
Վարդան Հարությունյան
Օլիգարխիա նշանակում է փողի, կրիմինալի, քաղաքականության եւ իշխանության սերտաճում, երբ մեկը միաժամանակ գործարար, իշխանավոր, հանցագործ, պատգամավոր ու քաղաքական գործիչ է: Երբ նա անպատժելի է եւ հարստանում ...ՍԵՐՎԻԶԻ ԱՆԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՈ
Գոհար Վեզիրյան
ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 19-րդ տեղում է հանգրվանել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որը միաժամանակ նաեւ «Համերաշխություն» կուսակցության նախագահն է (չնայած նրա անվան դիմաց ...ԲՀԿ-Ի «ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ» ՄԱՐԶԵՐԻՑ
Ուրբաթ օրը Դավիթաշեն համայնքում բնակիչների «զահլեն տանողը» ՀՀԿ-ն էր, իսկ շաբաթ օրը հերթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն էր, որի քարոզարշավը կազմակերպելու գործն այս համայնքում իր ձեռքն էր վերցրել ...ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Թագուհի Թովմասյան
Հարցազրույց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրում առկա նախընտրական իրավիճակը` հաշվի առնելով օրեցօր ...
ԽԵՂՃ COMEDY CLUB, ԽԵՂՃ ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ավետիս ԲաբաջանյանՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան«ԱՍՏՂԵՐԸ» ՉԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՈՒ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԵՐԱԺՇՏԱՍԵՐՆԵՐԻՆ
Սոֆյա ՄանուկյանՍԵՐՎԻԶԻ ԱՆԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՒ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՈ
Գոհար ՎեզիրյանԱՊԵՐՆ ՈՒ ԻՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Թագուհի ԹովմասյանՆՐԱ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԱՍՈՒՄ ԵՆ` 7 ՄՈՐ ԿԱԹ Է ԿԵՐԵԼ
Գոհար Վեզիրյան«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա ՄարտիրոսյանՕԼԻԳԱՐԽԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ
Վարդան ՀարությունյանՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գոհար ՎեզիրյանՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Ջոզեֆ Սթիգլից
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

