
ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
- Հայաստանի մարքսիստական կուսակցություն ասելիս սովորաբար հասկանում ենք` Դավիթ Հակոբյան:

«Դուք միայն ինձ եք տեսնում արենայում եւ կարծում եք, թե ես մենակ եմ, ու ասում եք` էս Հակոբյանը մենակ ո՞նց է էսքան բանը անում: Ես, ի՞նչ է, Մա՞րքսն եմ. ես կոլեգիալ մտածելակերպ եմ փոխանցում: Մեր ցուցակում ինձանից հետո 2-րդ տեղը զբաղեցնում է Տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Արշակյանը, 3-րդ տեղը զբաղեցնում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանը եւ բազմաթիվ այլ արժանավոր մարդիկ էլ կան», - մարքսիստ Հակոբյանն ասում է, որ այսօր մեզ համար առաջնային խնդիր են պառլամենտարիզմի ինստիտուտի ձեւավորման նոր սկզբունքներն ու նոր քաղաքական գաղափարական սերնդափոխությունը, եւ համոզված է, որ գաղափարական սերնդափոխության դրոշակակիրն այսօր ինքն ու իր կուսակիցներն են: Մնացածին համարում է ռեւանշիստներ: «15 տարի է նստած են կեղծ ժողովրդավարները եւ վայ բարեփոխիչները: 90-ականների հեղափոխությունը կրիմինալ հեղափոխություն էր, որովհետեւ իշխանության եկավ կրիմինալը: Առ այսօր լուրջ քաղաքագետ ակադեմիկները գլուխ են կոտրում, որ համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ չգրված-չտեսնված բան էր, երբ 90-ականներին ամբողջ քաղաքակրթության 40 դարերի պատմության մեջ տեղի ունեցավ հասարակարգի ռետրոկրատ` հետադարձ տրանսֆորմացիա. բարձր էվոլյուցիոն հասարակարգից անցում կատարվեց ցածր էվոլյուցիոն հասարակարգի: Ոնց որ դու գնաս ԱՄՆ ու ասես` կապիտալիստական հասարակարգից անցում կատարեք ֆեոդալական հասարակարգի: Եթե 30-ականներին բոլշեւիկները մի քանի հատուկենտ մարդկանց կուլակաթափ արին ու ազգայնացրին, ժողովրդին տվեցին, սրանք ժողովրդից խլեցին ու տվեցին մի քանի հոգու. եւ սա համաշխարհային քաղաքակրթության մեջ աննախադեպ երեւույթ էր», - ուստի մարքսիստների մուտքը, ըստ Դավիթ Հակոբյանի, «անհրաժեշտություն է, ինչպես Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»: Մարքսիստների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Քարոզարշավի համար կօգտվեն միայն ԶԼՄ-ների ընձեռած հնարավորություններից: Թեեւ Դավիթ Հակոբյանն այսօր եւ վաղը կհանդիպի 41-րդ ընտրատարածքի բնակիչների հետ (Շամշադին, Իջեւան), որտեղ առաջադրված է մեծամասնական ընտրակարգով, սակայն «պրովինցիալ» հանդիպումներն առանձնապես արդյունավետ չի համարում: Մարքսիստը իր գաղափարների քարոզչության համար բավարար է համարում նաեւ անվճար տրվող 2 րոպեանոց հեռուստաեթերները: «Բոլոր այն քաղաքական ֆավորիտները, որոնք իրենց վաղվա նախագահներ են կարծում, փախել էին լրագրողներից եւ չէին եկել այդ 2 րոպեանոց ելույթներին, որովհետեւ խտացված, խորը փիլիսոփայական բովանդակությամբ, աֆորիզմների ոճով, կարգախոսների ոճով այդ 2 րոպեն օգտագործելու ձիրքը նրանք չունեն: Նրանք սիրում են 30 րոպե դատարկահաչությամբ զբաղվել, դրա համար էլ խուսափել ու փոխարենը 2 րոպեանոց ռոլիկներ էին ուղարկել»: Ըստ պրն Հակոբյանի` ընդհանուր 60 րոպեանոց անվճար եթերաժամը 2-ական րոպեների մեջ կտրտելը «վերեւներից» թելադրված տակտիկա է, որպեսզի հնարավոր չլինի այդ ժամանակը ռեալ օգտագործել: Իսկ իրեն նույնիսկ 1 րոպեն էլ է բավարար. «Եթե դուք ուշադրություն դարձնեք մեր ելույթներին, մենք տալիս ենք ընդամենը 5-6 նախադասություն, եւ ամեն մի նախադասությունը խտացված բովանդակությամբ ազգի առջեւ դրված մի խնդիր է, ուղղակի գաղափարական հրետանի: Լուրջ քաղաքական գործիչը պիտի կարողանա 1 րոպեի մեջ էլ լիովին ոչնչացնել իր հակառակորդին»: Առաջին 2 րոպեանոց հեռուստաեթերի ժամանակ մարքսիստի գործի դրած «ծանր հրետանին» մոտավորապես այս բովանդակությունն է ունեցել. «Ազնվատոհմիկ հայեր, բիբլիական հայ ժողովուրդ, ամբողջ աշխարհը ուշիուշով հետեւում է ձեզ` արդյո՞ք ազգը կարող է քաղաքական երկունք ապրել եւ քաղաքական մարտադաշտ նոր գաղափարակիր առաքյալներ ուղարկել...»: Դժվար է ասել` քանի քաղաքական հակառակորդ է ոչնչացրել այս միտքը, այնուամենայնիվ, մարքսիստներն իրենց ծրագրային դրույթներում կարեւոր տեղ են վերապահել քաղաքական գործչի հռետորական ունակություններին եւ պառլամենտում նրանց առաջին գործը լինելու է պահանջել, որպեսզի «ապագա պառլամենտի տրիբունները հատուկ պետական հանձնաժողովներին առնվազն 3 մինիմումներ հանձնեն առաջավոր քաղաքակրթությունների պատմությունից, համաշխարհային տնտեսագիտությունից եւ ճարտասանությունից»:
- Նարինե Ավետյան
