
ՈՉ ԿԱԽ ԳԼԽՈՎ, ԲԱՐՁՐ ՃԱԿԱՏՈՎ
- Հայաստան է ժամանել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

- ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ ընդդիմադիր է իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Որքանո՞վ է այդ մոտեցումը համընկնում դրսում գործող հնչակյան կառույցների դիրքորոշման հետ: - Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի 16 երկրներում գործող մեր կուսակցության կառույցներն անկախ մարմիններ են եւ ինքնուրույն են որոշում իրենց քաղաքականությունը: Սա առաջին հերթին վերաբերվում է Հայաստանում գործող քույր կուսակցությանը: Սակայն մեզ միավորում է մեր գաղափարախոսության եւ սկզբունքների ընդհանրությունը, որոնցից առաջնայինը «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսն է: Մենք քննադատել ենք իշխանությունների քաղաքականությունը, քանի որ այսօր Լոս Անջելեսը ողողված է հայաստանաբնակ հայությամբ, նրանց քանակն այնքան շատ է, որ այդ քաղաքը նմանվում է Հայաստանին: Սա անընդունելի է հնչակյան կուսակցության համար, քանի որ մենք դեմ ենք Հայաստանի դատարկվելուն, իսկ դրա ելքը Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանության ձեւավորումն է: - Պարոն Աճեմյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Էռնեստ Սողոմոնյանը, որի որդին Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակն է, հայտարարում է, որ ինքը ՀՍԴՀԿ ատենապետն է եւ ինքն է Հայաստանում ներկայացնում հնչակյան գաղափարախոսությունը: Սակայն ՍԴՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ Սողոմոնյանը ոչ մի կապ չունի հնչակյանության հետ: Ո՞վ է այս վեճի մեջ իրավացի: - Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը` Լյուդմիլա Հարությունյանի ատենապետությամբ միակ օրինական կառույցն է, որի հնչակյանությունը մեր մյուս քույր կառույցների կողմից ճանաչվում է որպես քույր կուսակցություն: Ինչ վերաբերվում է Էռնեստ Սողոմոնյանին, ապա նա 10 տարի առաջ եղել է մեր կուսակցության կենտրոնական վարչության անդամ: Սակայն, դժբախտաբար, նրա գործունեության համար կենտրոնական վարչությունը իր համագումարում որոշում է կայացրել նրան վտարել կուսակցության շարքերից: Այսինքն` դրանից հետո նա եւ իր ստեղծած Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ոչ մի կապ չեն կարող ունենալ աշխարհի 16 երկրներում գործող հնչակյան քույր կառույցների հետ: - Այսինքն` եթե Սողոմոնյանը ընտրվի պատգամավոր, դուք չե՞ք համարի, որ ՍԴՀԿ-ն խորհրդարանում ունի իր ներկայացուցիչը: - Քանի որ նա համարվում է վտարված անձ, ապա նրա կարգավիճակը ոչ մի նշանակություն չունի մեր կուսակցության եւ նրա անդամների համար: Սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ մեր կուսակցության ընդհանրական որոշումը, քանի որ նրա վտարման որոշումը ընդունվել է կուսակցության համագումարի կողմից: - Պարոն Աճեմյան, սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները ինչպե՞ս ընդունեցին ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունը, որն արգելում է նրանց մասնակցել Հայաստանում տեղի ունեցող համապետական ընտրություններին` քվեարկելով այդ երկրներում գտնվող Հայաստանի դեսպանատներում եւ հյուպատոսարաններում բացված ընտրատեղամասերում: - Հայաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցելու միջոցով սփյուռքում մեծ հետաքրքրություն էր առաջանում Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ: Դա նաեւ օգնում էր, որ տարբեր պատճառներով դրսում հայտնված Հայաստանի քաղաքացիներն իրենց օտարված չզգային իրենց հայրենիքից: Այնպես որ, ոչ միայն մեր կուսակցությունը, այլ նաեւ մյուս կուսակցությունները լավ էին ընդունում, որ Հայաստանը հնարավորություն է տալիս իր քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը: Սա ընդունված է նաեւ այլ երկրներում, որոնք նույնպես թույլ են տալիս արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիներին արտահայտելու իրենց դիրքորոշումը: Իսկ նման որոշում ընդունելով Հայաստանի իշխանությունները հետքայլ կատարեցին իրական ժողովրդավարությունից` իրեն մեկուսացնելով իր բազմահազար քաղաքացիներից: - Ի՞նչ ակնկալիքներ ունեն սփյուռքահայերը հայաստանյան ընտրություններից: - Մենք սպասում ենք, որ ընտրությունները լինեն ազատ եւ ժողովրդավարական, որ ժողովուրդը ինքը որոշի, թե ինչ իշխանություն է ինքն ուզում ունենալ առաջիկա 5 տարիների համար: Մինչեւ այժմ եղած ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին, իսկ դա անընդունելի է նաեւ մեզ համար: Ինչպես ասացի` մենք քույր կառույցներ ունենք աշխարհի 16 երկրներում, այդ երկրների մեծ մասը արդեն ժողովրդավարական են կամ անշեղորեն գնում են դեպի ժողովրդավարություն: Եվ մենք ուզում ենք, որ այդպիսին լինի նաեւ մեր հայրենիքը, որպեսզի մենք ապրենք ոչ թե կախ գլխով, այլ բարձր ճակատով, որ մենք էլ կարողանանք հպարտանալ, որ ունենք արդար ու ժողովրդավարական հայրենիք:
