
«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
- Վրաստանի քաղաքացի, Բեժանո գյուղի բնակիչ Վոլոդյա Չարչյանը եթե իմանար, որ «Մերսեդես բենց-190 ե» մակնիշի իր ավտոմեքենան կհավանեն Հայաստանի մաքսայինի, դատախազության եւ հարկադիր կատարման ներկայացուցիչները, վարելու իրավունքի լիազորագրով չէր հանձնի իր փեսային՝ ՀՀ քաղաքացի Հրաչիկ Մաճկալյանին եւ չէր ուղարկի հայրենիք:

Բայց չգիտեր եւ ուզում էր Հունաստանից Հայաստան ժամանող ազգականներին՝ քրոջ ընտանիքին օգտակար լինել: Մեքենայի սեփականատերը` Վ.Չարչյանը 2005-ի փետրվարին հյուրերին իր ավտոմեքենայով Բավրայի մաքսակետով անցկացրել է Հայաստան եւ սահմանն անցնելուց հետո վերադարձել է Վրաստան: Մոտ հինգ ամիս մեքենան մաքսակետում պահելուց հետո ՄՊԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի (ՄԴՊ) վարչության աշխատակիցները հանկարծ հայտնաբերել են վրացական պետհամարանիշով մեքենան ու պարզել, որ Հ.Մաճկալյանի մոտ բացակայում են ավտոմեքենան ՀՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ մաքսային ձեւակերպման փաստաթղթերը, կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն եւ մեքենան ի պահ հանձնել «Ուրարտու» ԲԲԸ մաքսային պահեստ: Հ.Մաճկալյանին տեղեկացրել են, որ պահեստից մեքենան կարող է տանել մեքենայի կայանման յուրաքանչյուր օրվա համար 200 դրամ եւ մեքենայի 50 տոկոսի չափով համապատասխան վարչական տույժը մաքսայինի բաժիններից մեկում վճարելուց ու կտրոնը ներկայացնելուց հետո միայն: 2-3 ամիս անց Հ.Մաճկալյանը կրկին գնացել է ՄՊԿ եւ փորձել հստակեցնել, թե որքա՞ն է տույժն ու տուգանքը կազմում, որպեսզի իմանա իր անելիքը: «Ասացին՝ այդպես հեշտ չես պրծնի: Ստուգել ենք՝ մեքենան մաքսային կետով չի մտել Հայաստան, մատյանում արձանագրված չի եղել: Ես էլ առարկեցի. մեքենան ձնառատ փետրվարին ինչպե՞ս կարող էր այլ ճանապարհով՝ դաշտերով գալ: Բացի այդ, վկաներ կան», - պատմում է Հ.Մաճկալյանը՝ դժգոհելով, որ նույնիսկ մեքենայի՝ Վրաստանից Հայաստան եկած տիրոջը չեն ընդունել ՄՊԿ-ում եւ մյուս ատյաններում` նրա պարզաբանումները լսելու համար: Գործը կազմել են եւ ուղարկել Երեւան քաղաքի դատախազություն՝ քննիչ Վարդան Մարտիրոսյանին: Հ.Մաճկալյանը փորձել է նրան հանդիպել եւ ներկայացնել փաստարկները, սակայն մերժվել է: Այնուհետեւ գործն ուղարկվել է ԱԱԾ, որտեղից Հ.Մաճկալյանն իմացել է, որ վարչական իրավախախտմանը դատախազությունն ավելացրել է նաեւ քրեական գործ, որը հարուցել է մեքենայի սեփականատիրոջ նկատմամբ: Պատճառաբանել են, թե իբր մեքենան՝ որպես մաքսանենգ ապրանք, մաքսային հսկողությունը շրջանցելով բերել են այստեղ` վաճառելու: «ԱԱԾ-ում ցույց եմ տվել մեքենան վարելու լիազորագիրը, որով չէի կարող վաճառել նույնիսկ ցանկության դեպքում: Պարզաբանել եմ, որ մեքենայով Հունաստանից եկող ընտանիքին ուղեկցել ենք Հայաստան, եւ որ նրանք իրենց անձնագրերով կարող են հաստատել մաքսակետով անցնելու փաստը», - պարզաբանեց Հ.Մաճկալյանը: ԱԱԾ-ում պարզել են, որ մեքենան Բավրայի մաքսակետով է անցել, եւ այդ մասին նշում է կատարվել ավտոմեքենաների շարժի հաշվառման մատյանում: Հ.Մաճկալյանը կրկին դիմել է դատախազություն՝ Վ.Մարտիրոսյանին հանդիպելու խնդրանքով, սակայն վերջինս պատասխանել է. «Ես էնպիսի պատիժ եմ նշանակելու, որ էդ ավտոն մոռանաք»: Գործը մտել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան: «Դատավոր Յուրի Ռաշիդյանն ընդհանրապես մեր կարծիքը հաշվի չառավ` լսեց ՄՊԿ-ի իրավաբանի եզրակացությունը եւ այդպես էլ վճռեց Վ.Չարչյանից հօգուտ պետբյուջեի գանձել 822 հազար դրամ, վճիռն էլ տվեց` բողոքարկման 10-օրյա ժամկետն անցնելուց հետո», - դժգոհեց Հ.Մաճկալյանը: ԴԱՀԿ-ի աշխատակիցներն էլ աճուրդի օրվա մասին տեղյակ չեն պահել: Ի դեպ, մաքսայինի փորձագետները մեքենայի շուկայական արժեքը գնահատել են 2մլն 500 հազար դրամ, մաքսային արժեքը՝ 1 մլն 605 հազար դրամ, իսկ հարկադիր կատարողները՝ 1 մլն 156 հազար դրամ եւ աճուրդի հանել 867 հազար դրամ մեկնարկային արժեքով (գնահատման գնի 75%-ի չափով): «Փաստորեն, ես պետք է վճարեի 802 հազար դրամ տուգանք, 20 հազար՝ պետտուրք, մոտ 200 դոլար պահատվության գումար, մոտ 750 դոլար՝ մեքենան հաշվառման կանգնեցնելու համար, մոտ 500 դոլար՝ ինչ-որ մաքսային տուրք, թե տուգանք: Այսինքն` պետք է մեքենայից հրաժարվեի», - ասում է Հ.Մաճկալյանը՝ տեղեկացնելով, որ չգիտի նույնիսկ, թե ով է գնել իր մեքենան: Հարկադիր կատարողին խնդրել է ասել ձեռքբերողի անունը, որպեսզի մեքենայի բանալիներն ու անձնագիրը փոխանցի, սակայն ԴԱՀԿ ծառայողն ասել է՝ կարող ես քեզ պահել:
- Էլմիրա Մարտիրոսյան
ԻՆԸ ԱՄԻՍ 22 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար, որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ
Ուժային կառույցների նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի ընդգծված «հարգանքը» հավանաբար սովետական սոցիալիստական մեծ հայրենիքից ժառանգած հատկություն է:
Նրա իշխանության տարիներին վերականգնվեցին կամ էլ առավել մեծ ...ԽՈՇՈՐ ՁԱԽՈՂՈՒՄ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ
Դավիթ Ջալալյան
Դրեզդենում ավարտված շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող բոլոր 12 շախմատիստները ձախողվել են:
Մրցաշարի վերջնամասում լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելու ...ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ
Մի քանի օր առաջ Նյու Յորքում 85 տարեկան հասակում մահացավ հայտնի ամերիկացի գրող ը: Ըստ իր կնոջ` լուսանկարչուհի Ջիլ Կրեմենցի վկայության, մի քանի շաբաթ առաջ Կ.Վոննեգութը Մանհեթենում` իր տանն անհաջող ...ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Ջոզեֆ Սթիգլից
Շուկայական տնտեսության անցնելու պահից ի վեր Չինաստանի հաջողությունը հիմնված է ռազմավարությունների եւ քաղաքականության ադապտացման վրա. խնդիրների մի խմբի կարգավորմանը հետեւում է նորերի ծնունդը, որոնց ...ԱՐՑԱԽ ՀՈՒԼԻՍԻ 20. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶՅԱ՞Կ, ԹԵ՞...
Մելքոն Մշեցյան
2007 թվականը ոչ միայն խորհրդարանական ընտրություններով է մթագնել մեր հասարակության հորիզոնը, այլ իր կարեւորությամբ ստվերել է ոչ պակաս, իսկ որոշ հարցերում նույնիսկ առավել քան կարեւոր մեկ այլ օրվա, այն ...«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
Վրաստանի քաղաքացի, Բեժանո գյուղի բնակիչ Վոլոդյա Չարչյանը եթե իմանար, որ «Մերսեդես բենց-190 ե» մակնիշի իր ավտոմեքենան կհավանեն Հայաստանի մաքսայինի, դատախազության եւ հարկադիր կատարման ներկայացուցիչները, ...ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան
Հայաստանի մարքսիստական կուսակցություն ասելիս սովորաբար հասկանում ենք` Դավիթ Հակոբյան:
«Դուք միայն ինձ եք տեսնում արենայում եւ կարծում եք, թե ես մենակ եմ, ու ասում եք` էս Հակոբյանը մենակ ո՞նց է էսքան ...ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գոհար Վեզիրյան
Մասիսը ներառող թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Սամվել Սահակյանը, որի մրցակիցն է ԲՀԿ անդամ «Մասիսի նավթամթերք» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Ստեփանյանը: ...ՊՏՈՒՅՏ ՄԸ ՄԱՐԶԵՐՈՒՆ ՄԵՋ
Գոհար Վեզիրյան
«Թե մի բան անի էս ժողովրդի համար, էլի Դաշնակցությունը կանի». այսպիսի տրամադրություններ էր փորձում ներշնչել ՀՅԴ-ն այս կիրակի Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչներին: Իհարկե, դեռ հարց է, թե ինչ կարող է անել ...ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
Թ. Հ.
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը մոդայիկ երեւույթ է: Հատկապես` նախընտրական շրջանում: Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ Երեւանում, Թումանյան 39 հասցեում, հանրային հակակոռուպցիոն ...ՈՉ ԿԱԽ ԳԼԽՈՎ, ԲԱՐՁՐ ՃԱԿԱՏՈՎ
Ավետիս Բաբաջանյան
Հայաստան է ժամանել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ ընդդիմադիր ...
ՆՐԱՆՑԸ ԴԱՏԱՐԿԱՀԱՉՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՐԸ` 2 ՐՈՊԵԱՆՈՑ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ»
Նարինե Ավետյան«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»-Ը ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Նարինե ԱվետյանՏԻԿԻՆ ՍԵԴԱՆ ԳՐՔԵՐԻ ԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարինե ԳալստյանՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆԸ ԵՒ ՅՈՒՐ «ԱՂՋԿԵՐՔԸ»
Վիոլետ Գրիգորյան«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՁԵՌԻՑ ԱՌԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵՑԻՆ
Էլմիրա ՄարտիրոսյանՉՈՌՆԻՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Գոհար ՎեզիրյանԻՆՉԵՐ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ` ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Նարինե ԱվետյանՆՈՐԻՑ ԾԵԾ, ՆՈՐԻՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գոհար Վեզիրյան
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