ԻՆԸ ԱՄԻՍ 22 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ
Ուժային կառույցների նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի ընդգծված «հարգանքը» հավանաբար սովետական սոցիալիստական մեծ հայրենիքից ժառանգած հատկություն է:
Նրա իշխանության տարիներին վերականգնվեցին կամ էլ առավել մեծ ...ԽՈՇՈՐ ՁԱԽՈՂՈՒՄ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ
Դավիթ Ջալալյան
Դրեզդենում ավարտված շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող բոլոր 12 շախմատիստները ձախողվել են:
Մրցաշարի վերջնամասում լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելու ...ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ
Մի քանի օր առաջ Նյու Յորքում 85 տարեկան հասակում մահացավ հայտնի ամերիկացի գրող ը: Ըստ իր կնոջ` լուսանկարչուհի Ջիլ Կրեմենցի վկայության, մի քանի շաբաթ առաջ Կ.Վոննեգութը Մանհեթենում` իր տանն անհաջող ...ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Ջոզեֆ Սթիգլից
Շուկայական տնտեսության անցնելու պահից ի վեր Չինաստանի հաջողությունը հիմնված է ռազմավարությունների եւ քաղաքականության ադապտացման վրա. խնդիրների մի խմբի կարգավորմանը հետեւում է նորերի ծնունդը, որոնց ...ԱՐՑԱԽ ՀՈՒԼԻՍԻ 20. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶՅԱ՞Կ, ԹԵ՞...
Մելքոն Մշեցյան
2007 թվականը ոչ միայն խորհրդարանական ընտրություններով է մթագնել մեր հասարակության հորիզոնը, այլ իր կարեւորությամբ ստվերել է ոչ պակաս, իսկ որոշ հարցերում նույնիսկ առավել քան կարեւոր մեկ այլ օրվա, այն ...«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Վրաստանի քաղաքացի, Բեժանո գյուղի բնակիչ Վոլոդյա Չարչյանը եթե իմանար, որ «Մերսեդես բենց-190 ե» մակնիշի իր ավտոմեքենան կհավանեն Հայաստանի մաքսայինի, դատախազության եւ հարկադիր կատարման ներկայացուցիչները, ...ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան
Հայաստանի մարքսիստական կուսակցություն ասելիս սովորաբար հասկանում ենք` Դավիթ Հակոբյան:
«Դուք միայն ինձ եք տեսնում արենայում եւ կարծում եք, թե ես մենակ եմ, ու ասում եք` էս Հակոբյանը մենակ ո՞նց է էսքան ...ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գոհար Վեզիրյան
Մասիսը ներառող թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Սամվել Սահակյանը, որի մրցակիցն է ԲՀԿ անդամ «Մասիսի նավթամթերք» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Ստեփանյանը: ...ՊՏՈՒՅՏ ՄԸ ՄԱՐԶԵՐՈՒՆ ՄԵՋ
Գոհար Վեզիրյան
«Թե մի բան անի էս ժողովրդի համար, էլի Դաշնակցությունը կանի». այսպիսի տրամադրություններ էր փորձում ներշնչել ՀՅԴ-ն այս կիրակի Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչներին: Իհարկե, դեռ հարց է, թե ինչ կարող է անել ...ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
Թ. Հ.
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը մոդայիկ երեւույթ է: Հատկապես` նախընտրական շրջանում: Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ Երեւանում, Թումանյան 39 հասցեում, հանրային հակակոռուպցիոն ...ՈՉ ԿԱԽ ԳԼԽՈՎ, ԲԱՐՁՐ ՃԱԿԱՏՈՎ
Ավետիս Բաբաջանյան
Հայաստան է ժամանել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ ընդդիմադիր ...
ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե ԱվետյանԻՆՉԵՐ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա ՄարտիրոսյանՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե ԱվետյանՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար Վեզիրյան«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՍԵՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԵՏ»
Նաթան ԳարդելսՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Ջոզեֆ Սթիգլից«Ո՛Չ ԴՈԴԱՑՄԱՆԸ, Ո՛Չ ՍԵՐԺԱՆՏԱՑՄԱՆԸ»
Թագուհի Հակոբյան
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
- Առաջարկություններ::Предложени::Suggestions
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Exchange rates / Տարադրամի փոխանակման կուրսերը
- Ո՛չ Պարտվողական Դիվանագիտությանը
- Գրաբարի դասեր
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Սատարե՛ք Ինգա և Անոուշ Արշակյաններին – Support Inga and Anush Arshakyan sisters on Eurovison 2009
- ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
- Join this petition online by undersigning it here!
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