- Ավետիս Բաբաջանյան
ԻՆԸ ԱՄԻՍ 22 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ
Ուժային կառույցների նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի ընդգծված «հարգանքը» հավանաբար սովետական սոցիալիստական մեծ հայրենիքից ժառանգած հատկություն է:
Նրա իշխանության տարիներին վերականգնվեցին կամ էլ առավել մեծ ...ԽՈՇՈՐ ՁԱԽՈՂՈՒՄ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ
Դավիթ Ջալալյան
Դրեզդենում ավարտված շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող բոլոր 12 շախմատիստները ձախողվել են:
Մրցաշարի վերջնամասում լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելու ...ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ
Մի քանի օր առաջ Նյու Յորքում 85 տարեկան հասակում մահացավ հայտնի ամերիկացի գրող ը: Ըստ իր կնոջ` լուսանկարչուհի Ջիլ Կրեմենցի վկայության, մի քանի շաբաթ առաջ Կ.Վոննեգութը Մանհեթենում` իր տանն անհաջող ...ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Ջոզեֆ Սթիգլից
Շուկայական տնտեսության անցնելու պահից ի վեր Չինաստանի հաջողությունը հիմնված է ռազմավարությունների եւ քաղաքականության ադապտացման վրա. խնդիրների մի խմբի կարգավորմանը հետեւում է նորերի ծնունդը, որոնց ...ԱՐՑԱԽ ՀՈՒԼԻՍԻ 20. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶՅԱ՞Կ, ԹԵ՞...
Մելքոն Մշեցյան
2007 թվականը ոչ միայն խորհրդարանական ընտրություններով է մթագնել մեր հասարակության հորիզոնը, այլ իր կարեւորությամբ ստվերել է ոչ պակաս, իսկ որոշ հարցերում նույնիսկ առավել քան կարեւոր մեկ այլ օրվա, այն ...«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Վրաստանի քաղաքացի, Բեժանո գյուղի բնակիչ Վոլոդյա Չարչյանը եթե իմանար, որ «Մերսեդես բենց-190 ե» մակնիշի իր ավտոմեքենան կհավանեն Հայաստանի մաքսայինի, դատախազության եւ հարկադիր կատարման ներկայացուցիչները, ...ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան
Հայաստանի մարքսիստական կուսակցություն ասելիս սովորաբար հասկանում ենք` Դավիթ Հակոբյան:
«Դուք միայն ինձ եք տեսնում արենայում եւ կարծում եք, թե ես մենակ եմ, ու ասում եք` էս Հակոբյանը մենակ ո՞նց է էսքան ...ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գոհար Վեզիրյան
Մասիսը ներառող թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Սամվել Սահակյանը, որի մրցակիցն է ԲՀԿ անդամ «Մասիսի նավթամթերք» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Ստեփանյանը: ...ՊՏՈՒՅՏ ՄԸ ՄԱՐԶԵՐՈՒՆ ՄԵՋ
Գոհար Վեզիրյան
«Թե մի բան անի էս ժողովրդի համար, էլի Դաշնակցությունը կանի». այսպիսի տրամադրություններ էր փորձում ներշնչել ՀՅԴ-ն այս կիրակի Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչներին: Իհարկե, դեռ հարց է, թե ինչ կարող է անել ...ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
Թ. Հ.
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը մոդայիկ երեւույթ է: Հատկապես` նախընտրական շրջանում: Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ Երեւանում, Թումանյան 39 հասցեում, հանրային հակակոռուպցիոն ...ՈՉ ԿԱԽ ԳԼԽՈՎ, ԲԱՐՁՐ ՃԱԿԱՏՈՎ
Ավետիս Բաբաջանյան
Հայաստան է ժամանել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ ընդդիմադիր ...
ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե ԱվետյանՏԻԿԻՆ ՍԵԴԱՆ ԳՐՔԵՐԻ ԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարինե ԳալստյանՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ ԵՒ ՅՈՒՐ «ԱՂՋԿԵՐՔԸ»
Վիոլետ Գրիգորյան«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա ՄարտիրոսյանՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար ՎեզիրյանԻՆՉԵՐ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե ԱվետյանՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գոհար Վեզիրյան
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

